Լրահոս

2022-01-27
  • Img default alt hy
    Հասարակական
    Գարեգին Բ-ն մաղթանք է հղել հայոց բանակի տոնի առթիվ
    Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հայոց բանակի տոնի առթթիվ մաղթան է հղում․ «Զի Աստուած ընդ մեզ է» (Ժամագիրք) Սիրելի հրամանատարներ, սպաներ և զինվորներ, Այսօր համախմբվել ենք Սուրբ Էջմիածնում Հայոց բանակի ստեղծման 30-ամյակի առիթով՝ աղոթելու մեր երկրի խաղաղության համար, և հայցելու, որ Տիրոջ օրհնությունը, պահպանությունն ու զորակցությունը միշտ լինեն Հայոց բանակի հետ։ Մեր հայրենիքի անկախությանը հաջորդած երեք տասնամյակում մեր բանակն անցավ հնարավոր ու անհնարին բոլոր փորձություններով, անցավ կազմավորման դժվարին ճանապարհը: Պարտադրված արցախյան պատերազմում փառավոր հաղթանակներ կերտեց, նաև ապրեց 44-օրյա վերջին պատերազմի արհավիրքների դառնություններն ու ցավը։ Այդ իսկ պատճառով բանակի տարեդարձի ակնկալված ուրախությունը չէ, որ պարուրում է մեր սրտերն այսօր, այլ սոսկալի մորմոքը մարդկային և տարածքային ծանր ու վշտագին կորուստների և դեռևս չամոքված կսկիծը մեր հոգելույս նահատակների։ Այսօր վերստին մեր հավաքական աղոթքով Աստծո արքայությունն ենք հայցում մեր զոհված հերոսների անմահ հոգիների համար, իսկ մեր հրամանատարներին ու զինվորներին, ովքեր քաջաբար մաքառեցին ու շարունակում են իրենց նվիրյալ ծառայությունը հայրենիքին, մաղթում հայկյան ոգի և հայկյան բազկի հաղթություն, ամրություն, կորով և իմաստություն։ Սիրելիներ, մեր ժողովուրդը պատմության ընթացքում հաճախ է հայտնվել ամենատարբեր աշխարհաքաղաքական բարդ իրադրություններում, երբ հարկադրված է եղել կենաց ու մահու պայքար մղելով պաշտպանել հայրենի հողն ու սրբությունները՝ անվարան վկայելով իր աստվածսիրությունն ու հայրենասիրությունը։ Դարեր շարունակ «զի Աստուած ընդ մեզ է» քրիստոնեական խորը համոզումը և «վասն հաւատոյ, վասն հայրենեաց» ոգեշունչ կարգախոսը առաջնորդող են եղել հայոց զորականներին՝ ուղենշելով հայրենյաց պաշտպանների ազգանվեր սրբազան առաքելությունը։ Այսօր ևս մեր կյանքում Աստծո ներկայության գիտակցությունն ու «վասն հաւատոյ և վասն հայրենեաց» նշանաբանը պետք է լինեն յուրաքանչյուր բանակայինի կյանքի հավատամքն ու հիմքը: Մեր բանակի կազմավորման 30-ամյա տարեդարձի հանգրվանը առիթ է մեր զավակների անձնդիր ծառայության գնահատանքի և արժևորման, առիթ է նաև ինքնաքննության, գործված սխալներին և թերացումներին լուրջ անդրադարձի, որպեսզի ի զորու լինենք դիմակայելու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին և լավատեսությամբ մեր հայացքը ուղղելու դեպի ապագա։ Պարտություններն անդառնալի և վերքերն անբուժելի են մնում, եթե մեզանում ուժ չենք գտնում վերհառնումի ու արարման, եթե գլուխ է բարձրացնում մեղավորներ փնտրելու ու պարտությունը իբրև անխուսափելիություն ներկայացնելու մոլուցքը, եթե հավատքը չի բխում անկեղծ սրտից ու մաքուր մտքից, որ կարող է Աստծուն մասնակից դարձնել հայրենիքը շենացնելու և հզորացնելու առաքելությանը։ Երբ հավատարիմ ենք գտնվել մեր առաքելությանը, մեր հայրենին ծաղկել է, սահմաններն անառիկ են մնացել, երբ անհավատարմության, անարդարության որոմ է խառնվել մեր արդար ցորյանին, պարտվել ենք, նահանջ ապրել և երկիր կորցրել: Երբեք չմոռանանք առաքյալի խոսքը՝ «եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ» (Հռ. 8.31): Սիրելիներ, Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հրամայական է ժամանակների պահանջներին համարժեք Հայոց բանակի հզորացումը, որին պիտի նվիրվենք մեր ամեն կարելիությամբ։ Մեր բանակի սրբազան առաքելությունը պիտի շարունակի մնալ մեր ժողովրդի ազգային ինքնության և ազատ ու անկախ կյանքի պաշտպանությունը մեր պատմական, հարազատ բնօրրանում, որտեղ մեր նախնիք իրենց հավատքի և հայրենասիրության անջնջելի հետքն են թողել։ Հայոց Եկեղեցին և եկեղեցականը զորավիգ են Հայոց բանակին, ձեզ, սիրելիներ, հայրենիքի խաղաղության ու ապահովության, մեր արդար