-
Քաղաքական
Ընդամենը 5 տարի առաջ Ստեփանակերտը Հայաստանի չորրորդ խոշոր քաղաքն էր. Վարդան Ոսկանյան
22:4522.03.25 -
Հասարակական
Երևանում «Կորեայի ձոր»-ի մի ամբողջ փողոց ողողված է կեղտաջրերով, «Վեոլիա ջուր»-ը ոչինչ չի անում
22:1522.03.25 -
Միջազգային
Գերմանիայի նախագահը ստորագրել է պաշտպանական ծախսերի ավելացման սահմանադրական փոփոխությունները
21:4522.03.25 -
Քաղաքական
Ռազմական դպրոց, աշխատատեղեր՝ Գյումրիում. Վարդան Ղուկասյանը «նոր փուլ» է սկսում Հայաստանի համար
21:1522.03.25 -
Միջազգային
Լաս Կրուսեսում հրաձգության հետևանքով զոհվածների թիվը հասել Է երեքի․ կան վիրավորներ
21:0022.03.25 -
Մշակույթ
Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում այսօր մեկնարկել է Թատերական շաբաթը
20:4522.03.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Դաժան բախումներ՝ թուրքական փողոցներում. Ստամբուլում Էրդողանի օրերը հաշվում են
20:3022.03.25 -
Իրավական
Հյուր գնացած տղամարդիկ խմել, ծեծել են միմյանց ու տանտիրոջը. նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց
20:1522.03.25 -
Քաղաքական
Թե՛ խաղաղությունը և թե՛ պատերազմը քաղաքական դրսևորման ձևեր են. Վահագն Սարոյան
20:0022.03.25 -
Իրավական
Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն է բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել է
19:4522.03.25 -
Քաղաքական
Բոմբը պետք է գցեն ժողովրդի վրա` ասեն վտանգավո՞ր ա. Սոթքում չեն հասկանում ՊՆ-ի տարօրինակ հերքումները
19:1522.03.25 -
Հասարակական
Զգուշացում․ ձեր անձնական տվյալը կարող է հայտնվել որևէ խարդախության կամ կիբեռհանցագործության թիրախում
19:0022.03.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Վտանգավոր կրակոցներ հնչե՞լ են սահմանին. Սոթքի բնակիչները պատմում են
18:3022.03.25 -
Հասարակական
Ահազանգ․ խոզերի մեծաքանակ ներմուծումը տեղական տնտեսվարողների համար ստեղծում է մրցակցային անհավասար պայմաններ
17:4522.03.25 -
Միջազգային
Իրանը կոչ է արել իսլամական պետություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ
17:3022.03.25 -
Իրավական
Երևանի պարեկները բակային շրջագայության ընթացքում ատրճանակ և դանակ են հայտնաբերել
17:1522.03.25 -
Հասարակական
Խորթ մայրը փայտե քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
17:0822.03.25 -
Միջազգային
Լիբանանի նախագահը պահանջել է հետաքննել Իսրայելի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպը
16:3022.03.25
Տարոն Մարգարյանին և Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար մեղադրվող Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի և մյուսների վերաբերյալ դատական գործի քննությունը։
Նիստին ներկայացել էին Մարգարյանը, Սահակյանը, մի քանի ամբաստանյալներ, պաշտպաններն ու դատախազը, սակայն այն հետաձգվեց, քանի որ 5 ամբաստանյալ չէր ներկայացել դատական նիստին։
Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 28-ին՝ ժամը 10։30-ին։
