Լրահոս

2022-02-18
2022-02-17
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայ-Ռուսական համալսարանում տեղի է ունեցել կենսաբանական երկրորդ կոլոքվիումը
    Հայ-Ռուսական համալսարանում տեղի է ունեցել ՀՌՀ-ի Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի Բժշկական կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, վերլուծական կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշխեն Հովհաննիսյանի «Նանոբժշկություն` մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով կենսաբանական երկրորդ կոլոքվիումը, տեղեկացնում է ՀՌՀ մամուլի ծառայությունը։ «Տարբեր թեմաներով կոլոքվիումների անցկացումը նպատակ ունի խթանել տարբեր գիտական կենտրոններում աշխատող նույն ոլորտի մասնագետների միջև համագործակցությունը, ոլորտում առկա խնդիրների քննարկումը, ինչպես նաև երիտասարդ կադրերի ներգրավումը՝ ուսանողներին ու ասպիրանտներին հանդիպումներին մասնակից դարձնելու միջոցով»,- նշել է Գիտության կոմիտեի ներկայացուցիչ Միքայել Խանբեկյանը: Իր զեկույցում Աշխեն Հովհաննիսյանը շեշտել է, որ նանոտեխնոլոգիան հիմնարար և կիրառական գիտությունների ու տեխնոլոգիաների ոլորտ է, որը զբաղվում է հիմնավորումների տեսական, հետազոտական, վերլուծական և գործնական մեթոդներով: «Վերջին տասնամյակում շատ հետազոտողներ ակտիվորեն իրականացնում են տարբեր նանոմասնիկների (ՆՄ) սինթեզ: Նանոտեխնոլոգիաները վերջին մի քանի տարիների ընթացքում հիվանդությունների թերապիայում գրանցում են լուրջ հաջողություններ, որի արդյունքում օգտագործվում է ՆՄ-երի հսկայական ներուժը պաթոգեն օջախի պատկերավորման, ախտորոշման, բուժման մեթոդների մշակման և բարելավման համար: Մեր կողմից նախագծվող մագնիսական դաշտով կառավարվող «միջուկ-թաղանթ» տիպի կենսահամատեղելի ՆՄ-ները, կկիրառվեն մագնիսական հիպերտերմիայում, քիմիաթերապիայում, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) պատկերավորման մեջ, որպես դեղերի առաքման համակարգի կրիչներ և թերանոստիկ գործիքներ»,- ասել է նա: Նշենք, որ կենսաբանական թեմայով առաջին կոլոքվիումը կայացել է ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում, իսկ հաջորդը տեղի կունենա ԵՊՀ-ում:
    23:50
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եկեղեցին և պետական կառավարումն անջատ են միմյանցից, բայց ոչ հոգևորականը և պետական կառավարումը․ Արամ Վարդևանյան
    Հոգեւոր անձի առաջադրումը նախագահի պաշտոնում Սահմանադրության տեսակետից որեւէ խնդրի չի կարող հանգեցնել, քանի որ այստեղ հոգեւորականը հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ոչ որպես եկեղեցի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառանով՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, որ նախագահի պաշտոնի համար լավագույն թեկնածուն կարող է լինել Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդներից մեկը։ Պատգամավորը հիշեցրեց, որ նախագահ դառնալու համար Սահմանդրությունը պահանջում է լինել 40 տարին լրացած, անկուսակցական Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը կառաջնորդվի համապետական շահերով։ Հոգեւորականի առաջադրման համար Սահմանադրությունը որեւէ արգելք չի սահմանում։ «Այդպիսի տեսակետներ հնչեցին, թե Խղճի, ազատության եւ կրոնական կազմակերպությունների օրենքում ասվում է, որ եկեղեցին չի կատարում որեւէ պետական ֆունկցիա եւ արգելվում է, որ եկեղեցին մասնակցի պետական կառավարմանը, քանի որ եկեղեցին եւ պետական կառավարումն անջատ են միմյանցից։ Այստեղ փորձ է արվում նույնացնել մեծ հեղինակություն ունեցող հոգեւորականին եկեղեցու հետ, ինչ աբսուրդ է, որովհետեւ մենք այստեղ խոսում ենք անձի մասին, ոչ թե այն մասին, որ պետական կառավարումն իր վրա է վերցնում եկեղեցին»,- ասաց Վարդեւանյանը։ Արամ Վարդեւանյանի խոսքով՝ նույնիսկ եթե մարդկանց մոտ նախագահի պաշտոնին առաջադրված հոգեւորականը եւ եկեղեցին կարող են ասոցացվել, որեւէ վատ հետեւանք չի լինի՝ հաշվի առնելով եկեղեցու անգնահատելի դերը հայոց պատմության ընթացքում։ «Սրբազանն ունի արդեն իսկ այնպիսի հեղինակություն եւ կարողություն, որը կարող