Լրահոս

2022-02-14
  • Img default alt hy
    Հասարակական
    «Փաշաևների կլանի հերթական հաջողությունը՝ Ադրբեջանում». Տաթևիկ Հայրապետյան
    ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Ադրբեջանի քաղաքական դաշտում «գորշ կարդինալ» անվան տակ հայտնի Ռամիզ Մեհտիևը այսօր հրաժարական է ներկայացրել Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահի պաշտոնից: Նա իր հրաժարականի տեքստում հայտարարել է, որ այսուհետ նստելու է տանը և գրքեր է գրելու: Առաջին հայացքից անկարևոր այս լուրը հետաքրքիր նյուանսեր է պարունակում: 84-ամյա Մեհտիևը Նախիջևանյան կլանի առաջնորդն է, ով 1994–ից մինչև 2019 թվականը զբաղեցրել է Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Իլհամ Ալիևի կառավարման առաջին տարիներին ընդունված էր համարել, որ Մեհտիևն է փաստացի ղեկավարել երկիրը: Մեհրիբան Ալիևան՝ 2017 թվականին առաջին փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո արշավ սկսեց Մեհտիևի և Նախիջևանյան կլանի այլ ներկայացուցիչների դեմ: Դա կլանային պայքար էր, որի շնորհիվ Փաշաևները նոր լծակներ ձեռք բերեցին պետական համակարգում: Արդյունքում, 2019–ին Մեհտիևը հրաժարական տվեց՝ իր տեղը զիջելով Փաշաևների կլանի երիտասարդ կադրին: Այդուհանդերձ, Մեհտիևը արժանացավ պարգևների Իլհամ Ալիևի կողմից և ուղարկվեց վաստակած հանգստի՝ զբաղեցնելով ԳԱԱ Նախագահի պաշտոնը: Երկար ժամանակ Մեհտիևի թեման համարվում էր փակված, սակայն օրեր առաջ անսպասելիորեն նոր արշավ մեկնարկեց Մեհտիևի դեմ, որի ժամանակ Միլլի Մեջլիսի պատգամավորներից մեկը նշեց՝ «Մեհտիևը հայկական ընտանիք ունի, և նա մշտապես ծառայել է հայերին և նրանց ռազմավարական նպատակներին»: Սա աննախադեպ մեղադրանք է 25 տարի պետական բարձր պաշտոն զբաղեցրած, «գորշ կարդինալ» մականունով հայտնի Մեհտիևի նկատմամբ, ով, ի դեպ, իր «գիտական» աշխատություններում և հանրային խոսքում ակնհայտ կեղծարարությամբ է զբաղվում՝ հատկապես հայերի հետ առնչվող դրվագներում: Ուստի, հայերի շահերը սպասարկելու մեջ մեղադրելու իրական որևէ առիթ չկա, փաստերը խոսում են նրա ընդգծված հակահայկականության մասին: Բայց հայ լինելու մեջ մեղադրելը լավ և վճռական միջոց է Ադրբեջանում մարդուն «անարգելու» համար: Մեհտիևը դրանից երկու օր անց հրաժարական տվեց: Արդեն քննարկվում է, թե արդյոք առաջիկայում կձերբակալեն 84–ամյա Մեհտիևին: Պատահական չէ, որ պատերազմից հետո Ալիևի բոլոր այցերի ժամանակ նրան գերազանցապես ուղեկցում է «կամուֆլյաժ» համազգեստով նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, այլ ոչ թե որևէ զինվորական բարձրաստիճան ներկայացուցիչ: Սա Փաշաևների կլանի հերթական հաջողությունն է արձանագրում Ադրբեջանում»:
    20:00
    14.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    11-ամյա տղայի ձեռքի մեջ պայթել է հրավառության պայթուցիկ սարքը
    Փետրվարի 13-ի երեկոյան պարեկները Ազատության պողոտայում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել մի կին և մի տղամարդ և խնդրել, որ պարեկներն իրենց ուղեկցեն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Գագիկ Շամշյանը հայտնում է՝ իմանալով, թե ինչն է պատճառը, պարեկները այդ կնոջն ու տղամարդուն, ովքեր պարզվել է՝ ամուսիններ են, և նրանց հետ գտնվող 11-ամյա տղային իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Երեխան լուրջ վնասվածքներ է ունեցել: Նա հրավառության պայթուցիկ սարք է անզգուշությամբ պայթեցրել ձեռքի մեջ, ինչի հետևանքով դաստակն ամբողջովի վնասվել է:
    19:57
    14.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարիամ Փաշինյանը վայելում է օրը թանկարժեք ռեստորանում
    Մարիամ Փաշինյանը նոր լուսնակար է հրապարակել Երևանի թանկարժեք ռեստորաններից մեկից:
    19:48
    14.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քերոբյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին
    Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Հանդիպմանը քննարկել են երկու երկրների գործարար կապերի ամրապնդման ու ընդլայնման հարցեր, ինչպես նաեւ պատիվ ունեցա գործընկերոջս կողմից ստանալու Ղազախստանի անկախության 30-ամյակին նվիրված մեդալ։ Հոբելյանական այդ մեդալները շնորհվում են այն քաղաքական գործիչներին, որոնք նշանակալի ավանդ են ունեցել Ղազախստանի զարգացման, պետականության կայացման և ինքնիշխանության ամրապնդման գործում։ Հայաստանն ու Ղազախստանն ունեն խորը բարեկամական հարաբերություններ, եւ այժմ երկուստեք աշխատանքներ են տարվում այդ հարաբերություններն ավելի ընդգրկուն դարձնելու ուղղությամբ։
    19:39
    14.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իմանում են՝ անասնաբույժ է, աղջիկ չեն տալիս․ անասանբույժների բողոքի ակցիան
    Այս պահին էկոնոմիկայի նախարարության շենքի դիմաց անասնաբույժները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք բողոքում են իրենց աշխատանքային վատ պայմաններից, պահանջում են, որ կադրային համալրում լինի, քանի որ ոլորտում հիմնականում տարեց մասնագետներ են, նաև աշխատավարձի բարձրացում և բժշկական ապահովագրություն են ուզում։ Անասնաբույժների խոսքով, աշխատավարձի չափը չի համապատասխանում իրենց կատարած աշխատանքին, քանի որ աշխատանքի բերումով հաճախ վնասվածքներ և կապտուկներ են ստանում։ Աշխատանքային վատ պայմաններից դժգոհելիս, նրանցից մեկը նաև սոցիալակն անհավսարաության հարց բարձրացրեց՝ ասելով, որ երբ գնում են աղջիկ ուզելու, աղջկա հարազատները իմանում են, որ անասնաբույժ է, աղջիկ չեն տալիս։ © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/02/14/31877
    19:26
    14.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ռուբինյանն ու Ռուդենկոն հեռախոսազրույց են ունեցել
    Փետրվարի 14-ին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբինյանի հետ՝ հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև մոսկովյան պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև փետրվարի 24-ին Վիեննայում հատուկ ներկայացուցիչների հերթական շփման հետ կապված հետագա քայլերի շուրջ։ Ռուսական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ հետագայում էլ աջակցելու Երևանի և Անկարայի միջև շփման կետերի որոնմանը՝ ի շահ տարածաշրջանի կայունության և զարգացման։
    19:22
    14.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանին ռուսական կողմի արձագանքը 10 էջից է բաղկացած․ Լավրով
    Ռուսաստանի արձագանքը՝ անվտանգության երաշխիքների առաջարկներին ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի տված պատասխանին, ձևակերպված է, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Ռուսաստանի արտգործնախարարը տեղեկացրել է, որ հստակ ձևակերպված արձագանքը 10 էջից է բաղկացած։ «Այն ձևակերպված է 10 էջի վրա»,- զեկուցել է Լավրովը Պուտինին, երբ վերջինս հետաքրքրվել է, թե պատրա՞ստ է արդյոք ռուսական կողմի արձագանքը անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներին ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից եկած գրավոր պատասխանին։ Նշենք, որ ավելի վաղ էլ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն էր լրագրողներին հայտնել, որ ռուսական կողմը մոտ ժամանակներս կարձագանքի անվտանգության երաշխիքների առաջարկներին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի տված պատասխանին։
    19:14
    14.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տիգրան Արզաքանցյանը սնանկ կճանաչվի՞
    «Կոնվերսբանկ» ՓԲԸ ընկերության հիմնադիր, բաժնետեր և խորհրդի նախկին նախագահ, գործարար Սմբատ Նասիբյանը դիմում է ներկայացրել ՀՀ Սնանկության դատարան՝ «Ալյանս» կուսակցության Գերագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանին սնանկ ճանաչելու պահանջով: «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից հայտնում են, որ դիմումը վարույթ է ընդունվել փետրվարի 5-ին՝ դատավոր Լիլիթ Կատվալյանի մակագրությամբ, ում որոշմամբ էլ սնանկության ժամանակավոր կառավարիչ է նշանակել Գևորգ Գևորգյանը։ Հայցադիմումը ներկայացնելու համար 200.000 դրամ պետտուրք է վճարվել։ Այս պահին դեռևս որևէ տեղեկություն, թե կոնկրետ որ հիմքով է նման դիմում ներկայացվել, չի տրամադրվում։
