Լրահոս
2022-01-27
-
ՀասարակականԸնտրական հանձնաժողովի անդամի կեղծ վկայականներ՝ Լոռու մարզում. դատախազը ԿԸՀ-ին միջնորդագիր է հասցեագրել2021թ. մայիսի 31-ին ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչությունում կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ համապատասխան պայմանագրի հիման վրա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գործուղղված դասընթացավարը ընտրությունների մասնագիտական դասընթաց և որակավորման ստուգարքներ անցկացնելու շրջանակներումը կազմել է պաշտոնական փաստաթուղթ, որում բովանդակությամբ կեղծ տեղեկություններ է ներառել 4 անձի կողմից իր վարած դասընթացին մասնակցելու, հարցաթերթիկ լրացնելու և դրական գնահատական ստանալու մասին: Դրանց հիման վրա վերջիններս իրավունք են ստացել հանդիսանալ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ: Մինչդեռ, նախաքննությամբ հաստատվել է, որ հիշյալ 4 անձինք դասընթացին և որակավորման ստուգարքին չեն մասնակցել, քանի որ տվյալ ժամանակահատվածում գտնվել են Երևան քաղաքում: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացված գրության համաձայն՝ թեև նշված անձինք ստացել են տեղամասային ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայական, սակայն դրա հիման վրա որևէ անգամ չեն ընդգրկվել հանձնաժողովի կազմում: Վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ թեև դասընթացավարի գործողությունները ձևականորեն պարունակել են փաստաթղթերի կեղծման հանցագործության հատկանիշներ, սակայն այդ արարքը լուրջ հանրային վտանգավորություն չի ներկայացրել, քանի որ՝ որպես հետևանք՝ հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառվել, հիշյալ անձինք որևէ անգամ չեն ընդգրկվել տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում: Բացի այդ, քննությամբ տվյալներ չեն ստացվել նաև այդ 4 անձանց կողմից ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայականն այլ նպատակներով օգտագործելու, ինչպես նաև պաշտոնական փաստաթուղթ կեղծելու կապակցությամբ դասընթացավարին օժանդակելու վերաբերյալ: Ելնելով դրանից՝ կայացվել է վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու որոշում: Այդուհանդերձ քրեական գործի նախաքննությամբ հաստատվել է, որ վերը նշված դասընթացի կազմակերպման և անցկացման գործընթացում տեղ են գտել ակնհայտ թերություններ և բացթողումներ: Մասնավորապես՝ չի պահպանվել որակաորման վկայական ստանալու համար կազմակերպված դասընթաց անցկացնելու և ստուգարք ընդունելու կարգը, առերևույթ կատարվել է փաստաթղթին կեղծիք: Ելնելով դրանից՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնորդագիր է հղել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին: Հաշվի առնելով ընտրական գործընթացների օրինականության ապահովման՝ պետության և հասարակության համար բացառիկ կարևորությունը՝ մարզի դատախազն առաջարկել է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների և որակավորման ստուգարքներ ընդունելու գործընթացը սահմանաված կարգին համապատասխան և վերահսոկղության պայմաններում իրականացնելու, դրանց չմասնակցելու պայմաններում անձանց կողմից որակավորման վկայական ստանալու հնարավորությունը բացառելուն ուղղված մեխանիզմներ կիրառելու ուղղությամբ:Ավելին17:2427.01.22 -
ՀայաստանՊապիկյանն է՞լ է վարակվել կորոնավիրուսովՀՀ պաշտպանության նախաար Սուրեն Պապիկյանն աշխատավայրում է։ Նա իրեն լավ է զգում, բայց պատրաստվում է կորոնավիրուսի թեստ հանձնել, «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Հունվարի 28-ին նախատեսված զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը պետք է կայանար «Դվին» հյուրանոցային համալիրի մեծ սրահում, հետաձգվել է, քանի որ ԳՇ պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:Ավելին17:2027.01.22 -
