Լրահոս
2022-02-15
-
ՀայաստանՔՊ-ական պատգամավորը անակնկալի եկած վազքով ներս է մտել․ «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթին պատմել են, որ նախօրեին տհաճ միջադեպ է գրանցվել «Էրեբունի» ԲԿ-ում` ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի մասնակցությամբ: Այս մասին թերթը գրում է փետրվարի 15-ի համարում․ «Խաչատրյանն այցելել է հիվանդանոց, եւ հենց նախամուտքում նրան հանդիպած կինը, ճանաչելով իշխանական պատգամավորին, լուտանքներ է տեղացել նրա հասցեին` նրան «ժեխ», «կապիտուլյանտ» անվանելով: Տիկնոջը ծափահարություններով «քաջալերել» են հիվանդանոցի այցելուները: Պատգամավորը, անակնկալի եկած, վազքով ներս է մտել` առանց երկխոսության մեջ մտնելու տիկնոջ հետ»,- գրել է «Հրապարակը», որին չի հաջողվել Խաչատրյանի հետ զրուցել, սակայն «Հրապարակը» պարզել է, որ միջադեպի գլխավոր հերոսուհին Արիանա Հովսեփյանն է եղել, ով թերթի հետ զրույցում հաստատել է լուրը. «Այո, եղել է նման բան, սակայն ոչ թե հիվանդանոցում, այլ` հիվանդանոցի բակում: Ես դուրս էի գալիս հիվանդանոցից: Նստեցի մեքենաս, որ պիտի արդեն դուրս գայի հիվանդանոցի բակից, տեսա Արմենին, սիրուն մոտեցա, պատուհանը բացեցի ու գոռացի` այ ժեխ: Պտտվեց իմ կողմը, դե, երեւի ճանաչեց ինձ, կողքին էլ մի հատ չաղլիկ մարդ կար, ու այդ մարդու հետ մտավ ներս: Բակում հավաքվածները սկսեցին ծափ տալ, ասեցին` քո ցավը տանենք»: © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/02/15/31952Ավելին09:5215.02.22
2022-02-14
-
ՀայաստանՀՌՀ-ն համագործակցության հուշագիր է կնքել Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի հետԱյսօր, փետրվարի 14-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը համագործակցության հուշագիր է կնքել Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի հետ, որը միտված է տեսալսողական մեդիայի բնագավառում մասնագիտական էթիկայի պահպանմանը, էթիկայի կանոնների ընդունման, մշտական կատարելագործմանն ու ոչ խտրական կիրառմանը: Հուշագրի կնքմամբ կողմերը ձեռք են բերել պարտավորություններ․ էթիկայի կանոնների, դրանց կիրառման կամ կանոնագրի խախտման հետ կապված փորձագիտական խորհրդատվության անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը կարող է դիմել Դիտորդ մարմին փորձագիտական կարծիք կամ եզրակացություն ներկայացնելու խնդրանքով։ Տիգրան Հակոբյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանում թե´ պետական մարմինները, թե´ լրատվամիջոցները և թե´ հասարակությունը, գտնում են, որ պետական մարմինը օժտված է լրատվամիջոցներին պատժելու գործիքակազմով, սակայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով բոլորովին այլ ճանապարհ է նախատեսված՝ փորձում ենք մեր հասարակության մեջ արմատավորել, որ էթիկայի կանոնների պահպանման խնդիրը բոլորիս գործն է։ Նշենք, որ այս պահին Դիտորդ մարմնում ուսումնասիրվում է Հանձնաժողովի կողմից ներկայացված 6 դիմում, որոնց թիվը Համաձայնագրի ստորագրումից հետո ենթադրաբար կավելանա։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/14/1206984/Ավելին23:4514.02.22 -
Հասարակական57-ամյա վարորդը Mercedes-ով Նբախվել է Սուրեն Սպանդարյանի արձանի պատվանդանինԳիշերը՝ ժամը 03:20-ի սահմաններում Արցախի Հանրապետության բնակիչ, 57-ամյա Յուրա Պ.-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Գարեգին Նժդեհի հրապարակում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ՝ բախվելով Սուրեն Սպանդարյանի արձանի պատվանդանին: Գագիկ Շամշյանը հայտնում է՝ տուժածներ չկան:Ավելին23:2614.02.22 -