    19:03
    14.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քննիչ հանձնաժողովի խնդիրը պատերազմի թեման փակելն է. քաղտեխնոլոգ
    44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի խնդիրը պատերազմի թեման փակելն է՝ իշխանությանը ցանկալի քողի ներքո լեգիտիմացնելու դրա պատճառները, ընթացքը և և հետպատերազմյան զարգացումները, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Նրա խոսքով՝ եթե այս հանձնաժողովի ստեղծման իմաստը լիներ պատերազմի իրական պատճառների օբյեկտիվ քննությունը, հետագայում սխալների կրկնությունը բացառելը, ապա այն պետք է գլխավորեր ընդդիմությունը։ «Որովհետև շատ ավելի կարևոր է, թե հանրային ընկալման մեջ որքանով օբյեկտիվ է գնահատվում նմանօրինակ հանձնաժողովների աշխատանքը։ Այստեղ շատ կարևոր է ոչ այնքան ֆորմալ արձանագրումը, որքան ոչ ֆորմալ արձանագրումը, որպեսզի հասարակության մի զգալի հատվածի մոտ վստահություն լինի, որ իսկապես քննություն է տեղի ունեցել, և այն իսկապես օբյեկտիվ է եղել, ոչ թե քաղաքական կոնյուկտուրայից ելնելով։ Չեմ կարծում, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներները նման արդյունք են տալու։ Այնպես որ, կարծում եմ՝ այս հանձնաժոովի աշխատանքն իշխանության համար զուտ քաղաքական նպատակ ունի»,- ասաց Վիգեն Հակոբյանը։ Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ հանձնաժողովի քննության արդյունքում, մեծ հավանականությամբ, կնշանակվեն մեղավորներ։ «Ենթադրում եմ, որ մեղավորները չեն լինելու ներկայիս քաղաքական վերնախավից։ Ամենայն հավանականությամբ, կլինեն նախկինները՝ գումարած բանակը։ Չեմ կարծում, որ շատ ժամանակ է անցել՝ ինչ-որ դրվագներ մոռացության տալու համար։ Ինձ զուտ մտահոգում են հանձնաժողովի մեթոդոլոգիան և կառուցվածքը և բավական կանխատեսելի արդյունքները»,- ամփոփեց մեր զրուցակիցը։ Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստը։ Ընդդիմադիր պատգամավորները լքել էին նիստը։ Խորհրդարանական ընդդիմությունն ավելի վաղ հայտարարել էր, որ չի մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին։
    19:00
    14.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանում մեկնարկել է մարտի համար Բաքու-Շուշի-Բաքու երթուղու ավտոբուսի տոմսերի վաճառքը
    «Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին. «Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ Թուրքական ավիաշինական «Baykar» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը հայտարարել է, թե իրենց ընկերությունը բացի Ադրբեջանում Bayraktar TB2 դրոնների և ԱԹՍ-ների շահագործումից և սպասարկումից, նախատեսում է ստեղծել ձեռնարկություն՝ զարգացնելու ԱԹՍ-ների արտադրության համար անհրաժեշտ բարձր տեխնոլոգիաները և ընդլայնելու արհեստական բանականության կիրառման շրջանակը։ Բայրաքթարը նաև նշել է, թե Ադրբեջանի պետական կառույցները հետաքրքրված են թուրքական «Akınçı» ԱԹՍ-ներով։ «Baykar» ընկերությունը ցանկանում է այս տեխնոլոգիան զարգացնելու նախաձեռնություն իրականացնել Ադրբեջանում։ Փետրվարի 8-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Մուհսին Դերեի գլխավորած պատվիրակության հետ և ընդգծել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը զարգանում է վերընթաց գծով։ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերեմ Մուստաֆաևն այցելել է՝ Թուրքիայի զորավարժությունների կառավարման կենտրոն, որտեղ անցկացվել է «Համակարգչային աջակցությամբ՝ «Անխախտ եղբայրություն-2022» հրամանատարաշտաբային զորավարժությունների» նախապատրաստական փուլը։ Շաբաթվա ընթացքում Զաքիր Հասանովը և Ադրբեջանի ՊՆ-ի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Ադրբեջանի ցամաքային զորքերի համազորային ուսումնական կենտրոն և ծանոթացել կառուցվող շտաբի շենքին։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե Քարվաճառի շրջանում շահագործման է հանձնվել նոր ռազմական ենթակառուցվածք։ Քարվաճառ այցելության շրջանակում Ադրբեջանի ՊՆ ղեկավարությունը մասնակցել է նոր ռազմական ենթակառուցվածքի բացմանը։ Զաքիր Հասանովը և ՊՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ստուգել են նաև Լաչինի շրջանում իրենց զորամասը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե Ադրբեջանի ՊՆ չորս բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվել են խոշոր չափերի յուրացման կասկածանքով։ Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին՝ Ջեյհուն Բայրամովը նշել է, թե անհրաժեշտ է լուծել սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցը։ Ըստ նրա՝ Ադրբեջանը պատրաստ է առանց նախապայմանների սկսել Հայաստանի հետ այդ գործընթացը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը հայտարարել է, թե Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության օջախներ կան, բայց այդպես չպետք է լինի։ Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, թե արագացված տեմպերով շարունակվում է Բարդա-Ակնա (Աղդամ) ճանապարհի շինարարությունը։ 4 երթևեկության գոտի ունեցող ճանապարհի երկարությունը պետք է կազմի 45 կմ։ Էստոնիայի խորհրդարանի նախագահ Յուրի Ռատասը նշել է, թե էստոնական ընկերությունները շահագրգռված են Ադրբեջանում նախագծեր իրականացմամբ, այդ թվում՝ Արցախից գրավված տարածքների վերականգնմամբ։ Ադրբեջանում մեկնարկել է մարտ ամսվա համար Բաքու-Շուշի-Բաքու երթուղու ավտոբուսի տոմսերի վաճառքը։ Լրատվամիջոցները նկատել են, որ դեպի Շուշի փետրվար ամսվա ավտոբուսային երթուղու տոմսերն արդեն սպառվել են։ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե այս տարի Արցախից գրավված տարածքներում նախատեսվում է սկսել 5 ՀԷԿ-ի շինարարություն: Ադրբեջանական Պարտադիր բժշկական ապահովագրության ռազմավարական վերլուծության պետական գործակալության բաժնի ղեկավար Արազ Նասիրովը նշել է, որ Շուշիում արդեն գործարկվել է մոդուլային տիպի հիվանդանոց։ Նրա խոսքով՝ ներկայումս փաստաթղթային հարցեր են լուծվում՝ Ակնայում, Ջրականում (Ջաբրայիլ), Քարվաճառում, Զանգելանում (Կովսական) և Սանասարում (Ղուբաթլի) մոդուլային հիվանդանոցների կառուցման հետ կապված։ Փետրվարի 13-ին Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան այցելել են Ակնայի շրջան, որտեղ Ադրբեջանի նախագահը դրել է 210 մահճակալանոց շրջանային կենտրոնական հիվանդանոցի հիմքը։ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հաստատելով Արցախից գրավված տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու, «ալբանացնելու» մտադրությունը։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով Ղարաբաղում հայկական պատմական և մշակութային ժառանգությունը ոչնչացնելու Բաքվի ծրագրերի մասին հարցին, նշել է, թե պատմամշակութային ժառանգության պահպանությունը մշտապես քննարկվում է պաշտոնական Բաքվի հետ իրենց շփումներում։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին, քույր եկեղեցիներին ու կրոնական կառույցներին, միջազգային մասնագիտացված կազմակերպություններին՝ խստագույնս արձագանքելու Ադրբեջանի կողմից Արցախի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող քրիստոնեական սրբավայրերի հայկական ինքնության դեմ ոտնձգությունները։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրել է, թե 2021 թ-ի մարտ ամսին «Karabakh Honor» անունով օգտատերը իր յութուբյան ալիքում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ վանդալիզմի է ենթարկվում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի Քարինտակի սբ. Աստվածածին եկեղեցին: Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Արցախից գրավված տարածքներում մի քանի զանգվածային թաղման վայրեր են հայտնաբերվել։ Նա նաև նշել է, թե Բաքուն պատրաստվում է մինչև 2023 թ․ վերջերը ավարտին հասցնել մինչև Հայաստանի սահման ձգվող 110 կմ-ոց երկաթգծի շինարարությունը։ Տարածաշրջանային նախագծերի