Լրահոս
2022-01-26
-
ՀասարակականՄատաղիսի ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Մարտակերտի շրջանի հյուսիսային թևում՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Մատաղիս գյուղի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԻՊԾ-ն:Ավելին19:2626.01.22 -
ՀասարակականԴատարանը մերժեց Նիկոլ Փաշինյանի հնարավոր դավաճանության հարցով քրգործ չհարուցելու բողոքըԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Գլխավոր դատախազության, որը իրենց հաղորդման հիմքով հրաժարվել էր քրեական գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության առերևույթ հանցագործության հատկանիշներով։Ավելին19:1226.01.22 -
ՀասարակականԳեղարքունիքի մարզում 28-ամյա պայմանագրային զինծառայողը «Մոսկվիչ»-ով բախվել է շինության պատին. կա վիրավորԱյսօր՝ հունվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններւմ Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Գրիգոր Հ․-ն իր վարած «Մոսկվիչ 2141» մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին։Ավելին18:5326.01.22 -
ՔաղաքականՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ պաշտպանության նախարարությունում անցկացվել է կոլեգիայի նիստՀունվարի 26-ին, Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2021 թվականին կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև նախանշվել ընթացիկ տարվա ծրագրային առաջնահերթությունները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները։Ավելին18:4026.01.22 -
ՀասարակականՀայլուր 18:30 Մասնատված մարմինը՝ լոգարանում, ոտքերը՝ բակում. մանրամասներ՝ Վանաձորի ողբերգությունիցՀայլուր 18:30 Մասնատված մարմինը՝ լոգարանում, ոտքերը՝ բակում. մանրամասներ՝ Վանաձորի ողբերգությունից | 26.01.2022Ավելին18:3026.01.22 -
Հասարակական«Շոկի մեջ ենք». Վանաձորում տղամարդը սպանել է կնոջն ու մասնատել նրա մարմինըԱվելին18:1926.01.22 -
ՀասարակականԱրցախի խորհրդարանի ղեկավարը հանդիպել է «Արցախի փրկություն» շարժման ներկայացուցիչներինՀունվարի 26-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է «Արցախի փրկություն» շարժման ակտիվիստներին: Այս մասին հայտնում է Արցախի ԱԺ աշխատակազմը:Ավելին18:1126.01.22 -
ՄիջազգայինՌուսաստանը նպաստում է ճգնաժամային իրավիճակների խաղաղ կարգավորմանը, այդ թվում Լեռնային Ղարաբաղում. ԼավրովՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է ճգնաժամային իրավիճակների խաղաղ, դիվանագիտական կարգավորմանը տարբեր տարածաշրջաններում՝ այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և այլուր: Լավրովն այս մասին ասել է Պետդումայի «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության արդիական հարցերի մասին» թեմայով լիագումար նիստում իր ունեցած ելույթում:Ավելին17:5426.01.22 -
ՀասարակականԳերությունից վերադարձած ենթասպա Արեն Արամյանը կշարունակի կալանավորված մնալԱդրբեջանական գերությունից նոյեմբերի 26-ին հայրենադարձված ենթասպա Արեն Արամյանը կշարունակի մնալ կալանավորված։ Նրա խոսքով`Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մերժել է Արամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը՝ հաշվի չառնելով նրա առողջական վիճակը։Ավելին17:3426.01.22 -
ՀայաստանՆախագահի աշխատակազմը չի պատրաստվում մեկնաբանել քաղաքական առասպելաբանությունըՎերջին օրերին տարբեր անհատների, քաղաքական գործիչների, քաղաքագետների, ներկա կամ նախկին պատգամավորների, վերլուծաբանների և «կանխատեսողների» կողմից հնչում են տարբեր մտքեր, պնդումներ և համոզմունքներ, ներկայացվում են տարբեր մտացածին պատմություններ ու պատումներ, հայտնում են նախագահի աշխատակազմից։ «Հանրապետության նախագահի աշխատակազմը չի պատրաստվում մեկնաբանել դավադրության տեսությունների և քաղաքական առասպելաբանության այդ դրսևորումները: Նախագահ Արմեն Սարգսյանի մտահոգությունները վերաբերել և վերաբերում են պետության առջև ծառացած իրական խնդիրներին ու մարտահրավերներին, որոնց դիմակայելն ու լուծման ճանապարհներ գտնելն այսօրվա և բոլորի գերխնդիրն է»:Ավելին17:1726.01.22 -
ՏարածաշրջանԹուրքիայում Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է նվազելԹուրքական «Aksoy Araştırma» սոցիոլոգիական կազմակերպությունը երկրի տարածքում հարցումների է իրականացրել, որի համաձայն նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վարկանիշը կտրուկ նվազել է։ Կազմակերպության փոխանցմամբ՝ Էրդողանի կուսակցությունը վերջին մեկ տարվա նվազագույն ցուցանիշն է արձանագրել՝ շուրջ 30․1%։Ավելին17:1226.01.22 -