իրավունքների պաշտպանության կենսական հանձնառության մեջ։ «Թշնամին թող չասի, թե հաղթեցի, կամ հալածիչներս ցնծան, եթե սասանվեմ» (Սաղմ. 12.5). մեր բոլորի հայրենանվեր ծառայությամբ պիտի բացառենք մեր հասցեին արտաբերումը սաղմոսասացի այս խոսքերի։ Հավատում ենք, որ փորձություններին պիտի դիմագրավենք ազգային միասնությամբ և մեր կյանքը պիտի պայծառացնենք նոր հաղթություններով ու հայրենաշեն ձեռքբերումներով։ Վերստին Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը բերելով ամենքիդ Հայոց բանակի 30-ամյակի առիթով՝ ի խորոց սրտի հայց ենք բարձրացնում առ Աստված հայրենիքի պաշտպանության դիրքերում իրենց կյանքն ընծայած մեր զավակների համար։ Աղոթում ենք Հայոց բանակի հրամանատարական կազմի ու զինվորների ապահով ու անփորձանք ծառայության, հաղթանակների և հայրենի եզերքների խաղաղության ու անսասանության համար։ Թող Տիրոջ ողորմությունը, խնամքը և Սուրբ Աջի հովանին լինեն հայոց բանակի, մեր հայրենիքի, համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդի հետ, այսօր և միշտ. ամեն»։
    15:12
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պեսկովն ասել է` Պուտինը որ դեպքում կայցելի Թուրքիա
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կօգտվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիա այցելելու առաջարկից, հենց որ թույլ տան համաճարակաբանական իրադրությունն ու ժամանակացույցը, հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահին հրավիրել է Թուրքիա, սպասում է Կրեմլի պատասխանին։ «Այո, այդ թեման բազմիցս բարձրացվել է նախագահ Պուտինի և Էրդողանի վերջին մի քանի շփումների ընթացքում», - ասել է Պեսկովը լրագրողներին: Նա նշել է, որ որոշակի դադար է ստեղծվել և՛ միջկառավարական հանձնաժողովի, և՛ երկկողմ հարաբերությունների բարձրագույն մարմնի աշխատանքներում ( բարձրագույն մարմինը գլխավորում են երկու նախագահները): Էրդողանն ասել է, որ ինքը պատրաստ է այդ բոլոր միջոցառումներն անցկացնել Թուրքիայում։ «Նախագահ Պուտինը երախտագիտությամբ է ընդունել այդ հրավերը»,- նշել է Պեսկովը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Թուրքիա՝ երկու երկրների միջև առկա տարաձայնությունները հարթելու: Էրդողանը հունվարի 20-ին հայտարարել է, որ փետրվարի սկզբին կայցելի Ուկրաինա:
    15:09
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոնկրետ քաղաքական գործընթացներով է պայմանավորված եղել ֆինանսական հոսքերը դեպի Շվեյցարիա ուղղորդելը
    Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է՝ վերհիշելով․ ««Ворошиловский стрелок» ֆիլմում գլխավոր հերոսուհուն՝ երիտասարդ աղջկան, բռնաբարած հղփացած լակոտներին պատժելու համար СВД գնած վետերանը այդ փողը հայթայթում է իր հողամասը վաճառելով։ Հանցանք գործած այդ լակոտներից մեկի հայրը ՌԴ ՆԳՆ բարձր չինովնիկ էր, որը քնչական գործողությունների ժամանակ մի ֆրազ է արտաբերում․ «Ամեն հանցագործություն ունի տնտեսական հետք»։ Հիմա ինչու սա հիշեցի․ այսօր կարդացի «Հետքի» նյութը, թե 2018-20 թթ-ին որքան գումար է ՀՀ-ից դուրս բերվել Շվեյցարիա։ Հոդվածում ամենից հետաքրքիրը այն ամիսներն էին, որոնց ժամանակ անհատական փոխանցումներով ամենից շատ գումար էր երկրից դուրս հանվել․ 2018-ի փետրվարին՝ 19 մլն դոլար, 2019-ի նոյեմբերին՝ 23 մլն դոլար, 2020 թ-ի նոյեմբերին ՝ 47 մլն դոլար, 2021-ի փետրվարին՝ 26 մլն դոլար։ Եթե փորձենք համեմատել ու վերհիշել, թե այդ խոշոր գումարների՝ երկրից դուրս հանելուն ի՞նչ քաղ․ գործընթացներ են հետևել/նախորդել, կամ ի՞նչ քաղ․ պայմաներում է դա արվել, ապա ակնհայտ կլինի, որ երկրում կոնկրետ քաղաքական գործընթացներով է պայմանավորված եղել ֆինանսական հոսքերը դեպի Շվեյցարիա ուղղորդելը։ Այսինքին, ինչպես պետական, այնպես էլ քաղաքական էլիտայի կոնկրետ շրջանակներ իրենց փողերը տեղափոխել են ապահով վայրեր․ ավելին՝ երբեմն փողերի տեղափոխումը նախորդել է այդ քաղ․ գործընթացներին, որոնք տեղի են