Լրահոս

2022-02-04
  • Img default alt hy
    Արցախ
    Ստեփանակերտի հարակից տարածքում 12-րդ դարի խաչքարեր են հայտնաբերվել
    Ստեփանակերտի շրջակա անտառապատ տարածքներում 12-րդ դարի դեռևս անհայտ խաչքարեր են հայտնաբերվել։ Այս մասին տեղեկանում ենք «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։ Նշվում է, որ խաչքարերը հայտնաբերել ու պետական մարմնին դրանց մասին հայտնել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դավիթ Հարությունյանը։ «Օրերս մեզ է դիմել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դավիթ Հարությունյանը և ասել, որ Ստեփանակերտի շրջակա անտառներում մեծ խաչքարեր է տեսել։ Որոշեցինք Դավիթի հետ այցելել, պարզվեց, որ 12-րդ դարերի այս խաչքարերը գրանցված չեն»,– նշվում է հաղորդագրության մեջ։ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը շնորհակալություն է հայտնել հնագույն խաչքերերը հայտնաբերած արցախցուն։
    12:43
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դավիթ Արղամանյանը կշարունակի քննել Բորիս Բախշիյանին կալանավորման միջնորդությունը
    Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը կշարունակի քննել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ դատավորի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել՝ Արղամանյանին ինքնաբացարկ հայտնելու մասին՝ հիմքում դնելով մակագրման ընթացքում օրենքով սահմանված կարգի խախտման հանգամանքը։ Ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը պետք է հրապարակվեր այսօր, ժամը՝ 10։00֊ին։ Միջնորդությունը մերժելու մասին որոշման հրապարակումից հետո դատական նիստը շարունակվում է։ Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ, որոնք ԲԴԽ-ի կողմից բավարարվել են։
    12:40
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տեղ գյուղի բնակիչները գողացել են Բերձորի բնակչի 120 կգ-անոց ցուլն ու մորթել
    Փետրվարի 2-ին Բերձոր քաղաքի 45-ամյա բնակիչ Ա.Հ.-ն ոստիկանություն է դիմել, որ փետրվարի 1-ին Բերձոր քաղաքի մերձակա տարածքից կորել է իրեն պատկանող 120 կգ կենդանի քաշով մեկ գլուխ ցուլը: Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ ձեռնարկված համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներ՝ Գ.Դ.-ն (ծնված 2000թ.) և Ս.Հ.-ն (ծնված 1995թ.), փետրվարի 1-ին նշված ցուլը Բերձոր քաղաքի 7-րդ թաղամասի չբնակեցվող 27-րդ առանձնատան նկուղում մորթել են և իրենց կողմից շահագործվող «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայով միսը տեղափոխել Գորիս քաղաք, որտեղ էլ իրացրել են մսավաճառին: Գողոնը վերցված է: Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ վնասի չափը պարզվում է: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը:
    12:26
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի Հանրապետության նախագահի ընտրությանը
    Հայաստանի Սահմանադրությունը պահանջում է, որ Հանրապետության նախագահը պետք է լինի անաչառ, առաջնորդվի համազգային և համապետական շահերով: Հայաստանն այսօր ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերներ է դիմագրավում: Համազգային համախմբումը, հանրային համերաշխությունն այլընտրանք չունեն: Բայց երկիրը կործանման եզրին հասցրած, հասարակությունը պառակտած այս իշխանությունը որոշել է շարունակել նույն գործելաոճը և առաջնորդվել ոչ թե պետական, այլ միմիայն իր նեղ թիմային շահերով: Չնայած Նախագահի ինստիտուտը պետք է հանդես գա որպես իրապես չեզոք և հասարակությանը համախմբող ինստիտուտ, օրվա իշխանությունը որոշել է առաջադրել և միայնակ ընտրել բացառապես սեփական ուժի Հանրապետության նախագահ: Միջազգային հանրությունը անգործություն և լռություն է պահպանում ժողովրդավարության նահանջի ակնհայտ փաստերի հանդեպ, այդ թվում` մեկ անձի բռնապետության ձևավորման առումով: Մենք քննարկել ենք թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը, սակայն ստեղծված իրավիճակում անընդունելի եւ սխալ ենք համարում նույնիսկ անուղղակի ձևով այդ ընտրության լեգիտիմացմանը մասնակցելը: Ելնելով այս հաստատումներից Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են որևէ կերպ չմասնա