մասին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, թե ԵՄ-ն բանակցություններ է վարում Նորվեգիայի, Քաթարի, Ադրբեջանի, Ալժիրի և այլ երկրների հետ՝ Եվրոպա հեղուկ բնական գազի մատակարարումների ընդլայնման համար։ Իտալիայի փոխարտգործնախարար Մանլիո դի Ստեֆանոն հայտարարել է, թե իրենց երկիրը պետք է նվազեցնի իր կախվածությունը ռուսական գազից, իտալական իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն Ալժիրին, Ադրբեջանին և Թուրքմենստանին՝ որպես այլընտրանքային մատակարարներ: Նա հիշեցրել է Անդրադրիատիկ գազատարի (TAP) կարևորությունը էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման տեսանկյունից, քանի որ ադրբեջանական գազը մատակարարվում է այդ գազատարով։ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իրենք ծրագրում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով» Ադրբեջանից Նախիջևան, այնտեղից էլ Թուրքիա և Իրան նոր գիծ կառուցել: Նրա խոսքով՝ այդ միջանցքն իր դերը կկատարի ոչ միայն երկաթուղային, ավտոմոբիլային, օդային տրանսպորտի բացման, այլև էներգիայի տեսակների արտահանման և Նախիջևանն էլեկտրաէներգիայով ապահովելու համար։ Ալիևի կարծիքով՝ միջանցի գործարկման արդյունքում իրենք հնարավորություն կունենան Թուրքիայից դուրս գալ դեպի Եվրոպա։ Շաբաթվա ընթացքում Ալիևը և Էրդողանը հավանություն են «Շուշիի հռչակագրին»։ ՀՀ-ում Իրանի դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին հայտարարել է, թե Իրանը կարևոր նշանակություն է տալիս Հայաստանով և Ադրբեջանով անցնող ճանապարհներին։ Ականազերծման և գերիների մասին Փետրվարի 7-ին Ադրբեջանը Հայաստան է վերադարձրել 8 հայ գերիների։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ողջունել են գերիների փոխանցումը։ Ադրբեջանի ականազերծման գործակալությունից հայտնել են, որ Ղարաբաղի վերականգնման աշխատանքներն արագացնելու նպատակով տեղական ընկերությունները պայմանագրային հիմունքներով ներգրավվել են ականազերծման աշխատանքներին։ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսն ասել է, որ Ֆրանսիան առաջարկ է արել ականազերծման և ականներից տուժածներին օգնության ոլորտում համագործակցել Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) հետ։ Ջեյհուն Բայրամովը Մոլդովայի ԱԳ նախարար Նիկոլաե Պոպեսկուի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, թե Մոլդովան ցանկություն է հայտնել աջակցել Ադրբեջանին ականազերծման գործում»:
    18:52
    14.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Դպրոցականներն այցելել են զորամաս
    N զորամիավորման զորամասերից մեկում հյուրընկալվել են Երևանի թիվ 186 հիմնական դպրոցի աշակերտները:
    18:48
    14.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկրաշարժ Բավրա բնակավայրից 15 կմ արևելք (հետցնցումները շարունակվում են)
    Սույն թվականի փետրվարի 14-ին, տեղական ժամանակով ժամը 18:13-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 14:13-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.14⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա բնակավայրից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Աշոցք, Սարագյուղ, Լոռու մարզի Սարչապետ, Մեծավան, Նորաշեն գյուղերում` 3 բալ ուժգնությամբ և Տաշիր քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:
    18:46
    14.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սուրեն Պապիկյանն ընդունել է Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը
    Փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը:
    18:36
    14.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Անցած շաբաթ գրանցվել է 39 ճանապարհատրանսպորտային պատահար, 11 ինքնասպանության փորձ․ ԱԻՆ