ունեցել, իսկ դա նշանակում է, որ այդ շրջանակները՝ օրինակ տեղյակ են եղել 2018-ին երկրում սպասվելիք «հեղափոխության» մասին։ Օրինակ՝ 2020թ․ նոյեմբերին երկիրը իշխանափոխման իրավիճակում էր և տրամաբանական է, որ երկրից գումար պետք է հաներ հենց իշխանության թիմը, 2021-ի փետրվարին ՀՀ ԳՇ-ն հանդես եկավ իշխանություն փոխելու հայտարարությամբ, հետևաբար կրկին իշխանական շրջանակներին էին գումար երկրից հանել։ Ասեմ ավելին, եթե լավ ուսումնասիրվի նախորդ 4 ամիսներին ՀՀ-ից դուսր եկած տրանսֆերները, կարծում եմ նույնպես հետաքրքիր պատկեր կլինի, չնայած միգուցե դեռ գլխագների կուտակման փուլ է, և միայն որոշակի կլոր թիվ կուտակելուց հետո միայն այն կփորձեն երկրից դուրս հանել։ Ո՞նց էիք <նախկիներին> ասում, լափու՞մ եմ․․․ նորերը այս մասով աննախադեպ տաղանդավոր են․ ի դեպ, ԱԺ երեսփոխանների անձնական հաշիվները հաճախ օգտագործվում են ուրիշների փողերը փոխանցելու համար, որոշակի սիմվոլիկ միջնորդավճարի դիմաց։ Ի դեպ, երկիր փող մտնելու և դուրս հանելու հարցում կարևոր դերակտարում ունեն նաև խոշոր բուքմեյքերական կազմակերպությունները․ հասկացողը հասկացավ»։
    15:02
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանը միակ պետությունն է, որի ԳՇ պետը արդեն երկու ամիս է՝ մեղադրյալի կարգավիճակով ղեկավարում է ՀՀ ԶՈՒ-ն. Ղազինյան
    Հայաստանը երևի աշխարհում առաջին և միակ պետությունն է, որի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության մեջ և արդեն երկու ամիս է մեղադրյալի կարգավիճակով ղեկավարում է ՀՀ Զինված ուժերը գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածով Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Ու այս խայտառակ վիճակում վաղը նշելու ենք ՀՀ բանակի կազմավորման 30 ամյակը: Ինչպես ասում են. քանդել, քանդել մինչև վերջ»:
    14:46
    27.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Պահանջում ենք, որ մեզ վերադարձնեն Արցախը. տեղահանվածները բողոքի ակցիա են անում
    Արցախի օկուպացրած տարածքներից տեղահանված բնակիչները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց՝ պահանջելով վերադարձնել բռնազավթված տարածքները և պարզել իրենց կարգավիճակի հարցը, գրում է «Սպուտնիկ Արմենիան»։ «Հանուն Հարդրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արցախի ժողովուրդը ստեղծել է Արցախի Հանրապետություն ու պահանջում է դրա իրավաքաղաքական ճանաչում։ Սա, ըստ նրա, Հայաստանի բոլոր իշխանությունների կողմից արհամարհվել է և արդյունքում եղել է այս աղետը: «Պահանջում ենք, որ մեզ վերադարձնեն Արցախը։ Մեր հարցը կարող է լուծվել, եթե վերադարձնեն Հադրութը, Քաշաթաղը, Շահումյանը, Շուշին... Հնարավոր է, թե ոչ, դա չէ էականը, այլ այն, որ իշխանությունը լծվի այդ գործին»,-ասաց Հայրյանը՝ հավելելով, որ Արցախի հարցերը «լուծելուց» հետո հիմա էլ Ցեղասպանության ճանաչումն են ուզում մի կողմ դնել։ Նշենք, որ քայլերթով բողոքի ակցիա անողներն ԱԳՆ գնացին։ Նրանք ԱԳՆ-ից պահանջում են ընդունել իրենց և պատասխանել մի շարք հարցերի՝ ինչո՞ւ Արցախը կարգավիճակ չունի, ինչո՞ւ տեղահանվածները որևէ կարգավիճակ չունեն։ Նրանց մի մասն էլ դեպի Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ են հավաքվել։ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե 300 բնակարաններ են տվել տեղահանվածներին, բայց ո՞ւր են։ Ես որքան գիտեմ` 108 տուն է մինչ այժմ տրվել արցախցիներին, իսկ մենք ոնց եղել ենք անտուն, այդպես էլ մնում ենք»,-ասաց արցախցիներից մեկը։ ԱԳՆ-ից տեղում հավաքվածներին հայտնեցին, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ աշխատակիցների մի մասը տնից է աշխատում, իսկ նախարարը տեղում չէ։ Սակայն խոստացել են, որ առաջիկա օրերին պատգամավորական 4-5 հոգուց բաղկացած խումբը կընդունի նրանց։ «Եթե անգամ մեկ արախցի մնա, էլի նույն պահանջներն է ունենալու»,-ասացին նրանք։ Բողոքի ակցիա անողները հայտարարեցին՝ օրերը տաքանան`բողոքի ակցիաները հաճախակի են դառնալու։ Հիշեցնենք, որ տեղահանված արցածցիները հաճախակի են բողոքի ակցիաներ անում այս կամ այն գերատեսչության մոտ՝ պահանջելով լուծել իրենց խնդիրները։
