Լրահոս

2022-01-28
  • Img default alt hy
    Հասարակական
    Մենք մեր երախտիքն ենք հայտնում զինված ուժերի ծառայողներին․ Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն
    Հայաստանում ԱՄՆ դեսպանը գրում է․ «Այսօր Հայաստանում նշվում է Բանակի օրը, և մենք մեր երախտիքն ենք հայտում զինված ուժերի ծառայողներին և շնորհակալություն հայտնում Հայաստանին ռազմական գործակցության, այդ թվում՝ միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար։ Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանության համար: Ուժ և տոկունություն ենք մաղթում նրանց ընտանիքներին և սատարողներին»։
    11:14
    28.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սիրելի՛ զինծառայողներ, ձեզ հետ միասին նոր հաղթանակներ ենք կերտելու․ Արմեն Սարգսյան
    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Բանակի օրն է. հայկական զինված ուժերը դառնում են 30 տարեկան: Անկախ իրավիճակներից՝ մեր բանակը եղել ու մնում է մեր անվտանգության և ինքնության երաշխավորն ու պահապանը: Երախտագիտությամբ ու խոնարհումով հիշենք ու ոգեկոչենք բոլոր նրանց, ովքեր պայքարել ու մարտնչել են մեր Հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի համար, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել մեր անկախության և ազատության համար։ Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին... Բոլորիդ հետ միասին անհամբեր սպասում եմ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին: Մենք պետք է շարունակենք մեր ջանքերը նրանց՝ հայրենիք վերադարձնելու և անհետ կորածների արագ հայտնաբերման ուղղությամբ: Բոլորս պետք է միասնական լինենք բանակի հետ, ամուր պահենք նրա թիկունքը և ամրացնենք այն, համախմբվենք բանակի շուրջ: Բանակն ու կրթությունը մեր պետականության կարևորագույն հիմնաքարերն են: Աշխարհն արագորեն փոխվում է, և մեզնից է կախված, թե ինչպես օգտագործել այդ փոփոխություններն ի շահ մեր պետականության ու ժողովրդի: Դրա համար մեզ պետք է ունենալ կրթված և հայրենիքի պաշտպանությանն ամեն ինչով պատրաստ քաղաքացի, կազմակերպված, կարգապահ, տեխնիկապես հագեցած ու տեխնոլոգիապես զարգացած և մարտունակ զինված ուժեր, մրցունակ ու զարգացող տնտեսություն, և իհարկե, հասարակություն, որը պատրաստ է ամեն ինչով և ամեն պահի աջակից լինել բանակին: Սիրելի՛ զինծառայողներ, Ձեզնից յուրաքանչյուրը բանակի յուրահատուկ առանցքն է: Հայրենիքը, մենք բոլորս հույսով ու հավատով, հարգանքով, հպարտությամբ ու վստահությամբ ենք նայում ձեզ, և ձեզ հետ միասին նոր հաղթանակներ ենք կերտելու: Փա՛ռք Հայոց բանակին»:
    11:09
    28.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սպանեց և հողին հանձնեց Հայկական բանակը․ Էդգար Ղազարյան
    ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սպանեց և հողին հանձնեց Հայկական բանակը․ «Բանակի 30-ամյա հոբելյանի օրը, Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, հրաժարվելով հանդիսավոր և տոնական որևէ միջոցառում կազմակերպելուց, այցելել են Եռաբլուր։ Սա շատ խորհրդանշական է, քանի որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նրանք հիմնահատակ քանդեցին Հայկական բանակը, բառի բուն իմաստով սպանեցին բանակի սպաներին և զինվորներին, հանձնեցին հողին ու հիմա ցինիկաբար այցելում են գերեզմանին՝ Բանակի գերեզմանին։ Արցախի և Հայաստանի պաշտպանական բարձունքներից Նիկոլ Փաշինյանը մեր զինվորներին տարավ գերեզման՝ եռագույն դրոշը դարձնելով գերեզմանի խորհրդանիշ։ Նա գերեզման տարավ այն զինվորներին, ովքեր իրեն բերել էին իշխանության՝ ավելի լավ Հայրենիք ունենալու երազանքով և մեկնել էին բանակ այդ Հայրենիքը պաշտպանելու և երկիրը շենացնելու համար։ Բանակի 30-ամյակի օրը Հայաստանի իշխանությունները կարող են այցելել միայն Եռաբլուր, սակայն նրանք չեն կարող այցելել Բաքու, որտեղ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք բացվել է «ռազմական ավարի պուրակ»։ Նրանք չեն կարող այցելել Ջրականի, Մեխակավանի, Հադրութի և ռազմաճակատի այլ դաշտեր, որտեղ մինչ օրս մնում են Հայկական բանակի անհետ կորած զինվորների չգտնված մասունքներ։ Նրանք չեն այցելում Աբովյանի և Մարտունու դիահերձարաններ, որտեղ մինչ օրս պահվում են հողին չհանձնված հայկական բանակի զինվորների դեռևս անճանաչելի համարվող մասունքներ։ Նրանք չեն այցելում Բաքու՝ տեսացելու գերության մեջ հայտնված և ադրբեջանական բանտերում անասելի զրկանքների ենթարկվող գերիներին։ Նրանք չեն կարող այցելել Շուշի և ծաղիկներ դնել Վազգեն Սարգսյանի հուշարձանի առջև։ Միայն բանակն ինքը կարող է փրկել իր արժանապատվությունը։ Բանակը պետք է ծառայի և պաշտպանի պետությանն ու ժողովրդին։ Բանակը չի կարող ծառայել երկրի թշնամուն։ Երբ վռնդվի թշնամին մեր երկրից, մենք նորից կտոնենք Բանակի օրը՝ փառքով, շուքով և հարգանքով»։
