Լրահոս

2022-01-19
  • Հայաստան
    Երկնիշ աճ չեղավ․ ե՞րբ եք հրաժարական տալու
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հիշեցրեց նախկինում արած իր հայտարարությունը, որ եթե չլինի երկնիշ տնտեսական աճ՝ հրաժարական կտա, ապա հետաքրքվեց Քերոբյանից՝ ե՞րբ է հրաժարական տալու: Ընդդիմադիր պատգամավորը ԱԺ ամբիոնի մոտ միացրեց Քերոբյանի հայտարարության ձայնագրությունը՝ կառավարության նիստից. «Դուք խոստանում էիք, որ եթե 2021թ-ին երկնիշ տնտեսական աճ չապահովի, ապա հրաժարական եք տալու: Երկնիշ աճ չապահովեց, բայց հրաժարական չտվեցիք: Ե՞րբ եք հրաժարական տալու»,- Քերոբյանից հետաքրքրվեց պատգամավորը: Արեգնազ Մանուկյանն ընդգծեց, թե նման վարքագծով Քերոբյանը տեր չի կանգնում իր խոսքին, զրոյացնում է իր խոսքի արժեքն ու իր անձի հանդեպ վստահությունը:
    10:46
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արա Սահակյանը հիվանդանոցում է, Վիտալի Բալասանյանը վերադարձել է Արցախ․ «Հրապարակ»
    «Hraparak․am»-ը գրում է, որ հունվարի 9-ին սրտի նոպայով «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը սրտի ստենտավորումից մի քանի օր հետո դուրս է գրվել, մի քանի օր էլ Երեւանում մնալուց հետո վերադարձել է Արցախ․ «Արցախից մեզ փոխանցեցին, որ նա անցած շաբաթվանից հաճախում է աշխատանքի՝ ինքնազգացողությունը լավ է։ Նույն օրերին սրտի բաց վիրահատություն է տարել նաև քաղաքական գործիչ Արա Սահակյանը։ Նորքի սրտաբանական կլինիկայում սրտի շունտավորում են իրականացրել, որը բավականին բարդ պրոցես է։ Սահակյանը դեռեւս հիվանդանոցում է՝ ապաքինման փուլում է»։
    10:40
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դոն Պիպոն ստիպված է եղել հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից․ նրա տունը հերթական անգամ կուզարկել են․ «Հրապարակ»
    «Hraparak.am»-ը գրում է․ «Նախօրեին իրավապահները կրկին մտել են Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի տուն, խուզարկություն են իրականացրել։ Մեզ հետ զրույցում Ասատրյանը հաստատեց, որ  իր տանը խուզարկություն է իրականացվել, և ասաց, որ ստիպված է եղել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել․ «Քանի որ պատվերով քրեական գործեր էին հարուցվում, ընկած են իմ հետևից ամբողջ պետական համակարգով, սա չորրորդ անգամն է, որ իմ բացակայության ընթացքում խուզարկություն են կատարում իմ տանը»։ Հիշեցնենք, որ 2018-ի իշխանափոխությունից հետո Դոն Պիպոն կալանավորվեց, նույն օրերին Մանվել Գրիգորյանի նկատմամբ հետապնդումներ սկսվեցին։ Իշխանությունը որոշել էր, որ երկու հակամարտող կողմերին պետք է հավասարաչափ հետապնդի։ Հետագայում պարզվեց, որ անհիմն են  մեղադրել ինչպես գեներալ Մանվելին, այնպես էլ Արթուր Ասատրյանին։ Վերջինս, ի դեպ, Արմավիրի մարզում և Էջմիածնում մի շարք բարեգործական ծրագրեր է իրականացրել, աջակցել անապահովներին, դպրոցներ նորոգել և այլն։ Այս ընթացքում սպանվեցին նրա վարորդն ու եղբայրը, ու նա ամիսներ առաջ մեկնեց Ռուսաստան։ Իսկ օրեր առաջ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դիմում է ներկայացրել։
    10:35
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
    Ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ շեշտելով, որ դեպքը տեղի է ունեցել Գորանբոյի շրջանի Թափկարկոյունլու գյուղում: Վուգար Մամեդովը վիրավորվել է ոչխարներին արածեցնելիս` ականի պայթյունից: Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ անդամահատել են նրա ձախ ոտքը: Մամեդովի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
    10:27
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանցիները զանգահարում են արցախցիներին և շահավետ գործարք առաջարկում
