Լրահոս
2022-02-25
-
ՄիջազգայինԶելենսկիի խնդրանքով Մակրոնը զանգել է Պուտինին. «Ուկրաինան ուզում է դադարեցնել պատերազմը»Ուկրաինայի նախագահի խնդրանքով Մակրոնը զանգահարել է Կրեմլի ղեկավարին ու Զելենսկիի անունից ասել, որ Ուկրաինան ցանկանում է դադարեցնել ռազմական գործողությունները:Ավելին14:1425.02.22 -
ՄիջազգայինԿասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը Տավուշի մարզումՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները, վերահսկողական միջոցառումների արդյունքում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերել անհատ ձեռնարկատեր Մարիետա Ամիրաղյանին պատկանող հացի արտադրամասում (քաղաք Նոյեմբերյան): Մասնավորապես՝ արտադրամասը գործունեություն է իրականացրել մեկ ընդհանուր մակերեսի վրա, որտեղ վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ բաժիններն առանձնացված չեն եղել սննդամթերքի պահպանման հատվածից, բոլոր սենքերը տեղակայված են նույն վայրում, հաշվի չի առնվել հոսքայնությունը՝ հումքի, պատրաստի սննդամթերքի, անձնակազմի և հաճախորդների հանդիպակաց ուղիների և խաչվելու հնարավորությունը, ուստի և՝ խաչաձև աղտոտումից պաշտպանումը, սննդի կառույցն ապահովված չի եղել տաք և սառը ջրով լվացարաններով, անձնակազմը չի ունեցել հանդերձարան: Կազմակերպության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար:Ավելին14:1225.02.22 -
ՀասարակականԿիևում ապրող հայերին տարհանելու ծրագիր Երևանը դեռ չունիԿիևում ապրող հայերին տարհանելու ծրագիր դեռ չունի պաշտոնական Երևանը: Այդ մասին Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչն է ասել մեր հայրենակիցներին: Նախկին լրագրող Էդգար Բաղդասարյանն է այդ մասին պատմել ֆեյսբուքյան լայվով:Ավելին14:0925.02.22 -
ՄիջազգայինՌուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխվեց Ֆրանսիա2022 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որը պետք է կայանար Սանկտ Պետերբուրգում, տեղափոխվել է Ֆրանսիա և կանցկացվի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում, հայտնում է New York Times-ը։ ՈւԵՖԱ-ն այս որոշմանը կողմ է քվեարկել ուրբաթ օրը։ Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն հայտարարել էր, որ կհամագործակցի Եվրամիության հետ և հավատարիմ կմնա Ռուսաստանի դեմ ցանկացած պատժամիջոցներին:Ավելին14:0725.02.22 -
ՄիջազգայինՏեղի ունեցածից հետո այլ Եվրոպա է լինելու․ Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի օգագաթնաժողով է հրավիրելՏեղի ունեցածից հետո այլ Եվրոպա է լինելու․ Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի օգագաթնաժողով է հրավիրելԱվելին14:0025.02.22 -
ՄիջազգայինԶմեինի կղզին հանձնվել է. ՌԴ ՊՆ-ն հայտնում է՝ ուկրաինացի 82 զինծառայող վայր է դրել զենքըՀակառակ ուկրաինական կողմի պնդումներին, թե Զմեինի կղզին ռուս զինծառայողները գրավել են, իսկ զինծառայողները՝ զոհվել, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ կղզին հանձնվել է, 82 զինծառայող վայր է դրել զենքը: Իսկ Չեռնոբիլի ատոմակայանի հետ կապված՝ ըստ ռուսական կողմի՝ ռուս և ուկրաինացի զինծառայողները համաձայնության են եկել համատեղ պահպանել անվտանգությունը: Ըստ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության՝ ուկրաինական զինուժի 36-րդ բրիգադի ծովային հետևակի զինծառայողները Դոնեցկի ժողովրդական հանարապետությունից միջանցք են խնդրել՝ դուրս գալու համար: Միևնույն ժամանակ, Դոնեցկի ազգային միլիցիան հայտնել է, որ ժողովրդական հանրապետության ստորաբաժանումները վերահսկողություն են սահմանել Մարիուպոլի ուղղությամբ երեք բնակավայրի նկատմամբ:Ավելին13:5925.02.22 -
ՄիջազգայինԿիևի կառավարական թաղամասի մոտ հրաձգություն է տեղի ունեցելԿիևի կառավարական թաղամասի մոտ հրաձգություն է տեղի ունեցելԱվելին13:5125.02.22 -
ՀայաստանԲժշկական համալսարանում այսօր շչակ է գործարկվելուՓետրվարի 25-ին՝ ժամը 16:00-ին, Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանքի փորձ, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։Ավելին13:4925.02.22 -
