Լրահոս
2022-02-17
-
ՀասարակականՊատմությանը հայտնի է դեպք, երբ հոգևորականը դարձել է նախագահ և իսկապես օգտակար եղել պետության համար․ Արմեն ՉարչյանՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր այսօրվա ասուլիսում նախ նկատել է, որ իշխանությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրել է մեկին, որը սահմանադրությամբ չի համապատասխանում այդ պաշտոնին, իսկ ՀԱԿ-ից դուրս է եկել ընդամենը օրերս, ապա առաջարկությամբ հանդես եկավ։ «Եթե մենք ուզում ենք ունենալ անաչառ և ազգային շահերով աջնորդվող նախագահ․ լավագույն տարբերակը կլիներ, այս պահին, երբ մեր ազգը բևեռացված է, երբ ուղղակի մարդ է պետք, որ կկարողանա ինչ-որ տեղ կամուրջներ փնտրել և փորձել միավորել մեր ազգին, պետք է փորձի մեր վտանգված ինքնությունը ինչ-որ տեղ պահպանել։ Այս առումով լավագույն տարբերակը Հայ Առաքելական Եկեղեցու որևէ հարգանք վայելող սրբազանը կլինի։ Հենց այս օրհասական պահին նման թեկնածուն կլիներ լավագույնը։ Այդպիսի մարդիկ կան՝ հարգանք վայելող և ազգային շահերով առաջնորդվող։ Սա համարեք առաջարկ, և այս առաջարկի շուրջ հնարավոր է պայմանավորվել։ Այստեղ կլինի երկու հանգամանք՝ և՛ մարդ, և՛ ազգային ինստիտուտ»,- հայտարարել է Քոչարյանը։ «Yerevan.today»-ը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանից փորձել է պարզել, թե որքանով իրագործելի սցենար է սա, և արդյոք սա եկեղեցու միջամտություն չի լինի քաղաքականությանը։ Չարչյանը նախ հիշեցրել է, որ դարեր շարունակ, երբ մենք չենք ունեցել պետականություն, եկեղեցին է, որ փաստացի ղեկավարել և առաջնորդել է երկիրը, այնուհետև նա ընդգծեց, որ պատմությունն ուսումնասիրելիս, տեսնում ենք, որ սա աննախադեպ չէ և կարող է անգամ օրինակներով խոսել, որ հոգևորականը ստանձնել է երկրի նախագահի ղեկը և հենց միավորիչ դեր կատարել։ «Խոսքը Մակարիոս Երրորդի մասին է (Միքայել Խրիստոդուլոս Մուսկոս), որը եղել է Կիպրոսի հանրապետության առաջին նախագահը: Բարձրագույն աստվածաբանական կրթությամբ Մակարիոսը, որը 1950 թվականի հոկտեմբերին ժողովրդական քվեարկությամբ ընտրվել էր Կիպրոսի արքեպիսկոպոս և էթնարխիս (ժողովրդի առաջնորդ), գլխավորելով կիպրական եկեղեցին, մեծ պայքար է տարել Կիպրոսի ազատության համար։ 1959 թվականի դեկտեմբերին, երբ տեղի ունեցան Կիպրոսում առաջին նախագահական ընտրությունները, արքեպիսկոպոս Մակարիոս Երրորդը մասնակցեց և ընտրվեց Կիպրոսի առաջին նախագահ։ Նրա պաշտոնավարման շրջանում հրահրվեցին զինված բախումներ թուրք և հույն բնակչության միջև։ Նա արեց ամեն ինչ Կիպրոսում մթնոլորտը թուլացնելու համար, չխանգարեցին նաեւ իր դեմ մի քանի մահափորձերը։ 1974 թվականի հուլիսի 15-ին պետական հեղաշրջման արդյունքում գահընկեց արվեց, ստիպված եղավ գաղթել Լոնդոն, բայց 1975-ին վերադարձավ Կիպրոս և նորից ստանձնեց նախագահությունը՝ կառավարելով արդեն հունական հատվածը մինչև մահ (1977թ.): Հանրության շրջանում այնպիսի հարգանք էր վայելում, որ նրա գլխավորած կոալիցիան 1976թ․ ընտրություններում ստացավ խորհրդարանում բոլոր տեղերը։ Նա միավորել էր լիբերալներին, կոմունիստներին և սոցիալ-դեմոկրատներին։ Նա լեզու գտավ կոմունիստների հետ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում՝ ԽՍՀՄ և դաշնակիցներ, որոնց օգնության համար դիմում էր Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ժամանակ»,- պատմական ակնարկ է արել Չարչյանը՝ հավելելով, որ Մակարիոս Երրորդը ստացել է «Միջերկրական Կաստրո» մականունը։ Ամփոփելով խոսքը, Չարչյանը նկատել է, որ այսինքն անգամ կա օրինակ, երբ հոգևոր առաջնորդը դժվարին ժամանակներում ստանձնում է իշխանությունը, հարգանք է վայելում և կարողանում է հավասարակշռություն մտցնել, երկրի ներսում, խնդիրները կարգավորել։ «Ռոբերտ Քոչարյանի առաջարկը՝ եկեղեցու ներկայացուցչի ընտրել ՀՀ նախագահի պաշտոնում, հանրության բաժանված հատվածները միավորելու լավ ճանապարհ կարող է լինել։ Սա, ի դեպ, բնավ չի նշանակում, որ երկրի կառավարման ղեկը ստանձնում է եկեղեցին։ Ոչ, ստանձնում է ՀՀ քաղաքացի, որը հոգևորական է։ Հենց հոգևորականը կարող է ստանձնել այս անցումային-ճգնաժամային փուլում միավորողի դերը»,- եզրափակել է պատգամավորը։Ավելին22:4917.02.22 -