    14:42
    27.01.22
    Ավելին
  • Հայաստան
    30 մեքենայի մասնակցությամբ վթար է եղել Սևան-Երևան ճանապարհին
    30 մեքենայի մասնակցությամբ վթար է եղել Սևան-Երևան ճանապարհի մի քանի հատվածներում:
    14:40
    27.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Արման Թաթոյանն ամփոփում է անցած 6 տարիների աշխատանքը
    «Մեր աշխատակազմում գիտեն, որ ես հատկապես չեմ սիրում ոչ աշխատանքային օրերն ու ոչ աշխատանքային ժամերը, որովհետև դրանք ինձ համար բաց թողնված հնարավորություններ են ավելին անելու համար»,- ասում է Արման Թաթոյանը՝ շեշտելով, որ հաճախ են մարդիկ դիմումներում գրում, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը վերջին հույսն է, որից սպասում են աջակցություն, իսկ դա ավելի է պարտավորեցնում ամեն կերպ հասնել հարցի դրական լուծման։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ամփոփում է անցած 6 տարիների աշխատանքն անհատական գործերով։
    14:36
    27.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Սյունիքի ճանապարհներին մերկասառույց է, Lարսը փակ է. Հայաստանում ջերմաստիճանը կնվազի
    Սյունիքում ճանապարհներին նույնպես մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:
    14:29
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Անկախ թանկացումներից՝ մարդիկ, միևնույն է, ավելի լավ են սկսել ապրել․ Վահան Քերոբյան
    Տնտեսությունն առաջին 11 ամսվա ընթացքում 5,2 տոկոս տնտեսական ակտիվության իրական ցուցանիշ է գրանցել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ե՞րբ են քաղաքացիները թանկացումների ու մնացած հարցերով զգալու էկոնոմիկայի նախարարության աշխատանքի դրական ազդակները։ «Դա նշանակում է, որ, հաշվի առնելով բոլոր թանկացումները, այնուամենայնիվ, տնտեսությունն իրական առումով աճել է 5,2 տոկոսով։ Դա նշանակում է՝ անկախ թանկացումներից՝ մարդիկ, միևնույն է, ավելի լավ են սկսել ապրել»,-ասաց նա։ Լրագրողի դիտարկմանը, թե իր շրջապատում այդ կարծիքին չեն, բացի այդ՝ հարցումներն այլ պատկեր են ցույց տալիս, Քերոբյանն արձագանքեց՝ տարբեր շրջապատներ կան, բայց պետք է դիտարկել ոչ թե հատվածական դեպքերը, այլ վիճակագրությունը։
    14:11
    27.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Հայաստանը կորոնավիրուսի պրոգրեսիվ աճի շրջանում է. Անահիտ Ավանեսյան
    Հայաստանում պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է բնակչության ավելի քան 45 տոկոսը, երկրորդը՝ 37 տոկոսը: Նախարարի խոսքով, ավագ սերունդը հիմնականում մերժում է պատվաստանյութը:
    14:09
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայտնի է Արայիկ Հարությունյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 27-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը նշել է, որ թեստի պատասխանը բացասական է: «Արցախում պահպանվում են համաճարակով պայմանավորված սահմանափակումները և նախագահի բոլոր հանդիպումները և այցերը տեղի են ունենում հակահամաճարակային սահմանափակումների կանոններին համապատասխան», - ասել է Լուսինե Ավանեսյանը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել էր հունվարի 24-ին: Այդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալական և ենթակառուցվածքային խնդիրների լուծմանը:
    14:08
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ուրախալի լուրը՝ հիվանդացածների 5-6 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման․ Ավանսեյան
    Այս շաբաթ մենք պրոգրեսիվ աճի շրջանում ենք գտնվում, Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին։ Նա հայտնեց, որ հիվանդացածների միայն 5-6 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման, ինչը միակ ուրախալի լուրն է, եւ դա պայմանավորված է պատվաստվածների ընդգրկվածների քանակով: «Ունենք մահճակալների ծավալման պլանը, այս պահին դեռ այն ամբողջովին չենք գործարկել, ներկայում 6 բժշկական կենտրոն է ընդգրկված կորոնավիրուսի բուժման մեջ»,- ասաց նա։ Անահիտ Ավանեսյանը նշեց նաև, որ պատվաստումները ևս ակտիվ շարունակվում են։
    14:04
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մտահոգիչ է Առողջապահական նախարարության տեսչական մարմնի միջամտությունը դատարանների և ԲԴԽ գործունեությանը. դատավորների հայտարարությունը
    Դատավորները Բարձրագույն դատական խորհրդի որոշման կակապակցությամբ հայտարարությամբ են հանդես եկել: «2022 թվականի հունվարի 25-ին համացանցի միջոցով տեղեկացանք, որ ԲԴԽ-ում կարգապահական վարույթների քննության գործընթացում կատարվել է որոշակի փոփոխություն, այն է՝ սկսած սույն թվականի հունվար ամսից ԲԴԽ անդամներից և դատավարության մասնակիցներից զատ՝ ԲԴԽ դատական նիստերի դահլիճ կկարողանան մուտք գործել միայն Դատական դեպարտամենտի կարգադրիչների ծառայության ներկայացուցիչները և ԶԼՄ ներկայացուցիչները՝ բժշկական դիմակները պատշաճ կրելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու պայմանով: Նույն օրը Բարձրագույն դատական խորհուրդը ֆեյսբուքի միջոցով տեղեկացրել է, որ կարգապահական վարույթների քննությամբ հետաքրքրվող անձանց համար ԲԴԽ-ում առանձնացվել է դահլիճ, որտեղ հնարավոր կլինի ուղիղ հեռարձակմամբ հետևել նիստերի ընթացքին, աթոռները տեղադրված են այնպես, որ անձանց միջև կպահպանվի սոցիալական հեռավորությունը, իսկ դիմակների պատշաճ կրումը կլինի պարտադիր: Նման «Որոշման», «կարգադրության» կամ «հայտարարության» համար հիմք է ընդունվել Առողջապահության նախարարության տեսչական մարմնի այցն ու այդ մարմնի՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանի 3-րդ հավելվածով սահմանված կանոնների՝ խստագույն պահպանելու ԲԴԽ-ին ուղղված պահանջ-առաջարկը, որը վերաբերում է գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կիրառվող կանոններին: Կարևորելով կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ցանկացած ողջամիտ միջոցառման իրականացում՝ այնուամենայնիվ, պետք է փաստել, որ մտահոգիչ է Առողջապահական նախարարության տեսչական մարմնի միջամտությունը դատարանների և ԲԴԽ գործունեությանը, որոնք ըստ էության նույնացվել, ավելին՝ նաև ընկալվել են որպես գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպություններ: Այլ կերպ՝ Բարձրագույն դատական խորհուրդը, որը որոշակի հարցեր քննարկելիս հանդես է գալիս որպես դատարան, չի հանդիսանում և չի իրականացնում գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեությանն առնչվող գործառույթ, սակայն, կիսելով Խորհրդի մտահոգությունը և կարևորելով անձանց առողջապահական անվտանգությունը, առաջարկում ենք համարժեք միջոցներ ձեռնարկել նաև ընդհանուր իրավասության, մասնագիտացված և վերաքննիչ դատարաններում ամենօրյա ռեժիմով իրականացվող դատական նիստերի ժամանակ։ Այսպես, եթե ԲԴԽ-ն, արդարացիորեն կարևորելով ինչպես իրենց, այնպես էլ դատավարությանը ներկա գտնվող կողմերի առողջությունը, անվտանգության կանոնների պահպանումը վեր է դասում դատական նիստերին անմիջականորեն ներկա գտնվելու իրավունքից, ապա առողջապահական այդ կանոնների պահպանումը հավասարապես պետք է տարածվի նաև մյուս դատավարությունների վրա։ Ընդ որում, եթե ԲԴԽ-ն որպես դատարան հանդես է գալիս էպիզոդիկ դեպքերում, մյուս դատարաններում մարդկանց շարժն ու վարակման հավանականությունն էականորեն բարձր են, ուստի վերը նշված մտահոգություններով պայմանավորված` ԲԴԽ-ն պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեր նախ և առաջ դատարաններում անվտանգության նվազագույն միջոցները երաշխավորելու, ապա նոր իր անդամների և խորհրդի նիս-տերին ներկա գտնվող անձանց անվտանգությունն ապահովելու համար։ Հետևաբար, ԲԴԽ-ում և դատարաններում իրականացվող դատավարությունների ընթացքում գործերի քննության հրապարակայնության սկզբունքի