    11:01
    28.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախի անվտանգության երաշխավոր բանակն այսօր ինքն ունի պաշտպանության կարիք․ Ռոբերտ Քոչարյան
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղորձ է հղել․ «Հարգելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայոց բանակի օրվա առթիվ։ Այս օրը նշում ենք բանակի համար ամենածանր պայմաններում։ Դժվար չէ հասկանալ այն մարդկանց ապրումները, որոնք ներդրում են ունեցել արցախյան առաջին պատերազմի ժամանակ ստեղծված եւ քայլ առ քայլ կայացած մեր բանակի ճակատագրի մեջ։ Տարածաշրջանում խաղաղության երբեմնի երաշխավոր, Արցախի անվտանգության երաշխավոր բանակն այսօր ինքն ունի պաշտպանության կարիք։ Լիահույս եմ, որ բանակը, ի վերջո, դարձյալ կուղղի մեջքը եւ կդառնա մեր ժողովրդի անվտանգության լիարժեք երաշխավորը»:
    10:58
    28.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամենադժվար շնորհավորանքն է, աչքիս առաջ Աբգարս ու մյուս հերոսներն են․ Գեղամ Նազարյան 
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է․ «Բանակ՝ տոնդ շնորհավոր։ Իմ վիրավոր, վնասված, հիվանդ, բայց ուժեղ բանակ՝ շնորհավոր։ Ամենադժվար շնորհավորանքն է։ Ի՞նչ գրես, ի՞նչ ասես։ Աչքիս առաջ երազանքներով եւ վաղվա օրվա նկատմամբ հավատով Աբգարս ու մյուս հերոսներն են։ Աչքիս առաջ երեկ սահմանին կանգնած, մեր Տավուշ աշխարհի սահմանը հսկող աբգարներն են՝ մեկը մեկից հետաքրքիր, մեկը մեկից լավը։ Իմ դիպուկահար Աբգարի փոխարեն մեկ այլ հրաշք դիպուկահար Աբգար էր այնտեղ։ Զոհված հրամանատարներին փոխարինել էին վրեժով լցված հրամանատարներ, որոնց երեք բառից չորսը զոհված հրամանատարների մասին էր։ Շնորհավոր բանակ, իմ վիրավոր, բայց աշխարհի ամենաուժեղ բանակ։ Բանակ, Աբգարներ, դուք չեք պարտվել, դուք հաղթել եք։ Դուք թշնամուն այնպիսի ջարդ եք տվել, որ Ադրբեջանում ինչքան զինվոր կար բոլորին լցրել էին արցախյան ճակատ ու հրամանի դեպքում մենք քայլելով Գյանջա էլ կհասնեին, Մինգեչաուր էլ։ Բանակ՝ շնորհավոր»։
    10:53
    28.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարտությունից պարտավոր ենք դասեր քաղել. Արարատ Միրզոյան
    44-օրյա պատերազմի պարտությունից պարտավոր ենք դասեր քաղել, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: «Մենք պարտավոր ենք զբաղվել մեր պաշտպանական հզորությունների ավելացմամբ, բանակի առողջացմամբ ու վերակենդանացմամբ, ինչպես նաև՝ մնացած բոլոր պետական ինստիտուտների, որևէ պետություն այլ այլընտրանք չի կարող ունենալ», - ասաց նա: Դիտարկմանը՝ այն արտաքին քաղաքականությունը, որը որդեգրել է այսօրվա իշխանությունը, ընդդիմության տեսակետով «պղծում է Եռաբլուրը», ՀՀ ԱԳ նախարարն արձագանքեց. «Ես չեմ ուզում մեկնաբանել ընդդիմութան զանազան հարցերով տեսակետները, բայց խնդրում եմ՝ ընդդիմությունից հետաքրքրվեք՝ ինչպես է եղել, որ 1990-ականների վերջերից որևէ տարի գրեթե չի եղել, երբ հայ-թուրքական երկխոսության ուղղությամբ որևէ բանակցություն, քննարկում, նամակագրություն, կոնտակտ չլինի, այնպես որ՝ այդ հեքիաթները դրեք մի կողմ: Բավական է ապրել խաբկանքի մեջ, այն արհավիրքը, որ եղել է մեր հետ, մեծ ինքնախաբեության արդյունք է, պետք է ուղիղ առերեսվել իրականությանը, ուղիղ խոսել, ոչինչ չթաքցնել»: Արարատ Միրզոյանը նշեց, թե պետք չէ գնալ ու բանակցել մի բան, հետո գալ ու հայտարարել բոլորովին ուրիշ բան: «Ինչ ես բանակցում եմ, Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ շատ ուղիղ ասում եմ, որևէ գաղտնի բան չկա, ամեն ինչ հրապարակային է», - վստահեցրեց ՀՀ ԱԳ նախարարը: Անդրադառնալով մեկ այլ դիտարկման, թե զոհվածների ծնողները հայտարարում են՝ «մեր երեխաներին սպանած թուրքի հետ ո՞նց ենք բարեկամություն անելու», Արարատ Միրզոյանն ասաց, թե կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները պետք է քննարկվեն ու տրվեն: «Ես ուզում եմ ասել, որ մենք ունենք համազգային կարմիր գծեր, որոնք որևէ կերպ պետք չի անցնել, մյուս կողմից, մենք առաջին ու վերջին ժողովուրդը չենք, ցավոք սրտի, որ հարևան պետության հետ ունեցել է շատ երկար հսկամարտություն», - նշեց նա: Միրզոյանն ընդգծեց՝ տրամադրված են տարածշրջանում կայուն ու երկարատև խաղաղություն կառուցելուն: «Մշտապես հիշելով ու պատվելով զոհվածների հիշատակը, անընդհատ մտածելով նաև զոհվածների հարազատների, ծնողների նուրբ զգացմունքների մասին, միևնոււյն ժամանակ, պարտավորություն պիտի զգանք նույն այդ զոհվածների հիշատակի համար, որովհետև նրանք զոհվել են, որ մյուսները ապրեն», - հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը:
    10:51
    28.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բանակի տոնը պետք է նշել զինվորի կողքին․ Արթուր Վանեցյան
    Արթուր Վանեցյանը գրում է, որ բանակի տոնը պետք է նշել զինվորի կողքին․ «Տիգրան Աբրահամյանի հետ կլինենք մի շարք դիրքերում՝ անվտանգային խնդիրները ուսումնասիրելու, սպային և զինվորին նեցուկ լինելու համար: Գնացինք...»։
    10:47
    28.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ով է ՀՀ նախագահի ՔՊ թեկնածուն․ «Հրապարակ»
    Հրապարակ թերթը գրում է․ «Իշխող թիմում ՀՀ նախագահի առայժմ մեկ անուն է շոշափվում՝ Արայիկ Հարությունյանի անունը, սակայն այս թեկնածությունն արդեն իսկ հանրային սուր քննադատության է արժանացել եւ ՔՊ թիմում էլ են դեմ նրան: ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը Քաղպայմանագրում միանշանակ չեն ընդունել: Չնայած խմբակցությանը դեռեւս պաշտոնապես չի ներկայացվել Հարությունյանի թեկնածությունը, բայց ՔՊ վարչությունում օնլայն քննարկումներ են անում եւ տարաձայնություններ կան այս թեկնածության շուրջ: Թիմում այլ թեկնածուներ են փնտրում, բարձրացնում են Արարատ Միրզոյանի, Ալեն Սիմոնյանի, անգամ Արամ Սարգսյանի թեկնածությունն են առաջադրում, սակայն Փաշինյանը հակված է նշանակել մեկին, որի հավատարմությանն ու հնազանդությանը կասկածելու առիթ այս 4 տարիներին երբեւէ չի ունեցել, իսկ նման մարդիկ մատների վրա հաշված են»։
    10:41
    28.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ-ն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ «Սիրելի հայրենակիցներ, Զինված ուժերի հարգելի ներկայացուցիչներ, Բոլորիս շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս երեք տասնայմակների ընթացքում հայկական բանակն ունեցել է և փառապանծ օրեր, և անցել բազմաթիվ փորձությունների միջով: Հայ ժողովուրդն արժանվույնս է գնահատում մեր բոլոր հերոս տղաների՝ այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների սխրագործությունները, ովքեր մինչև վերջ, անմնացորդ պայքարել են հանուն Հայրենիքի պաշտպանության, անվտանգության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման: Այսօր մենք գնում ենք Զինված ուժերի հետագա զարգացմանն ուղղված համակարգային բարեփոխումների ճանապարհով՝ վերագնահատելով բանակի անցած ճանապարհը, ունեցած առավելությունները, բացթողումներն ու խնդիրները: Հայաստանի Հանրապետությունն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ, և կառավարությունն այդ աշխատանքը կատարելու է անհոգնել, առանց ընկճվելու և առանց հոռետեսության՝ մեր ապագա անվտանգային միջավայրը կառուցելու ճանապարհին լավատեսությամբ զինված: Բանակի մարտունակությունը, սպառազինությունը, ծառայության պայմանները բարելավելը մեր առաջնահերթությունն է։ 2018 թվականից ՀՀ կառավարությունը սկսել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման գործընթացը, և այն կրելու է շարունակական բնույթ: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր զինվոր, սպա պետք է զգա պետության աջակցությունը, և այդ գործում մենք լինելու ենք հետևողական։ Զինվորական, սպայական ծառայությունը պիտի լինի հանրային առանձնահատուկ հարգանքի և պատկառանքի առարկա, ինչը պիտի արտահայտվի նաև զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական հատուկ երաշխիքների համակարգով: Սրան զուգահեռ պիտի բարձրանան նաև ծառայության գնահատման՝ ինտելեկտուալ, պրոֆեսիոնալ, ֆիզիկական ու հոգեբանական պատրաստության չափանիշները, և այս կետերի վրա