    Փետրվարի 7-ից 13-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 406 դեպք, որից 150-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 84 հրդեհի, 6 փլուզման, 11 ինքնասպանության փորձի դեպք, 39 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 135 կենցաղային կանչ. տուժել է 75 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 3 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 17 մահ: Արձանագրվել է թունավորման 8 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 52 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 156 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 82 տրանսպորտային միջոց:
    18:25
    14.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Դավիթի վերջին խոսքերը եղել են՝ կներես, մամ․ միակ զավակն էր և խոստացել էր տուն գալ
    «Որ պահին հայտնվում էր կողքիդ` միանգամից կյանք էր բերում, ծիծաղ, անհնար էր առանց ժպիտի իրեն տեսնել»,-պատմում է Արցախյան պատերազմում զոհված Դավիթ Խաչատրյանի մորաքույրը՝ Տաթևիկ Երանյանը։ Դավիթը բանակ է զորակոչվել 2019 թվականի հուլիսի 2-ին, եղել է դիպաուկահար։ Մայրն ասում է, որ որդու մեջ շատ սեր է եղել, ընկերասեր է եղել, շատ է սիրել նկարել։ «Մինչև պատերազմի սկսվելը, ասաց՝ այստեղ` դիրքերում մատուռներ ունենք, մի քանիսը վերանորոգել եմ և սրբապատկերներ եմ թողել»,-պատմում է մայրը՝ Նաիրա Խաչատրյանը։ Դավիթի զոհվելուց հետո ընտանիքի անդամները նրա գրպանում գտել են իր նկարած սրբապատկերներից մեկը, որը վերցրել էր մատուռից, որպեսզի չմնա թշնամուն։ 35 օր Դավիթը պատերազմել է, մորն ասել է՝ մի գրամ հող չունենք էս թուրք շներին տալու։ «Իր երազանքն էր, որ տաներ ինձ Հադրութում ման տար, ասում էր՝ ուզում եմ դու գաս ու տեսնես՝ ինչ սիրուն քաղաք է Հադրութը, կպատմեմ՝ ոնց ենք պահել, ինչեր ենք արել։ Դա այդպես էլ երազանք մնաց, Դավոս էլ չկա, Հադրութն էլ չկա, ոչ մի բան չկա»,-ասում է մայրը։ Մայրը տղայի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 31-ին։ Երբ արկերը թափվել են Դավիթի և զինակիցների վրա, 8 հոգի վիրավորվել են, նա 6 ընկերներին կարողացել է ճանապարհել հիվանդանոց, ինքը չի հասել հիվանդանոց՝ զոհվել է ներքին արնահոսությունից։ «Միակ զավակս էր, երբեք չեմ ասել՝ Դավ թաքնվի կամ քիչ արա, միշտ ասել եմ՝ ինչ անում ես արա, բայց հիշի, որ պետք է տուն գաս, ամենավերջում հիշի, որ ես քեզ եմ սպասում»,-ասում է մայրը։ Բժիշկը պատմել է, որ Դավիթի վերջին խոսքերը եղել են՝ կներես, մամ։ Դավիթ Խաչատրյանը ծնվել է 2001 թվականի փետրվարի 14-ին։ Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 31-ին։
    18:13
    14.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Կադրային փոփոխությունների նպատակը պետական կառավարման մարմինների արդյունավետության մակարդակի բարձրացումն է․ ԱՀ նախագահ
    Օրեր առաջ ստորագրել եմ հրամանագիր կառավարության նոր կառուցվածքը հաստատելու մասին, ինչպես նաև կատարել եմ որոշ կադրային փոփոխություններ ու նշանակումներ, տեղեկացնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Այդ կառուցվածքային ու կադրային փոփոխությունների նպատակը ոչ միայն պետական կառավարման տարբեր մարմինների արդյունավետության մակարդակի բարձրացումն է, այլև՝ քաղաքական լայն համախմբման ապահովումը և պետբյուջեի ծախսերի հանդեպ վերահսկողության ու թափանցիկության մակարդակի բարձրացումը: Այդ տեսանկյունից կուզեի հատուկ ընդգծել, որ, բացի երկու նախարարների և մեկ շրջվարչակազմի ղեկավարի փոփոխությունից, նոր ձևավորվող նյութական վնասների հարցերի կոմիտեի և գնումների աջակցության կենտրոնի ղեկավարների պաշտոններում նշանակվել են գործող իշխանությունների հանդեպ ընդդիմադիր հայացքներով հայտնի և տվյալ ոլորտներին քաջածանոթ անձինք: Նյութական վնասների հարցերի կոմիտեն զբաղվելու է առաջին հերթին պատերազմի վնասներին առնչվող աջակցության ծրագրերով՝ խնդիր ունենալով շարունակել մեկնարկած գործընթացը՝ միևնույն ժամանակ ապահովելով դրա արդարացիության, թափանցիկության ու արդյունավետության շարունակական բարելավումը: Բացի դրանից, այդ կոմիտեն կանոնակարգելու և կառավարելու է տարաբնույթ ոլորտներում ֆիզիկական ու իրավաբանական անձանց վնասների փոխհատուցման ու պետական