Լրահոս
Քաղաքական
19:07
03.02.22
170

Սահմանվել է ՀՀ պետական մրցանակի շնորհման կարգը

Img default alt hy

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխա­տանքները պետական մրցանակի հայցման ներկայացնելու, պետական մրցանակներ շնորհելու և հանձնելու կարգն ու ժամկետները:

ՀՀ պետական մրցանակները շնորհվում են լավագույն ստեղծագործությունների, հայտնագոր­ծու­թյուն­ների (գյուտերի) և աշխատանքների հեղինակներին: Դրանք շնորհում է ՀՀ վարչա­պետը` համապատասխան որոշմամբ:

Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ՝ բացառությամբ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակների, որոնք շնորհվում են տարին մեկ անգամ:

Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը հանձնվում է երկու տարին մեկ անգամ` յուրաքանչյուր զույգ տարվա սեպտեմբերի 18-ին՝ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը, այդ առիթով գումարված ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում:

Մրցանակը ստեղծագործության համահեղինակներին շնորհվելու դեպ­քում մրցանակի մաս կազմող դրամական պարգևը հավասար բաշխվում է համահեղինակների միջև, յուրաքանչյուրին հանձնվում են նաև կրծքանշան և վկայագիր:

Մահացած դափնեկրի կրծքանշանը և վկայագիրը հանձնվում են նրա ընտանիքին, իսկ դրամական պարգևը փոխանցվում է նրա ժառանգներին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: