Լրահոս
2022-01-27
-
ՀասարակականՀայկական պատվիրակության առաջարկած բոլոր փոփոխություններն ընդունվեցին, ադրբեջանականական պատվիրակությանը՝ մերժվեցին․ ՌուբինյանՔիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը, տեղեկացնում է Ռուբեն Ռուբինյանը։ «Բանաձևի տեքստում հայկական պատվիրակության առաջարկած բոլոր փոփոխություններն ընդունվեցին, ադրբեջանականական պատվիրակության բոլոր առաջարկածները՝ մերժվեցին: Քննարկման ընթացքում համազեկուցողները և մյուս ելույթ ունեցողները շատ բարձր գնահատեցին Հայաստանի ընտրած ժողովրդավարական ճանապարհն ու բարեփոխումները: Բանաձևը հիմնականում անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի արդյունքում արձանագրված ձեռքբերումներին, ապագայում իրականացվելիք քայլերին, ընտրական բարեփոխումներին, հակակշիռների մեխանիզմներին, դատաիրավական բարեփոխումներին, երկրում տիրող քաղաքական ընդհանուր մթնոլորտին, լրատվամիջոցների հետ կապված իրավիճակին, ինչպես նաև քաղաքական դաշտում ժողովրդավարական մշակույթի ամրապնդման խնդրին: Ի թիվս այլ կետերի, Բանաձևը բարձր է գնահատել 2018 թ-ին քաղաքական իշխանության փոփոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամի արդյունավետ հանգուցալուծումը, որը հաղթահարվեց 2021 թ. հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունների շնորհիվ: Վեհաժողովը գովասանքի է արժանացրել 2018 թվականի դեկտեմբերին և 2021 թվականի հունիսին անցկացված համապետական ընտրությունները, որոնք զերծ էին նախկինում արձանագրված խախտումներից։ Չնայած լարված հետպատերազմյան մթնոլորտին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները գնահատվել են որպես ժողովրդավարական։ Բանաձևում նշվում է գոհունակություն առ այն, որ ընդդիմությունն ընդունել է ընտրությունների արդյունքները և չի բոյկոտել նորընտիր խորհրդարանի գործունեությունը։ Բանաձևը ողջունել է բարեփոխումների և նոր նախագծերի հետամուտ իրականացումը, որոնց մեկնարկը տրվել է 2018թ․ հեղափոխությունից հետո, ինչպես նաև բարձր գնահատել Հայաստանի համագործակցությունը ԵԽ-ի հետ, վերջին ժամանակաշրջանում ԵԽ մի շարք կոնվենցիաների վավերացումը, ինչպես նաև Քրեական նոր օրենսգրքի և Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը, որոնք ավելի համահունչ են եվրոպական չափանիշներին, քան նախորդ օրենսգրքերը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և 2020թ․ 44-օրյա պատերազմին՝ Վեհաժողովը նշել է ազգային անվտանգության տեսանկյունից քաղաքական օրակարգում առաջացած խնդիրները, վերահաստատել է հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը, հոգևոր և մշակութային պահպանման անհրաժեշտությունը, նշել ատելության խոսքի և գործողությունների անդընդունելի լինելը։ Վեհաժողովը ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման անհարաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Վեհաժողովն ընդհանուր դրական գնահատական է տվել ընտրական և օրենսդրական բարեփոխումներին և կոչ արել Հայաստանի իշխանություններին դրանք ավարտին հասցնել՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները։ Անդրադառնալով իշխանության և ընդդիմության փոխհարաբերություններին՝ Վեհաժողովը կոչ է արել կողմերին համագործակցել միմյանց հետ: Միևնույն ժամանակ՝ Վեհաժողովը