ՄիջազգայինԱշխատում ենք, որ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ չկիրառվեն․ Իտալիայի ԱԳ նախարարԻտալիան միջազգային իրավունքի պահպանման կողմնակից է, բայց դիվանագիտություն է բանեցնում՝ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումից խուսափելու համար, հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայո՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո, ճեպազրույցի ժամանակ։ «Բոլորս աշխատում ենք ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով լուծել, իսկ դա նշանակում է խուսափել ցանկացած տեսակի պատժամիջոցից»,- ասել է նա։ Լուիջի Դի Մայո հավելել է, որ Իտալիան Ռուսաստանին համարում է Եվրոպայի անվտանգության շուրջ երկխոսության մաս և երկու երկրների պատմականորեն լավ հարաբերությունները ծառայեցնում է այդ երկխոսության կայացման օգտին։Ավելին22:4517.02.22 -
ՄիջազգայինԴոնեցկի բնակիչները պատերազմ են տեսնում. Ռուսաստան-Արևմուտք՝ կոշտ երկխոսությունԱյսօր ավելի վաղը Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնը անտեսել է Մոսկվայի առաջադրած կարմիր գծերը: ՆԱՏՕ-ն էլ Ուկրաինային վճռական աջակցություն է հայտնել: Միևնույն ժամանակ՝ Ուկրաինան Բելառուսի սահմանին ավելացրել է սահմանապահների թիվը: Ռուսական մամուլը գրում է, որ Ուկրաինան հրետակոծում է ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական Հանրապետությունը:Ավելին22:4517.02.22 -
ՀասարակականՊՆ-ն «փուռը» տվեց Փաշինյանին․ ի սկզբանե է որոշվել, որ Բանակի օր չի նշվելուԻշխանությունները փաստորեն ի սկզբանե են որոշած եղել, որ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը չի նշվելու, որևէ միջոցառում չի լինելու, իսկ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով հանկարծակի վարակվելն ու «համավարակի» սրացումը պարզապես «կռուտիտներ» են, գրում է «Oragir.news»-ը։ Լրատվամիջոցը կառավարությանը տեղեկություն ստանալու վերաբերյալ պաշտոնական գրավոր հարցում էր ուղարկել՝ հարցնելով․ 1․ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ որևէ միջոցառում կառավարության կողմից նախատեսվե՞լ է ի սկզբանե։ 2. Այդ առիթով մրցույթներ հայտարարվե՞լ են, եթե հայտարարվել են, ապա ի՞նչ բնույթի միջոցառումներ են եղել, ի՞նչ կազմակերպություններ են մասնակցել, եղե՞լ են հաղթողներ։ Կառավարությունը հարցումը հասցեագրել է ՊՆ-ին, որտեղից էլ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը հետևյալ պատասխանն է տվել․ «Հայտնում եմ, որ ՀՀ Զինված ուժերի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ հունվարի 28-ին նախատեսված միջոցառումը հետաձգվել է համաճարակի ակտիվացման պատճառով: Միջոցառման կազմակերպման համար մրցույթ չի հայտարարվել»,- պատասխանել են ՊՆ-ից։ Պետական տոների միջոցառումները պլանավորվում են դեռևս 3-4 ամիս առաջ, դրանք իրականացնելու համար հայտարարվում են մրցույթներ, ընտրվում է հաղթող, որին էլ լրացուցիչ ժամանակ է պետք միջոցառումները կազմակերպելու համար։ Ստացվում է, որ ՊՆ-ն դեռ ամիսներ առաջ է կանխատեսել, որ «համավարակը սրանալու է», Փաշինյանն էլ «վարակվելու է», ուստի ժամանակին նույնիսկ մրցույթ չի հայտարարել։ Իրականում ՊՆ-ի այս պատասխանից ենթադրվում է, որ դեռևս ամիսներ առաջ էլ որոշում է կայացվել, որ Բանակի 30-ամյակը չպետք է նշվի, իսկ թե ի՞նչ պատճառով, միայն ենթադրել կարելի է։ Այդ միջոցառումները ոչ թե չեղարկվել են, այլ հետաձգվել, սակայն մինչև ե՞րբ են հետաձգվել, ՊՆ-ն չի նշում, ուստի պետք չէ զարմանալ, որ ՊՆ-ն որոշի Բանակի օրը նշել Վարդավառին կամ Սրբխեչին։ Հետաքրքիր է նաև, որ համավարակը նույնչափ «սուր» էր նաև Անկախության 30-ամյակի ժամանակ, սակայն դա Փաշինյանին չխանգարեց հայտնի «գունագեղը» նշել։Ավելին22:3917.02.22 -