ապահովման առնչությամբ խտրական մոտեցումները բացառելու և միաժամանակ դատավարական այդ գործընթացների մասնակիցների (այդ թվում՝ դատավորների և աշխատակազմի) նկատմամբ առողջապահական անվտանգության կանոնները հավասարապես կիրառելու համար ԲԴԽ-ին առաջարկում ենք դատարանների դատական նիստերի դահլիճներ ևս թույլատրել մուտք գործել միայն Դատական դեպարտամենտի կարգադրիչների ծառայության և ԶԼՄ ներկայացուցիչներին՝ բժշկական դիմակները պատշաճ կրելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու պայմանով և ՀՀ քաղաքացիական, վարչական ու քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված գործերի քննության հրապարակայնության սկզբունքը պահպանելու նպատակով դատարանների նստավայրերում կոնկրետ գործերի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող հանրության ներկայացուցիչների համար առանձնացնել պատշաճ պայմաններ ունեցող դահլիճ (սենյակ), որտեղ հնարավոր է ուղիղ հեռարձակմամբ հետևել դատական նիստերի ընթացքին», - նշված է հայտարարությունում: Դատավորներ՝ Վազգեն Ռշտունի Մխիթար Պապոյան Արշակ Վարդանյան Զարուհի Նախշքարյան Դավիթ Բալայան Դավիթ Հարությունյան Արման Հովհաննիսյան Արթուր Ստեփանյան Աղասի Դարբինյան
    14:02
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կորոնավիրուսի սահմանափակումներով պայմանավորված՝ ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20 տոկոսով ընկել է. Քերոբյան
    Ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20 տոկոսով ընկել է, լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային սահմանափակումներով պայմանավորված հանրային սննդի ոլորտում տիրող իրավիճակին: «Կան ոլորտի ընկերություններ, որոնց մոտ շատ քիչ է ընկել՝ հաշվի առնելով հաճախորդների բազան, բայց դեպքեր կան, որ ավելի շատ է ընկել», - ասաց նա: Նախարարը նշեց, թե ուշադիր հետևում են իրադրության զարգացմանը և եթե տեսնեն, որ վիճակը դուրս է գալիս նորմալի սահմաններից, ապա համատեղ ուժերով որևէ այլ մոտեցում կնախատեսեն։ «Այս պահին համարում ենք, որ «Օմիկրոնի» վայրագ տարածմանը զուգընթաց բավական ճիշտ է սահմանափակումը», - նշեց Քերոբյանը: Նրա խոսքով՝ անկումը բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա, սակայն, եթե կորոնավիրուսային իրավիճակը դուրս գա վերահսկելիության սահմաններից, ապա ազդելու է ոչ միայն տնտեսության, այլև մարդկանց առողջության ու կյանքի վրա, հետևաբար, փորձում են որոշումները բալանսավորված կայացնել։ Հիշեցնենք՝ հունվարի 22-ից հանրային սննդի և հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, մարզասրահ, գրադարան, թանգարան, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություն մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել. կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։
    14:01
    27.01.22
    Ավելին
  • Հայաստան
    ՀՀ ԶՈւ կազմավորման 30-ամյակի միջոցառումը հետաձգվել է. քովիդը մտել է ՊՆ
    ԶՈւ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է: Պաշտպանության նախարարությունից «Հայլուրին» հայտնել են, որ միջոցառմանը 800 մարդ էր մասնակցելու, բայց հրավիրվածների մի մասի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:
    13:52
    27.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Չեմ ուզում խոստում տալ. Քերոբյանը պատմեց` ինչի շուրջ են բանակցում ՌԴ–ի, Իրանի, Կատարի հետ