գովասանքով է անդրադարձել Հայաստանում հակակշիռների և զսպումների գործող արդյունավետ համակարգին: Վեհաժողովը կոչ է արել շարունակել դատական բարեփոխումների իրականացումը: Նաև ընդգծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարևոր դերը և գործունեությունը: Կոչ է արվել նաև իրականացնել միջոցառումներ՝ մի կողմից խոսքի ազատության և մարդու արժանապատվությունն ապահովելու և մյուս կողմից ապատեղեկատվության ու ատելության խոսքի դեմ պայքարելու միջև բալանս ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև շարունակելու ոլորտային բարեփոխումները»:Ավելին22:0627.01.22 -
ՀայաստանԱյն մարդիկ, որոնք գիտեն՝ ինչ է հայրենիքը, երբեք չեն ծնկելու.Աշոտ Մինասյանը դուրս է եկել մեկուսարանից«Ժողովո՛ւրդ, ոտքի». Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն է այս կոչն արել ԱԱԾ մեկուսարանից դուրս գալուց հետո: Նա մոտ երկու ամիս անազատության մեջ էր Մինասյանը՝ ապօրինի զենք պահելու գործով: Նրա խափանման մջոց կալանքը փոխվել էր չորեքշաբթի երեկոյան:Ավելին22:0427.01.22 -
ՀայաստանՏան լոգարանում հայտնաբերվել է ամուսնու, իսկ դռան մոտ՝ կնոջ դինԱյսօր՝ հունվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է«shamshyan.com»-ը: Ժամը 17։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի Մաշտոցի 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Ոստիկանությունն ու քննչակաան վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։Ավելին21:4927.01.22 -
ՀայաստանՆախկին «սուպեր» նախարարը կարող է դառնալ հաջորդ նախագահ. Արայիկ Հարությունյանի «բոլոր քայլերը»Նախկին սուպերնախարար, այժմ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու մասին տեղեկությունները ՔՊ-ականները չեն հաստատում: Իշխող թիմը ցանկանում է գտնել այնպիսի թեկնածու, որը պատրաստ լինի ներդաշնակ աշխատել կառավարության ու խորհրդարանական մեծամասնության հետ: Այս չափանիշը սահմանել է ինքը՝ Փաշինյանը:Ավելին21:4827.01.22 -
ՀայաստանԱՊՊԱ–ն թանկանում է. որո՞նք են նոր սակագների լավ և վատ կողմերըՀայաստանի ավտոապահովագրողների բյուրոն որոշում է կայացրել վերանայել ԱՊՊԱ-ի արժեքը, ինչի արդյունքում կբարձրացվեն բազային սակագները, ինչպես նաև փոփոխություններ կկատարվեն ապահովագրության արժեքի հաշվարկման համակարգում, գրում է «Սպուտնիկ Արմենիան»։ Ինչպես նշվում է բյուրոյի հայտարարության մեջ, փոփոխությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, ինչպիսիք են վթարների թվի աճը և փոխհատուցման ծավալների ավելացումը, առավելագույն փոխհատուցման գումարի ավելացումը, ծառայությունների որակի բարձրացման ձգտումը: Որոշման վրա ազդել է նաև ավտոմեքենաների վերանորոգման արժեքի ավելացումը, պահեստամասերի թանկացումը և այլն։ Նշվում է նաև, որ համակարգի շահագործման ընթացքում դրական պատմություն ունեցող ապահովադիրներին տրվող բոնուսները զգալիորեն գերազանցել են բացասական պատմություն ունեցող ապահովադիրներից ստացված մալուսային գումարները։ Դա հանգեցրել է բոնուս-մալուս համակարգի հավասարակշռության խաթարմանը։ Բոնուս-մալուսը զեղչերի համակարգ է, որը թույլ է տալիս հաշվարկել ԱՊՊԱ վկայագրի արժեքը` հաշվի առնելով ապահովադրի (հաճախորդի) ապահովագրական պատմությունը: Ապահովագրական դեպքերի բացակայության