է միավորել իշխանությունների կողմից բաժանված սեւերի եւ սպիտակների բաժանված հասարակությունը ։ Ասոցացումը եկեղեցու հետ նույնը չէ, ինչ ասոցացումը ՀԱԿ-ի հետ, որի անդամակցությունն էլ նախագահի թեկնածու առաջադրվելուց հետո՝ մի քանի օրվա ընթացքում, դադարեցվում է»։ Վարդեւանյանը միջազգային փորձում օրինակ բերեց Կիպրոսին եւ Նորվեգիային՝ ընդգծելով, որ այս երկրներում հոգեւորականները զբաղեցրել են բարձր պետական պաշտոններ։ Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 17-ին, իր ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել էր, որ նախագահի թեկնածուի առաջադրման համար լավագույն տարբերակը Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդներից մեկը կարող է լինել, քանի որ նա կլինի անաչառ, եւ կվայելի համընդհանուր հարգանք։ «Այս դժվարին ժամանակաշրջանում նման թեկնածուն լավագույնը կլիներ բոլոր առկա տարբերակներից։ Կարծում եմ՝ կան այդպիսիք։ Նրանք հարգված են եւ առաջնորդվում են բացառապես մեր ազգային շահերով»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։
    23:34
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով
    Հանրապետության տարածքում փետրվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-21-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։ Մայրաքաղաքում փետրվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
    23:20
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին
    N զորամասում անցկացվել է ձմեռային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություն: Զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Նորակոչիկներին շնորհավորել, խաղաղ և անվտանգ ծառայություն է մաղթել զորամասի հրամանատարը:
    23:18
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Քրիստինե Պեպելյանը որդու լուսանկարն է հրապարակել
    Երգչուհի Քրիստինե Պեպելյանը սոցցանցերի իր էջերում հրապարակել է որդու՝ Արեգի լուսանկարները՝ գրելով. «Երևանից Արեգիս նոր ընկերն էր եկել»։
    23:12
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մինչ հայկական ինքնաթիռները Եվրոպայի «սև ցուցակում» են, ԱՄՆ-ը ադրբեջանական ինքնաթիռներ է վարձում իր կարիքների համար
    Փետրվարի 15-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպի ֆեյսբուքյան էջը տեղեկացրեց, որ ԱՄՆ-ը Ֆիլիպիններին է փոխանցել «Պֆայզեր» պատվաստանյութի լրացուցիչ 3.4 միլիոն դեղաչափ: Հրապարակմանը կից Պետդեպի ֆեյսբուքյան էջը լուսանկարներ էր ներկայացրել ֆիլիպինյան կողմի՝ ուղեբեռը ստանալու կադրերից: Վերը բերված լուսանկարում պատկերվածը բեռնափոխադրումներ իրականացնող «Silkway» ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռ է, որը ԱՄՆ կառավարությունը փաստորեն վարձել է, որ պատվաստանյութի նշված քանակը հասցնի տարբեր երկրներ, տվյալ դեպքում՝ Ֆիլիպիններ: Ադրբեջանական ավիացիան փաստացի այնպիսի հեղինակություն ունի, նրա որակն ու աշխատանքն այնքան բարձր են գնահատվում, որ ամերիկյան կողմը վարձում է նրանց ինքնաթիռներն իր կառավարության կարիքները հոգալու համար: Սա աղետ է, սակայն վստահ ենք, ազգային ինքնասիրությանը հասցված այս հերթական ապտակը հայրենի իշխանությունները կընդունեն քրիստոնեաբար՝ դեմ տալով մյուս այտը ևս: Իրականում այս կառավարության համար առավել բնորոշ է հայկական լայնաբովանդակ առածանու այս նմուշը՝ թքում են երեսներին, ասում են՝ օխա՜յ, անձրև է գալիս: Եվ սա՝ այն դեպքում, երբ մեր ինքնաթիռները գտնվում են եվրոպական երկրների «սև ցուցակում», այսինքն՝ մեր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի «գործուն ջանքերի» շնորհիվ հայկական ինքնաթիռները չեն կարողանում մուտք գործել Եվրոպայի օդային տարածք: Ավելին, իր պաշտոնավարման ահռելի ժամանակահատվածը հայրենի Դանիայում անցկացնող Տաթևիկ Ռևազյանը ու Քաղավիացիայի պետական կոմիտեն ընդհանուր առմամբ մատը մատին չեն տալիս, որ «սև ցուցակում» ընդգրկվելուց գրեթե երկու տարի անց հայկական ինքնաթիռներն այնտեղից դուրս բերելու գոնե փորձ կատարեն:
    23:10