աջակցության ծրագրերը: Իսկ ահա գնումների աջակցության կենտրոնի վրա դրված կարևոր պարտականություններ ու լիազորություններ կան՝ արդյունավետորեն ու թափանցիկորեն կազմակերպելու պետական գնումները: Ինչպես հայտարարել եմ, պետական բյուջեի ծախսերը պետք է կատարվեն ամբողջովին կանոնակարգված, հիմնավոր ու թափանցիկ կերպով, և այդ առումով գնումների աջակցության կենտրոնը մեծ անելիք ունի: Մեկ այլ կառուցվածքային փոփոխություն է Նախագահի վերահսկողական ծառայության վերակազմակերպումը պետական վերահսկողական ծառայության, որի նպատակը վերահսկողական մեխանիզմների ու կարողությունների ուժեղացումն ու ընդլայնումն է՝ հաշվի առնելով հանրային ու քաղաքական լայն պահանջը: Վերջին օրերին մեկնարկել են նաև Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքները, որում ընդգրկված են և՛ մասնագետներ ու լիազոր մարմինների ղեկավարներ, և՛ խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ խոշոր առումով կայացել է քաղաքական ու հանրային տարբեր շրջանակների հետ իմ գլխավորած իշխանության համագործակցության օրակարգի՝ դեկտեմբերին մեկնարկած այս փուլը: Այնուամենայնիվ, մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու կառավարման համակարգի արդյունավետության ու ներառականության մակարդակի բարձրացման և քաղաքական գործընթացների կայունության ապահովման գործում: Այդ ճանապարհին ես ակնկալում եմ բոլոր կարողունակ ու սրտացավ ուժերի համախմբում՝ ամբողջովին բաց լինելով կառուցողական առաջարկների քննարկման ու համագործակցության համար»:
    18:10
    14.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին (լուսանկարներ)
    N զորամասում անցկացվել է նորակոչիկ զինծառայողների զինվորական երդման հանդիսավոր արարողություն։ Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ հանդիսավոր արարողությունից:
    18:06
    14.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    165 հետցնցում՝ 1 օրում. իրականացվում են մակրոսեյսմիկ հետազոտություններ
    ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից փետրվարի 13-ին գրանցված 5.4 մագնիտուդով երկրաշարժից հետո տեղի է ունեցել 165 հետցնցում, որից ամենաուժեղը 3 մագնիտուդով: Այս մասին երկուշաբթի հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ–ի տնօրեն Սոս Մարգարյանը: Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա բնակավայրից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Տավուշի, Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-7 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Ըստ նախնական տվյալների ավերածություններ չկան: Նա նաև տեղեկացրել է, որ ԱԻՆ Սեյսմիկ Պաշտպանության մասնագիտական խմբերը, հյուսիսային մարզերի բնակավայրերում, իրականացնում են մակրոսեյսմիկ հետազոտություններ՝ երկրաշարժի հնարավոր հետևանքները պարզելու համար։ Մարգարյանի խոսքով՝ հայ-վրացական սահմանին կիրակի գրանցված երկրաշարժը համարվում է չափավոր ուժեղ և հավանական է, որ հեցնցումները տևեն մի փոքր ավելի: «Համեմատության համար նշեմ, որ 2021 թվականի օգոստոսին նույն վայրում` Ջավախքի ընդարձակման գոտում, տեղի ունեցած երկրաշարժի առաջին օրը գրանցվել էր 69 հետցնցում, որոնց թիվը 40-րդ օրն արդեն հասել էր 223-ի»,- հիշեցնում է Սոս Մարգարյանը: Սեյսմիկ ծառայության տնօրենի խոսքով, փետրվարի 13-ին գրանցված երկրաշարժը սովորական էր, սակայն, քանի որ մագնիտուդը բարձր է, շատերն են զգացել և վախեցել։ «Նախօրեին գրանցված երկրաշարժը նախորդ տարի Երևանում կրկին փետրվարի 13-ին գրանցված 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի նման էր։ Աշխարհում տարեկան հազարավոր նման երկրաշարժեր են լինում»,- ընդգծել է նա՝ նշելով, որ այս երկրաշարժը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո ամենաուժգիններից էր։ Անդրադառնալով այսօրվա բնակֆոնդի սեյսմակայունությանը Սոս Մարգարյանը նկատում է, որ Երևանը երկու կողմից խզվածք ունի, ձախ կողմինը Երևանյան կոչվող խզվածքն է, իսկ աջ կողմից՝ Գառնիի մեծ խզվաքծն է, որն իջնում է մինչև Նախիջևանի սահման։ Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին շենքերը կառուցվել են 7-8 բալ ուժգնության երկրաշարժերի դիմակայելու համար, մինչդեռ պետք է կառուցվեին 9-10 բալի համար, ուստի սեյսմիկ առումով առկա է խոցելիություն: Ինչ վերաբերում է նորակառույց շենքերին, ըստ Սոս Մարգարյանի՝ Երևանում դրանք 9 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժին կարող են դիմանալ: «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ–ի տնօրենը հորդորում է հետևել պաշտոնական տեղեկատվությանը և հիշեցնում, որ երկրաշարժերը կանխատեսելն այսօրվա դրությամբ հնարավոր չէ, և՝ աշխարհագրական դիրքով պայմանավորված, պետք է մշտապես պատրաստ լինել բնության այդ երևույթին, սակայն խուճապի մատնվելու կարիք չկա: Իր հերթին ԱԻ նախարարի մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանն անդրադարձել է գերատեսչության կայքի և հեռախոսային կապի խափանումներին, որոնք առաջացել էին տեխնիկական ծանրաբեռնվածության պատճառով: «Փետրվարի 13-ին ժամը 22:00-ի դրությամբ կայքի դիտումները սովորական օրերի համեմատ ավել են եղել 5000-ով, իսկ արդեն 23:00-ի դրությամբ կայքն ունեցել է 13334 դիտում, ինչը չէր կարող իր հետևանքը չունենալ: Արդյունքում՝ հասանելիությունը խափանվել էր: Նույնը վերաբերում է նաև 911ահազանգման կենտրոնի հեռախոսային կապին. ժամը 22:25-ից մինչև 00:30-ը զանգերը մոտ 1000-ով ավել են եղել: Դեպքեր են գրանցվել, երբ նույն հեռախոսահամարից կենտրոնի կողմից 5 զանգ է ընդունվել»,- եզրափակել է Աննա Բաղդասարյանը:
    18:04
    14.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշ քաղաքական դիակներ փորձում են նաև կենդանության նշաններ ցույց տալ․ Վահե Հակոբյան
    Վերջին օրերին որոշ անձինք, մեկը մյուսին շարունակելով, հարձակումների շարք են սկսել Մխիթար Զաքարյանի նկատմամբ։ Մի կողմ դնելով այն հանգամանքը, որ Մխիթար Զաքարյանը մեր գործընկերն է, և միասին երկար տարիների ճանապարհ ենք անցել, ես ուզում եմ հիշեցնել նաև, որ Զաքարյանն այն անձն է, որը պատերազմ է անցել, մասնակցել է ռազմական գործողություններին, վիրավորվել և վտանգել կյանքը՝ հանուն մեր բոլորի հայրենիքի, գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։ «Զաքարյանն այն անձն է, որը հալածվել է ու շարունակում է հալածվել այսօրվա իշխանությունների կողմից՝ իր քաղաքական հայացքների համար: Նա ազատորեն արտահայտում է իր տեսակետներն ու մոտեցումներն այսօր և ազատ է եղել դրանք արտահայտելու հարցում նաև մեր դաշինքի անդամ դառնալուց առաջ։ Ինձ համար անընդունելի է, որ Մխիթար Զաքարյանի հնչեցրած մտքերը, անկախ նրանից՝ դրանք հստակ էին, անորոշ, թե ոչ այնքան, կարող էին առիթ դառնալ նման արշավի, մարդու անձը թիրախավորող հարձակումների։ Պարզապես հետաքրքիր է՝ ի՞նչ նպատակներ են հետապնդում այս հարձակումն իրականացնողները, պատվե՞ր են կատարում, որի ապացույցը, ի դեպ, հենց այն է, որ Մխիթար Զաքարյանի հայտարարությունից ոչ թե անմիջապես հետո, այլ միայն շաբաթներ անց այս շրջանակները մեկը մյուսի հետևից սկսեցին «մեղադրական ճառերը»։ Այսօր երկրում բազմաթիվ խնդիրներ կան, բազմաթիվ խնդիրներ կան թեկուզ միայն ընդդիմության հետ կապված, բայց «պատվերի շրջանակներում», որի միջոցով որոշ քաղաքական դիակներ փորձում են նաև կենդանության նշաններ ցույց տալ, թիրախավորվում է կոնկրետ անձ․․․ Տպավորություն է, որ այս արշավն իրականացնողների բարոյական արժեքներն այլևս չունեն կարմիր գծեր և այսօր մեզ փորձում են իրենց ճղճիմ օրակարգերի մեջ ներքաշել։ Իսկ չե՞ք մտածել, որ մեր համբերության բաժակն էլ գուցե լցվի, գուցե ավելի կոշտ ու ծանր պատասխան ստանաք։ Ուշքի՛ եկեք, տիկնա՛յք և պարոնա՛յք։ Ես հասկանում եմ, որ այս իշխանությունն ամեն ինչ արել է բոլոր արժեքները վերացնելու, հենման կետերից մեզ զրկելու համար, այդ թվում՝ մարդ ու մարդկային լինելուց, բայց այսքան ներքև մի՛ գլորվեք։ Ուշքի՛ եկեք, տիկնա՛յք և պարոնա՛յք»։
    18:00
    14.02.22
    Ավելին