ՀայաստանԱմուսինը կնոջը մասնատել է դանակով և կացնով․ նոր մանրամասներ՝ դաժան սպանությունիցՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում 69-ամյա կնոջ՝ առանձին դաժանությամբ սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով 2022թ. հունվարի 26-ին՝ ժամը 10:02-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել: Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը բնակարանում կատարված զննությամբ հայտնաբերել է նույն տան՝ 1952թ. ծնված բնակչուհու մասնատված դին, իսկ տան բակում՝ վերջինիս ոտքերի՝ ծնկահոդերից ներքև ընկած հատվածները, աղբամանում՝ կնոջ հագուստը, արնանման հեղուկի նմանվող հետքով դանակ, կացին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նույն օրը դեպքի վայրից բերման է ենթարկվել և ձերբակալվել սպանված կնոջ՝ 1945թ. ծնված ամուսինը և որպես կասկածյալ հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ առգրավվել են կասկածյալի հագին դեպքի պահին եղած հագուստները, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատագենետիկական, դատաքրեագիտական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:Ավելին17:0526.01.22 -
ՀասարակականՔաղաքացու մեքենայում ավելի քան 300 գրամ մարիխուաննա է հայտնաբերվելՀունվարի 19-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները Հրազդանի կիրճից, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկեցին Կոտայքի մարզի Քասախ գյուղի 24-ամյա մի բնակչի։Ավելին17:0426.01.22 -
ՔաղաքականԱԽՔ Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպանինՀունվարի 26-ին ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերին:Ավելին16:4926.01.22 -
ՔաղաքականՀրաչյա Սարգսյանը նոր խորհրդական է նշանակել, որի աշխատավարձի չափը 629 000 դրամ էԵրևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը իր խորհրդական է նշանակել Գարիկ Բարսեղյանին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 11-րդ մասով` 1. Գարիկ Բարսեղյանին 2022 թվականի հունվարի 24-ից նշանակել Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնում»։Ավելին16:3226.01.22 -
ՀայաստանՍտորագրվել է համագործակցության հուշագիրՍտորագրվել է համագործակցության հուշագիր Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և Վորլդ Վիժն Հայաստանի միջազգային բարեգործական կազմակերպության Նոյեմբերյանի տարածքային զարգացման ծրագրի համակարգող Լիանա Անանյանը համագործակցության հուշագիր են ստորագրել։ Հուշագրով կողմերը պարտավորվում են համագործակցել՝ ի շահ մարզի համայնքների ու երեխաների զարգացման և բարեկեցության։Ավելին16:2526.01.22 -
ՀասարակականԿորոնավիրուսով վարակման պարագայում քաղաքացու հիվանդության փաստը «Արմեդ»-ում կարտածվի կարմիր «QR» կոդով, վարակված լինելու ընթացքում կանաչ «QR» կոդերը կդառնան մոխրագույն. ԱՆԱռողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ COVID-19-ով վարակման պարագայում քաղաքացու հիվանդության փաստը «Արմեդ» հավելվածում արտածվում է կարմիր «QR» կոդով, և նրա վարակված լինելու ամբողջ ժամանակահատվածում բոլոր կանաչ «QR» կոդերը կդառնան մոխրագույն, իսկ առողջանալուց հետո դրանք նորից կկանաչեն:Ավելին16:2126.01.22 -
ՔաղաքականՇարունակելու եմ հավատարիմ մնալ մեր քաղաքական թիմին և աջակցելու եմ ինչով կարող եմ․ Նաիրի ՍարգսյանՎարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը գրում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, ինձ համար մեծ պատիվ էր հեղափախությունից հետո զբաղեցնել հեղափոխության առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի պաշտոնը։ Ես աշխատել եմ մեծ սիրով և նվիրվածությամբ, հաճելի էր օգնել մարդկանց, ովքեր ինչ-որ խնդրով դիմում էին մեզ»։Ավելին16:0726.01.22 -
ՀայաստանՌոբերտ Քոչարյանը չի առաջադրվի նախագահի պաշտոնում. Ագնեսա Խամոյան5-րդ ալիքի «Օրագիր» հաղորդման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում: «ԱԺ բրիֆինգների ժամանակ էլ մենք ասացինք, որ այդ հարցով քննարկումներ չենք ունեցել, որոշում էլ չենք կարող ունենալ, բայց լրատվական հնարք է, վերնագրերն այնպես գնացին, որ «Հայաստան» դաշինքը չի բացառում Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը նախագահի պաշտոնում: Բայց քանի որ թեման այսպես ուռճացվեց, ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում», - ասել է պատգամավորը։Ավելին16:0126.01.22 -
ՔաղաքականԱրցախում նույնպես նախատեսում են փոփոխել սահմանադրությունըՀունվարի 26-ին հրավիրվել է Արցախի Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստ։ Օրակարգում «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին» նախագծի քննարկումն էր։Ավելին16:0126.01.22