դեպքում տրամադրվում է զեղչ, իսկ դրանց առկայության դեպքում վկայագրի արժեքը բարձրանում է: Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս ընթացքում, այսինքն` 2010 թվականից սկսած, երբ երկրում ներդրվեց ԱՊՊԱ համակարգը, սակագների աճի վրա վերոհիշյալ գործոններից բխող ճնշումները չեզոքացվել են հիմնականում համակարգի ներքին բարեփոխումների և տեխնոլոգիական բարելավումների հաշվին։ Բայց գոյություն ունի նաև իրավիճակի հակառակ կողմը. գների մշտական պահպանումը հանգեցրել է համակարգի աշխատանքի որակի վատթարացմանը, ապահովագրողները սկսել են ավելի ցածր գնահատել վնասի արժեքը, ուշացումով վճարել փոխհատուցումները և այլն: Իսկ հիմա նշվում է, որ իրավիճակի շտկումը սակագների վերանայում է պահանջում: Բյուրոյի հաղորդագրության համաձայն` ակտուարական հաշվարկները ցույց են տալիս, որ համակարգի կայունությունն ապահովելու համար հիմնական ապահովագրավճարը պետք է աճի տարեկան առնվազն 3000 ՀՀ դրամով (այդպիսով կազմելով 21.7 հազար դրամ), ճշգրտվեն ռիսկայնության գործակիցները և հաշվեկշռվեն բոնուսային և մալուսային վճարները։ Ինչպես հայտնի է, ավտոմեքենայի ապահովագրության վերջնական արժեքի հաշվարկման ժամանակ բազային գումարը բազմապատկվում է մի շարք գործակիցներով։ Դրանք են` վարորդի տարիքը, նրա փորձը, մեքենայի շարժիչի հզորությունը, օգտագործման ժամկետը, ապահովագրման ժամկետը, նախորդ ԱՊՊԱ վկայագրերի ձևակերպման ժամանակ կոպիտ խախտումների առկայությունը (կամ բացակայությունը), ինչպես նաև տարածքային գործակիցը և վերոնշյալ բոնուս-մալուս գործակիցը: Համեմատության համար նշենք, որ ներկայումս 2012թ.-ի արտադրության (Հայաստանում մեքենաների գրեթե միջին տարիքն է), շարժիչի 2 լիտր ծավալով և 150 ձիաուժ հզորությամբ ավտոմեքենայի ապահովագրության համար 5 տարվա փորձ ունեցող վարորդը, վթարների բացակայության դեպքում, վճարում է 40-42 հազար դրամ։ Միաժամանակ, հասկանալով, որ հիմնական ապահովագրավճարի ավելացումը՝ ռիսկայնության գործակիցների ճշգրտմանը զուգահեռ, կարող է շատ կտրուկ անբարենպաստ հետևանքներ ունենալ վարորդների որոշակի հատվածի համար, որոշել է փոփոխել ապահովագրավճարների հաշվարկման մոտեցումը։ «Խմբակային» սակագների փոխարեն այժմ կներդրվի անհատական սակագների համակարգ։ Ըստ գործող կանոնակարգերի, տաքսու վարորդները կամ մեծ ձիաուժ ունեցող ավտոմեքենաների սեփականատերերը ստիպված են լինում ավելի բարձր ապահովագրավճար վճարել զուտ այդ խմբում գտնվելու պատճառով. յուրաքանչյուր վարորդի վարքագիծը, «մաքուր» ապահովագրական պատմությունն այս դեպքում հաշվի չեն առնվում: Այժմ որոշվել է վերացնել այդ անարդարությունը և անհատական գնագոյացման համակարգ հաստատել։ Ինչպես արդեն նշվեց, բազային սակագինը ներկայիս 18.7 հազար դրամի փոխարեն կդառնա 21.7 հազար դրամ։ Բայց այդ սակագինը գործում է հաճախորդի ապահովագրական պատմության առկայության դեպքում, իսկ նախորդ տարիներին ապահովագրական պայմանագրի բացակայության դեպքում կգործի 41 հազար դրամ միասնական սակագինը, բնականաբար, գումարած այն գումարը, որը հանվում է ռիսկի գործակիցների հաշվառման ժամանակ: Արդյունքում հաճախորդների հիմնական մասի համար վերջնական թանկացումը կկազմի 1500-3000 դրամ, միջին և բարձր ռիսկային գոտում գտնվող վարորդների համար սակագինը ավելի կբարձրանա: Բյուրոն որոշել է վերանայել նաև բոնուս-մալուս համակարգի կիրառման մեթոդաբանությունը։ Նախկինում մալուսների քանակի որոշման հիմքում վարորդի մեղքով տեղի ունեցած ՃՏՊ–ների քանակն էր, այժմ քանակին կավելանա նաև փոխհատուցման չափը։ Նախկինում յուրաքանչյուր վթարի համար այն հաճախորդը, որի մեղքով տեղի էր ունեցել վթարը, ստանում էր 4 մալուսային դաս, որտեղ յուրաքանչյուր դասը 3 տոկոս ավելացնում էր ապահովագրության արժեքը։ Այլ կերպ ասած, եթե X վարորդը ապահովագրության համար վճարում է տարեկան 40 հազար դրամ, տարվա ընթացքում նրա մեղքով վթար է տեղի ունենում, ապահովագրական ընկերությունը հատուցում է Y վարորդին, ապա հաջորդ տարի առաջին վարորդը ստիպված էր վճարել 44.8 հազար դրամ։ Հիմա հաշվարկման համակարգը կփոփոխվի, և բոնուս–մալուս հաշվեկշիռը կախված կլինի հատուցման չափից։ Մինչև 100 հազար ՀՀ դրամի չափով վնասներով պատահարների համար ապահովադիրները կստանան ոչ թե 4, այլ 3 մալուսային դաս, այսինքն` ապահովագրությունը նրանց համար կթանկանա 9 տոկոսով։ 100-ից մինչև 200 հազար դրամի չափով վնասների դեպքում հաճախորդը ստանում է 4 մալուսային դաս։ Արդյունքում բարեխիղճ վարորդները կշարունակեն ստանալ իրենց բոնուսները, իսկ դա ԱՊՊԱ–ի տարեկան արժեքի 3% զեղչն է: Իսկ օրինախախտները ստիպված կլինեն ավելի շատ վճարել ապահովագրության համար։ «Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավար Տիգրան Քեյանը կարծում է, որ փոփոխությունները հասունացել են։ «Սպուտնիկ Արմենիա»-ին տված հարցազրույցում Քեյանը նշեց, որ ավելի քիչ ռիսկի գոտում գտնվող վարորդների համար սակագնի բարձրացումն աննկատ կլինի, իսկ երկարամյա վարորդները, որոնք պատահարներ և վթարներ չեն ունեցել, տարիների ընթացքում կուտակված բոնուսների հաշվին զեղչ կստանան։ «Վերջին տարիներին հավաքագրված ԱՊՊԱ գումարներն ու հատկացված հատուցումներն անհամեմատ աճել են, և քանի որ ոլորտում մեծ շահույթներ չեն հետապնդում, ապահովագրական ընկերություններն ավելի շատ վնասով էին աշխատում, քաղաքացիները բողոքում էին գնահատման համակարգից, քանի որ սակագնի և ՃՏՊ–ների գնահատման կարգի փոփոխություն չէր եղել, մինչդեռ շուկայում տեղի էր ունեցել գնային մեծ փոփոխություն թե՛ մեքենաների վերանորոգման, թե՛ պահեստամասերի թանկացման առումով, իսկ հատուցումների չափը մարդկանց չէր գոհացնում։ Այդ պատճառով էլ ինձ թվում է, որ սակագների վերանայումը կբարելավի համակարգը»,-ասում է Քեյանը։ Փորձագետի համար կարևոր է, որ այսուհետ ԱՊՊԱ պայմանագրեր կնքելիս կսկսի գործել ընտրողական մոտեցում. տաքսու վարորդների համար առանձին սակագներ կգործեն, սովորական վարորդների համար` այլ սակագներ։ Տաքսիստները նախկինում էլ ավելի շատ էին վճարում, բայց դասակարգման համակարգը փաստացի չէր գործում, արդյունքում բոլորը նույն գոտում էին հայտնվում, չնայած այն հանգամանքին, որ տաքսիների մասնակցությամբ վթարների վտանգը, հատկապես Հայաստանում, շատ բարձր է։ Նշենք, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2022թ.-ի փետրվարի 7-ից` սակագների վերանայման մասով, և 2022թ.-ի մարտի 1-ից` բոնուս-մալուսի հաշվարկման մասով։Ավելին21:3927.01.22 -