    ՀՀ կառավարությունը բանակցում է ՌԴ-ի, Իրանի, Կատարի ու մի շարք այլ երկրների արտադրողների հետ` մեղմելու պարարտանյութերի, թունաքիմիկատների, դիզվառելիքի թանկացման հետևանքները` գյուղացիական տնտեսությունների ու գյուղարտադրանքի գների վրա, ՀՀ կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նախարարը, սակայն, չի շտապել բացել բանակցությունների փակագծերը։ «Մենք բանակցում ենք թե՛ մեր ռուս գործընկերների, թե՛ իրանցի, թե՛ Կատարի ու այլ երկրների արտադրողների հետ, որպեսզի կարողանանք հնարավորինս էժան ձեռք բերել (պարարտանյութ, դիզվառելիք, թունաքիմիկատ,–խմբ.) ու ինչ–որ մի սուբսիդավորման մաս էլ ավելացնելով` ունենանք խելամիտ գին գյուղացիների համար։ Ես չեմ ուզում խոստում տալ մինչև կառավարությունը որոշումը կկայացնի, բայց հիմա մենք փորձում ենք ներկայացնել գյուղացիների տեսանկյունից հնարավորինս լավ առաջարկ` կառավարության հաստատմանը»,- ասել է Քերոբյանը։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` պարարատանյութերի համաշխարհային արտադրության կրճատման ու պահանջարկի կտրուկ ավելացման ֆոնին այդ արտադրանքի 1 տոննայի համաշխարհային գները 2021թ-ի ընթացքում բարձրացել են մի քանի հարյուր դոլարով. Այսպես. մոնոամոնիումի ֆոսֆատի 1 տոննայի արժեքը թանկացել է 375 դոլարով, դիամոնիումի ֆոսֆատը` 310 դոլարով։ Դիզելային վառելիքի գինը 2020թ․ զրոյական մակարդակից 2022թ–ի հունվարին համաշխարհային շուկայում հասել է 1 լիտրի դիմաց 1.14 ԱՄՆ դոլարի։
    13:45
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայում ժամկետային զինծառայողը կրակել է ծառայակիցների վրա (տեսանյութ)
    Դնեպրում (նախկինում` Դնեպրոպետրովսկ) Ուկրաինայի ազգային գվարդիայի զինծառայողը կրակ է բացել պահակախմբի ուղղությամբ. 5 մարդ զոհվել է, ևս 5-ը վիրավոր են։ Տեղեկությունը հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Միջադեպը տեղի է ունեցել ժամը 3:40–ին (Մոսկվայի ժամանակով` ժամը 4:40–ին) «Յուժմաշ» հարավային մեքենաշինական գործարանի տարածքում։ «Ուկրաինայի ազգային գվարդիայի ժամկետային զինծառայող, 2001 թվականին ծնված Արտեմի Յուրիի Ռյաբչուկը զենքի տրամադրման ժամանակ չպարզված պատճառներով Կալաշնիկով ինքնաձիգից կրակել է Ազգային գվարդիայի պահակային զորախմբի վրա, որից հետո փախուստի է դիմել զենքով»,- ասվում է Ուկրաինայի ՆԳՆ հաղորդագրության մեջ։ Ազգային ոստիկանությունից նշել են, որ զոհվածների թվում 4 զինծառայող և 1 քաղաքացիական անձ կա։ Համացանցում հայտնվել է գնդակոծման տեսանյութը։ Ազգային գվարդիայի մամուլի պատասխանատու Ռուսլան Մուզիչուկը պատմել է, որ կրակողը նախորդ տարվա աշնանն է ծառայության անցել Ազգային ոստիկանությունում։ Կրակող անձը ձերբակալվել է, գողացված ինքնաձիգը նրա մոտ է եղել։ «Տեղի ունեցածի բոլոր հանգամանքները շարունակում են պարզվել։ Զորամասում ծառայողական քննություն է սկսվել։ Զորամասի հրամանատարության ներկայացուցիչները կաջակցեն քննությանը։ Վիրավորում ստացած զինծառայողներին բուժօգնություն է ցուցաբերվում»,- ասել են Ազգային գվարդիայում։ Հարուցվել է քրեական գործ է հարուցվել։ Հետաքննությոամբ կզբաղվեն ռազմական դատախազության և հետաքննությունների պետական բյուրոյի ներկայացուցիչները։
    13:32
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախի նախագահը կորոնավիրուսի թեստ կհանձնի. նա հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին
    Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ կհանձնի։ Այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում ասել է նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։ «Արցախի նախագահն աշխատանքային նորմալ ռեժիմով աշխատում է, բնականաբար, պահելով հակահամաճարակային կանոնները։ Նախագահը պատրաստվում է կորոնավիրուսի թեստ հանձնել»,- նշել է նախագահի մամուլի քարտուղարը։ Ավելի վաղ՝ հունվարի 24-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել խորհրդակցություն։ Նախօրեին էլ Կառավարությունը հաղորդագրություն տարածեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով։ Վարչապետը սահմանված կարգով ինքնամեկուսացել է, հիվանդությունն ընթանում է անախտանիշ: Հիշեցնենք, որ հունվարի 22–ին տեղի էր ունեցել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը, որին մասնակցել է իշխանական էլիտան՝ վարչապետի գլխավորությամբ։ Պաշտպանության նախարարությունից «Հայլուրին» հայտնել են, որ Գլխավոր շտաբի պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը պետք է կայանար «Դվին» հյուրանոցային համալիրի մեծ սրահում, հետաձգվել է։