    «Hraparak.am»-ը գրում է․ «Արցախի մեր հայրենակիցներից տեղեկացանք, որ զանգեր են ստանում ադրբեջանցիներից, որոնք առաջարկում են բավականին շահավետ գործարքով վաճառել իրենց բնակարանները։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո սկսել են Ստեփանակերտում նման խոսակցություններ պտտվել, իսկ վերջին շրջանում այդ զանգերն ավելի հաճախակի են դարձել։ Ըստ ամենայնի, Ադրբեջանի նախագահը փորձում է ցանկացած ճանապարհով տիրանալ Արցախին։ Իսկ համաձայնողներ կա՞ն՝ վաճառողներ։ «Իհարկե՝ ոչ»,- ասաց մեր զրուցակիցը։
    10:21
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ո՞վ է մահվան ցանկը թաքցնելու պատասխանատուն․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. |ՀՀ առողջապահության նախարարությունը, չպահպանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի մեկամսյա ժամկետը, երեկ՝ հունվարի 18-ին (հանձնարարականը դեկտեմբերի 2-ին էր եղել), հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ «նախարարությունը շտկել է կորոնավիրուսից մահացածների տվյալների անհամապատասխանությունը»: Նախարարությունը, սակայն, թվային պատկեր չի ներկայացնում՝ ինչ անճշտության մասին էր խոսքը, ինչը ոչ թե սոսկ թվեր են, այլ մարդկային կյանքեր ու ճակատագրեր: Ըստ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի՝ խոսքն ավելի քան 700 մահվան դեպքերի անճշտության մասին էր, ինչը, փաստորեն, Ավանեսյանի համար «թվերի շտկում» է ընդամենը, կամ, Փաշինյանի ասած, +/- 700 մահ: ԱՆ-ն չի պարզաբանել նաեւ՝ ինչն է եղել փնթի աշխատանքի ու մահվան սխալ վիճակագրություն ներկայացնելու պատճառը: Ո՞վ է պատասխանատուն ու ի՞նչ պատիժ է կրելու թույլ տված կոպիտ սխալի համար: Ավանեսյանը մինչեւ վերջին պահը չի գաղտնազերծել նաեւ, թե ովքեր, ինչ մասնագետներ են ներկայացված եղել «թվերը շտկող» հանձնաժողովում: Հիշեցնենք՝ հոկտեմբերին, երբ խնդրի մասին բարձրաձայնում էր Թագուհի Թովմասյանը, Ավանեսյանը նշում էր, թե հանձնաժողովն արդեն իսկ ձեւավորվել ու քննում է անճշտությունները: Նմանատիպ պատասխան տիկին նախարարը նաև վարչապետ Փաշինյանին էր տալիս, բայց արդեն 2 ամիս անց: Ստացվում է՝ 2 ամիս շարունակ նա բոլորին համոզել է, թե մահվան թվերի անճշտությունն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել ու գործ է անում, սակայն մինչեւ այս պահն այդպես էլ չի հստակեցրել՝ հանձնաժողովն, ի վերջո, երբ ու ինչ կազմով է ստեղծվել ու գործել: Երկու գերատեսչությունների՝ Առողջապահության նախարարության ու Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տեղեկատվությունների հակասությունը նաև Գլխավոր դատախազությունն է ուսումնասիրում, ու երեկ տարածած հաղորդագրությամբ ԱՆ-ն, ասես գլխին գալիքը գիտակցելով, փորձում է կանխարգելել դատախազության կողմից մատնանշվելիք հավանական բացթողումներն ու հարցապնդումները: Հարց է նաև, թե կորոնավիրուսի հետևանքով մահացածների թվերի անճշտության մասին նախարարությունն ինչու չէր խոսում դեռ մեկ տարի առաջ, երբ 2021 առաջին ամսիներին ՊՎԾ-ն հրապարկել էր իր վիճակագրությունը, ու արդեն այդ ժամանակ հստակ էր՝ մահվան թվերի հետ ինչ-որ բան այն չէ»:
    10:13
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հեղափոխական Հայաստանի կրթական փոփոխությունները. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը մեկ օր է, ինչ տեղադրված է Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում, սակայն արդեն հասցրել է այս պահի դրությամբ հավաքել 15 դեմ եւ հինգ կողմ ձայներ։ Ըստ նախագծի հիմնավորման՝ առաջարկվում է բարելավել համակարգը, անցնել ներառական համընդհանուր կրթության, նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը։ Իհարկե, առաջին հայացքից կարող է հիանալի նախագիծ թվալ, սակայն ինչպես միշտ է լինում, դրույթները մնում են թղթի վրա ու չեն իրականանում։ Նկատենք՝ այս նախագիծը չարչրկվածների թվին կարող ենք դասել , քանի որ այն «տարած-հետ բերած» է, սակայն դրանից հետո էլ լավը չի դարձել։ Նշենք, որ այս նախագիծը ներկայացվել էր դեռ 2021 թվականի նոյեմբերին, եւ քննարկում էր տեղի ունեցել վարչապետի մոտ։ Ամենաքննադատվող կետերից մեկը մասնագիտական կրթություն չունեցող անձանց դասավանդելու թույլտվություն տալն է։ Ըստ նախագծի՝ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չհամալրվելու պարագայում այդ տեղի համար կարող է դիմել նաեւ մասնագիտական կրթություն չունեցող անձը։ Դիմողը պետք է անցնի ԿԳՄՍՆ-ի մշակած պետական ծրագիրը, որից հետո միայն մասնակցի մրցույթին։ Հավելենք նաեւ, որ, ըստ նախագծի, միավորային համակարգը կներդրվի միայն հինգերորդ դասարանի երկրորդ կիսամյակից, եւ ՀՀ դպրոցներում կլինի սիրողական մակարդակի կրթություն: Սա է հեղափոխական Հայաստանը»։
    10:09
    19.01.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են
    «Հրապարակ» Արցախի մեր հայրենակիցները զանգեր են ստանում ադրբեջանցիներից, որոնք առաջարկում են բավականին շահավետ գործարքով վաճառել իրենց բնակարանները։
    10:00
    19.01.22
    Ավելին
2022-01-18
  • Հայաստան
    «Սկորպիոնը» ուզում է ծառայել հայկական բանակում. հայ ինժեներները ռոբոտ-զինվոր են ստեղծել
    Հայկական սկորպիոն ռոբոտը կրակում է նռնականետով, գնդացիրով, գերճշգրիտ խոցում է թիրախն ու անցնում պատերի միջով:
    21:55
    18.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Բաքուն մեկուսացնում է Արցախը. միջազգային կազմակերպությունները «լուռ են»
    «Հանրապետությունում զորակոչ չիրականացնելու մասին որևէ քննարկում, առավել ևս որոշում չկա»,- Ստեփանակերտում այսօր հայտարարել է պետական նախարար Արտակ Բեգլարյանը: Նրա խոսքով դեռ կոնկրետ որոշում չկա նաև ամբողջությամբ պայմանագրային զինծառայության անցնելու վերաբերյալ:
    21:54
    18.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Բորշչը դառնալու է դելիկատես». Հայաստանի տնտեսությունը՝ «խցանման մեջ»
    Գնաճի վերջին տվյալները խորհրդարանում հրապարակել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը:
    21:51
    18.01.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Արևմուտքը զինում է Ուկրաինան, էրդողանը «դուխ» է տալիս. Մոսկվան իրավիճակը գնահատում է «վտանգավոր»
    ԱՄՆ-ՆԱՏՕ-Ռուսաստան անվտանգության երաշխիքների հարցով բանակցություններն, ըստ միջազգային մամուլի, հնարավոր է ձախողվեն:
    21:50
    18.01.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ալիևը չի կերակրում իր ժողովրդին. ադրբեջանցիները հասկացել են, որ սոված են
    Ահավոր տրամադրություններ են Բաքվի փողոցներում գնաճի պատճառով: Խոսքի ազատության հետ լուրջ խնդիրներ ունեցող Ադրբեջանում քաղաքացիները հայտարարել են, որ Ալիևի երկրում ձվից մինչև հագուստ՝ ամեն ինչ թանկացել է:
    19:02
    18.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ես ազգագական կապ չունեմ Աննա Հակոբյանի հետ․ ՔՊ-ական պատգամավոր
    Վերջին 2 օրվա մեջ բազմաթիվ շահարկումներ են գնում հետևյալի հտե կապված ու սա։ Ես ազգագրական կապ չունեմ։ Իմ ազգանունը որ Հակոբյան է, դա չի նշանակում որ բարեկամ ենք։ Մի խոսքով, հայտարարեց ՔՊ կուսակցության նորընտիր պատգամավոր Էդգար Հակոբյանը։ Լրագրողի հարցին, թե ինչպես է հայտնվել ՔՊ-ական ցուցակում, նորընտիր պատգամավորն արձագանքեց․ «Ես բացարձակապես, նույն հաջողությամբ տվյալ էլի լուրերը շրջանառության մեջ են մտել, որ ես, ազգական լինելով, հայտնվել եմ ցուցակոմ։ Ցուցակում հայտնվել եմ իմ գործունեությամբ, իմ կուսակցական աշխատանքներով և մնացած ամեն ինչով։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե Հակոբյանը պատերազմից հետո՞ է հայտնվել այս թիմում , սակայն․ նորըտՈչ, երկու հազար տասնքանի թվականից և ներգրավված եմ եղել տարբեր աշխատանքների մեջ։ Հիմնադիր անդաՄ եք Չէ, հիմնադիր անդամ չեմ, բայց շատ վաղոիւց անդամ եմ։