ՀասարակականՊարեկները Երևանում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1534 խախտումՊարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները և փետրվարի 7-14-ը իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1534 խախտում։ © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/02/14/31944Ավելին23:0914.02.22 -
ՀայաստանՊարային համույթ․ «Շիշ բռնող»-ի Տրնդեզի արարողությունը (տեսանյութ)ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը Տրնդեզի արարողությունը մեծ շուքով է նշել։ Պարային համույթ է ելույթ ունեցել։Ավելին23:0114.02.22 -
ՄիջազգայինԶելենսկին ուղերձով դիմել է ժողովրդինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ժողովրդին՝ խոսելով փետրվարի 16-ի ներխուժման սպառնալիքի մասին։ Նա ասել է, որ Ուկրաինային «վախեցնում են մեծ պատերազմով», սակայն երկիրը «ուժեղ է, քան երբևէ»։Ավելին22:4114.02.22 -
ՀայաստանԳորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ էԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։Ավելին22:3014.02.22 -
ՀասարակականՔիմ Քարդաշյանը մանկության լուսանկարներից է հրապարակելՀեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ինստագրամյան իր էջում արխիվային լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում մոտ ութամյա Քիմը նստած է՝ ոտքերին վարդագույն չմուշկներով, նուրբ վարդագույն սվիտերով։ «Ես հիմա էլ այսպիսի դեմք եմ անում»,- մակագրել է լուսանկարը Քիմը։Ավելին22:2114.02.22 -
ՀասարակականՍիրուշոն ամուսնու հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակելԵրգչուհի Սիրուշոն իր ինստագրամի էջում լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Լևոն Քոչարյանի հետ:Ավելին22:0414.02.22 -
ՀասարակականԿրկին երկրաշարժ է գրանցվել․ ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալԵրկրաշարժ Բավրա բնակավայրից 13 կմ հյուսիս-արևելք (հետցնցումները շարունակվում են) Սույն թվականի փետրվարի 14-ին, տեղական ժամանակով ժամը 21:03-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 17:03-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա բնակավայրից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Մեծ Սեպասար և Սարագյուղ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:Ավելին21:5514.02.22 -
ՍպորտԱրցախի պրոֆեսիոնալ մարզիկը կմասնակցի միջազգային մրցաշարինՓետրվարի 26-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի «Դինամո» մարզադահլիճում կկայանա GFC-3 միջազգային մրցաշար, որին կմասնակցի Արցախի պրոֆեսիոնալ մարզիկ, Ultimax MMA վարկածով աշխարհի չեմպիոն Արմեն Հայրապետյանը: Այս մասին «Արցախպրես»-ին ասել է Արցախի Ultimax ֆեդերացիայի փոխնախագահ Գևորգ Սարդարյանը: «Արցախի պրոֆեսիոնալ մարզիկ, Ultimax MMA վարկածով աշխարհի չեմպիոն Արմեն Հայրապետյանը հանդես կգա 57 կգ քաշային կարգում: Մրցաշարին կմասնակցեն միայն պրոֆեսիոնալ և լավագույն արդյունք գրանցած մարզիկներ»,-նշել է Սարդարյանը:Ավելին21:5214.02.22 -
ՀասարակականԺողովրդավարություն» բրենդի անվան տակ պետություններ են անկում ապրում. ՇարմազանովՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլին ասեք՝ նոր բրենդ հորինի։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին Կիևում Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է՝ Ուկրաինան ժողովրդավարության ֆորպոստն է։ «Բաստիոնը» Արցախի մեծ մասը կորցրեց, իսկ «ֆորպոստը»՝ Ղրիմը։ «Ժողովրդավարություն» բրենդի անվան տակ պետություններ են անկում ապրում»։Ավելին21:2014.02.22 -