ՀասարակականԹաթոյանը հանադիպել է Եվրոպական խորհրդարանի Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի հետՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ այսօր Բրյուսելում քննարկում է ունեցել Եվրոպական խորհրդարանի Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի հետ, իսկ երեկ` Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ: Զեկուցողներին Թաթոյանը ներկայացրել է փաստերն ադրբեջանական զինված ծառայողների կողմից Սյունիքում, Գեղարքունիքում, Երասխում Հայաստանի բնակիչների իրավունքների խախտումների (գողություններ, կրակոցներ, արոտավայրերի հրդեհում, տեսախցիկներով քաղաքացիական տների դիտարկում և այլն) մասին: Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներն առանց որևէ իրավական հիմքի փակելու հետևանքով շրջակա գյուղերի բնակիչները կանգնել են մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ: «Ավելին, ադրբեջանական զինված ծառայողները նշանառության ներքո են պահում, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհները, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները: Խախտումների վերացման իրական լուծումը ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից` խաղաղ բնակչության իրավունքների երաշխավորման նպատակով: Սրա հիմքում էլ ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն է, որը որևէ կերպ չի նվազել: Ընդ որում, ասածս վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին: Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար: Մանրամասն ներկայացրել եմ Արցախում խաղաղ բնակիչների իրավունքների խախտումները (գրեթե ամենօրյա դարձած կրակոցները, գողությունները և այլն) Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների հիման վրա: Փոխանցել եմ նաև հայ գերիների խոշտանգումների (այդ թվում` նոր ձևերը) վերաբերյալ զեկույցները՝ նշելով նրանց վերադարձի հրատապությունը և ադրբեջանական իշխանությունների անօրինական արարքները (արհեստական դատավարություններ, մարդկանց պահելը քաղաքական ու ռազմական առևտրի նպատակով և այլն)»:Ավելին21:3727.01.22 -
ՀայաստանՆիկոլ, դու սահմանադրական փոփոխությունների խումբ ես ձևավորել, թե՞ վախերիդ փարատման խմբակ․ իրավաբանԻրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է․ «Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամների մտքերից. «Ուստի Ռ.Քոչարյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի անունից կայացված որևէ որոշում չպետք է ճանաչվի և կատարվի իշխանության մյուս թևերի կողմից:» Տ. Եգորյան «Երբ ԱԺ-ում քննարկվում էր Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ՍԴ-ն կասեցումից հանել է Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործը և քննելու համար նշանակել է օր: Ուստի ՍԴ կդիմենք Քոչարյանի գործի քննությունից հետո»: Է. Մարուքյան «Դատարանը չի կարող ՍԴ-ի որոշման հիման վրա այս փուլում ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, քանի որ դատարանը միայն վերջնական դատական ակտով (դատավճռով) պետք է գնահատի, թե որքանո՞վ էին մեղադրյալի գործողությունները բխել հանրապետության նախագահի՝ իր կարգավիճակից:» Դ. Իոաննիսյան «Քոչարյանի պաշտպանները կարող են հանգիստ խղճով վայելել հոնորարները, բայց ՍԴ որոշումը գնդակ է, որ խփվեց ՀՀ -ում արդարության նկատմամբ հավատի դարպասին» Ա. Սաքունց: Նիկոլ, դու սահմանադրական փոփոխությունների խումբ ես ձևավորել, թե՞ վախերիդ փարատման խմբակ: Շարունակելի...»։Ավելին21:3527.01.22 -