պետք է հենվի հանրային հարգանքն ու պատկառանքը բանակի նկատմամբ: Սիրելի հայրենակիցներ, Բանակի օրվա առիթով առանձնահատուկ շնորհավորում եմ Հայոց բանակի ձևավորման հիմքում եղած բոլոր ազատամարտիկներին, կամավորներին, զինվորներին, սպաներին, գեներալներին: Շնորհակալություն եմ հայտնում մեր Հայրենիքի բոլոր պաշտպաններին, բոլոր զինծառայողներին այն զոհողությունների համար, որոնց գնացել են մեր երկրին ու ժողովրդին՝ ստեղծված բարդ պայմաններում անմնացորդ ծառայելու համար: Շնորհակալություն եմ հայտնում նաև նրանց ընտանիքներին՝ համբերության, տոկունության և իրենց զինծառայող հարազատների ու Հայրենիքի թիկունքին ամուր կանգնելու համար: Խոնարհվում եմ մեր հերոս նահատակների առաջ. նրանց հիշատակն անմահ է, գործը՝ սրբազան: Աստված պահապան Հայոց բանակին», - նշված է վարչապետի շնհորհավորական ուղերձում։
    10:38
    28.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Միահամուռ ջանքերով և ազգային նվիրումով մեր զինված ուժերն ավելի են հզորանալու. Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը
    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ։ «Այսօր մեր զինված ուժերի՝ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակն է: Հայոց կանոնավոր բանակը 30 տարիների ընթացքում դարձել է մեր ուժը, մեր հպարտությունն ու մեր պարծանքը: Շնորհավորում եմ հերոսական մարտերում ծնված Հայոց բանակի տարեդարձը: Ինչպես մեր պետության, մեր բոլորի, այնպես էլ բանակի համար դժվարին ժամանակներ են: Բանակը ցավալիորեն անդառնալի կորուստներ ունեցավ 2020 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծված պատերազմում: Սակայն վստահ եմ, մեր հավաքական հավատը մեկն է՝ Հայոց բանակը, հայ զինվորը չի պարտվել: Ավելին՝ միահամուռ ջանքերով և ազգային նվիրումով մեր զինված ուժերն ավելի են հզորանալու: Խոնարհումս բոլոր այն զինվորների, սպաների ու ազատամարտիկների վառ հիշատակին, ում անմնացորդ նվիրումի շնորհիվ դեռ շատ սերունդներ ապրելու և արարելու են մեր հայրենիքում: Հավերժ փա՛ռք: Այս օրը հավասարապես բոլորինս է՝ սահմանին կանգնած զինվորինը, ծնողինը, Արցախի ազատագրման և պաշտպանության համար իր կյանքը չխնայած հերոս տղերքինը և յուրաքանչյուր այն հայինը, ով հայ զինվորի համար աղոթք է հղում առ Աստված: Այս պահին էլ մեր երկրի անդորրը հսկում են դիրքերում կանգնած զինվորն ու սպան՝ ուս ուսի: Թո՛ղ նրանց ծառայությունն անփորձանք լինի և թո՛ղ խաղաղություն տիրի մեր սահմաններին: Փա՛ռք հայոց բանակին... Աստված պահապան բոլորիս...», - նշված է Գագիկ Ծառուկյանի ուղերձում։
    10:36
    28.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանն Ադրբեջանից փորձում է պարզաբանում ստանալ, թե դեմարկացիայի ու դելիմիտացիայի հետ կապված ինչն է անընդունելի. ԱԳ նախարար
    Հայաստանն Ադրբեջանից դեռ հստակեցում չունի` ինչու են դեմարկացիայի ու դելիմիտացիայի հետ կապված ՀՀ առաջարկներն անընդունելի, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: «Մենք հստակեցումները դեռ չունենք, ճշգրտման փուլում են հստակեցումները», - ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարը։ Նրա խոսքով՝ քննարկումներն անընդհատ եղել են ու շարունակվում են: «Հիմա փորձում ենք պարզաբանումներ ստանալ, թե, հատկապես, որ մասն է անընդունելի ու ինչ հիմնավորմամբ ու, ըստ այդմ, ինչպիսի նոր լուծումներ կարող ենք գտնել», - նշեց ՀՀ ԱԳ նախարարը:
    10:33
    28.01.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն
    «Հրապարակ» Իշխանությունը չեղարկել է եւ՛ բանակի տոնը, եւ՛ Դիլիջանի հավաքը: «Ժողովուրդ» Անորակ հրթիռների մատակարարման առիթով հարուցված քրեական գործով ԱԱԾ-Ն հարցաքննել է դեռեւս 2016-ի ապրիլի 26-ին պաշտոնից ազատված պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանին: «Հրապարակ» Արայիկ Հարությունյանի թեկնածությունը ՔՊ-ում միանշանակ չեն ընդունել: «Ժողովուրդ» Կառավարությունը կրճատել է ՀԿ-ներին տրվող գումարը: «Ժողովուրդ» Կաթնամթերքի շուկայում առաջիկայում լուրջ գնաճ է լինելու: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ:
    10:00
    28.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այս օրը պարտավոր ենք հիշել մեր բոլոր նահատակներին և ազգի նվիրյալներին․ Դավիթ Բաբայան
    ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել բանակի տոնի առթիվ․ «Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ, Արցախի պահպանողական կուսակցության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Արցախի ողջ հանրությանը, Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերին և եղբայրներին՝ Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ։ Հայրենիքի պաշտպանությունը ցանկացած հայրենասեր մարդու կյանքի ամենակարևոր առաքելություններից մեկն է, այն սկսվում է ճիշտ դաստիարակությունից, համապատասխան արժեհամակարգի ձևավորումից, աշխատասիրությունից և հավատքից։ Այս ամենով զինված մարդը դառնում է հայրենիքի իսկական պաշտպան։ Արժեհամակարգի ցանկացած թերացում խարխլելու է հայրենասիրության ողջ համակարգը։ Մեր հայրենիքը գտնվում է ծանր վիրավոր վիճակում, ծանր վիրավոր վիճակում է գտնվում նաև հայրենասիրությունը։ Հայրենիքի ապաքինումը սկսվում է հայրենասիրության ապաքինումից։ Այս տոնական օրն առաջին հերթին շնորհավորում եմ հայրենիքի անդորրը ապահովող բոլոր մեր զինվորներին և հրամանատարներին՝ մաղթելով նրանց անփորձանք ծառայություն։ Այս օրը պարտավոր ենք հիշել մեր բոլոր նահատակներին և ազգի նվիրյալներին։ Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր պարկեշտորեն ու ազնվորեն աշխատում և ծառայում են ի փառս հայրենիքի։ ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ»։
    00:06
    28.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Քանաքեռի տներից մեկում հայտնաբերվել է 37-ամյա կնոջ կախված դի
    Այսօր՝ հունվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, «shamshyan.com»-ը։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության Արաբկիրի ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Քանաքեռ 6-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հյուրաենյակում առկա աստիճանների վերնամասի ծածկի փայտե հենասյունից սավանով կախված վիճակում հայտնաբերել են կնոջ դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ՝ 37-ամյա Գոհար Հ-ն էր։
    00:00
    28.01.22
    Ավելին
2022-01-27
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայոց բանակը մեր ազգի վերածննդի խորհրդանիշն է. Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը
    Հայոց բանակը մեր ազգի վերածննդի խորհրդանիշն է. Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը նվիրված հայկական ԶՈւ կազմավորման 30-ամյակին․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայոց բանակի հարգարժան սպանե՛ր, Շնորհավորում եմ հայկական Զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ, մաղթում՝ անխռով ծառայություն և հաղթական փառքով պսակված ուղի: Լիահույս եմ, որ այսուհետև միայն հաղթանակներ կկերտենք։ Հայկական բանակը մեր ազգի վերածննդի խորհրդանիշն է, մեր հպարտությունն է, մեր գոյատևման գրավականը, մեր հայրենիքի վաղվա օրվա նկատմամբ մեր հավատի ու լավատեսության երաշխիքը։ Այն մեր պապերից, մեր հայրերից ստացած պատմական ժառանգություն է, որին պետք է սրբորեն վերաբերվենք։ Մենք պետք է գիտակցենք, որ մեր տունը, մեր օջախը ոչ թե այն տանիքն է, որտեղ մենք ապրում ենք, այլ առաջին հերթին մեր հայրենիքն է, մեր բանակն է։ Մենք պարտավոր ենք սիրել ու պաշտել մեր հայրենիքը։ Անցած 3 տասնամյակի ընթացքում մեր բանակն անցել է բազում դժվարությունների միջով, հաղթահարել ծանր փորձություններ, դիմագրավել լրջագույն մարտահրավերների և այժմ էլ, թեկուզ վիրավոր, բայց շարունակում է պատվախնդրորեն կատարել իր առջև դրված խնդիրները։ Թե՛ արցախյան վերջին պատերազմում, թե՛ դրանից հետո կանոնավոր բանակի կողքին այսօր կարևոր դերակատարում ունեն նաև կամավորական ջոկատները։ Նոր իրողություններով պայմանավորված` նրանք հաճախ ստիպված են մարտական հերթապահություն իրականացնել իրենց բնակավայրերի մատույցներում, որոնք 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո դարձան սահմանամերձ, իսկ թշնամին մխրճվեց մեր հայրենիքի տարբեր հատվածներ և դեռ չի էլ պատրաստվում հեռանալ։ Ցավալի իրողություն է, բայց սահմանամերձ բնակավայրերի պաշտպանությունն այսուհետ արդեն անհրաժեշտություն է, օրվա հրամայական։ Պետք է արձանագրել, որ վերջին պատերազմի հետևանքները հաղթահարելու համար ժամանակ է պետք։ Սակայն ժամանակը չի