ՄիջազգայինՌուսաստանը փակում է երկինքը Մեծ Բրիտանիայի համարՌուսաստանի Դաշնությունն արգելում է Միացյալ Թագավորության հետ կապված կամ այնտեղ գրանցված ինքնաթիռների ժամանումն ու տարանցումը։ Հայտարարել է ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը: «2022 թվականի փետրվարի 25-ին Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ից Ռուսաստանի Դաշնության օդային տարածքի օգտագործման սահմանափակում է մտցվել Միացյալ Թագավորության հետ կապված կամ Մեծ Բրիտանիայում գրանցված անձին պատկանող, վարձակալված կամ շահագործվող ինքնաթիռների համար»,– ասված է հայտարարության մեջ։ Մոսկվան այսպիսով դիմել է փոխադարձ սահմանափակման, քանի որ փետրվարի 24-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ Լոնդոնը դադարեցնում է «Աերոֆլոտի» գործունեությունը Մեծ Բրիտանիայում։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը նաև հայտնել է, որ Ռուսաստանն առաջարկել է խորհրդակցություններ անցկացնել երկրների միջև թռիչքների վերաբերյալ, բայց բացասական պատասխան է ստացել։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ արգելքը չի վերաբերվում տվյալ պահին ՌԴ օդային տարածքում գտնվող բրիտանական ինքնաթիռներին։ Դրանք կկարողանան անարգել հասնել իրենց նպատակակետը։ Սահմանափակումները կտարածվեն միայն հետագա թռիչքների վրա։ Ի դեպ, բրիտանական ավիաընկերությունները փետրվարի 25-ին 70 տարանցիկ և 2` Լոնդոն-Մոսկվա չվերթ էին ծրագրել Ռուսաստանի Դաշնության օդային տարածքով։Ավելին13:4725.02.22 -
Միջազգային«Ուկրաինան մենակ է մնացել». Զելենսկին հայտնում է մեկ օրում 137 զոհի մասինԿիևում այսօր առավոտյան էլ է օդային տագնապի ազդանշան միացվել: Մարդկանց հորդորել են ապաստարաններ գնալ: Գիշերը Ուկրաինայում ռուսական ուժերը շարունակել են հատուկ գործողությունը: Տելեգրամ ալիքներում պայթյունների կադրեր են հրապարակվել՝ մեկնաբանությամբ, որ դրանք Կիևի մոտակայքում են: Զելենսկու տեղեկացմամբ՝ մեկ օրում ուկրաինացի 137 զինծառայող է զոհվել, 316-ը՝ վիրավորվել: Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Կիև են հասել ռուս դեսանտայիններ:Ավելին13:4425.02.22 -
Միջազգային118 ռազմական օբյեկտ, Չեռնոբիլի ԱԷԿ-ը. ՌԴ ՊՆ-ն ամփոփել է ռազմական գործողության արդյունքներըՌԴ ԶՈւ-ն հատուկ գործողության ընթացքում շարքից հանել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 118 օբյեկտ։ Այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ 118 օբյեկտներից 11–ը, նրա խոսքով, ռազմական օդանավակայաններ են, 13–ը` Ուկրաինայի ԶՈւ հրամանատարական կետեր և կապի կենտրոններ, 14–ը` С-300 և Օսա զենիթահրթիռային համակարգեր, 36–ը` ռադիոլոկացիոն կայաններ։ Մահաբեր «Բայրաքթարներ» արտադրողն աջակցել է Ուկրաինային և խոսել պատերազմի սարսափների մասին Կոնաշենկովի նաև ասել է, որ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի զորքերը ՌԴ ԶՈւ կրակային աջակցությամբ շարունակում են հակահարձակողական գործողությունները Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների դեմ: Նրա խոսքով` ԴԺՀ-ի զորքերը, հաղթահարելով հակառակորդի համառ դիմադրությունը, Վոլնախսկի ուղղությամբ առաջացել են ևս 1 կիլոմետրով, իսկ ԼԺՀ-ի զորքերը` Ստեպովոյե շրջանում խորացել են մինչև 9 կիլոմետր։ ՊՆ ներկայացուցիչը հաստատել է, որ Ռուսաստանի օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները փետրվարի 24-ին ամբողջությամբ վերահսկողություն են հաստատել Չեռնոբիլի ատոմակայանի տարածքի նկատմամբ։ «Ուկրաինայի ատոմակայանի պաշտպանության առանձին գումարտակի զինծառայողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Չեռնոբիլի ատոմակայանի էներգաբլոկների և սարկոֆագի անվտանգությունը համատեղ ապահովելու շուրջ»,- ասել է Կոնաշենկովը։ Նա նաև հայտնել է, որ Ուկրաինայի տարբեր ուժային կառույցների ավելի քան 150 զինվորականներ վայր են դրել զենքերը` Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և Դոնբասի հանրապետությունների ռազմական հատուկ գործողության արդյունքում։ «Զմեյնի կղզու տարածքում 82 ուկրաինացի զինծառայողներ վայր են դրել զենքերը և կամովին հանձնվել ՌԴ ԶՈւ ստորաբաժանմանը: Այժմ նրանցից ստորագրություն է վերցվում ռազմական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու մասին: Նրանք առաջիկայում կվերադառնան իրենց ընտանիքներ»,- ասել է ՌԴ պաշտոնյան։ Զելենսկին ռազմական օգնության համար կրկին դիմել է Արևմուտքին ՊՆ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի ևս 11 զինծառայողներ հանձնվել են Նիկոլաևսկի տարածքում, ծովային հետևակի ստորաբաժանումներից մեկը կապ է հաստատել ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի հետ ու միջանցք խնդրել հանրապետության տարածք մուտք գործելու համար։ Ըստ Կոնաշենկովի` զենքերը հանձնելուց հետո նրանք նույնպես կկարողանան վերադառնալ իրենց ընտանիքներ։ ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ մարտական գոտում իրավիճակի կայունացումից հետո բոլոր հանձնված ուկրաինացի զինծառայողները տուն կվերդառնան։Ավելին13:3725.02.22 -
ՀասարակականԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետՓետրվարի 25-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իմանբաև Բոլատ Բարիևիչի հետ: Հանդիպման սկզբում դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և Ղազախստանի միջև ինչպես առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկան, այնպես էլ մշակութային ու քաղաքական երկկողմ համագործակցությունը: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը շեշտել է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության օրակարգի անխափան իրականացումը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ տնտեսական ու քաղաքական հարցերի և վերահաստատել երկկողմ պատրաստակամությունը հարաբերությունների հետագա փոխշահավետ զարգացման համար:Ավելին13:3525.02.22 -
ՄիջազգայինՌուս-ուկրաինական պատերազմ. օր երկրորդ․ լուսանկարներՌուս-ուկրաինական պատերազմ. օր երկրորդԱվելին13:2725.02.22 -
ՀասարակականԿիևում ապրող հայերին տարհանելու ծրագիր Երևանը դեռ չունիԿիևում ապրող հայերին տարհանելու ծրագիր դեռ չունի պաշտոնական Երևանը: Այդ մասին Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչն է ասել մեր հայրենակիցներին:Ավելին13:1325.02.22 -
ՄիջազգայինՌուս-ուկրաինական պատերազմ. 2-րդ օրՀակառակ ուկրաինական կողմի պնդումներին, թե Զմեինի կղզին ռուս զինծառայողները գրավել են, իսկ զինծառայողները՝ զոհվել, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ կղզին հանձնվել է, 82 զինծառայողները վայր են դրել զենքը:Ավելին12:5825.02.22 -
ՄիջազգայինՎրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ կիրառվող սահմանափակումներինՎրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ կիրառվող սահմանափակումներին։ Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին, հայտնում է Sputnik Վրաստանը։ Ուկրաինայում իրադրության սրման պատճառով երեկ ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովում որոշում էր ընդունվել Ռուսաստանի դեմ սահմանափակումների նոր փաթեթ ընդունելու մասին։ Ղարիբաշվիլին ընդգծել է, որ պատժամիջոցները չեն համընկնում Վրաստանի ազգային շահերի հետ։ «Ցանկանում եմ հստակ և միանշանակ հայտարարել, որ հաշվի առնելով ազգային շահն ու ժողովրդի շահերը` Վրաստանը չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցներին։ Քանի որ, կրկնում եմ, դա միայն ավելի կվնասի մեր երկրին ու մեր բնակչությանը»,–հայտարարել է Ղարիբաշվիլին։Ավելին12:3725.02.22 -
ՄիջազգայինՌուսաստանն Ուկրանիայում 118 ռազմական օբյեկտ է շարքից հանել․ թարմ տվյալներՌուսաստանն Ուկրանիայում 118 ռազմական օբյեկտ է շարքից հանել․ թարմ տվյալներԱվելին12:3725.02.22 -
ՄիջազգայինԱրևմտյան գործընկերներից նեղացած Զելենսկին կրկին դիմել է ՊուտինինԱրևմտյան գործընկերներից նեղացած Զելենսկին կրկին դիմել է ՊուտինինԱվելին12:3125.02.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Մարտեր Կիևի մոտ. ուկրաինական կողմը հայտնում է զոհերի մասին | 25.02.2022Ավելին12:3025.02.22 -
Հայաստանում ռուսական ավիաբազայի կործանիչների անձնակազմերը վարժանքներ են կատարելՀայաստանում տեղակայված ՌԴ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ավիաբազայի օդաչուներն ուսումնավարժական թռիչքներ են կատարել МиГ-29 ու Су-30СМ կործանիչներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ լրատվական ծառայությունը։ Անձնակազմերը ուսումնամարտական խնդիրներ են մշակել զույգերի և բարդ օդաչուական տարրերով օղակների կազմում: Զինծառայողները վարժանքներ են կատարել ինքնաթիռի վթարային վայրէջքի շարժիչներից մեկի «հրաժարվելու» պայմաններում, երբ տեսանելիությունը սահմանափակ է։ Բացի այդ, վարժանքներ են կատարվել սահմանափակ թռիչքուղում վայրէջք կատարելու պայմաններում՝ պայմանական հակառակորդի օդային հարվածներից հետո թռիչքուղու մասնակի փլուզման դեպքերի համար։ Օդաչուները խնդիրներն իրականացրել են ցերեկային ու գիշերային ժամերին եղանակային բարդ պայմաններում` հորդառատ տեղումներ, քամի...Ավելին12:2625.02.22