Էմին Խաչատրյանը, որը դատարանում ներկայացնում է Արման Սահակյանի շահերը, անդրադառնալով առաջադրված մեղադրանքին՝ նշում է` Սահակյանի շուրջ կատարվող իրադարձությունները քաղաքական տարրեր են պարունակում․ «Հողերի օտարման պրոցեսը տեղի է ունեցել աճուրդային կարգով, դրա սահմաններում ձեռք են բերել հողատարածքը այնպիսի անձինք, որոնք պարոն Սահակյանի հետ կապ չունեն»։
Ըստ քննչական կոմիտեի՝ Արման Սահակյանը 185 դպրոցից նվազեցնելով ավելի քան 3800 քառակուսի մետր տարածք՝ աճուրդի ու միջնորդավորված անձանց միջոցով այն օտարել է իր եղբորը, նրա օգնականին, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնականին և Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարի հարազատին։
Էմին Խաչատրյանն ասում է՝ տարածքն աճուրդի միջոցով գնել է այլ անձ, որը կապ չունի Սահակյանի հետ, տարածքը գնած անձն էլ այն կտորներով վաճառել է, որից էլ մի կտոր գնել է Արման Սահակյանի եղբայրը՝ Տիգրան Սահակյանը․ «Մի կտորը Տիգրան Սահակյանը ձեռք է բերել, որից հետո պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում նրա հայտարարագրի մեջ նշված է։ Ես չեմ գտնում, որ Տիգրան Սահակյանը, եթե հանդիսանում է Արման Սահակյանի եղբայրը, իրավունք չունի հողակտոր, բնակարան կամ ինչ-որ մի բան ձեռք բերելու»,- ասել է Խաչատրյանը։
Տարոն Մարգարյանն, ըստ մեղադրանքի կողմի, քաղաքապետի տեղակալ եղած ժամանակ հանձնարարել է 16-րդ հատուկ դպրոցին պատկանող հողակտորից նվազեցնել ավելի քան 3600 քառակուսի մետր։ Հետագայում հայտարարված աճուրդի ու միջնորդավորված անձանց միջոցով այդ տարածքը օտարվել է Մարգարյանի սանիկին, իսկ մյուս հողակտորը՝ նույն դպրոցի տնօրենի ամուսնուն:
Նախկին քաղաքապետի փաստաբան Բենիկ Գալստյանի մեկնաբանմամբ՝ առաջադրված մեղադրանքի մեջ կան անհստակություններ, մասնավորապես՝ թե ինչ գործողություններ պետք է կատարել Տարոն Մարգարյանը, որը չի կատարել․ «Բավականին երկար մեղադրանք է՝ բաղկացած մոտ 12 թերթից, սակայն էությունը մեզ համար անհասկանալի է։ Այնտեղ չի նշվում պարոն Մարգարյանի շահագրգռվածությունը, իսկ սանիկի վերաբերյալ գրվածն ուղղակի կեղծիք է»,- ասել է Գալստյանը։
Ըստ փաստաբանի՝ հողակտորը գնել է երրորդ անձը, որը առնչություն չունի Մարգարյանի հետ, այդ հողակտորը գնելուց հետո բաժանվել է երկու հավասար մասի և վաճառվել է երկու այլ անձանց․ «Գնորդներից մեկը հանդիսանում է այն անձը, որ 2016 թվականին դարձել է պարոն Մարգարյանի սանիկը, իսկ դեպքը տեղի է ունեցել 2012 թվականին»,- նշել է փաստաբանը։
Տարոն Մարգարյանն ու Արման Սահակյանն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։
-
23:15 22.03.25 Հայաստանի մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում Կարդալ ավելին
-
22:15 22.03.25 Երևանում «Կորեայի ձոր»-ի մի ամբողջ փողոց ողողված է կեղտաջրերով, «Վեոլիա ջուր»-ը ոչինչ չի անում Կարդալ ավելին
-
21:30 22.03.25 Ո՞վ է այսօր Արմավիրում կրակոցի հետևանքով կյանքից զրկված անձը․ ArmLur Կարդալ ավելին
-
19:00 22.03.25 Զգուշացում․ ձեր անձնական տվյալը կարող է հայտնվել որևէ խարդախության կամ կիբեռհանցագործության թիրախում Կարդալ ավելին