կարող որևէ բան փոխել, եթե միասնաբար չպայքարեք։ Սիրելի՛ հայրենակիցներ, Հունվարի 28-ը մեր ցավի ու հերոսական մաքառումի, մեր պատվի ու արժանապատվության օրն է։ Այն նաև հիշատակի օր է։ Նրանց հիշատակի, ովքեր արցախյան պատերազմներում հավատարիմ մնացին զինվորական երդմանն ու անձնվիրաբար մարտնչեցին Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանության համար` հավատալով մեր հաղթանակին։ Նրանք իրենց կյանքը դրեցին հայրենիքի զոհասեղանին` չդավաճանելով իրենց հերոսական առաքելությանը և դարձան ազգային հպարտության խորհրդանիշ և փարոս սերունդների համար։ Պատերազմը չի ավարտվել։ Մեր հիմնական գոյամարտն առջևում է։ Մենք պետք է ազնիվ գտնվենք և սթափ գնահատենք իրավիճակը, ուղիղ նայենք մեզ սպառնացող վտանգներին և ապավինենք բացառապես մեր ուժերին, ինչն ամենևին չի նշանակում, որ մեր դաշնակիցների հետ չպետք է գործակցենք, հակառակը` պետք է մեր անձնական և դիվանագիտական կապերն օգտագործենք դրանք ավելի ամրապնդելու և մեզ համար առավել շահեկան հունով տանելու ուղղությամբ։ Մենք պետք է արդիականացնենք մեր սպառազինությունը, պետք է կրթվենք, տնտեսապես հզորանանք, որ թշնամին չհամարձակվի մեզ հետ սպառնալիքների լեզվով խոսել։ Մեր երկրի ու պետության համար այս վճռորոշ փուլում պետք է առավել միասնական ու միաբան լինենք` անկախ քաղաքական հայացքներից, հավակնություններից պարտավոր ենք մեկտեղել Հայաստանի, Արցախի և սփյուռքի մեր հայրենակիցների ներուժը, որ կարողանանք մեր հայրենիքի համար մի նոր վերածնունդ ապահովել, հզոր ու մարտունակ բանակ կառուցել։ Միայն այդ դեպքում մեր հաղթանակն այլընտրանք չի ունենա, միայն այս դեպքում մեզ կհաջողվի ջախջախել թշնամուն նույնիսկ անհավասար կռվում։ Մենք պետք է պատրաստ լինենք պայքարելու այնքան ժամանալ, քանի դեռ դրա կարիքը կա։ Համոզված եմ, որ մեր արժանավոր սպաների, ազգասեր հայորդիների շնորհիվ կհաղթահարենք բոլոր անհարթություններն ու անորոշությունները։ Մենք դեռ խոսելու ենք ոմանց համար անհնարին թվացող մեր հաղթանակների, մեր պատմական հայրենիքի, Շուշիի ու Հադրութի վերադարձի մասին։ Սիրելի՛ հայրենակիցներ, Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ՀՀ Զինված ուժերի սպայական կազմին, բանակաշինության ակունքներում կանգնած մեր հայրենակիցներին, հրամանատարներին, զինվորներին ու ազատամարտիկներին, նրանց ընտանիքներին, ամբողջ հայ ազգին, անկոտրում կամք և վճռականություն, ոգու ամրություն և համազգային միասնություն բոլորիս` ի փառս Հայաստանի և Արցախ աշխարհի: Շնորհավո՛ր տոնդ Հայոց բանակ, հայ սպա։ Շնորհակալ ենք Ձեզ, հերոսածին հայ մայրեր։ Փա՛ռք Հայոց բանակին, նրա մարտիկներին։ Հավերժ հիշատակ և խոնարհում մեր ընկած եղբայրներին ու նրանց ընտանիքներին»:
    23:55
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանը որևէ կերպ չի հիշատակում Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը. Էդհար Ղազարյան
    ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է, որ Հայաստանը որևէ կերպ չի հիշատակում Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը. «Ավարտվել է հունվարի 27-ի աշխատանքային օրը, սակայն Հայաստանի հրաժարական տված, հիվանդ և առողջ ղեկավարներից ոչ մեկը՝ Հանրապետության նախագահը, ՀՀ վարչապետը, ՀՀ ԱԺ նախագահը, ՀՀ արտաքին գործերի նախարարը որևէ կերպ, որևէ պաշտոնական հայտարարությամբ չեն հիշատակել, օրվա խորհրդի՝ ողջ աշխարհում նշվող Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվա առիթով։ Սա ոչ այլ ինչ է քան ցեղասպանությունների կանխարգելման, ճանաչման և դատապարտման հարցում Հայաստանի արտաքին քաղաքականության շրջադարձային փոփոխություն։ Դրա փոխարեն այսօրվա լրահոսի գլխավոր թեմաներից մեկն այն էր, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասում է Թուրքիայում, քննարկվում է Արարատ Միրզոյանի և Ռուբեն Ռուբինյանի Թուրքիա մեկնելու հարցը։ Փախուստի մեջ գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, չնայած սահմանադրական համեստ լիազորություններին, շարունակում չորս տարիների ակտիվ աշխատանքի իր պրակտիկան և այսօր նամակ է հղել FIFA-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին՝ նշելով, որ նախագահի պաշտոնից իր հրաժարականը չի խոչընդոտի «Լեգենդների խաղը»-ը Հայաստանում անցկացնելուն վերաբերող պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար: Լուսանկարում՝ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների հետ մասնակցում է Աուսշվիցի համակենտրոնացման ճամբարի ազատագրման միջոցառումներին»։