ՀասարակականԻ՞նչ հարցեր է քննարկելու ՔՊ–ն Դիլիջանում եռօրյա հավաքին. չի բացառվում Փաշինյանի առցանց մասնակցությունը«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ Դիլիջանում հունվարի 28-30-ը սպասվող հավաքի օրակարգում լինելու են քաղաքական և օրենսդրական հարցերը։ «Հստակ օրակարգային հարցերը հայտնի չեն, նմանատիպ քննարկումներ ունենում ենք երկու-երեք ամիսը մեկ անգամ»,- «NEWS.am»-ի հետ զրույցում նշել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Նա չի բացառել նաեւ, որ հանդիպմանը հնարավոր է առցանց տարբերակով մասնակցի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը վարակվել է կորոնավիրուսով. «Եթե լինի դրա անհրաժեշությունը, կարելի է ապահովել հեռավար մասնակցությունը։ Հնարավոր է, որ մասնակցի, եթե շատ կարևոր հարցեր լինեն»։ Հարցին, թե խմբակցության պատգամավորները կհասցնե՞ն այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն և մասնակցել բանակի 30-ամյակին օրվան նվիրված միջոցառումներին, Աղազարյանը պատասխանեց․ «Իհարկե, մասնակցելու ենք, այցելելու ենք Եռաբլուր։ Մեկ ամբողջ օր է, կհասցնենք նաև Դիլիջան գնալ»։Ավելին17:1027.01.22 -
ՀասարակականՀրաժարականը չի խոչընդոտի. ինձ համար պատիվ է աշխատել հանուն Հայաստանի բարգավաճման. Արմեն Սարգսյանը նամակ է հղել FIFA -ի նախագահինՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել FIFAի -ի (Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիա) նախագահ Ջաննի Ինֆանտինոյին՝ նշելով, որ նախագահի պաշտոնից իր հրաժարականը չի խոչընդոտի իր նախագահության ընթացքում նախաձեռնած ծրագրերի հաջող իրագործմանը և, մասնավորապես, «Լեգենդների խաղը»-ը Հայաստանում անցկացնելուն վերաբերող պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար: Հայաստանում «Լեգենդների խաղը»՝ նախկին և ներկա աշխարհահռչակ լեգենդար ֆուտբոլիստների ընկերական խաղ կազմակերպելու հնարավորությունը նախագահ Արմեն Սարգսյանը Ջաննի Ինֆանտինոյի հետ քննարկել էր անցած տարեվերջին Կատարում ունեցած հանդիպման ընթացքում, որից հետո նրան ուղարկված շնորհակալական նամակում մասնավորապես նշել էր. «Վստահ եմ՝ մենք FIFA-ի և Հայաստանի միջև արդյունավետ համագործակցություն սկսելու հիմք ենք ստեղծել: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս FIFA-ի և FIFA-ի հիմնադրամի հետ համագործակցությանը, որը խոստանում է աշխարհում ամենասիրված մարզաձևի՝ ֆուտբոլի միջոցով համագործակցության նոր հեռանկարներ բացել՝ վերափոխելու մեր տարածաշրջանն ապրելու համար ավելի խաղաղ, արդար ու հանդուրժող շրջանի: Արցախում պատերազմից և Հայաստանում դրա հետևանքներից հետո այդ առաքելությունն այսօր կարևոր է առավել քան երբևէ: Ինչպես գիտեք, ես բարձր եմ գնահատում անհատի սոցիալական կյանքում սպորտի դերակատարումը: Անհատի համար սպորտի օգտակարությունը զուտ ֆիզիկական տեսանկյունից շատ ավելին է: Այն ձևավորում է բնավորություն, սովորեցնում է ռազմավարական և վերլուծական մտածողություն, զարգացնում է առաջնորդության որակներ»: Հրաժարականի դիմումից հետո նախագահ Սարգսյանը կրկին նամակով դիմել է նախագահ Ջաննի Ինֆանտինոյին, որում մասնավորապես ասվում է. «Իմ այս որոշումը չի խոչընդոտի, որ շարունակեմ իմ ներդրումն ունենալ նախագահությանս ընթացքում նախաձեռնած ծրագրերի հաջող իրագործման գործում: Իմ ողջ կյանքի առաքելությունն է ու ինձ համար պատիվ է աշխատել հանուն Հայաստանի բարգավաճման, և դա չի ավարտվում պաշտոնով: Ուրախ կլինեմ շարունակել մեր բարեկամությունն ու համագործակցությունն անձամբ Ձեր և FIFA-ի հետ: Հանձնառու եմ նպաստել Երևանում ծրագրված «Լեգենդների խաղ» հանդիպմանը: Կարծում եմ, որ այս նախաձեռնությունը մեծ ազդեցություն կունենա Հայաստանում սպորտի զարգացման համար՝ ի բարօրություն մեր երիտասարդության և հանուն տարածաշրջանում խաղաղության»: Նախագահ Սարգսյանն առաջարկել էր «Լեգենդների խաղն» Հայաստանում անցկացնել այս տարվա ընթացքում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի և «STARMUS-6» փառատոնի հետ միաժամանակ:Ավելին17:1027.01.22 -