ՀասարակականՎահրամ Դումանյանը պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալինա Փահլևանյանին պարգևատրել է գերատեսչության Ոսկե մեդալովՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է երաժշտագետ, բանագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ալինա Փահլևանյանին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոնստանդյանը: Հայ երաժշտարվեստի զարգացման, սերունդների կրթման, դաստիարակման գործում մեծ ներդրում ունենալու համար և ծննդյան 85-ամյա հոբելյանի կապակցությամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, բանագիտության ամբիոնի վարիչ Ալինա Փահլևանյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ոսկե մեդալով: Վաստակաշատ երաժշտագետին պարգևը հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: «Նախարարությունը բարձր է գնահատում Ձեր հայրենանվեր գործունեությունը, որ տասնյակ տարիներ իրականացնում եք երաժշտագիտության և բանագիտության ոլորտներում: Հանդիսանալով բազմաթիվ մասնագիտական գրքերի, թարգմանությունների հեղինակ` մինչ օրս շարունակում եք մեծագույն սիրով և պրոֆեսիոնալիզմով կրթել ու դաստիարակել երիտասարդ սերնդին` չխնայելով ջանք և եռանդ նրանց մասնագիտական կայացման գործում»,- ընդգծել է նախարար Վահրամ Դումանյանը՝ հավելելով, որ այս պարգևը համեստ գնահատականն է վաստակաշատ մտավորականի կատարած մեծ աշխատանքին: Նախարարն Ալինա Փահլևանյանին մաղթել է քաջառողջություն, երկար տարիների առույգ կյանք և ստեղծագործական արգասաբեր գործունեություն: Ալինա Փահլևանյանը շնորհակալություն է հայտնել պարգևի համար՝ նշելով, որ ծրագրերը բազմաթիվ են, և ուժերի ներածին չափով դրանք կիրականացվեն: «Կոնսերվատորիայում մենք ունենք շատ լավ գիտական ներուժ և ամեն ինչ կանենք ծրագրերը համատեղ իրականացնելու համար: Նշեմ, որ հրատարակում ենք ժողովրդական երգերի շարք. արդեն 15 հատոր հրատարակվել է, և մենք շարունակում ենք այդ շարքը, քանի որ աշխատանքը երբեք չի կարող կանգնել: Մենք ունենք ժողովրդական երաժշտությամբ, երաժշտագիտությամբ զբաղվող շատ լավ մասնագետներ, ուսանողներ, առանց որոնց ես կյանք չունեմ: Այդ իսկ պատճառով բոլոր այս հրաշալի մարդկանց հետ ես ինձ զգում եմ այնպես, ինչպես մեր տանը»,- եզրափակել է վաստակաշատ երաժշտագետը: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն էլ փաստել է Ալինա Փահլևանյանի անգնահատելի վաստակը և նշել, որ լինելով կոնսերվատորիայի հիմնասյուներից՝ նա միշտ արդիական է, բոլոր ժամանակներում՝ ժամանակակից: Ալինա Փահլևանյանը 1970 թվականից դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում (բանագիտության ամբիոնի վարիչ՝ 1992 թվականից, պրոֆեսոր՝ 1996 թվականից): Ալինա Փահլևանյանի ուսումնասիրությունները վերաբերում են երաժշտական բանագիտության տեսությանը: Հեղինակել է ««Կարոս խաչ» վիպական ասքի նորահայտ պատումները» (2004 թ.), «Հայ երաժշտական ֆոլկլորագիտության խնդիրները» (ռուսերեն, 2005 թ.) աշխատանքները, Հայրիկ Մուրադյանի կատարումներից վերլուծել և կազմել է «Հայրենի երգեր» ժողովածուն (1980 թ., 3-րդ հրատարակություն, 2018 թ.), «Հայկական ժողովրդական երգեր և նվագներ. Թալին» (1984 թ., 2-րդ հրատարակություն, 2012 թ., համահեղինակ), «Հայրենական մեծ պատերազմը հայ ժողովրդական և գուսանական երգերում» (1995 թ., համահեղինակ) ժողովածուները: Հրատարակել է ««Սասնա ծռեր» դյուցազնավեպը» (1996 թ., համահեղինակ), «Հայ ժողովրդական երգեր և նվագներ» մատենաշարը (2009 թ., 2013 թ., 2014 թ.), «Հայ երաժշտական ֆոլկլորի ռիթմիկայի առանձնահատկությունները» (2014 թ.) դասագիրքը: Հեղինակ է նաև հանրակրթական դպրոցի երաժշտության դասագրքերի (I-VII դասարան) և մեթոդական ձեռնարկների: Ռուսերենից թարգմանել, խմբագրել և կազմել է «Արամ Խաչատրյան. նամակներ» (2003 թ.) ժողովածուն:Ավելին22:3017.02.22 -
ՀասարակականԻնչ «հայհոյել» Փաշինյանին, որ քրգործ չհարուցվի․ Ոստիկանության պատասխանը#Հասարակություն 17 02 2022 Ինչ «հայհոյել» Փաշինյանին, որ քրգործ չհարուցվի․ Ոստիկանության պատասխանը. oragir.news Ինչ «հայհոյել» Փաշինյանին, որ քրգործ չհարուցվի․ Ոստիկանության պատասխանը. oragir.news Oragir.news-ը Ոստիկանությունից փորձել է ճշտել, թե Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց մասին արտահայտվելիս քաղաքացիները ի՞նչ մակդիրներ կարող են օգտագործել, որ համ իրենց սիրտը թեթևանա, համ էլ Ոստիկանությունը դրանք չհամարի «ծանր վիրավորանք», չնախապատրաստի նյութեր և քրեական գործեր չհարուցի։ Հիշեցնենք, որ գործող իշխանությունները քրեականացրել են պաշտոնյաներին ուղղված վիրավորանքը, մարդկանց դեմ քրեական գործեր են հարուցվում նույնիսկ Նիկոլ Փաշինյանի գրքից մեջբերումների համար, այդ գործերը ստացել են ընդհանուր անվանում՝ «քֆուրի գործ», և կա արդեն «քֆուրի գործով» առաջին դատավճիռը։ Oragir.news-ը Ոստիկանությանը բառերի և արտահայտությունների ցանկ է ուղարկել՝ խնդրելով պարզաբանել, թե ստորև թվարկված արտահայտություններից որո՞նք կարելի է օգտագործել Նիկոլ Փաշինյանին բնութագրելիս, և դա չի դառնա քրգործի առիթ։ Նշենք, որ Ոստիկանությանը ուղարկել էինք Փաշինյանի հասցեին սոցցանցերում երբևէ հնչած արտահայտությունները։ Դրանք են․ 1․ Տավարի ցավ, 2․ Կով, 3․ Ոչխար, 4․ Դավաճան, 5․ Կապիտուլյանտ, 6․ Պիղծ, 7․ Սրբապիղծ, 8․ Հողատու, 9․ Բռնակալ, 10․ Քայլառաստ, 11․ Ֆուցըն, 12․ Մարդակեր, 13․ Բոզ, 14․ Առաջնացռուկի խլյակ, 15․ Բղջախոհ, 16․ Ծծան՝ տետրի ներդիրի իմաստով, 17․ Իվ Գանդոն՝ ֆանտաստ գրողի իմաստով, 18․ Ազգակործան, 19․ Պատուհաս, 20․ Գառլախ, 21․ Չաթլախ, 22․ Քաղաքական տրյապկա, 23․ Անիծյալ, 24․ Չարի ծառա, 25․ Ստամբուլի բիճ, 26․ Բոզի տղա։ Ոստիկանությունից ստացել ենք հետևյալ պատասխանը․ «ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով նյութերի նախապատրաստման, ինչպես նաև գործողության քրեաիրավական որակման հանգամանքը էականորեն կախված է կոնկրետ իրավիճակում դրսևորված արարքի առանձնահատկություններից՝ մասնավորապես տուժողի սուբյեկտիվ ընկալման և կատարողի կամարտահայտության ենթատեքստի կամ հասցեավորվածության աստիճանից»:Ավելին22:2317.02.22 -
Հասարակական«Չկա գիտություն, չկա ապագա». Քիմիայի ինստիտուտի տարածքում հնարավոր է բնակելի համալիր կառուցվիՔիմիայի ինստիուտի աշխատողներն այսօր բողոքի ցույց են արել կառավարության շենքի մոտ՝ գործադիրից պահանջել փոխել վերաբերմունքը գիտության նկատմամբ և իրենց վերադարձնել օտարված ջրավազանի տարածքը: Այդ տարածքում մի ընկերություն բազմաֆունկցիոնալ շենք է կառուցում, ինչը, ըստ գիտնականների՝ խոչընդոտում է իրենց աշխատանքը։Ավելին22:2017.02.22 -
ԱրցախԱրցախի Հանրապետության խորհրդարանն արտահերթ նիստ կհրավիրիԱրցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողների սահմանած հետևյալ օրակարգով. 1. «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (օրենքների նախագծերի փաթեթ): 2. Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ Ազգային ժողովի հայտարարություն:Ավելին22:1517.02.22 -
Հասարակական«Նեղվում եմ, որ իմ տունս չկա». Արցախից տեղահանված ընտանիքը խաղաղություն է ուզում ու մի տունԱյս պատմությունը պատերազմի պատճառով Արցախից բռնի տեղահանված ընտանիքի մասին է: Հալե գյուղը վերջինը լքած Սուջյանները ժամանակավոր Սյունիքի Ներքին Խնձորեսկ գյուղում են ապրում՝ երազում խաղաղության ու սեփական տան մասին:Ավելին22:0917.02.22 -
ՀասարակականՔաղաքակիրթ աշխարհն իրավունք չունի աչք փակել․ Դավիթ ԲաբայանArtsakhtert.com-ը զրուցել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ․ -Պարոն Բաբայան, օրերս Դուք գտնվում էիք Բելգիայի Թագավորությունում։ Ո՞րն էր հիմնականում այցի նպատակը։ - Դա ծրագրավորված աշխատանքային այց էր, նախօրոք հրավեր էինք ստացել։ Ինչպես տեղյակ եք, դեռևս 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ծանր օրերին Եվրախորհրդարանում ձևավորվել էր Արցախի հետ բարեկամական խումբ, որտեղ ընդգրկված են Եվրախորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Բրյուսել կատարած այցի ժամանակ մենք հանդիպում ենք ունեցել այդ խմբի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը բավականին հետաքրքիր ու ներկայացուցչական է եղել. մի քանի տասնյակ հոգի՝ Եվրախորհրդարանի քաղաքական ուժերից, ինչը ևս աննախադեպ ու հազվագյուտ երևույթ էր։ Նրանց հետ միասին հանդիպումներ ենք ունեցել Բելգիայի հասարակական-քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների, հայ համայնքի, Արցախի հետ ֆրանսախոս բարեկամության շրջանակի, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայրերի, ինչպես նաև՝ լրագրողների հետ։ Դասախոսություններ են եղել տարբեր երկրների ուսանողների մասնակցությամբ, այդ թվում՝ Գերմանիայի առաջատար իրավաբանական համալսարանի մի քանի տասնյակ ուսանողների։ Հանգամանալից ներկայացվել