    23:51
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Անցյալը մոռացողին պատժում է ապագան» Նժդեհյան խոսքը գործելու է մեր վրա․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
    Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը օրհնության խոսք է հղել Հայոց Բանակի կազմավորման 30-ամյա հոբելյանի առթիվ: «Պարոնայք սպաներ, զինվորներ, գնդերեցներ և սիրելի ազատամարտիկներ, Հանուն Արցախի թեմի ողջ հոգևոր դասի մեր շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ Հայոց Բանակի կազմավորման 30-րդ հոբելյանի առթիվ: Բանակը ծնունդն է մեր ժողովրդի ազատատենչ ոգու և իր աստվածատուր իրավունքների արդարացի իրացման: Այն կազմավորվեց Արցախյան ազատագրական պատերազմի կրակների մեջ և դարձավ հայոց անկախ պետականության պատվարը: Հաղթանակներով ստեղծված բանակը 2020 թ.-ին ենթարկվեց անհավասար ծանր փորձության և կրեց բազում զրկանքներ, բայց իրատես լինելով, պետք է արձանագրենք, որ մեր բանակը ուժերի ներածին չափով դիմագրավեց նենգ թշնամուն, որով կանխեց մեր ժողովրդի հերթական ցեղասպանությունը: Մենք բոլորս ականատես եղանք քաջության ու սխրանքի բազում նոր դեպքերի: Ի թիվս քաջարի մեր զինվորների, իրենց անմնացորդ ու նվիրյալ ծառայությունը բերեցին նաև մեր բանակի գնդերեցները, ովքեր թե՛ խաղաղ և թե՛ պատերազմական պայմաններում եղան իրենց վստահված հոտի կողքին իրենց խոսքով ու գործով: Բազում են հարցերը, թե ինչու ունեցանք այնպիսի վերջնարդյունք, որպիսին ոչ ոք չէր ցանկանում: Բայց ցանկություններն այլ են, իրականությունը՝ այլ: Իրականությունը այն է, որ այսօրվա պարտությունը արդյունք է շղթայական մանր և մեծ սխալների, ավելի շատ անձնասիրության, քան աստվածասիրության և դրանից ծնվող հայրենասիրության: Այսօր, երբ նշում ենք Բանակի 30-ամյա հոբելյանը, մենք պետք է հաշվետու հայացքով նայենք մեր անցյալին, հասկանանք մեր բացթողումներն ու թերացումները, հասկանանք, թե ինչքանով ենք մենք սիրում մեր երկիրն ու բանակը և այսկերպ ուղղենք նրա կորացած մեջքը, այլապես «Անցյալը մոռացողին պատժում է ապագան» Նժդեհյան խոսքը գործելու է մեր վրա: Մեր աղոթքն է, որ Աստված իմաստություն տա մեր ժողովրդին հասկանալու պետության և բանակի իրական արժեքն ու դերը, և անձնական շահը ստորադասելու ընդհանուրին: Աղոթում ենք նաև մեր քաջարի նահատակների հոգիների խաղաղության և գերված մեր տղաների շուտափույթ վերադարձի համար: Աստված օրհնի Հայոց Բանակը»։
    23:29
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի ԱԽ նիստում քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների հարցը
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի նախագահությամբ Անկարայում տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստը։ Տեղեկությունը հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը։ «Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում Հայաստանի հետ հարաբերություններում ձեռնարկվելիք քայլերը»,-նշված է հաղորդագրության մեջ։ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդում կարևորել է Հարավային Կովկասում ստեղծված համագործակցության մեխանիզմների կատարելագործումը` կողմերի, առաջին հերթին` Թուրքիայի և Հայաստանի կառուցողական և անկեղծ ջանքերի միջոցով:
    23:26
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քեզ նոր հաղթանակներ և փառք, իմ հարազա՛տ բանակ․ Սեյրան Օհանյանի ուղերձը՝ Հայկական բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ
    ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ուղերձ է հղել Հայկական բանակի 30-րդ հոբելյանական տարեդարձի առթիվ։ Պաշտպանության նախկին նախարարի ուղերձում նշված է․ «Հունվարի 28-ին համայն հայությունը նշելու է Հայկական բանակի 30-րդ հոբելյանական տարեդարձը: Ազգային բանակի մասին խոսելիս մենք միշտ հպարտություն ենք ապրել՝ վերհիշելով այն հիրավի հերոսական ճանապարհը, որն անցավ հայ ժողովուրդը Արցախն ազատագրելու, Արցախ-Հայաստան անվտանգային ամուր գոտին կազմելու և Սփյուռքի հետ անբաժանելի եռամիասնություն դարձած`բանակ ու պետություն կառուցելու տարիներին, երբ 1994 թ. իր պարտությունն ընդունած հակառակորդի հանդգնությունը բավարարում էր միայն սադրանքներ իրականացնելուն, և արժանի հակահարված էր ստանում՝ հաճախ պատժվելով իր տարածքում։ 2016 թ. ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ նույնպես, չկարողանալով կատարել իրենց առջև դրված խնդիրը, նրանք զինադադար խնդրեցին, որովհետև Հայկական բանակը՝ հայ զինվորն ու սպան, վերջնականապես վարժված սահմաններում պարբերաբար դրսևորվող լարվածությանը և պատրաստ հակառակորդի ոտնձգությանը յուրաքանչյուր պահի հակադարձելուն, որակապես գերազանցում էին նրանց՝ մարտական արվեստի բարձր իմացությամբ, պատրաստվածությամբ, և ողջ ժողովուրդը սեփական հողը կյանքի գնով պաշտպանելու, չհանձնելու ընտրությունն էր կատարել: 2020 թ. 44-օրյա պատերազմը փոխեց իրողությունը, և պարտվեց ոչ թե բանակը, այլ պետությունը՝ չպաշտպանելով Արցախը ինչպես հա՛րկն էր, ինչպես կարո՛ղ էինք, ինչպես պարտավո՛ր էինք: Եվ կորուստների, անհաջողությունների շղթան ձգվեց նաև նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց հետո` պատերազմից հետո ստեղծված աղետալի իրավիճակում, հանցավոր ամենաթողության, անպատժելիության մթնոլորտում, երբ հետևողականորեն շարունակվում էր մեր պետության ռազմավարական բարձունքները, ճանապարհները հանձնելու և բանակը, մեր միասնականությունը կազմաքանդելու գործընթացը: Ես նորից պնդում եմ և հաստատակամ եմ իմ համոզմունքներում, որ բանակն այն կառույցն է, որն առաջինը և ամենաարագը կարող է շտկել վիրավոր մեջքն ու դուրս գալ այս իրավիճակից։ Հայկական բանակի 30-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքի խոսքս հղելով Ազգային բանակի բոլոր նվիրյալներին՝ գեներալներին, սպաներին, ենթասպաներին, զինվորներին, կամավորականներին ու երկրապահներին, ողջ ժողովրդին, ովքեր Արցախյան պատերազմից մինչև այսօր ծառայել են Արցախի, Հայաստանի Հանրապետությանը՝ ամենօրյա սխրանքներ գործելով և՛ առաջնագծում, մարտական գործողությունների կիզակետում, և՛ թիկունքում, ի սրտե մաղթում եմ` ձեզ նո՛ր հաղթանակներ և փա՛ռք. 1988-1994 թթ. հայ ժողովրդի Ազատագրական շարժումը, Արցախյան գոյամարտը մնալու են պատմության էջերին՝ որպես ծանրագույն, բայց փառահեղ հաղթանակի դասական օրինակ, որ ձեր նվիրումի, անձնուրաց պայքարի ու սխրանքի վավերագիրն է։ Արագ ապաքինում, առողջություն` մեր վիրավոր ու հաշմանդամ դարձած մարտիկներին: Եվ թող Հայրենիք վերադառնան գերեվարված, անհայտ կորած մեր որդիները, որոնց համար ամեն վայրկյան լուռ աղոթում և հավատով սպասում են հազարավոր սրտեր: Սիրելի՛ հայրենակիցներ, որքան էլ դժվար լինի, չտրվե՛նք ցավին ու չհանձնվենք, այլ` հայոց ավանդական մարտական ոգին, ազգային համերաշխությունն ու միասնությունը, ազգային գաղափարական զարթոնքը վերականգնելու, ազգի անկումը և մեր ինքնիշխանության կործանումը թույլ չտալու նպատակով կազմավորված Դիմադրության շարժմանը զարկ տալու համար նորից միավորենք ազգի պետականամետ, կարող ուժերը և օբյեկտիվորեն գնահատելով դեպի մեզ ուղղված մարտահրավերները, միջազգային հավասարակշռված համագործակցություն վարելով՝ համախմբվենք հայոց բանակի սպայի՝ զինվորական մտավորականության շուրջ և ավելի գոտեպնդվենք՝ հայ ժողովրդի ապրելու իրավունքը, մեր պետականությունը պաշտպանելու հրամայականով: Փա՛ռք ու պատիվ սահմանին կանգնած հայ զինվորին և սպային: Փա՛ռք ու պատիվ այն մայրերին ու հայրերին, ովքեր Հայրենիքի փրկության զոհասեղանին իրենց ամենաթանկը նվիրաբերեցին: Հավե՛րժ ակնածանք ու խոնարհում հանուն Արցախի և Հայաստանի իրենց կյանքը նվիրաբերած հերոսների սխրանքի, հիշատակի առջև: Հ․Գ․ Լուսանկարներն արված են այսօր՝ Հայաստանի Հանրապետության սահմանի կարևորագույն դիրքերում»:
    22:51
    27.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Ազգին դարձրին չարչի, արի դե Հայաստանից մի փախչի». ԱՊՊԱ-ն թանկանում է, վարորդները բողոքի ցույց կանեն
    ԱՊՊԱ-ն Հայաստանում կթանկանա մինչև մարտի մեկը: Վարորդները պատրաստվում են բողոքի ակցիայի դուրս գալ, քանի որ համաձայն չեն այն պատճառաբանությունների հետ, որը ներկայացնում է պետությունը` վթարները, փոխհատուցման ծավալները ավելացել են: Թանկացել են ավտովերանորոգումն ու պահեստամասերը: Վարորդները հանրային քննարկումն են պահանջում:
    22:15
    27.01.22
    Ավելին