ՀասարակականՔերոբյանը չի հիշում՝ Պապիկյանի հարսանիքին իրենից QR կոդ պահանջե՞լ են, թե ոչԷկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր չի ցանկացել պատասխանել՝ հունվարի 22-ին «Փարավոն» ռեստորանում կայացած Սուրեն Պապիկյանի հարսանիքին իրենից ու իրենցից՝ առհասարակ, QR կոդ պահանջե՞լ են, թե՞ ոչ։ Ասաց՝ տեղեկություն չունի, թե ով է ցույց տվել QR կոդ։ «Hraparak.am»-ի հարցին՝ ինքը QR կոդ ցույց տվե՞լ է, Քերոբյանն ասաց․ «Ես երկու օր առաջ հրապարակային պատվաստվել եմ բուստերով, և դրա մասին բոլորը գիտեն, և իմ ցույց տալու իմաստը բացարձակ չկար»։ Հարցրինք՝ չե՞ն պահանջել իրենից QR կոդ, քանզի պարտավոր էին պահանջել, նախարարն ասաց․ «Ճիշտն ասած՝ չեմ հիշում»։Ավելին17:0427.01.22 -
ՀասարակականՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները դադարեցվել ենԵրևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի լիազորությունները համարել դադարած՝ հունվարի 25-ից: Նման որոշում է ստորագրել Երևանի քաղաքապետ դարձած Հրաչյա Սարգսյանը՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» 6-րդ հոդվածի 3-րդ, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 102-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ։ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Թումանյանի վրա:Ավելին17:0027.01.22 -
ՀայաստանՀոլոքոստի հիշատակման օրվա կապակցությամբ այսօր Քրիստինա Հանսելը ծաղիկներ դրեց Հոլոքստի զոհերի հուշարձանինՀոլոքոստի հիշատակման օրվա կապակցությամբ այսօր՝ հունվարի 27-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպանության Քաղաքական հարցերով պատասխանատու Քրիստինա Հանսելը ծաղիկներ դրեց Երևանի կենտրոնում գտնվող Ցեղասպանության և Հոլոքստի զոհերի հուշարձանին: Հոլոքոստը վերապրածների ժառանգները, որոնք ներկայումս աշխատում են ԱՄՆ պետքարտուղարությունում, ներկայացնում են իրենց պատմությունները՝ հետագայում նման վայրագությունները կանխելու նպատակով։Ավելին16:5827.01.22 -
ՀայաստանՀաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմըԱրդարադատութան նախարարությունից տեղեկացնում են, որ հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 27-ի 111 Ա որոշմամբ հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը: Սահմանադրական բարեփոխումների խորհուրդի կազմը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար (խորհրդի նախագահ) Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարդու իրավունքների պաշտպան Վ. Քոչարյան - Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վ. Հովակիմյան - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Է. Մարուքյան - «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Մ. Մելքոնյան - «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Ա. Սաքունց - «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Տ. Եգորյան - «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դ. Իոաննիսյան - «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ»:Ավելին16:5527.01.22 -
Զինված ուժերՄարտական հերթափոխ է տեղի ունեցելՀունվարի 27-ին զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։ Ստուգվել են մարտական հերթապահության մեկնող անձնակազմի հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանն ու մարտական խնդիրների իմացությունը։ Հրամանատարները հրահանգավորել են զինծառայողներին, հանձնարարականներ տվել անվտանգության կանոնների պահպանման և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ։Ավելին16:5327.01.22 -