են Արցախյան հիմնախնդիրն ու Ադրբեջանի սանզազերծած պատերազմի հետևանքով ներկայում ստեղծված իրավիճակն ու մարտահրավերները։ Պետք է ասեմ, որ բոլոր տեսակի հանդիպումների և միջոցառումների կազմակերպման գործում մեծ աջակցություն է ցուցաբերել Հայ դատի գրասենյակը, ինչի համար երախտապարտ եմ։ Այս ամենի նպատակը՝ մեկ անգամ ևս շեշտել, որ Արցախը եղե՜լ է, կա՜ ու կլինի՜, և այն, ինչ իրականացրել է Ադրբեջանը՝ Թուրքիայի և ահաբեկիչների հետ միասին, սպառնալիք է ոչ միայն մեզ, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։ Սա ընդամենը ժամանակի խնդիր է. մենք առաջինն էինք թիրախավորվել, հաջորդը լինելու են իրենք։ Թե երբ կգա այդ պահը՝ դա արդեն էական չէ, գործընթացն սկսված է։ Եթե քաղաքակիրթ աշխարհն աչք փակի այդ ամենի վրա, եթե անտարբերություն ցուցաբերվի, ապա ժամանակի գործոնն ավելի շուտ կաշխատի։ Եվ իրենց համար սրանք կարևոր պատգամներ էին, որ տվեցինք... Ակնկալում ենք նրանց աջակցությունը՝ մարդասիրական և քաղաքական ոլորտներում, հատկապես՝ Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականության, մշակութային ցեղասպանության, գերիների և պատանդների նկատմամբ բռնությունները դատապարտելու առումով։ Եվ հետաքրքիրն ու ողջունելին այն է, որ հանդիպումներից անմիջապես հետո դրանց վերաբերյալ եղել են հայտարարություններ, ինչը, կարծում եմ, լինելու է շարունակական։ Մեր գործունեությունն այստեղ կարելի է համարել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության դրսևորում. հիրավի, ունենք հայրենասեր, լավ դիվանագիտական կազմ՝ տարբեր երկրներում, ինչը նույնպես շատ կարևոր է։ Բոլոր տեղերում հատուկ ընդգծել ենք, որ Ռուսաստանը մեզ համար եղբայրական երկիր է, որ մենք աշխարհաքաղաքական տարբեր գործընթացների մեջ չենք մտնելու և սա որևէ ձևով չի նշանակում, թե մենք դեմ ենք արևմտյան երկրներին։ Պարզապես սա իրականության՝ հայ-ռուսական դարավոր բարեկամության և եղբայրության արտացոլում է, ու պատճառներից մեկն էլ այն է, որ մենք ունենք հայկական Սփյուռք, ինչը հնարավորություն է տալիս մեզ ինչ-որ տեղ շրջանցել գերտերությունների միջև առկա խնդիրները։ Ռուսաստանում ունենք 3 միլիոն, Ամերիկայում՝ 2 մլն հայ... Նույնը նաև աշխարհի տարբեր երկրներում՝ տարբեր թվաքանակով հայ կա։ Այսինքն՝ մեր սփյուռքը մեզ հնարավորություն է ընձեռում ավելի ճկուն արտաքին քաղաքականություն վարել... - Ձեր գնահատականը, տպավորությունն այցից, ընդհանուր առմամբ, կարելի՞ է ասել դրական է և արդյունավետ... - Անշուշտ, առաջին տպավորությունս շատ լավ է, արդեն արված են որոշ քայլեր, բայց պետք է սպասել նաև գործողությունների ընթացքին։ Մեր բոլոր հանդիպումները կարևոր էին։ Եվրոպայում կառույցներ կան, որոնք իսկապես մտահոգ են թուրք-ադրբեջանական հանցավոր միասնության հետևանքով ստեղծված իրավիճակով։ Ամեն ինչ ժամանակի հարց է, ամեն ինչի դատավորը ժամանակն է։ Մենք, իհարկե, ձեռքներս ծալած չենք նստելու, շարունակելու ենք համահայկական կառույցների հետ խորացնել մեր կապերը և Սփյուռքի միջոցով հետևողական աշխատանք տանել բարձրացված վերոնշյալ հարցերի ուղղությամբ։Ավելին22:0517.02.22 -
ՀասարակականԵս սիրում եմ քեզ, Լևո՛ն․ Արոնյանի սիրելին ռոմանտիկ լուսանկար է հրապարակելՇախմատիստ Լևոն Արոնյանի սիրելին՝ Անիա Այվազյանը, ռոմանտիկ լուսանկար է հրապարակել Արոնյանի հետ՝ գրելով․ «Մենք ժամանակ չունեինք Վալենտինի օրը լուսանկար հրապարակելու, քանի որ մենք մրցաշարում էինք խաղում։ Սակայն մենք միշտ ժամանակ ունենք սիրելու և սիրված լինելու։ Այսօր Լևոնը հաղթեց մրցաշարում՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։ Ես սիրում եմ քեզ, Լևոն, և ես շատ հպարտ եմ քեզնով։ Ես միշտ շնորհակալ եմ Աստծուն՝ քեզ ունենալու համար»։Ավելին21:5817.02.22 -