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանը վարել է ցեղասպան քաղաքականություն․ ՀՀ և ԱՀ ՄԻՊ
    Ադրբեջանական իշխանությունների հայտարարությունը` կապված Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ հայտարարված քրեական հետապնդման հետ, սեփական պատերազմական հանցանքները քողարկելուն, միջազգային հանրությանը մոլորեցնելուն և Արցախի խաղաղ բնակչությանն ահաբեկելուն ուղղված հերթական քայլն է: Ադրբեջանական իշխանությունները միշտ են վարել Արցախն արտաքին աշխարհից մեկուսացնելու, մարդու իրավունքները խախտող, խաղաղության դեմ ուղղված պատերազմական հանցանքները թաքցնելու քաղաքականություն` կեղծելով փաստերը: Սրանով շարունակաբար կոպիտ կերպով խախտել են մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի միջազգային բացարձակ պահանջները: Հայաստանի և Արցախի, ինչպես նաև միջազգային հանրային գործիչների, փորձագետների ու լրագրողների թիրախավորելու, նրանց, այսպես կոչված, սև ցուցակներով շանտաժի ու հետապնդման ենթարկելու գործելաոճը լավագույնն է փաստում, որ ադրբեջանական իշխանությունների խաղաղության կոչերն ու հայտարարություններն իրականում կեղծ են, շղարշ են արտաքին աշխարհի համար և ունեն իսկական մտադրությունները քողարկելու նպատակ: Իրականում, տարիներով է վարվել հայատյացության հովանավորության և թշնամանքի քարոզի քաղաքականություն էթնիկ ու կրոնական հիմնական հենասյուներով` խորքային անհանդուրժողականությամբ: Փաստացի, վարվել է ցեղասպան քաղաքականություն, որը շարունակվում է նաև ներկայում: Անգամ կրթական համակարգում է դրված հայատյացության և թշնամանքի քաղաքականությունը` ապահովելով նույնական վերարտադրություն հետագայում և ատելության տարածում հասարակությունում (հիմնավորվում է փաստերով): Այս քաղաքականությունն է այն աղբյուրը, որ սնուցել ու խրախուսել է Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ծառայողների վայրագություններն ու խոշտանգումները, խաղաղ բնակչության էթնիկ զտումները արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում` այդ պատերազմից առաջ ու հետո տարբեր զինված հարձակումներով ու հանցավոր արարքներով: Հենց ադրբեջանական իշխանությունն է ուղիղ պատասխանատու պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցանքների, այդ թվում` Արցախի գրեթե բոլոր քաղաքացիական բնակավայրերը, ահաբեկիչների ու վարձկանների օգտագործմամբ, դիտավորյալ և նպատակային հարձակման ենթարկելու, 80 քաղաքացիական անձանց սպանելու, 165 քաղաքացիական անձանց տարբեր աստիճանի վիրավորումներ հասցնելու, հայ գերիներին խոշտանգելու և զոհված զինծառայողների մարմինները անարգելու, Արցախի մոտ 40 000 քաղաքացիական բնակչությանը հայրենի տներից ունեզրկելու և բռնի տեղահանելու, Արցախում հայկական պատմամշակութային հուշարձանները պղծելու, վանդալիզմի ենթարկելու և ոչնացնելու համար։ Ադրբեջանական իշխանությունները պատասխանատվություն են կրում COVID-19 համավարակի պայմաններում միջազգայնորեն անթույլատրելի զինված հարձակումների համար, որոնցով կաթվածահար արեցին Հայաստանի ու Արցախի առողջապահության համակարգերը և դրանով ապահովեցին մահվան թվերի շեշտակի աճ: Նույն կերպ էլ նրանք տարբեր գործիչների, իրավապաշտպանների ու լրագրողների (այդ թվում` միջազգային) նկատմամբ թշնամանքի մղումով քրեական գործեր հարուցելով փորձել են ուղղակի քողարկել իրենց կատարած ու կատարելիք վայրագությունները Արցախի խաղաղ հայ բնակչության նկատմամբ: 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունների այս քաղաքականությունն ավելի է սաստկացել, ստացել է նոր դրսևորումներ. թույլ չեն տալիս մարդկանց վերականգնել կյանքը պատերազմից հետո, անընդհատ խաղաղ բնակչության համար փորձում են ստեղծել հուսահատության մթնոլորտ` մարդկանց անվտանգության, կյանքի ու մյուս կենսական իրավունքների դեմ ամենօրյա հանցավոր ոտնձգություններով ու այլ ահաբեկչական արարքներով: Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների վերը շարադրված գնահատականները հիմնված են հավաստի, կոնկրետ փաստերի վրա և տեղ են գտել մեր բազմաթիվ զեկույցներում: Ուստի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ ադրբեջանական