ՀասարակականՀայաստանը որոշում դեռ չունի՝ կմասնակցի՞ Անթալիայի Դիվանագիտական ֆորումին, թե՞ ոչՀայաստանն, այս պահի դրությամբ, որոշում դեռ չունի՝ կմասնակցի՞ Անթալիայի Դիվանագիտական ֆորումին, թե՞ ոչ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբենյանից ճշտել է`Հայաստանն այս պահի դրությամբ որոշում դեռ չունի: «Այս պահի դրությմամբ մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Աղաջանյանը:Ավելին16:4427.01.22 -
Հասարակական«Սամվել Բաբայանի շուրջ ինտրիգները շարունակվում են» նյութի առնչությամբ Արցախի դատախազությունը պարզաբանում է տարածելՎերջին օրերին սոցիալական ցանցերում տեղեկություններ են շրջանառվում Սամվել Բաբայանի որդու և նրա մերձավոր ազգականների կողմից Արցախի քաղաքացի Արթուր Օսիպյանի նկատմամբ ենթադրաբար բռնություն գործադրելու վերաբերյալ, հայտնում են Արցախի դատախազությունից: «Այսօր «past.am» կայքում հրապարակվել էր «Բաբայանի շուրջ ինտրիգները շարունակվում են» վերտառությամբ հոդվածը, որում հեղինակը մասնավորապես նշել է, որ Սամվել Բաբայանի որդու և Արցախում հայտնի ակտիվիստ Արթուր Օսիպյանի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, այն նույնիսկ վերածվել է ծեծկռտուքի, իրավապահ մարմինները դեռևս լուրջ միջոցներ չեն ձեռնարկում՝ սպասելով Հարությունյանի (հավանաբար նկատի է առնվել ԱՀ նախագահին) վերջնական որոշմանը։ Այս և այդօրինակ մտացածին մեկնաբանությունները բացառելու համար իրազեկում ենք, որ Արցախում նման խոսակցություններ շրջանառելու առաջին իսկ օրը Արցախի Հանրապետության դատախազությունից անմիջապես կապ են հաստատել Արթուր Օսիպյանի հետ, տեղեկացրել նման լուրերի առկայության մասին և առաջարկել հանցագործության մասին հաղորդում ներկայացնել՝ դրանց իրականությանը համապատասխան լինելու պարագայում: Ա.Օսիպյանը կտրականապես հերքել է իր նկատմամբ բռնություն գործադրելու, որևէ լուրջ միջադեպի մեջ հայտնվելու հանգամանքը և հրաժարվել հաղորդում ներկայացնելուց: Հերթական հրապարակումից հետո Ա. Օսիպյանին կրկին ներկայացվել է նման առաջարկ, հրավիրվել դատախազություն, սակայն նա նորից հրաժարվել և հայտնել է, որ այդ պահին գտնվում է Արցախի Հանրապետությունից դուրս, կարող է դատախազություն ներկայանալ վերադառնալուց հետո: Սոցիալական ցանցերում արծարծվող դեպքի մասին որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից դատախազությանը կամ ոստիկանությանը հաղորդում չի ներկայացվել, մարմնական վնասվածքով կամ բռնության մասին վկայող նշաններով անձանց կողմից բուժօգնության դիմելու մասին Արցախում գործող բուժհիմնարկներից իրավապահ մարմիններին, այդ թվում դատախազությանը հաղորդումներ չեն ներկայացվել, իսկ ենթադրյալ հանցավոր դեպքերի առնչությամբ քրեադատավարական գործընթաց կարող է նախաձեռնվել բացառապես ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված՝ քրեական գործ հարուցելու օրինական առիթի առկայության պարագայում: Ինչ վերաբերում է ԱՀ իրավապահ մարմինների կողմից դեպքին արձագանքելու համար ենթադրաբար ԱՀ նախագահի որոշումն ակնկալելուն, ապա աներկբայորեն վստահեցնում ենք, որ ԱՀ դատախազությունը որևէ կերպ կաշկանդված չէ այս կամ այն դեպքի առնչությամբ գործադիր իշխանության ղեկավար մարմինների դիրքորոշմամբ, իր սահմանադրական լիազորություններն իրականացնելու համար չի ակնկալում «հրահանգներ», ղեկավարվում է բացառապես ԱՀ-ում գործող օրենսդրությամբ, Արցախի Հանրապետության քաղաքացու առջև պատասխանատվության բարձր զգացումով և գործում է ամենօրյա աշխատանքով Արցախում օրինականության առավել բարձր մակարդակ ապահովելու հետևողականությամբ»,- նշված է դատախազության տարածած հաղորդագրությունում:Ավելին16:3527.01.22 -