ԱրցախԱրցախցիները մի քանի ժամ փակել էին ադրբեջանցիների շարասյան ճանապարհը․ մանրամասներՄարտակերտի Մազավուզ գյուղի մոտ Արցախի բնակիչներն այսօր մի քանի ժամ շարունակ փակ են պահել Քարվաճառ տանող ճանապարհը, ինչի հետևանքով ադրբեջանական ռազմական շարասյունը ստիպված է եղել հետ գնալ եկած ճանապարհով։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ «Ադրբեջանցիները ավտոմատներ են թափահարում ու գոռգոռում։ Այդպես են պահում իրենց, քաղաքակրթությունից հեռու են․․․ Բնականաբար, մարդկանց համբերության բաժակը լցվում է։ Հատկապես, երբ քաղաքացիները տեսնում են, որ իշխանությունները ոչինչ չեն անում, իրենք են սկսում հակադրվել»,- ասել է պատգամավորը։ Ըստ Հակոբյանի՝ վերջին կաթիլը արցախցիների համար եղել է այն, որ փետրվարի 15-ին ադրբեջանցիների կրակոցից Մազավուզ գյուղի մոտակա դիրքում վիրավորվել է ժամկետային զինծառայող Խաչատուր Խաչատրյանը։ «Քաղաքացիները իրենց քայլով փորձում են ստիպել ադրբեջանցիներին պահպանել եռակողմ հայտարարությունների կետերը, գոնե հարգեն իրենց նախագահի ստորագրությունը»,- ասել է պատգամավորը։Ավելին21:5717.02.22 -
ՄիջազգայինՏղամարդն ընկել է 23 մետր բարձրությունից և չի տուժելԱՄՆ-ում տղամարդն ութերորդ հարկի բարձրությունից ընկել է սառույցի վրա եւ հրաժարվել բժիշկների օգնությունից։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Փալմ Սփրինգսի մոտակայքում։ Տեղի բնակիչը, ում անունը չի նշվում, գտնվում էր Palm Springs Aerial Tramway ճոպանուղու վերին կայարանում։ Ինչ-որ պահի նա վայր է ընկել հարթակի եզրից, թռել գրեթե 23 մետր ցած և հայտնվել սառույցի վրա։ Փրկարար ծառայության ուղղաթիռը չի կարողացել վայրէջք կատարել մոտակայքում, ուստի հրշեջները ստիպված են եղել տուժածին բարձրացնել հատուկ պատգարակով։ Երբ փրկարարները հասել են տղամարդուն, պարզվել է, որ նա լուրջ վնասվածքներ չի ստացել և հոսպիտալացում չի պահանջվում։ Նշվում է, որ միջադեպին ականատես է եղել ճոպանուղու կայարանի հարեւանությամբ գտնվող ռեստորանի աշխատակիցը։Ավելին21:5317.02.22 -
ՀայաստանՓողոցում պայքարը պետք է լինի իշխանությանը հեռացնելու մասին. Ռոբերտ ՔոչարյանՀայաստանում վստահության, ինքնության, կառավարման ու բազմաթիվ այլ ճգնաժամեր կան, որոնք հանգեցնելու են քաղաքական ճգնաժամի: Այսօր ներքաղաքական իրավիճակը այդպես է գնահատել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ըստ նրա, մեր երկրում իշխանափոխությունը անհրաժեշտություն է: Երկրորդ նախագահի կարծիքով նպատակը պետք է լինի ոչ թե իշխանությունը իրեն կամ որևէ մեկին հանձնելը, այլ՝ կոնկրետ մեկին իշխանությունից հեռացնելը:Ավելին21:4917.02.22 -
Հասարակական469 մլն 741.000 դրամ՝ Աննա Հակոբյանի զարմուհու ղեկավարած ՊՈԱԿ-ին՝ կառավարական դաչաների սպասարկման համարԹավշյա իրադարձություններից հետո «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի անունը մեկ անգամ չէ, որ հիշել են լրատվամիջոցները. նախ ՊՎԾ-ն էր խախտումներ արձանագրել ՊՈԱԿ-ի 2019 թվականի աշխատանքներում, ապա հայտնի էր դարձել, որ Կառավարական առանձնատների վերանորոգման ընթացքում հարյուրավոր միլիոնների հասնող չարաշահումների վերաբերյալ գործը կարճվել է.Ավելին21:4417.02.22 -
ՀայաստանՍյունիքի մարզում դադարեցվել է Գորիսի և 5 գյուղերի գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 17-ի ժամը 20:00-ից մինչև փետրվարի 18-ի ժամը 18:00-ը դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքի, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Ակներ, Վերիշեն գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:Ավելին21:4117.02.22 -
ՀայաստանՈստիկանության պետն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանինՓետրվարի 17-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։ Վահե Ղազարյանը, ողջունելով հյուրին, շնորհավորեց Լիտվայի ազգային տոնի կապակցությամբ։ Նա բարձր գնահատեց ՀՀ ոստիկանության և Լիտվայի դեսպանատան միջև ձևավորված համագործակցությունը։ Վահե Ղազարյանը, կարևորելով Լիտվայի ոստիկանության պետի նախատեսված այցը Հայաստան, հույս հայտնեց, որ այն ավելի կխթանի երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցությունը։ Ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն իր հերթին համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամություն հայտնեց։ Դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, անդրադարձավ Լիտվայի դեսպանության ծրագրերին, որոնք ընդգրկում են մի շարք ուղղություններ։ Նա նաև կարևորելով երկու երկրների իրավապահ կառույցների կապը՝ մատնանշեց արդյունավետ համագործակցության մի քանի օրինակ։ Ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները։ Հիմնականում խոսվեց պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի գործարկման մասին։ Կողմերը քննարկեցին համագործակցության նոր ուղղություններին առնչվող ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։Ավելին21:4017.02.22 -