ՀայաստանԿոռուպցիան ծվարել է նաև Նիկոլ Փաշինյանի տան պատերի տակ․ Էդգար ՂազարյանՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է, որ կոռուպցիան ծվարել է նաև Նիկոլ Փաշինյանի տան պատերի տակ․ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հոկոբյանի կողմից ղեկավարվող «Իմ քայլը» հիմնադրամը, որը ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո, 2021 թվականին, որպես նվիրատվություն ստացել է 301․445 ԱՄՆ դոլար, որից 300․000 ԱՄն դոլարը (կամ ընդհանուրի 99,5%-ը) հատկացվել է մեկ անձի կողմից, այն էլ անանուն։ Նախկին իշխանությունների դեմ անմոռաց պայքարի դուրս ելած մարդկանցից հետաքրքիր կլիներ իմանալ, թե ի՞նչ տարբերություն Նախագահի եղբոր կամ վարչապետի տիկնոջ միջև։ Ի՞նչ տարբերություն հանրային դիրքի արդյունքում ձեռք բերված գումարները նստած են մասնավոր առևտրային ընկերության, թե հիմնադրամի հաշիվների վրա, եթե դրանք տնօրինող մեկ անձ է, որն էլ հանդիսանում է պետության ղեկավարի ընտանիքի անդամ։ Եթե նախորդ դեպքերն անընդունելին էին այն աստիճան, որ մարդիկ կարող էին դուրս գալ փողոց և պայքարել դրա դեմ, ապա ո՞րն է այս երևույթը հանդուրժելու պատճառները։ Այս անպատասխանատու և անհաշվետու վիճակն է, որ ծնում է մեր հասարակության հիմնական պրոբլեմները և տանում մեր երկիրը կործանման։ Ինչպես կասեր մեր ժամանակների խոշոր մտածողներից մեկը․ «կոռուպցիան պոզով ու պոչով կենդանի չի», դա նաև պաշտոնական դիրքի կամ կապերի չարաշահումն է, որի առավել ցայտուն օրինակ, քան «Իմ քայլը» հիմնադրամն է դժվար է գտնել։ Հ․Գ․ Կոռուպցիա, անձնական կամ այլ շահադիտական նպատակով, տարբեր ձևերով արտահայտված (գործողությամբ կամ անգործությամբ) ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է։ Կոռուպցիան որպես վստահված իշխանության չարաշահում ունի մի շարք դրսևորումներ և բազում «նրբերանգներ», որոնցից են կաշառակերությունը` կաշառք ստանալը, տալը, կաշառքի միջնորդությունը, կաշառքի շորթումը, հովանավորչությունը, պաշտոնական դիրքի կամ կապերի չարաշահումը, պաշտոնական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը, պաշտոնական կեղծիքը, պաշտոնական դիրքի օգտագործմամբ պետական սեփականության յուրացումն ու վատնումը, ինչպես նաև պաշտոնեական այլ չարաշահումները»։Ավելին21:3027.01.22 -
ՏարածաշրջանՌուսաստանը չի ստացել արևմուտքի երաշխիքները. «Հետագա քայլերը կորոշի նախագահ Պուտինը»Ռուս-ուկրաինական պատերազմի մասին միտքն անգամ անընդունելի է պաշտոնական Մոսկվայի համար: Այսօր ավելի վաղ Դաշնության նախագահի խոսնակն ասել է, որ «Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները սառը պատերազմի տարիներն են հիշեցնում»: Պեսկովը այսպես մեկնաբանել էր Վաշինգտոնից ու Բրյուսելից ստացած պատասխանները՝ Մոսկվայի առաջարկների վերաբերյալ:Ավելին21:3027.01.22 -
ՀասարակականՓոխվարչապետի գլխավորությամբ կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստԱյսօր՝ հունվարի 27-ին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Քննարկվել են ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզով՝ 2021 թ․-ի վերջնաժամկետ ունեցող միջոցառումների կատարման ընթացքն ու արդյունքները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առողջապահության, արդարադատության, միգրացիայի, վիճակագրության, սեյսմիկ անվտանգության, թափոնների կառավարման, տրանսպորտի, էկոնոմիկայի և բնապահպանության ոլորտների միջոցառումներին:Ավելին21:2827.01.22 -