ՀասարակականԹաթոյանը Բրյուսելում ներկայացրել է Հայաստանի սահմանների շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հրատապությունըԲրյուսելում Եվրոպառլամենտի պատգամավորներին ՀՀ ՄԻՊ Արման թաթոյանը ներկայացրել է հետպատերազմական իրավիճակում մարդկանց իրավունքների պաշտպանության վիճակը, Հայաստանի սահմանների շուրջ ապառազմականացված [անվտանգության] գոտի ստեղծելու հրատապությունը։ «Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս) գլխավորած պատվիրակությանը մանրամասն հիմնավորել եմ ադրբեջանական զինված ծառայողների հեռացման հիմքերը․ պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական զինված ծառայողները միջազգային իրավունքի խախտումով հայտնվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին: Այդ պահից սկսած ամեն օր խախտում են Հայաստանի բնակչության իրավունքները, խաթարել են մարդկանց նորմալ կյանքը: Անդրադարձել եմ 2021թ. նոյեմբերի Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների արգելափակմանը: Հատուկ ուշադրություն եմ հրավիրել իմ փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերված տվյալներին, համաձայն որի՝ այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները նշանառության ներքո են պահում ճանապարհը, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները: Նշել եմ, որ խախտումների վերացման իրական լուծում ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից` խաղաղ բնակչության իրավունքների երաշխավորման նպատակով: Սրա հիմքում էլ ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն է, որը ոչ միայն չի նվազել, այլ խորացել է: Ընդ որում, ասածս վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին: Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար: Զուգահեռ ներկայացրել եմ ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներն ու միջազգային փորձը, որից բխում է այս առաջարկը: Նշել եմ նաև, որ խախտումները բնույթով նույնն են նաև Արցախում, ինչի մասին վկայում են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները: Պատգամավորների նախաձեռնությամբ քննարկվել են նաև կրոնի և դավանանքի ազատության միջազգայնորեն երաշխավորված իրավունքի խախտման հարցերն Ադրբեջանի կողմից»։Ավելին16:1927.01.22 -
ՀասարակականՈւրախ կլինենք, եթե Փաշինյանն ինքը մասնակցեր Անթալիայի համաժողովին․ ՉավուշօղլուԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումին կմասնակցեն 50 նախարարներ և 30 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ «Մենք համաժողովին հրավիրել ենք Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին։ Փաշինյանն ասաց, որ հրավիրվածները կարող են մասնակցել ֆորումին։ Մենք ուրախ կլինենք։ Սա վստահության ամրապնդման քայլերի մաս է լինելու»,- ասել է նախարարը։ Չավուշօղլուն նաև հավելել է, որ թուրքական կողմը ուրախ կլիներ, եթե Փաշինյանն ինքը մասնակցեր համաժողովին։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանի Հանրապետություն կընդունի հրավերը։ «Իհարկե, ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից, բայց համենայնդեպս, Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների առաջին հանդիպումից հետո շատ մեծանում է հավանականությունը, որ Հայաստանը կընդունի այդ հրավերը, որովհետև եթե խոսակցություն է սկսվել, շատ անտրամաբանական կլինի, եթե մենք խոսելու այդ առիթն ու հնարավորությունը բաց թողնենք, առավել ևս, որ շատ ավելի լայն համատեքստում քննարկումներ իրականացնելու հնարավորություն կունենանք», - ասել էր նա։Ավելին16:1427.01.22 -
ՀասարակականԽոշոր վթար Երևանում. 5 երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոցԱյսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, կան տուժածներ, հայտնում է «shamshayn.com»-ը։ Ժամը 01:40-ի սահմաններում Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ` 24-ամյա Վահագն Հովվյանի վարած BMW մակնիշի և 22-ամյա Դավիթ Մկրտչյաի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները: «Վթարի հետևանքով Toyota-ի ուղևորներ` Երևանի բնակիչներ 25-ամյա Գարիկ Ադամյանը, 26-ամյա Գագիկ Գևորգյանը, BMW-ի ուղևորներ` Երևանի բնակիչներ 25-ամյա Նարեկ Թումանյանը, 24-ամյա Կարեն Մաղաթյանը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ BMW -ի վարորդ Վ. Հովվյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն»,- գրում է կայքը:Ավելին16:1027.01.22 -