Արցախ«Պերեգավորներն ընթանում են». ո՞ւմ տարածքում է Խրամորթցու խաղողի այգինԱյսօր ադրբեջանական ռազմական տեխինկա տեղափոխող շարասյունը չի հասել Քարվաճառ: Մարտակերտում արցախցիները փակել են՝ մեքենաների ճանապարհը: Ադրբեջանցիները ստիպված հետ են դարձել՝ Մատաղիս: Արցախցիներն այդպես պատասխանել են Խրամորթում թշնամու երեկվա սադրանքներին ու ահաբեկումներին:Ավելին21:3917.02.22 -
ՀասարակականԴատական անկախությանը միջամտելու ցանկացած փորձ անարձագանք չի մնալու. դատավոր ՆախշքարյանԴատական իշխանությունների շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ NEWS.am-ը զրուցել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի հետ։ -Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն «Ազատության» հետ զրույցում ասել է, թե կոպիտ հաշվարկով Հայաստանում 40 կոռումպացված դատավոր կա։ Այսպիսի բովանդակության հայտարարություններ գործադիրի կողմից պարբերաբար են հնչեցվում, արդյո՞ք սրանով դատավորներին չեն զրպարտում։ Պետք է նշեմ, որ սույն թվականի փետրվարի 11-ին factor.amլրատվամիջոցին տրված հարցազրույցումեւփետրվարի 14-ին «Ազատություն» ռադիոկայանի միջոցով հեռարձակվածֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում Արդարադատությաննախարարը չափազանց անկեղծ է գտնվել եւիրերը ներկայացրել է այնպես, ինչպես ինքն է տեսնում՝ առանց մտահոգվելու, որ որպես հանրային ծառայող պետք է դրսեւորի քաղաքական չեզոքություն եւ իր գործունեությունը չպետք էկասկածի տակ դնի իր անկողմնակալությունը, թեեւ պարտավոր էր պահպանել այդ սկզբունքները «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն։Նրա ներկայացրած գաղափարների առնչությամբ ինձ մոտ մի շարք հարցեր են առաջանում: Օրինակ, արդյո՞ք իր կողմից հնչեցրած 40, իսկ վերջին հարցազրույցի համաձայն` 39, դատավորների մեջ ընդգրկված եմ նաեւ ես, հաշվի առնելով,որ իմ նկատմամբ իր կողմից հարուցվել է թվով երեք կարգապահական վարույթ, արդյո՞ք այն պահին նա` որպես ՄԻՊ գործելիս, երբներկայացրել է այս թիվը, ես եղել եմ պաշտոնավարող դատավոր, արդյո՞ք ես հանդիսանում եմ իր կողմից մատնանշած «կաստայի» կամ եթե կուզեք՝ «բանդայի» անդամ, ադյո՞ք իր հարցազրույցներում դատավորներին «հանցագործ» պիտակավորելիս նա նկատի է ունեցել նաեւ ինձ։ Այս բոլոր հարցերը, վստահ եմ, առաջանում են ոչ միայն ինձ մոտ եւ ակնկալում են պատասխաններ, որոնց, ինչպես հասկացա, նախարարը պատրաստ չէ պատասխանել։ Եթե նախարարըպատրաստ չէ անուն առ անուն թվել այն բոլոր դատավորների անունները, որոնց նման ցածրորակ պիտակավորում է տալիս, ապա պետք է բարի լինիեւ իր հանրային խոսքում գտնվի կոռեկտ, զուսպ, հանրային պաշտոնատար անձին վայել վարքագիծ դրսեւորելեւ դադարեցնել հեղինակազրկել դատական իշխանությունը, առավել եւս, որ այն պարտավոր է անել «ՀՀ դատական օրենսգիրք»Սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ հոդվածների դրույթների համաձայն։ Անդրադառնալով ավելի առարկայական Ձեր հարցին` հայտնեմ, որ պաշտոնավարող Արդարադատության նախարարի բոլոր գործողություններըփորձ է կատարվում մատուցել հասարակությանը հակակոռուպցիոն պայքարի շղարշի տակ, բայց իմանձական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Արդարադատության նախարարի կողմից առնվազն 2021 թվականի ընթացքում բերված 18 կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություններիցեւ ոչ մեկը չի բերվել կոռուպցիայի մեջ մեղադրելու, կոռուպցիոն սխեմաների բացահայտման կամ այլ որեւէհիմքով, որըկառնչվեր նախարարի կողմից հռչակած «Կոռուպցիայի դեմ պայքարին»։ Վերը հիշատակված երկու հանրային ելույթներում նախարարը փորձ է կատարում պախարակել փաստաբանական համայնքին, որոնց բաժանում է «փոխ տանող բերողների»եւ«լավերի», Բարձրագույն դատական խորհրդի գիտնական եւ դատավոր անդամներին, բաժանելով «լավերի»եւ«վատերի», դատավորներին փորձում է բաժանել նույնպես «լավերի»եւ«վատերի»։ Ընդ որում, իր պատկերացմամբ «լավ»-ն ու «վատ»-ը պետք է որոշի ինքը՝ Արդարադատության նախարարը։ Իրեն թույլ է տվել նսեմացնել այն դատավորներին, որոնք,օրինակ, քննադատել են իր կողմից նախաձեռնված օրենքի նախագիծը, առանց անունները նշելու «կաստա» է անվանել դատավորների, որոնք ներկայացրել են առարկություններ նրա կողմից Բարձրագույն դատական խորհրդում հարուցված միջնորդության դեմ եւ այլն։ Նաեւ, վերջինհարցազրույցում հայտնել է, որ դատական իշխանությունում կան «գրպանային դատավորներ», դարձյալ անունները չնշելով։ Այսինքն, Արդարադատության նախարարն իր առաքելությունը տեսնում է դատական իշխանությունը հեղինակազրկելու մեջ` ամենօրյա կտրվածքով նրանց հասցեինեւ ողջ դատական իշխանության հանդեպ նսեմացնող ու նվաստացնող արտահայտություններ կատարելով։ Հավանաբար, պարոն նախարարը չի պատկերացնում պաշտոնատար անձի համար այլ գործելաոճ, քան ինչ-որ իմաստով «գրպանային» դառնալ։ Արդարադատության նախարարի նման վարքագիծը ոչ միայն վայել չէ բարձրաստիճան պաշտոնյային, այլ նաեւ իր մեջ պարունակում են վտանգներ` ուղղված Հայաստանի Հանրապետության դատական իշխանության անկախության ոչնչացմանը։ Տիկին Նախշքարյան, տպավորություն է, որ գործադիրըցանկացած լծակ օգտագործում է՝ դատական իշխանությանը ճնշելու համար, ի՞նչ կասեք այդ առումով։ Այո, ասեմ ավելին, լծակ չունենալու դեպքում նախաձեռնում է օրենսդրական «բարեփոխումներ», թաքուն, առանց համայնքի ներկայացուցիչների հետ քննարկելու, նման լծակներ ստեղծելու համար: Նախարարը պետք է հասկանա, որ դատական անկախությանը միջամտելու ցանկացած փորձ անարձագանք չի մնալու: Ինչպես ճիշտ նշեցիք, մի խումբ դատավորներ հանդես եկան հայտարարությամբ, որ Արդարադատությաննախարարը չարաշահում է կարգապահական վարույթների հարուցման գործիքը, որն անթույլատրելի է ժողովրդավար պետությունում։ Այդ հայտարարությունը հենված է ինչպես Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը,այնպես էլ ԳՌԵԿՈ-ի եւ ՄԱԿ-ի իրավական հարցերով հանձնաժողովի զեկույցներին /առաջարկություններին/։ Ընդ որում` այն պարագայում, երբ օրենքով նախատեսված կարգով գործում է դատավորների ընդհանուր ժողովի էթիկայիեւ կարգապահական հարցերի հանձնաժողովը, որի կազմում է նաեւհասարակության ներկայացուցիչը, նախարարի կողմից իր լիազորությունների նման չարաշահումը եւ օգտագործումը դատավորների նկատմամբ ոչ այլ ինչ է, քան միջամտություն դատավորների անկախությանը։ Այս առումով ցանկանում եմ մեկ բան եւս ավելացնել, Արդարադատության նախարարը 14.02.2022 թվականի ասուլիսի ընթացքում բոցաշունչ կերպով ներկայացրել է, թե որքանանթույլատրելի է դատարանների վարույթներում դեռեւս գտնվող ընթացիկ գործերով կարծիք արտահայտել։ Բայց ասեմ, որ նույն նախարարը հարուցել է երեք կարգապահական վարույթ անձամբ իմ նկատմամբ, որոնցից երկուսը ընթացիկ գործերով, եւ իր կողմից ներկայացված ողջամիտ թվացող վերլուծությունը նման գործիքակազմի անթույլատրելիության մասին, իրեն բոլորովին չի խանգարել դիմել այդ գործիքակազմին։ Վերը հիշյալ հանրային ելույթները, անձամբ ինձ խնդրահարույց ենթվում եւանկողմնակալ դիտորդին կարող են թվալ դատական իշխանությանըհեղինակազրկելունեւ դատական իշխանությունը անկախությունիցզրկելուն միտված գործողությունների շղթայի մաս:Ավելին21:3417.02.22 -
ԱրցախԱրտակ Բեգլարյանն այցելել է «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին փետրվարի 17-ին այցելել է «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ և լսել կառույցի 2021թ. աշխատանքների մասին հաշվետվությունը: Պետական նախարարը հետաքրքրվել է կենտրոնի մասնագիտական ու տեխնիկական ապահովվածությամբ, ընդգծել դրա կարևորությունը բնակչության առողջապահական վտանգների կանխարգելման ու նվազեցման հարցում: Արտակ Բեգլարյանը հորդորել է շարունակել առավել մեծ զգոնությամբ իրականացնել մասնագիտական պարտականությունները՝ ի շահ քաղաքացիների առողջության պահպանման՝ առանձնացնելով հատկապես COVID-19-ի տարածման կանխարգելման ու պատվաստումների աշխատանքներում բարձր պատասխանատվության անհրաժեշտությունը:Ավելին21:3017.02.22