ՀասարակականՖեյսբուքում արված մեկնաբանության համար տղամարդը հայհոյել է իր ազգականին. գործը դատարանում էԱզատուհի Վ.-ն 2021 թվականի դեկտեմբերի 9-ին իր անվամբ գրանցված ու իր կողմից օգտագործվող ֆեյսբուքյան էջով տեսել է իր ազգական Ռ. Ա.-ին պատկանող խանութ-վաճառասրահին փակցված աշխատանքի՝ այդ թվում հավաքարարի պահանջի մասին հայտարարություն: Ռաֆայել Ա.-ի ու վերջինիս ընտանիքի անդամների հետ Ազատուհի Վ.-ի ամուսնու գերեզմանի հարցով գտնվելով դատական վեճերի ու լարված փոխհարաբերությունների մեջ, Ազատուհի Վ.-ն՝ նշված հայտարարության մեկնաբանություններ բաժնում գրել է. «Քեզանից լավ հավաքարար, գնա աշխատի, էլի» մեկնաբանությունը: Դրանից հետո Ռաֆայել Ա.-ն իր ֆեսյբուքյան էջից Ազատուհի Վ.-ին ուղարկել է նրան հասցեագրված սեռական բնույթի հայհոյանքներ պարունակող հաղորդագրություն: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Գործը վարույթ է ընդունվել 2021 թվականի դեկտեմբերի 24-ին և մակագրվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բեգլարյանին: Ռաֆայել Ա.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի 1-ին մասով (անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:Ավելին21:1414.02.22 -
ՀայաստանԹումանյանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, Գորիսի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Թումանյանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Տաթև-Քաշունի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Ճամբարակի, Գորիսի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-80 մետր։ Մեղրիի լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30 մետր։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:Ավելին21:1114.02.22 -
ՍպորտՀայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց ՂազախստանինՓետրվարի 14-ին` ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ Հայաստանի և Ղազախստանի Մ-19 հավաքականների միջև առաջին ընկերական հանդիպումը: Մեր ընտրանին հաղթեց մրցակցին 1:0 հաշվով: Հայաստան Մ-19 - Ղազախստան Մ-19` 1:0 (0:0) Երևան, Ֆուտբոլի ակադեմիա Գոլերը` Համլետ Մինասյան, 52 © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/14/1206989/Ավելին21:0814.02.22 -
ԱրցախՄարտունու շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն․ Արցախի ԱԻՊԾԶոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Արցախի Մարտունու շրջանում։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։ Որոնումների ընթացքում ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո` 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում՝ հաստատվել է ընդհանուր 1710 աճյուն։ Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։Ավելին20:5614.02.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանցի գործարարը մեղադրվում է 1,6 մլնի խարդախության մեջԱդրբեջանում սկսվել է գործարար Մահսուդ Մահմուդովի գործով դատավարությունը։ Վերջինս հայտնաբերվել ու ձերբակալվել էր Ուկրաինայում, ապա հանձնվել Ադրբեջանին։ Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ ծանր հանցագործությունների գործերով Բաքվի դատարանում՝ դատավոր Ֆաիգա Գանիևայի նախագահությամբ, այսօր հրապարակվել է մեղադրական եզրակացությունը։ Մահմուդովը մեղադրվում է խարդախության մեջ՝ ընդհանուր 1,6 մլն մանաթ գումար հափշտակելու համար։Ավելին20:5114.02.22 -