    13:26
    27.01.22
    Ավելին
  • Հասարակական
    2-րդ նախագահի օրոք 2005թ. նամակագրությունից հետո Թուրքիայի հետ շփում չի եղել. Կիրո Մանոյան
    -Իմ այդ հայտարարությունը «Ազատություն» ռադիոկայանում կիսով չափ սխալ է եղել, կիսով չափ՝ ճիշտ: Ճիշտ է եղել այն մասով, որ մենք տեղյակ չենք եղել ինչ-որ գործընթացի մասին, սխալը այն է եղել, որ ասել եմ՝ եղել է գործընթաց, որը հետո պարզվել է մեզ: Այսինքն, պարզվում է, որ չի եղել գործընթաց, այսինքն, չէինք կարող տեղեկացված լինել մի բանից, որը տեղի չի ունեցել: Ինչ որ եղել է 2007 թվականին՝ Շվեյցարիան փորձել է միջնորդական առաքելություն սկսել, փորձեր են արվել, բայց երբեք հայ եւ թուրք դիվանագետները չեն հանդիպել: Հայ եւ թուրք դիվանագետները սկսել են հանդիպել նույն Շվեյցարիայի միջնորդությամբ 2008 թվականի մայիսին, հուլիսին եւ այլն: Ես անունը տվել էի «Ազատությանը», օրինակ, Արման Կիրակոսյանը, որը ԱԳ փոխնախարար էր այն ժամանակ, իրականում այդ բոլորը եղել է 3-րդ նախագահի՝ լիազորությունները ստանձնելուց հետո: Մեկ հանդիպում առնվազն, Մոսկվայում, ֆուտբոլային դիվանագիտությունից առաջ եղել է, մնացածը` արդեն շարունակությունը: Այսինքն, երկրորդ նախագահի կողմից, բացի 2005 թվականի այն նամակագրությունը, որը հրապարակվեց՝ պատմաբանների հանձնաժողով կազմելու, թե միջկառավարական հանձնաժողով կազմելու, այսինքն, Թուրքիան առաջարկում էր պատմաբանների հանձանժողով, մեր նախագահն առաջարկում էր՝ դա ճիշտ չի , որ թողնենք պատմաբանների ուսերին, պետք է միջկառավարական հարաբաերություն ստեղծել եւ այդ հարաբերության մեջ մնացած հարցերին անդրադառնալ։ Դրանից հետո չի եղել Թուրքիայի հետ շփում, բայց ասացի ` եղել է 2007-ը եւ այդտեղ էր սխալը։ -Այսինքն, եղել են ջանքե՞ր, փորձե՞ր միջազգային հանրության կողմից։ -Այնպես չէ, որ շվեյցարացիները գիշերը քնել, արթնացել են, որոշել են միջնորդել, պարզ է, որ Միացյալ Նահանգներն են մղել, որ Շվեյցարիան այդ առաքելությունը ստանձնի, այդ ձեւով փորձ արվել է, բայց չի ստացվել, այսինքն, առանձին-առանձին են տեսնվել են Շվեյցարիայի ներկայացուցիիչները Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագետների հետ, այսինքն, երբեք երկուսը կողք կողքի, քով քովի չեն եղել, այսինքն, հայ եւ թուրք դիվանագետներ 2005 -ի այդ նամակագրությունից հետո չեն հանդիպել, շատ ճիշտ չէ ասել, որ գործընթացը սկսվել է 2007-ին, 2007-ին Շվեյցարիայի միջոնորդական փորձերը սկսել են, բայց իրական շփումները եղել են 2008-ի մայիսից սկսած:
    13:18
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փորձում է թուրքից լավ «հիմնավորել»,որ Արցախը նաև ադրբեջանական է․ Էդուարդ Շարմազանով
    Ժամանակին Արցախը Հայաստանի մաս հայտարարող մեկը փորձում է թուրքից լավ «հիմնավորել»,որ Արցախը նաեւ ադրբեջանական է, գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը․ «Այդ կեղծ ու հակահայկական թեզը «համոզիչ» դարձնելու համար,նա օգտագործում է «փաստարկներ»,որոնք նախորդ 30 տարիներին նույնիսկ պաշտոնական Բաքուն չի էլ հնչեցրել… Ի՞նչ ԱՊՀ անդամ պետությունների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում։ 2007-2018թթ. ԱՊՀ ԽՎ ամբիոնից ադրբեջանցիների ներկայությամբ բազմիցս խոսել եմ Արցախի ժողովորդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացման մասին։ Ու ադրբեջանցի որեւէ պատգամավոր չի էլ հակադարձել ինձ ու ասել՝ ի՞նչ Արցախի ինքնորոշում,եթե կա ԱՊՀ պետությունների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում։ Ադրբեջանցի պատգամավորները չեն բերել նման «փաստարկ»,բայց կապիտուլյանտների առաջնորդն՝ բերում է։ Ո՞րն է պատճառը։ Հնարավորինս շուտ «ձեռքերը լվալ» Արցախից։ Ու հենց սա էր «սեփական կետից» բանակցելու արդյունքը։ Իսկ իրականում այս կապիտուլյանտ ռեժիմը «նվեր» է ադրբեջանցիների եւ փորձանք Հայի համար»։
    13:09
    27.01.22
    Ավելին