    12:22
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առուշանյանի ընտանիքը՝ ասֆալտահարթիչը պայթեցնելու դեպքի մասին
    Ինչպես ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, Երեւանում հունվարի 26-ին գույքի՝ դիտավորությամբ ոչնչացման դեպք է տեղի ունեցել։ Ոստիկանները պարզել էին, որ նույն օրը, ժամը 04։30-ի սահմաններում անհայտ անձը պայթուցիկ առարկայի միջոցով դիտավորությամբ վնասել է Արտաշատի խճուղու 57/1 հասցեում կայանված «ԱՄՄ-ԱՆՆ» 2278 ասֆալտահարթիչը։  Մամուլում շրջանառվում էր այն տեղեկությունը, որ նշված ասֆալտահարթիչը պատկանում է Գորիսի քաղաքապետ, կալանավորված Առուշ Առուշանյանի ընտանիքին։ Կապ հաստատեցինք Առուշ Առուշանյանի հոր՝ Գագիկ Առուշանյանի հետ, պարզելու համար՝ ի՞նչ մանրամասներ է իրենց հայտնի, ու՞մ են կասկածում։  Առուշանյանը հայտնեց, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում․ «Տվյալ մեքենան մեր ընտանիքին չի պատկանում, հետևաբար՝ դեպքի մասին մանրամասներ, առավելևս՝ կասկածյալների վերաբերյալ տեղեկություններ չեմ կարող հայտնել»։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/31389525cecd40ff5d85b5b8e9410fc7?fbclid=IwAR2YaKXIFcz9DTzeUXNKysSJu81VY8j2yjtYY3O_zvZyfSjEEHa3WtvIrG0 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    12:18
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ընդդիմությունը չի կարող ձայն տալ Նիկոլ Փաշինյանի կամակատար նախագահի թեկնածուին. Ագնեսա Խամոյան
    «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները առաջիկա ժամերին պաշտոնական հաղորդագրություն կտարածեն նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Հարցին՝ հնարավո՞ր է բոյկոտեն նախագահի քվեարկությունը, Խամոյանն արձագանքեց՝ամեն ինչ էլ հնարավոր է: Արձագանքելով ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, որն ավելի վաղ ընդդիմությանն առաջարկել էր կողմ քվեարկել նախագահի իրենց թեկնածու Վահագն Խաչատուրյանին, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Քաղաքական ցինիզմի դասագրքային օրինակ կարող է լինել: Իհարկե, ընդդիմությունը չի կարող ձայն տալ Նիկոլ Փաշինյանի կամակատար նախագահի թեկնածուին, որը երկրորդ փուլով դառնալու է ՀՀ նախագահ, որն արդեն իսկ խոստովանել է, որ լինելու է Նիկոլ Փաշինյանի որոշումները դակող նախագահ և ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասել, նա ապահովելու է իշխանական բուրգի ներդաշնակեցումը»,-ասաց Ագնեսա Խամոյանը:
    12:14
    04.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Ռազմական ոստիկանություն ենք գնում՝ պայմանով, որ երեխուն չտանեն էդ զորամաս. զորամասը լքած զինվորը տուն է վերադարձել
    Նորակոչիկ զինվոր Վլե Ֆերոյանը, որ փետրվարի 1-ին լքել էր զորամասը, կապ է հաստատել ընտանիքի հետ եւ տուն վերադարձել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց զինծառայողի տատ՝ Ռոզա Ֆերոյանը։ «Երեխեն երեկ զանգեց ինձ, իր գտնվելու տեղն ասաց, ասացի՝ տաքսի նստի ու արի տուն։ Դիմավորեցի թոռիս, երեխես շոկի մեջ էր։ Հիմա գնում ենք Ռազմական ոստիկանություն, բայց մի պայմանով, որ երեխուն հետ չուղարկեն էդ զորամաս»,- ասաց Ռոզա Ֆերոյանը։ Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող Վլե Ֆերոյանը բանակ զորակոչվելուց մեկ օր անց անհետացել էր Կապանի N զորամասից։ 18-ամյա զինծառայողի տատը NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր, թե իր թոռանը ստիպել են մաքրել սանհանգույցը, ինչին նա դեմ է եղել, ինչի պատճառով սպաները ծեծել են նրան։ Զորամասից, սակայն, մեծ հետ զրույցում հերքել էին Վլե Ֆերոյանի հարազատի պատմածը։ Մեր խմբագրություն զանգած նույն զորամասի մեկ այլ զինծառայող պատմեց, թե Վլե Ֆերոյանը հրաժարվել է կատարել սպայակազմի հրամանը եւ չի մաքրել իր ննջարանը։ «Եզդի զինվորին չեն պարտադրել սանհանգույցը մաքրել». ծառայակիցը մանրամասներ է պատմում Լուրեր Հայաստանից - NEWS.am
    12:12
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Թալանել են բժշկական համալսարանի դասախոս, Երևանի ավագանու անդամին՝ պատճառելով խոշոր չափի նյութական վնաս
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատաստվում փետրվարի 2-ին ոստիկանության Արտաշատի բաժին դիմած Երևանի բնակիչ՝ 38-ամյա Միքայել Մանրիկյանի ահազանգի փաստով։ Այդ օրը վերջինս դիմել է ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել, որ փետրվարի 1-ի ժամը 14։00-ից մինչև փետրվարի 2-ի ժամը 17։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, կոտրելով Նշավան գյուղի վարչական տարածքի դաշտամիջյան հատվածում գտնվող իր սեփականաշնորհված հողամասի ցանկապատված տարածքի բետոնային կառույցը, գողացել են ցանկապատի 60 հատ 2.4 մետր երկարության 42 դիամետր երկաթյա խողովակները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խմբին Մ. Մանրիկյանը հայտնել է, որ ինքը Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս է և Երևանի ավագանու անդամ և իրեն պատճառվել է մոտ 1500 ԱՄն դոլարի վնաս։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/04/1206278/
    12:07
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պաշտոնն ստանձնելուց հետո Տաթևիկ Ռևազյանը 330 օր եղել է արձակուրդում
    2022 թվականի հունվարի 31-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հայտնեց, որ հունվարի 29-ին լույս աշխարհ է եկել իր որդին։ Դրանից օրեր առաջ ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր, որ Տաթևիկ Ռևազյանը 2021 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2022 թվականի ապրիլի 3-ը ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի համաձայն գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում։ Նշենք, որ պաշտոնը ստանձնելուց հետո Ռևազյանն արդեն երկրորդ անգամ է մայրանում։ PressTime.am-ը հարցում է ուղարկել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ խնդրելով հայտնել, թե կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը սույն պաշտոնում նշանակվելուց հետո մինչև հարցմանը պատասխանելու պահը քանի՞ օր է աշխատել, քանի՞ օր է եղել արձակուրդի մեջ, այդ թվում՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի։ Կոմիտեից հայտնել են, որ Տաթևիկ Ռևազյանը 2018 թվականի հուլիսի 10-ին նշանակվել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում։ Նշանակման պահից մինչ օրս Ռևազյանն ամենամյա արձակուրդ է ձևակերպել 57 աշխատանքային օր, ինչպես նաև 20․03․2020-06․08․2020 թթ․ գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում, իսկ 07․08․2020-30․09․2020 թթ․՝ երեխայի խնամքի արձակուրդում։ 2021 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2022 թվականի ապրիլի 3-ը Տաթևիկ Ռևազյանը գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում։ Ստացվում է, որ պաշտոնը ստանձնելուց հետո 3,5 տարվա ընթացքում Ռևազյանն արձակուրդում է գտնվել 334 օր, իսկ մինչ արձակուրդից գալն արձակուրդային օրերի թիվը կհասնի 392-ի։
    12:02