Միջազգային«Սահմանին 2 անձնագիրս էլ ցույց եմ տվել». Ռուսոյին մի քանի ժամ պահել են ԱՄՆ օդանավակայանումՀայտնի երգիչ Աբրահամ Ռուսոյին մի քանի ժամ պահել են ԱՄՆ–ի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանում։ StarHit-ի հետ զրույցում երգիչը մանրամասնել է իրավիճակն ու նշել, որ կորցրել է իր ԱՄՆ քաղաքացիության անձնագիրը։ «Սահմանին 2 անձնագիրս էլ ցույց եմ տվել, ինքս եմ նույնականացման տերմինալին մոտեցրել դրանք։ Ավելի ուշ այդ անձնագիրն ընկել էր։ Մինչ բոլոր հանգամանքները պարզելը, օդանավակայանի աշխատակիցներն ինձ խնդրեցին անցնել առանձին տարածք։ Որոշ ժամանակ անց ինձ վերադարձին անձնագիրը։ Այն ընկել էր օդանավում` նստատեղերի արանքում»,– նշել է երգիչը։ Նա ընդգծել է, որ ընդհանուր առմամբ օդանավակայանում մնացել է 2 ժամ, բարեբախտաբար` ոչ ապարդյուն։ Ռուսոն հայտնել է, որ առանց անձնագրի կարող էր խնդիրներ ունենալ, քանի որ փետրվարի 15-ին ոտքի բարդ վիրահատությունից առաջ պետք է գնար հերթական ուլտրաձայնային հետազոտության, ինչից հետո կրկին վերադառնալու է տուն` Մոսկվա։ Հիշեցնենք, որ վերջերս Ռուսոն ազդրի վիրահատություն էր տարել. առողջական խնդիրները սկսվել էին դեռ այն ժամանակ, երբ նրա դեմ մահափորձ էին կատարել։ Նշենք, որ երգիչը նույն հարցով ԱՄՆ էր մեկնել նաև հունվարի սկզբին։Ավելին20:4014.02.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 2-րդ երկրաշարժը՝ վերջին 24 ժամում. ցնցումներն զգացվել են Շիրակում, ԼոռիումԱվելին20:3014.02.22 -
ՀայաստանՀայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ և ապօրինի հրազենՆախորդ թողարկումներից մեկում ոստիկանության լրատվական ծառայությունը անդրադարձել էր Էրեբունու քրեական հետախույզների, ապօրինի հրազենի և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի հայտնաբերման դեպքին։ Փետրվարի լույս 10-ի գիշերը նրանք հետապնդել էին թմրամիջոց իրացնելու մեջ կասկածվող անձանց, որոնցից մեկը զինված էր։ Ըստ ոստիկանության հաղորդագրության, նրանք «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով փախել էին, քրեական հետախույզներն էլ՝ հետապնդել։ Փախչող անձինք Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցում հանդիպել էին ուղեփակոցի, թողել էին մեքենան ու փախուստը շարունակել ոտքով։ Վարորդը, որ զինվածն էր, փախչելիս նետել էր զենքը, դրամապանակն ու պայուսակը, բայց ոստիկաններից ազատվել չէր կարողացել՝ բռնել էին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին «ТТ» ատրճանակ՝ 6 փամփուշտով, ծալովի դանակ և տարբեր տրամաչափի 13 փամփուշտ: Հայտնաբերել էին նաև հերոինի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ։ Առանձնապես խոշոր չափերի՝ կես կիլոգրամից ավելի հերոինի նմանվող զանգվածով փաթեթներ էին հայտնաբերվել նաև մեքենայի զննությամբ։ Էրեբունու բաժին բերման ենթարկված վարորդը, որը մայրաքաղաքի Օհանովի փողոցի 33-ամյա բնակիչ է, ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի շրջանակներում փետրվարի 11-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա, տարածքային քննչական բաժնի ծառայողներն ու Էրեբունու ոստիկանները խուզարկել են ձերբակալվածի տունն ու բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված «Ֆորդը»։ Տնից հայտնաբերվել է տարբեր տրամաչափի և հրազենների 25 փամփուշտ, իսկ մեքենայում կար 1 կիլոգրամ 380 գրամից ավելի մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգված, մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 35 գրամից ավելի, ինչպես և առանց պայթուցիչի նռնակ: Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։Ավելին20:1814.02.22