ՀայաստանՀերիք չէ՝ Արցախից տեղահանվածներին պատշաճ աջակցություն չի ցուցաբերվում, դեռ մի բան էլ ստորացնում են մարդկանց. Մետաքսե ՀակոբյանՆիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում հայտարարելու, թե ինչ ահռելի և աննախադեպ աջակցություն են ցուցաբերում Արցախին և Արցախից տեղահանվածներին, սակայն պատերազմից հետո Հայաստանում ապաստան գտած արցախցիներին 20 և 40 հազար դրամ աջակցություն տրամադրելն ուղղակի ծիծաղելի է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ «Նախ, Արցախը կործանած մարդն այդ գումարներն իր գրպանից չի տալիս, մինչդեռ հենց իր գրպանից պետք է փոխհատուցեր, ոչ թե՝ ՀՀ պետական բյուջեից։ Նիկոլ Փաշինյանը լարվածություն է մտցնում Հայաստանում և Արցախում բնակվող մեր հայրենակիցների միջև՝ ցույց տալով, որ Հայաստանում տնտեսական խնդիրները հետևանք են՝ «Արցախը պահելու»։ Նախկինում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այս մասին ուղիղ էր ասում, իսկ Նիկոլ Փաշինյանը մի փոքր ավելի խորամանկ տեսակ է, և արցախցիներին ակնարկում է, որ բոլոր աջակցությունները սպառվել են, պետք է վերադառնան Արցախ և այլևս պահանջներ ներկայացնեն Արցախի կառավարությանը», - ասաց Մետաքսե Հակոբյանը։ Արցախցի պատգամավորի խոսքով՝ այսօր մեծ թվով արցախցիներ հայտնվել են Հայաստանում, որովհետև Նիկոլ Փաշինյանը հանձնել է նրանց հայրենիքը, և տեղահանված աձինք այլ տեղ չունեն ապաստանելու, քան հենց Հայաստանում։ «Այսօր Արցախում բնակարանային խնդիրն այնքան լուրջ է, որ մարդիկ մինչև անգամ նկուղներում են ապրում։ Եթե Արցախից տեղահանվածները վերադառնան, անգամ նկուղ չեն գտնի՝ տեղավորվելու և ապրելու։ Այնպես որ, այլ տարբերակ չկա, քան այդ մարդկանց ՀՀ կառավարության կողմից աջակցություն ցուցաբերել։ Բայց հերիք չէ՝ պատշաճ աջակցություն չի ցուցաբերվում, դեռ մի բան էլ ստորացնում են մարդկանց՝ իբրև 2 ամսով ևս երկարաձգելով տրամադրվող չնչին օգնությունը», - ասաց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ 40 հազար դրամով Հայաստանում անհնար է բնակարան վարձել, իսկ ներկա գնաճի պայմաններում 20 հազար դրամով կարելի է հազիվ 1-2 օրվա սնունդ գնել։ Մետաքսե Հակոբյանը շեշտեց՝ արցախցիներին տրվող դրամական աջակցությունը կրճատելով՝ ՀՀ իշխանությունները նպատակ ունեն ստիպելու վերջիններիս արտագաղթելու, ինչն էլ, ի վերջո, անելու են Արցախ վերադառնալ չկարողացող, Հայաստանում գոյատևելու հնարավորությունից զրկված արցախցիները։ Հիշեցնենք, որ տեղահանված և Հայասանում բնակություն հաստատած արցախցիներն այսօր կառավարության շենքի առջև բողոքի հերթական ակցիան էին իրականացնում։ Նրանք ընդհուպ հայտարարել են, որ պատրաստ են դիմում գրել և հրաժարվել 20 հազար դրամ օգնությունից։Ավելին16:0727.01.22 -
ՀասարակականԽոր Վիրապից մի քանի կիլոմետր հեռավորության վրա խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Արարատի մարզում գտնվող Խոր Վիրապի վանքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա խոշոր հրդեհ է բռնկվել։ «Սպուտնիկ Արմենիա»-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ նախնական տվյալներով՝ խոտ է այրվում։ Տեսանյութերից պարզ է դառնում, որ տարածքում քամոտ է ու հնարավոր է, որ կրակը դրանից ավելի է ուժեղանում։ Ծուխն անգամ մինչև վանք է հասնում։ Կապ հաստատեցինք Արտակարգ իրավիճակների նախարարության հետ, որտեղից տեղեկացրին, որ դեռևս ահազանգ չեն ստացել և կապի մեջ են շրջակա միջավայրի նախարարության հետ` հստակ տեղը պարզելու համար։Ավելին15:5427.01.22 -