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ազատաշենում ջրի դիմաց հավաքագրված գումարները համայնքի բյուջե չեն մուտքագրվել. «aravot.am»
    Aravot.am-ի տեղեկություններով, փետրվարի 2-ին Մասիսի համայնքապետարանից ոստիկանության Մասիսի բաժին են ստացվել 81 գրություններ: Համաձայն դրանց, կատարված գույքագրման ժամանակ պարզվել է, որ Ազատաշեն համայնքի նախկին ղեկավարն առանց ավագանու համապատասխան որոշման, «Երևան ջուր» ՓԲԸ-ի հետ կնքել է մեծածախ սակագնով ջրամատակարարման պայմանագիր: Ըստ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի զեկուցագրի՝ մատակարարված ջուրը սպառել են համայնքի բնակիչները, իսկ վարձավճարները հավաքագրվել են Եսայի Լ․–ի կողմից: Մեզ հասած տեղեկություններով, վերջինս համայնքապետարանի աշխատակից չէ, նրա հետ համապատասխան պայմանագիր կնքված չի եղել: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/04/1206280/
    11:58
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    93 դատավոր ստորագրահավաք են իրականացրել. պահանջում են դատավորների արտահերթ ժողով հրավիրել
    93 դատավոր ստորագրահավաք են իրականացրել՝ պահանջելով դատավորների արտահերթ ժողով հրավիրել։ Իրավաբան.net-ի հետ զրույցում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը նշեց, որ ինքը ևս ստորագրել է՝ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Լիլիթ Թադևոսյանին ուղղված նամակը։ Նշենք, որ նամակում ասվում է․ «Մտահոգված լինելով դատավորների նկատմամբ իրենց գործունեության հետ կապված իրականացվող հետապնդումներով, որոշակի հանրային հնչեղություն ունեցող գործերով կայացված որոշումների կապակցությամբ դատավորներին թիրախավորելու ձևավորված գործելաոճով, ինչի դրսևորում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի ընդունման պահից մինչ այս պահը փաստացի չկիրառված հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մաս) ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, իրական վտանգ զգալով դատական իշխանության և դատավորների անկախության համար, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 3-րդ մասով՝ միջնորդում ենք հրատապ կազմակերպել դատավորների արտահերթ ընդհանուր ժողով, նշանակել ժողովի օրը և օրակարգում ընդգրկել հետևյալ հարցերը. դատական իշխանության և դատավորների նկատմամբ իրենց գործունեության կապակցությամբ ճնշումների բացառման վերաբերյալ դատավորների ընդհանուր ժողովի կողմից հայտարարություն հրապարակելը, դատավորների անկախության իրական երաշխավորման կապակցությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելը»: © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/02/04/30910/
    11:46
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջը կկրի Շառլ Ազնավուրի անունը
    2018 թվականին Երևանի մշակույթի պետական քոլեջը դիմել էր «Ազնավուր» հիմնադրամին և Ազնավուր ընտանիքի անդամներին` քոլեջը Շառլ Ազնավուրի անվամբ կոչելու խնդրանքով։ Տևական գործընթացի արդյունքում անվանափոխության մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության կողմից: Քոլեջի զարգացման և արդիականացման նպատակով կնքվեց նաև հուշագիր ՀՀ ԿԳՄՍՆ-ի և «Ազնավուր» հիմնադրամի միջև: Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջից NEWS.am_ին հայտնում են, որ Քոլեջի ղեկավարությունը հավատացած է, որ այսուհետ քոլեջը միայն վերելք է ապրելու ոչ միայն գիտական, կրթական, այլև մշակութային ու ստեղծագործական ոլորտում: «Որպես այս ուսումնական հաստատության ղեկավար՝ իմ գործունեությամբ հնարավորինս կնպաստեմ, որ ուսումնական հաստատությունն ունենա առաջընթաց և ավելի ներկայանալի դառնա։ Բնականաբար, շատ անելիքներ ունենք, որոնք մենք բազմիցս քննարկել ենք և՛ նախարարության, և՛ հիմնադրամի հետ, բայց չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել։ Միայն կարող եմ ասել՝ այդ անելիքների կծիկն արդեն մեր ձեռքում է, որի թելի ծայրից բռնել ենք միասին։ Ոգևորիչ է այն փաստը, որ «Ազնավուր» հիմնադրամն իր ողջ ներուժով և հնարավորություններով պատրաստակամ է աջակից լինելու այս ուսումնական հաստատության վերակազմակերպման և նոր ակադեմիական հարթակ ստեղծելու գործին։ Շնորհավորում եմ բոլորին»,- նշել է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը։ «Շառլ Ազնավուրի կյանքն ու կարիերան բազում երիտասարդների են ոգեշնչել ողջ աշխարհում: Նրա անցած ուղին բարդ էր և լի փորձություններով, որոնք նա կարողացավ հաղթահարել իր աշխատասիրության շնորհիվ: Մենք լիահույս ենք, որ Շառլ Ազնավուրի անունը կրող քոլեջում իրենց մասնագիտական ուղին կսկսեն ապագա աշխարհահռչակ արտիստներ, ռեժիսորներ, դերասաններ: Շնորհավորում ենք բոլորիս այս անվանակոչության առթիվ և մաղթում քոլեջին բարգավաճում»,- նշել է «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը: Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը ստեղծվել է Երևանի մշակույթի պետական քոլեջի և ջազային արվեստի պետական քոլեջի միավորման արդյունքում: Քոլեջում միջին մասնագիտական կրթություն է ստանում շուրջ 650 ուսանող` տասից ավելի մասնագիտական ուղղություններով:
    11:42
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ահաբեկչության մասին սուտ հաղորդում էր տրվել
    Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները փետրվարի 3-ին Հանրապետության հրապարակում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 59-ամյա Արմեն Խ.-ին, որը հունվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
    11:37
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վլադիմիր Պուտինը ժամանել Է Պեկին
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել Է Պեկին: Սա Ռուսաստանի ղեկավարի առաջին այցն Է Չինաստան կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր: Ինչպես լրագրողներին պատմել Է նախագահի օգնական Յուրի Ուշակովը, այցի ծրագիրը նախատեսված Է մեկ օրվա համար: Ռուսական պետության ղեկավարը կմասնակցի ռուս-չինական բանակցություններին, այնուհետեւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հետ կշփվի աշխատանքային ճաշկերույթի ժամանակ: Նույն օրվա երեկոյան Ռուսաստանի ղեկավարը որպես հյուր ներկա կգտնվի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի պաշտոնական բացման արարողությանը: Սպասվում Է, որ առաջիկա բանակցությունները նվիրված կլինեն երկկողմ, տարածաշրջանային եւ գլոբալ օրակարգի հանգուցային հարցերի բազմակողմ քննարկմանը: Ինչպես հաղորդել Է Ուշակովը, սպասվում Է միջկառավարական, միջգերատեսչական եւ առեւտրային փաստաթղթերի խոշոր փաթեթի ստորագրում: Նախնական գնահատումների համաձայն, դրանք կարող են լինել մոտավորապես 15 հատ, եւ դրանք բոլորը «նպաստելու են ՌԴ-ի եւ Չինաստանի միջեւ տարբեր բնագավառներում հարաբերությունների հետագա զարգացմանը»: Ուշակովը նաեւ պատմել Է նոր դարաշրջանում միջազգային հարաբերությունների եւ գլոբալ կայուն զարգացման մասին համատեղ հայտարարություն ընդունելու ղեկավարների պլանների մասին, որոնցում «արտացոլված կլինեն Ռուսաստանի եւ Չինաստանի ընդհանուր հայացքները համաշխարհային կարեւորագույն խնդիրների վերաբերյալ, ներառյալ անվտանգութան հարցերը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    11:33
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկո՞լն է Ալիևի հետ համաձայնեցնում ասելիքը, թե՞ Ալիևն իր հետ․ Արտակ Զաքարյան
    Բաքվում անցկացված երիտասարդական համաժողովի ժամանակ Ալիևը խոսել է Շուշիի մասին, ասելով. «Շուշին հայերի համար օտար քաղաք է եղել: Եթե այն հայկական քաղաք էր, ինչո՞ւ է այսպիսի ողբալի վիճակում: Ինչո՞ւ են ցամաքեցրել բոլոր աղբյուրները և այլն»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Հետևելով ալիևյան տրամաբանությանը, նույն կերպ կարելի է ասել` եթե Բաքուն ադրբեջանական քաղաք է, ապա ինչու՞ են նրա քաղաքացիներից շատերն ապրում այսպիսի ողբալի վիճակում:
    11:24
    04.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է տվյալներ Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ հունվարի 20-փետրվարի ընկած ժամանակահատվածում։ Ըստ այդմ, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ հունվարի 24-ին և 25-ին, Շենգավիթում՝ հունվարի 20-ին և 23-ին: Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները: Մեկ այլ տվյալի համաձայն, մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ալավերդիում՝ հունվարի 18-ին, Հրազդանում՝ հունվարի 21-ին, Գյումրիում՝ չի գերազանցել:
    11:20
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 4192-ով
    Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 4192-ով և դարձել 383458: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Այս պահին փաստացի բուժում է ստանում 27614 մարդ (+1670), կատարվել է 2 762 988 թեստավորում (+8857), առողջացել են վարակվածներից 346224-ը (+2510): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 10-ով և դարձել 8065։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ով ու դարձել է 1545։ © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/02/04/30908/
    11:15
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի մեջլիսը վավերացրել է «Շուշիի հռչակագիրը»
    Թուրքիայի խորհրդարանն ընդունել է Անկարայի և Բաքվի դաշնակցային հարաբերությունների շրջանակում ռազմական համագործակցության վերաբերյալ օրենքը՝ «Շուշիի հռչակագիրը», հայտնում է «Անադոլու» գործակալությունը։ Օրենքին կողմ է քվեարկել 266, դեմ՝ 11 պատգամավոր։ Փետրվարի 1-ին Ադրբեջանի խորհրդարանն էր վավերացրել «Շուշիի հռչակագիրը»։ Փաստաթուղթը ստորագրվել է 2021 թվականի հունիսի 15-ին՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից Շուշի քաղաքում։ Հռչակագրով նախատեսվում է Բաքվի և Անկարայի միջև, ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասպան, փոխօգնության տրամադրում՝ երրորդ երկրի կամ երկրների կողմից նրանցից որևէ մեկի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության կամ անվտանգության նկատմամբ սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում։ Հռչակագրի կետերից մեկի համաձայն՝ Ադրբեջանն ու Թուրքիան կշարունակեն համատեղ ջանքերը երկու երկրների զինված ուժերի արդիականացման ուղղությամբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան։ Փաստաթղթում նշված է նաև, որ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական համագործակցությունը ուղղված չէ երրորդ երկրների դեմ։
    11:13
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պակիստանցի երեխայի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով հարուցված քրեական գործով քննություն է տարվում՝ երեխայի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով 2022թ. հունվարի 31-ին՝ քաղաքացին ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2016 թվականին ծնված դուստրը 2019-2021 թվականների ընթացքում հաճախել է Երևան քաղաքում գործող մանկապարտեզ և այնտեղ երեխայի հոր՝ ազգությամբ պակիստանցի լինելու հանգամանքով պայմանավորված, նրա նկատմամբ դրսևորվել է դաժան վերաբերմունք: Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
    11:11
    04.02.22
    Ավելին