Հասարակական20 տոկոս անկում՝ հանրային սննդի բիզնեսում. Քերոբյանը ճիշտ է համարում «մուտքը՝ QR կոդով» պահանջըէկոնոմիկայի նախարարը այսօր չի հիշել՝ ստուգե՞լ են իր QR կոդը հարսանյաց դահլիճ մտնելիս, թե՝ ոչ: Բայց ճիշտ է համարում, որ սրճարան-ռեստորանների մուտքը՝ QR կոդով լինի: Ի դեպ, նա ընդունել է, որ նոր սահմանափակումների պատճառով՝՝ ընդամենը 6 օրում հանրային սննդի բիզնեսը 20 տոկոս անկում է ապրել:Ավելին21:1027.01.22 -
Հասարակական«Տարօրինակ» Քովիդ՝ ՊՆ-ում. մարդիկ պահանջում են նշել բանակի 30-ամյակը, իշխանությունը «չի կարող»Պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, որ հետաձգվում է հայկական բանակի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, քանի որ գլխավոր շտաբի պետն ու մի շարք բարձրաստիճան զինվորականներ վարակվել են կորոնավիրուսով: Բանակի տոնից օրեր առաջ՝ ռազմաքաղաքական ղեկավարության վարակվելու մասին լուրերը կասկածանքով են ընդունել շատերը:Ավելին19:4627.01.22 -
Հասարակական«Ձեր 20 հազարը ձեր գլխին տված». Արցախից տեղահանվածները ամոթանք են տալիս կառավարությանըՏեղահանված արցախցիները Հանրապետության հրապարակում հայտարարել են, որ պատրաստվում են հրաժարվել կառավարության դրամական աջակցությունից: Գործադիրն այսօր որոշել է երկու ամսով երկարաձգել աջակցության ծրագիրը, սակայն 25 հազարի փոխարեն, 20 հազար դրամ տալ:Ավելին18:4727.01.22 -
ՀասարակականԱդրբեջանը Զանգելանում և Լաչինում միջազգային օդանավակայաններ է կառուցելուԱդրբեջանի տրանսպորտի նախարարությունը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության և օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի հետ աշխատում է Զանգելանի և Լաչինի օդանավակայանները շահագործման հանձնելու համար։ Տրանսպորտի նախարարը հայտնել է, որ օդային տրանսպորտի ենթակառուցվածքի օբյեկտների կառուցման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի։ «Ֆիզուլիի օդանավակայանի բացումը տեղի է ունեցել նախորդ տարվա հոկտեմբերի 26-ին։ Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Զանգելանում և Լաչինում միջազգային օդանավակայանների կառուցման համար», - նշել է նա։Ավելին18:1627.01.22 -
ՀասարակականՄիրզոյանն ու Ռուբինյանը կմասնակցեն Անթալիայի համաժողովին․ ՉավուշօղլուԹուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով, որ այդ ուղղությամբ հետագա քայլերը կորոշեն երկու երկրի հատուկ ներկայացուցիչները: Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան կողմ է բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ երկխոսություն վարելուն: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Ինչպես փոխանցում է Daily Sabah-ը, Չավուշօղլուի խոսքով՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով բանակցորդ Ռուբեն Ռուբինյանը կմասնակցեն Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին: Թուրք նախարարը հիշեցրել է, որ Անկարան ավելի վաղ հրավեր է ուղարկել նրանց անունով: Չավուշօղլուն հայտնել է նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կարող է այցելել Անթալիա: «Նախօրեին հայտնի է դարձել նաև Հայաստանի վարչապետի՝ Անթալիա հնարավոր այցի մասին»,- ասել է Չավուշղլուն: Անթալիայի դիվանագիտական ֆորումը կանցկացվի մարտի 11-14-ը:Ավելին18:0227.01.22 -