իշխանությունների հայտարարած հետապնդման նպատակը ոչ այլ ինչ է, քան Արցախում ապրող յուրաքանչյուր մարդու ահաբեկելը և խաղաղ բնակչության մոտ խուճապ առաջացնելը: Անգամ ադրբեջանական իրավապահ մարմինների բառապաշարն է բացահայտ վկայում այդ նպատակի մասին: Սա իր հերթին նշանակում է, որ այդ հետապնդումն ունի քաղաքական շարժառիթներ և հիմնված է փաստերի բացահայտ մանիպուլիացիայի վրա: Մենք միջազգային հանրությանը համոզված իրազեկում ենք, որ ադրբեջանական իշխանությունները շարունակելու են փաստերի կեղծումը և մոլորեցումը նորանոր մեթոդներով, ինչպես նաև խաղաղ բնակչության նկատմամբ իրենց հանցավոր արարքները խաղաղության կոչերի ներքո թաքնվելով, քանի դեռ իրենց ցեղասպան քաղաքականության համար հասցեական արձագանքի և պատասխանատվության չեն արժանացել ու չեն պատժվել իրենց հանցավոր արարքերի համար: Այս համատեղ հայտարարությունը կուղարկվի միջազգային կառույցներին նաև առանձին նամակներով:
    23:06
    17.02.22
    Ավելին
  • Միջազգային
    «Պատմական աղետ»՝ Բրազիլիայում. ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 104-ի
    Բրազիլական Պետրոպոլիսում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 104-ի։ 8-ը՝ երեխա է: Քաղաքում հայտարարված է արտակարգ դրություն: Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետը պատմական աղետ է անվանել ջրհեղեղը: Բրազիլիայում այս ծավալի տեղումներ չեն եկել վերջին 90 տարում:
    23:00
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արտակ Բեգլարյանը ներկա է եղել անօդաչու թռչող սարքերի կրթական առաջին աշխատանոցի բացմանը
    Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը փետրվարի 17-ին Ստեփանակերտի N3 դպրոցում ներկա է գտնվել անօդաչու թռչող սարքերի կրթական առաջին աշխատանոցի բացման արարողությանը: Պետական նախարարն իր երախտագիտությունն է հայտնել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը», Արմաթի 500 խմբավարներին ու թիմի անդամներին Արցախում ծրագրի իրագործման համար: Կարևորելով ինժեներական կրթության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ հանրապետությունում առանձին կազմակերպությունների կողմից գործադրվող ջանքերը՝ Արտակ Բեգլարյանը ևս մեկ անգամ շեշտել է բնագավառում պետական աջակցության շարունակականությունը, ինչպես նաև նոր, կենսունակ գաղափարների իրագործման հարցում իր պատրաստակամությունը: «Առաջիկայում Արցախի այլ դպրոցներում ևս նման աշխատանոցներ կհիմնենք, կառավարությունն էլ պատրաստ է աջակցել այդ ծրագրերին: Եվ կարևոր է նման տեխնոլոգիական ու կիրառական գիտելիքի ու հմտությունների տրամադրումը մեր երեխաներին, որոնք արդեն հնարավորություն կունենան բարձրագույն կրթության ոլորտ մտնել կոնկրետ կողմնորոշումներով, գիտելիքներով ու նպատակներով: Շատ ուրախ եմ, որ այսպիսի կիրառական լուծումները և՛ առաջադեմ են, և՛ համապատասխանում են մեր կարիքներին ու ռազմավարական նպատակներին»,- նշել է պետական նախարարը: Այնուհետև օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչների և աշակերտների հետ պետական նախարարն առավել հանգամանալից տեղեկացվել է աշխատարանի հնարավորությունների մասին, ոլորտի մասնագետների հետ քննարկել ապագա համատեղ ձեռնարկումների մանրամասները:
    22:57
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մենք՝ արցախցիներս, Արայիկ Հարությունյան ենք. Արցախում ֆլեշմոբ է սկսվել՝ ի պատասխան Բաքվի սպառնալիքներին
    Ի պատասխան ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին կալանավորելու Բաքվի սպառնալիքներին՝ Արցախում ֆլեշմոբ է սկսվել։ Հաջակցություն իրենց նախագահին՝ արցախցիները սոցցանցերում կիսվում են Արայիկ Հարությունյանի նկարով՝ գրելով. «Մենք՝ բոլորս Արայիկ Հարությունյան ենք»։ 44-օրյա պատերազմի ժամանակ Բաքուն Արայիկ Հարությունյանի և մի շարք հայ պետական գործիչների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարեց։ Իսկ օրերս Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են ձերբակալել Արցախի նախագահին՝ որպես ռազմական հանցագործի։
    22:53
    17.02.22
    Ավելին