    18:10
    18.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողներից վեցը շարունակում է մնալ գերության մեջ. իշխանությունը խաչ է քաշել մարդկային ճակատագրերի վրա. Տիգրան Աբրահամյան
    Հետպատերազմյան ժամանակահատվածում ՀՀ իշխանությունները զբաղված են պոպուլիզմով, Ազգային ժողովում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա ասաց, որ Զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով արձանագրվող մահվան կամ վիրավորման դեպքերը, ՀՀ տարածք թշնամու անարգել ելումուտը, մեր հայրենակիցների առևանգումը, ադրբեջանական կամայականությունների ու ագրեսիայի հետևանքով ՀՀ սուվերեն տարածքի կորուստները մի կողմից հետևանք են անվտանգային համակարգում ոչ բավարար ջանքերի գործադրման, մյուս կողմից, հաստատում առ այն, որ իշխանությունը այս ուղղությամբ լուրջ միջոցառումներ իրականացնելու կամք ու ցանկություն չունի: «Հասել ենք մի կետի, երբ սահմանից զինծառայողներ են կորում, անհայտ ու տարօրինակ պայմաններում գերեվարվում ու սրա պատասխանատուները գրեթե ամենօրյա ռեժիմով անմեղ դեմքով խոսում են մեր երկրի առաջընթացի ու ապագայի մասին», - ընդգծեց նա: Պատգամավորի խոսքով՝ 2021 թվականի նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական զինուժի 32 զինծառայող գերեվարվել էր, որից 6-ն այս պահին շարունակում է մնալ գերության մեջ, իսկ այդ գերությունից հայրենադարձվածների նկատմամբ քրեական գործեր են հարուցված: «Այդ զինծառայողների մեջ կան այնպիսինները, որոնք երկար տարիներ ծառայել են Հայաստանի ու Արցախի տարբեր զորամասերում, մարտական հերթապահություն կրել, մարտական գործողությունների մասնակցել, վիրավորվել, սակայն, չգիտես թե ինչու, իշխանությունն այս մարդկանց, առանց օրինական վճռի մեջ մտած դատավճիռների, նշանակել է մեղավորներ ու խաչ քաշել մարդկային ճակատագրերի վրա: Այդ զինծառայողներից մեկը՝ Արեն Արամյանը, ով ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորում է ստացել ու կալանքի տակ է, անհրաժեշտ բուժումներ ստանալու հնարավորություն այսօր չունի», - հայտարարեց Աբրահամյանը: Նա ասաց, թե երկար ժամանակ է՝ որևէ տեղեկություն չկա 44-օրյա պատերազմի ու դրանից մեկ ամիս անց Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերում գերեվարված զինծառայողների ճակատագրերի մասին: «Այդ դեպքում էլ իշխանությունը մեղավորներ է նշանակել, զինծառայողների է կալանավորել ՝ փորձելով ցույց տալ, որ իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրել են այդ հատվածում ծառայություն իրականացնող ստորաբաժանումներն ու զինծառայողները, իսկ իշխանությունը, ինչպես միշտ, դիտորդի կամ տուժողի թիկնոց կրելով, շարունակում է արդարանալ ու մոլորեցնել հանրությանը»,- նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը: Տիգրան Աբրահամյանը նշեց նաև, որ Հայաստանն ու Արցախը շարունակում են կորցնել, որովհետև թուրքերի ու ադրբեջանցիների առաջ նվաստանալը իշխանությանը վերածել է անարժանապատիվ խաղաղություն մուրողների:
    17:52
    18.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
    Հունվարի 18-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Կոտայքի, Ախուրյանի, Աշոցքի, Ճամբարակի, Վարդենիսի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
    17:46
    18.01.22
    Ավելին