Լրահոս

2022-02-03
  • Img default alt hy
    Հասարակական
    Դժվար է պատկերացնել սահմանազատման աշխատանք այն սահմանին, որտեղ ամեն օր կրակում են. ՀՀ ԱԳՆ
    Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությանը պետք է նախորդի հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմունն ու դրանց իրագործումը: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը «Արմենպրես» լրատվական գործակալության հետ զրույցում։ Նա նշել է, որ սա տրամաբանական է նաև այն պատճառով, որ դժվար է պատկերացնել սահմանազատման աշխատանքների իրականացում այն սահմանին, որտեղ ամեն օր տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ:
    23:22
    03.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկոլ Փաշինյանին «ծանր վիրավորանք հասցնելու» գործով կայացվել է առաջին մեղադրական դատավճիռը
    ՀՀ Երևան քաղաքի դատախազության հսկողության ներքո ՀՀ ՔԿ ԵՔՔՎ  ծանր հանցագործությունների քննության բաժնում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում 2021թ. նոյեմբերի 5-ին, Փ. Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից:
    23:09
    03.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ նախագահի թեկնածուն անդրադարձել է Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական զինծառայողների խնդրին
    ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից ՀՀ տարածք ներխուժելու հարցին։
    22:42
    03.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արդյո՞ք կուրությունը խանգարում է ինձ իմ պաշտոնական լիազորությունները պատշաճորեն կատարելու հարցում. Արտակ Բեգլարյան
    Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը գրում է. Թեև ամիսներ շարունակ ականջիս շշուկներ էին հասնում, որ զանազան մարդիկ տարբեր շրջանակներում պնդում են, թե իբր ես չեմ կարող բարձրաստիճան (հատկապես՝ պետական նախարարի) պաշտոն զբաղեցնել կուրության պատճառով, սակայն լուրջ չէի վերաբերվում դրանց՝ համարելով անտեղյակության, կարծրատիպերի և, միգուցե որոշ դեպքերում, քաղաքական ճղճիմ ամբիցիաների ու խանդի դրսևորումներ: Քանի որ հիմա այդ պնդումը հրապարակայնացվել է հանրային գործչի (Տիգրան Պետրոսյանի, ընդ որում՝ նախկին ակնաբույժ) կողմից, ստիպված եմ անդրադառնալ դրանց և նրա այլ պնդումների՝ միաժամանակորեն պատասխանելով այլոց անգիտակցական և դիտավորյալ սխալ պնդումներին իմ կուրության շուրջ:
    22:16
    03.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր աղմուկ Երևանի կենդանաբանական այգու շուրջ
    Կենդանաբանական այգու շուրջ իրարացումը չի դադարում` այժմ էլ ոստիկանությունը կենդանաբանական այգում կենդանիների թունավորման փորձի հետ կապված հաղորդում է ստացել։ Հունվարի 31-ին այգու ներկա և նախկին աշխատակիցները բողոքի ակցիա իրականացրին՝ բողոքելով կենդանիների թվի կրճատման դեմ։ Հայտնի է, որ այս տարի արդեն անգղներ են անկել, իսկ մինչ այդ այգու նախկին աշխատակիցները պարբերաբար հայտնում էին այս կամ այնկենդանու անկման մասին։
    21:57
    03.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Չնայած առողջական խնդիրներին՝ Անդրեասը ինքնակամ ստորագրություն էր տվել ու խնդրել էր, որ իրեն տանեն ծառայության
    Անդրեաս Անդրեասյանը 4 ամսվա ուսանող  էր, ուսումը կիսատ թողնելով՝  զորակոչվել է բանակ: Չնայած առողջական խնդիրներին՝ Անդրեասը ինքնակամ ստորագրություն էր տվել ու խնդրել էր, որ իրեն տանեն ծառայության: 2020թ. հունվարի 19-ին Անդրեասը զորակոչվել է բանակ: Ծառայության է անցել Ասկերանի զորամասում։ Հրետանավոր, վարորդ Անդրեասը 31 օր շարունակ համառ մարտեր է մղել թուրք-ադրբեջանական ստորաբաժանումների դեմ, վիրավորվել է հոկտեմբերի 28-ին Ակնայում: Անդրեասը շատ արագ հարմարվեց ծառայությանը, նրա համար տարբերություն չկար՝ Արցախում կծառայի, թե Հայաստանի որևէ այլ բնակավայրում, կարևորն այն էր, որ ինքը  պաշտպանելու է իր երկրի սահմանները:
    21:45
    03.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Փաշինյանի դուստրը սկսել է սպորտով զբաղվել
    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը սկսել է սպորտով զբաղվել։ 
    21:36
    03.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վահագն Խաչատուրյանը դուրս է եկել ՀԱԿ-ից
    Այսօր՝ փետրվարի 3-ին, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը ստացել է ՀՀ Նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի դիմումը՝ կուսակցությանը իր անդամակցությունը դադարեցնելու խնդրանքով։ 
    21:27
    03.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Չեմ ուզում ապրել. Նարինե Ոսկանյան
    «Չեմ ուզում ապրել, չեմ դիմանում այս կյանքին»,- այս մասին «Ամերիկայի ձայն»-ին ասել է դերասանուհի Նարինե Ոսկանյանը։ Նա նշել է, որ առողջական խնդիրներ ունի, վատառողջ է նաև մայրը։
    21:16
    03.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայտնի է Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպման օրը
    Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների` Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին` Վիեննայում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ 
    21:00
    03.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ճարտարի հայ բնակչին առևանգելու և սպանելու համար ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
    2021թ. դեկտեմբերի 3-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտարի տարածքից անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ՝ 1956թ. ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանին ադրբեջանցին բացահայտ առևանգել էր և տեղափոխել իրենց մարտական դիրք, ապա ազգային ատելության շարժառիթով դիտավորությամբ զրկել կյանքից։ Հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է Սեյրան Սարգսյանին սպանել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, շարքային Ռահիմզադե Դավիթ Գաբիլ Օղլին: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ քննչական կոմիտեն։
    20:53
    03.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տարոն Մարգարյանին և Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել
    Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար մեղադրվող Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի և մյուսների վերաբերյալ դատական գործի քննությունը։  Նիստին ներկայացել էին Մարգարյանը, Սահակյանը, մի քանի ամբաստանյալներ, պաշտպաններն ու դատախազը, սակայն այն հետաձգվեց, քանի որ 5 ամբաստանյալ չէր ներկայացել դատական նիստին։
    20:20
    03.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի կենդանաբանական այգու ղեկավարությունը հայտարարություն է տարածել
    Երևանի կենդանաբանական այգու ղեկավարությունը հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
    20:10
    03.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանությունը ողջ պետական համակարգը բաժանել է «ցանկալիների» ու «ոչ ցանկալիների». Արթուր Վանեցյան
    Հայաստանում գործող իշխանությունը բռնաբարում է իրավական դաշտն ու արդարադատությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որն, ի աջակցություն դատավոր Բորիս Բախշիյանի, եկել է դատարանի բակ:
    20:03
    03.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի թիվ 1 քոլեջում զանգվածային վիճաբանություն ավարտվել է դանակահարությամբ
    Երևանի տարածաշրջանային թիվ 1 քոլեջի ուսանողները երեկ՝ փետրվարի 2-ին, բակում վիճաբանել են, որն ավարտվել է դանակահարությամբ։ Դանակահարության հետևանքով կա երկու վիրավոր, երկուսն էլ՝ 17 տարեկան։
    19:50
    03.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արա Մարտիրոսյանը մեկնաբանել է, թե ով է եղել այսօրվա վթարի վարորդն ու ինչու էր ինքը դեպքի վայրում
    Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Երևանում երգիչ Արա Մարտիրոսյանի կինը վրաերթի է ենթարկել հետիոտնի: Ավելի ուշ շրջանառվող լուրերին  անդրադարձել է երգիչ Արա Մարտիրոսյանը` նշելով, որ լուրն իրականությանը չի համապատասխանում: Երգիչը նշել է, որ արդեն 4 տարի է՝ կին չունի: Իսկ ինչ վերաբերում է հետիոտնին վրաերթի ենթարկած կնոջը, Մարտիրոսյանը ավելացրել է, որ վարորդն իր ընկերն ու աշխատակիցն է:
    19:40
    03.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կենդանակերպի 5 նշաններ, որոնք դառնում են լավագույն ամուսիններ
    Երբ մենք հանդիպում ենք մարդուն, մեզ շրջապատում են բազմաթիվ հուշումներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսին է լինելու նրա հետ մեր ապագան: «Mediamag.am»-ը գրում է, որ այս նշաններից մի քանիսը կարելի է կարդալ ձեր զուգընկերոջ հորոսկոպում։  Չնայած յուրաքանչյուրը կարող է լինել պոտենցիալ լավ զուգընկեր, կենդանակերպի այս հինգ նշանները դառնում են լավագույն ամուսիններ: Նրանց մոտ դա ստացվում է հեշտ ու բնական։
    19:32
    03.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում ճանաչված երգչի կինը հետիոտնի է վրաերթի ենթարկել
    Այսօր՝ փետրվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Լիլիթ Գ․-ն իր վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենայով Հանրապետության 62/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն Էլիզա Ե․-ին։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն, այնուհետև օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին և փրկարարներին վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։  Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը սիրված ու ճանաչված երգիչ Արա Մարտիրոսյանի կինն է։ Վերջինս նույնպես ժամանել էր դեպքի վայր։  
    19:19
    03.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սահմանվել է ՀՀ պետական մրցանակի շնորհման կարգը
    ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխա­տանքները պետական մրցանակի հայցման ներկայացնելու, պետական մրցանակներ շնորհելու և հանձնելու կարգն ու ժամկետները:
    19:07
    03.02.22
    Ավելին