Լրահոս
Քաղաքական
21:00
03.02.22
190

Հայտնի է Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպման օրը

Img default alt hy

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների` Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին` Վիեննայում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ 

Հայ-թուրքական կարգավարման համար բանագնացների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 14-ին՝ Մոսկվայում։

Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարել են, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակել. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մոսկվայում։

Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտնել էր, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։