ՀայաստանԱղոթում ենք Հայոց բանակի զինվորների հաղթանակների համար․ Գարեգին ԲԳարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Բանակի օրվա առիթով կատարել է Հանրապետական մաղթանք, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել նաև պարգևաբաշխություն․ «Ի խորոց սրտի հայց ենք բարձրացնում առ Աստված հայրենիքի պաշտպանության դիրքերում իրենց կյանքն ընծայած մեր զավակների համար։ Աղոթում ենք Հայոց բանակի հրամանատարական կազմի ու զինվորների ապահով ու անփորձանք ծառայության, հաղթանակների և հայրենի եզերքների խաղաղության ու անսասանության համար։ Թող Տիրոջ ողորմությունը, խնամքը և Սուրբ Աջի հովանին լինեն հայոց բանակի, մեր հայրենիքի, համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդի հետ, այսօր և միշտ. ամեն»։Ավելին15:4927.01.22 -
ՀայաստանԵրևան-Ստամբուլ ուղղությամբ թռիչքներ իրականացնող ընկերության ուղևորներին պետտուրքի վճարումից ազատումը կոչված է՝ զարգացնելու ուղևորահոսքը դեպի Հայաստան. պարզաբանումՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պարզաբանում է տարածել հոդվածի առնչությամբ, ըստ որի՝ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հօգուտ Երևան-Ստամբուլ ուղղությամբ թռիչքներ իրականացնող ընկերության ուղևորներին ազատել է պետական տուրքի վճարումից: «Համաձայն «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետի՝ զ) օդային տրանսպորտով մեկնող այն ֆիզիկական անձինք, որոնք սույն կետով սահմանված արտոնության ժամկետներում մեկնում են այդ ուղղությամբ առաջին թռիչքի մեկնարկի պահին նախորդող վերջին 12 ամիսներին չսպասարկված IATA կոդով օդանավակայաններ առևտրային ավիափոխադրումներ իրականացնող ավիաընկերությունների միջոցով, եթե այդ ավիաընկերությունները դեպի այդ նույն օդանավակայաններ չվերթեր են իրականացնում IATA ամառային և ձմեռային ժամանակահատվածներում: Սույն կետով նախատեսված արտոնության ժամկետը տրամադրվում է 36 ամսով (24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ), որը հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ արտոնության տրամադրման հիմք հանդիսացող պայմանները բավարարող առաջին ավիաընկերության առաջին թռիչքի մեկնարկից: Սույն կետով սահմանված արտոնությունների կիրառման համապատասխան ժամկետների, այդ թվում՝ երկարաձգման, ավիափոխադրողի, չվերթերի հաճախականության պահանջների և չսպասարկվող ուղղության վերաբերյալ, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Նշված կարգավորումը նշանակում է, որ այն ավիաընկերություների ուղևորները, որոնք մեկնում են այն օդանավակայաններ, որտեղ վերջին 12 ամսվա ընթացքում ավիափոխադրումներ Երևանից չեն իրականացվել, ազատվում են պետական տուրքի (որը կազմում է 10 000 ՀՀ դրամ) վճարումից։ Նշված արտոնությունները վերաբերում են բոլոր այն ուղևորներին, որոնք համապատասխանում են վերոգրյալ օրենքի պահանջներին։ Օրենքով նախատեսված արտոնությունը կոչված է զարգացնելու ուղևորահոսքը դեպի Հայաստան և խթան է հանդիսանում ուղևորահոսքի աշխարհագրության ընդլայնմանը։ Ինչ վերաբերում է Տաթևիկ Ռևազյանին, ապա նա 2021 թվականի նոյեմբերի 15–ից մինչև 2022 թվականի ապրիլի 3-ը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի համաձայն գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում։ Նշված ժամանակահատվածում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պարտականությունների կատարումը դրված է կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Խաչատրյանի վրա», - նշված է պարզաբանման մեջ:Ավելին15:4927.01.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Պուտինը Թուրքիա կգնա. Էրդողանն է հրավիրել | 27.01.2022Ավելին15:3027.01.22 -
ԱրցախԱդրբեջանցիները Կարմիր շուկայի հարակից դիրքերից անկանոն կրակել են օդԱրցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի հարակից դիրքերից հունվարի 27-ին՝ օրվա երկրորդ կեսին, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել դեպի օդ, ոչ գյուղի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:Ավելին15:1627.01.22