ՀայաստանՀՀ-ի անվտանգային ճարտարապետության գործում ՌԴ-ն առանցքային կարևորություն ունի. ԱղաջանյանՀայաստանը մտադիր է խորացնել համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, հատկապես ռազմական ոլորտում, ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ վարչության անդամ Էդուարդ Աղաջանյանը։ Նա չհամաձայնեց լրագրողի այն պնդման հետ, որ պատերազմից հետո Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա մեծացել է։ Նրա խոսքով՝ երկրի արտաքին քաղաքականությունը կառուցվում է՝ հաշվի առնելով ազգային շահերը։ «Պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության անվտանգային ճարտարապետության գործում Ռուսաստանն ունի առանցքային կարևորություն և մենք պատրաստվում ենք մեր գործընկերների հետ շարունակել համագործակցությունը և էլ ավելի խորացնել մասնավորապես ռազմակամ ոլորտում»,- ասել է հանձնաժողովի ղեկավարը։ Հայկական բանակի զինանոցում գտնվող ռազմարդյունաբերական համալիրի շատ տեսակներ Ռուսաստանից են ստացվել՝ որպես անհատույց օգնություն: Կամ էլ դրանք գնվել են ներռուսաստանյան արտոնյալ գներով, այդ թվում՝ ռուսական վարկային միջոցներով։ Հունվարի 25-ի Հավաքականանվտանգության պայմանագրիկազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ասել է, որ գոյություն ունեն ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանին ժամանակակից սպառազինություններով և ռազմական տեխնիկայով զինելու ամբողջական ծրագրեր։Ավելին17:5727.01.22 -
ՀասարակականՄալենան վիրահատվել է«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան վիրահատության է ենթարկվել։ 14-ամյա երգչուհին այդ մասին հայտնել է ինստագրամյան էջի Stories բաժնում՝ հայտնելով, որ ինքնազգացողությունն արդեն լավ է։ «Երկու օր առաջ անսպասելի կորցրի գիտակցությունս, եւ մենք շպատօգնություն զանգեցինք։ Նրանք ինձ հիվանդանոց տեղափոխեցին, եւ ես վիրահատության ենթարկվեցի, բայց հիմա արդեն լավ եմ»,- գրել է Մալենան։Ավելին17:5527.01.22 -
ՀասարակականԵրկկողմ հարաբերություններում իր կարևոր դերակատարությունն ունի նաև Իսպանիայում բնակվող հայ համայնքը1992թ․ այս օրը՝ հունվարի 27-ին, Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ։ Այս 3 տասնամյակների ընթացքում հայ-իսպանական հարաբերությունները զարգացել են փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա։ Մեր գործընկերային հարաբերությունների և բազմակողմ համագործակցության հետագա զարգացումը բխում է մեր բարեկամ ժողովուրդների շահերից։ Երկկողմ հարաբերություններում իր կարևոր դերակատարությունն ունի նաև Իսպանիայում բնակվող հայ համայնքը, որն իր նպաստն է բերում երկրի հասարակական կյանքին։ Հայաստանը հանձնառու է ընդլայնել Իսպանիայի հետ հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերով և բարձր է գնահատում Իսպանիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման գործում։ Այս հոբելյանական օրը Իսպանիայի ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում։Ավելին17:5127.01.22