Լրահոս

2022-01-18
  • Img default alt hy
    Հայաստան
    Չեմ պատասխանում, չեմ պատասխանում․ Պապիկյանը նորից խուսափեց լրագրողներից
    «Hraparak.am»-ը գրում է․ «Գրել էինք , որ Երևանի պետական համալսարանում հոգաբարձուների խորհրդի նիստ է մեկնարկել։ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անվտանգության աշխատակիցների հետ ևս ԵՊՀ-ում էր, մասնակցում էր նիստին  Նիստը ռեկտորի հաշվետվության վերաբերյալ է եղել,  որի ընթացքում  տեղի է ունեցել  նաեւ կառուցվածքի ու հաստիքացուցակի հաստատում։ Նշենք, որ նիստը փակ էր տեղի ունենում, քիչ առաջ Պապիկյանը դուրս եկավ դահլիճից, նախ անվտանգության աշխատակիցները թույլ չտալով լրագրողներին մոտենալ նրան՝ Պապիկյանին վերելակով «իջեցրին» ներքև։ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առաջին հարկում կրկին հանդիպեցինք Պապիկյանին, բայց նա կրկին չխոսեց։ «Չեմ խոսում, չեմ խոսում, չեմ պատասխանում»,- ասաց Պապիկյանը։  Սահմանային, անվտանգային մի շարք հարցերի վերաբերյալ լրագրողների դիտարկումներին Պապիկյանը ևս չարձագանքեց, նստեց իրենց սպասարկող ամենագնացն ու հեռացավ»։
    17:24
    18.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Որ ասում էի՝ բաներ կանեմ, նկատի ունեի՝ լավ բաներ կանեմ ձեզ հետ․ Ռուբինյանը
    Ազգային ժողովի երեկվա նիստում Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ ինչ կուզի, կանի։ Այսօր բացատրել է, թե ինչ նկատի ուներ դա ասելով․ «Որ ասում էի բաներ կանեմ, նկատի ունեի լավ բաներ կանեմ ձեզ համար»։
    17:17
    18.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Կամո Վարդանյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին:
    17:05
    18.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    24-ամյա աղջկան հայհոյել է, ապա՝ առևանգել
    Հունվարի 17-ին, ժամը 02:20-ին, ոստիկանության Երևանի Կենտրոնական բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ 24-ամյա դուստրը հունվարի 16-ին, ժամը 16.00-ին, տնից դուրս է եկել և չի վերադարձել, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Կենտրոնականի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ աղջկան առևանգել է Էջմիածնի բնակիչ, 25-ամյա երիտասարդը։ Հունվարի 17-ին նա հայտնաբերվել է Շիրակի փողոցում և, իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նրա ավտոմեքենայի սրահում է եղել առևանգված աղջիկը, որը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է կաթուցիչ՝ մոխրացած հետքերով: 24-ամյա աղջիկը հաղորդում է տվել, որ հունվարի 16-ին Մաշտոցի պողոտայի ավտոկայանատեղիում 25-ամյա երիտասարդը իր և եղբոր հասցեին հնչեցրել է առողջությանը ծանր վնաս հասցնելու սպառնալիքներ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև առևանգել է և տեղափոխել Էջմիածին քաղաքի իր տուն, որտեղ կոտրել է իր բջջային հեռախոսը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով: Երիտասարդը ձերբակալվել է։ Կատարվում է քննություն:
    16:53
    18.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Եվրոպայի չեմպիոն Կարեն Ավագյանն ամուսնացել է
    Ծանրամարտի Եվրոպայի գործող չեմպիոն Կարեն Ավագյանն ամուսնացել է։ Ընտրյալը Գայանե Անդրեասյանն է։ Հունվարի 15-ին Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում տեղի է ունեցել նրանց պսակադրությունը, որին ներկա են եղել ծանրամարտի հավաքականի բոլոր անդամները։
    16:19
    18.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Չհուսադրող ու վտանգավոր վիճակագրություն․ ԵՊԲՀ ռեկտորը՝ կորոնավիրուսի թվերի մասին
    ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գրել է. «Չհուսադրող ու վտանգավոր վիճակագրություն. COVID-19-ը բացասաբար է ազդում ոչ վարակիչ հիվանդությունների կառավարման արդյունավետության վրա Հանրային իրազեկման լայնածավալ աշխատանք իրականացնելով` ԵՊԲՀ մասնագետները, բազմից նշել են այն մասին, որ COVID-19-ի ազդեցությունն առողջապահության համակարգի վրա չի սահմանափակվում միայն համաճարակային իրավիճակի վատթարացմամբ. այն բացասաբար է անդրադառնում ոչ վարակիչ հիվանդությունների կառավարման արդյունավետության վրա: Համալսարանականների փոխանցմամբ` առվել տարածված, ինչպես նաև, առողջապահության համակարգի բնականոն գործունեության պայմաններում վաղ հայտնաբերման ենթակա կյանքում առաջին անգամ հայտնաբերված չարորակ նորագոյացությունների հայտնաբերման փուլերի վերլուծությունը վկայում է, որ վերջին տարիներին արձանագրված I-II փուլերում հայտնաբերման ցուցանիշների բարելավումը գրանցել է էական հետընթաց՝ 2020 թվականին կազմելով ընդամենը 42%, որը 8.4%-ով ցածր է 2019թ. (50.4%) և 3%-ով 2016թ. տվյալներից: Տվյալների համաձայն` աճել են III և IV փուլերում հայտնաբերված հիվանդության տեսակարար կշիռը, մասնավորապես՝ III փուլում են հայտնաբերվել քաղցկեղի 25.4%-ը, որը վերջին 5 տարիների ամենաբարձր ցուցանիշն է, իսկ IV փուլում՝ 32.6%-ը, որը բարձր է 2019թ. ցուցանիշից, սակայն, այնուամենայնիվ, ավելի ցածր է 2016-2018թթ. տվյալներից: Հիվանդության I-II փուլերում հայտնաբերումը, 2020-ին նախորդ տարվա նկատմամբ առավել մեծ անկում է արձանագրել վահանագեղձի՝ 16.2%-ով, հաստաղու՝ 14.3%-ով, կրծքագեղձի՝ 11%-ով, մաշկի մելանոմայի՝ 10.4%-ով և արգանդի պարանոցի՝ 9.6%-ով քաղցկեղի մասով: Կարևոր է իրազեկ լինել, որ վերոնշյալ քաղցկեղի տեսակները հանդիսանում են այն հիվանդությունները, որոնք հնարավոր է վաղ հայտնաբերել, զանգվածային սքրինինգների և թիրախային հետազոտությունների միջոցով: Հարգելի՛ քաղաքացիներ, գիտնականները պնդում են՝ շարունակե՛ք պահպանել հակահամաճարակային կանոնները, մի՛ խուսափեք պատվաստվելուց»:
    16:15
    18.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սուրեն Պապիկյանը թիկնապահների հետ է ԵՊՀ-ում
    «Hraparak.am»-ը գրում է․ «Երևանի պետական համալսարանում հոգաբարձուների խորհրդի նիստ է մեկնարկել։ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անվտանգության աշխատակիցների հետ արդեն ԵՊՀ-ում է, մասնակցում է նիստին։ Նիստը ռեկտորի հաշվետվության մասին է, որի ընթացքում պիտի տեղի ունենա նաև կառուցվածքի ու հաստիքացուցակի հաստատում»։
    16:11
    18.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այսօրվանից սկսվում է Հայաստանի պատմությունը. Ռոտենբերգը ՀՀ քաղաքացիություն է ստացել
    Այսօր Նատալյա Ռոտենբերգը ստացավ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Այս մասին նա հայտնել է իր էջում տեղադրած տեսանյութում։  Նա Հայաստանի քաղաքացի դարձավ իր ծննդյան տարեդարձի օրը։ «Այսօր պատմական օր է։ Այսօրվանից սկսվում է Հայաստանի պատմությունը»,-տեսանյութում նշում է Ռոտենբերգը։ 
    16:06
    18.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վանդալիզմ՝ Երևանում. պղծել են մատուռում տեղադրված Հիսուս Քրիստոսի տուֆե քանդակը
    «SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ վանդալիզմի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչ-որ մարդիկ կոտրել ու պղծել են ժողովրդին հայտնի՝ գաջի գործարանի հարևանությամբ գտնվող փոքրիկ մատուռի մոտ՝ տուֆե մեծ պատվանդանի վրա տեղադրված Հիսուս Քրիստոսի քանդակի դեմքը, ձեռքերն ու ոտքերը: Պատվանդանի վրա տեղադրված ցուցանակից երևում է, որ մուտքը դեպի Սուրբ Հարություն եկեղեցի է տանում:
    15:48
    18.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՄԻԵԴ-ը ճանաչել է 2008-ի ընտրություններից հետո Փաշինյանի իրավունքների խախտումը
    Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռել է, որ խախտվել է Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը և նրա իրավունքները հարգելու պետության պարտականությունը։ Հայաստանի գործող վարչապետը դրամական փոխհատուցման պահանջ չի ներկայացրել պետությանը, գրում է «Ազատությունը»։ Գործը վերաբերում է այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Փաշինյանի ազատազրկմանը, որը տեղի է ունեցել 2008 թվականի ընտրություններից հետո, երբ Փաշինյանը աջակցում էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին։ Նա անազատության մեջ է պահվել 2009-ի հոկտեմբերից մինչև 2010 թվականի հունվարը։ Վճռում նշված է, որ խախտվել է նաև Փաշինյանի խոսքի, հավաքների ազատության իրավունքը։
    15:46
    18.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ադրբեջանցիներին թույլ են տվել տարին մեկ անգամ այցելել Արցախի օկուպացված տարածքներ
    Ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի օկուպացված շրջաններ այցելել միայն տարին մեկ անգամ։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»՝ հղում անելով երկրի ավտոմոբիլային տրանսպորտի պետական ծառայության ղեկավար Անար Ռզաևին և նշում, որ ավտոբուսի տոմսերը հնարավոր կլինի պատվիրել միայն էլեկտրոնային եղանակով՝ 10-40-մանաթով, իսկ մի շարք քաղաքացիներին՝ պատերազմի մասնակիցներին, մահացածների հարազատներին տոմսերը կտրամադրվեն անվճար: «Այդ տարածքներ հնարավոր կլինի այցելել տարին մեկ անգամ։ Ուղևորներին տրամադրվում է դժբախտ պատահարներից ապահովագրություն»,- հայտարարել է Ռզաևը։ Ավտոբուսները Արցախի տարածքով կանցնեն ոստիկանության ուղեկցությամբ։ Ադրբեջանի օկուպացված տարածքներ մեկնող ավտոբուսների վարորդները նախապես ականային անվտանգության դասընթաց են անցել, դրա մասին էլ կխոսեն տրանսպորտային միջոցների սրահներում, կիրազեկեն նաև ադրբեջանցիներին, եթե վերջիններս ցանկանան երթևեկել Արցախ։ Ըստ նույն աղբյուրի՝ հունվարի 24-ից կիրականացվեն Բաքու-Շուշի, Բաքու-Աղդամ, Ահմեդբեյլի-Շուշի միջքաղաքային ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումները, Վարանդա-Շուշի, Բարդա-Աղդամ միջազգային օդանավակայաններում ևս փոխադրումներ կիրականացվեն։
    15:38
    18.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մեծ Բրիտանիան երեք ինքնաթիռ սպառազինություն Է ուղարկել Ուկրաինա. «Ֆոկուս»
    Մեծ Բրիտանիան երեք ինքնաթիռ սպառազինություն Է ուղարկել Ուկրաինա այն բանից հետո, երբ նախօրյակին այդ մատակարարումների մասին հայտարարել Է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության ղեկավար Բեն Ուոլեսը: Այսօր՝ հունվարի 18-ին, այդ մասին հաղորդել Է ուկրաինական «Ֆոկուս» հանդեսը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության համապատասխան որոշումից հետո հունվարի 17-ին Լոնդոնից Ուկրաինա Է ժամանել երկու ինքնաթիռ՝ զենքով: «Այսօր առավոտյան Կիևում վայրԷջք Է կատարել երրորդ ինքնաթիռը՝ հակատանկային զենքով»:
    15:33
    18.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Եթե գործազրկության մակարդակով մենք առաջին տեղն ենք գրավում, ինչպե՞ս կարելի է ասել, որ մեր տնտեսության վիճակը լավ է․ Արթուր Խաչատրյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նիստի ժամանակ հայտարարեց, թե Համաշխարհային բանկի վիճակագրությամբ՝ նախկին Սովետական 15 հանրապետությունների մեջ Հայաստանը գործազրկության մակարդակով զբաղեցնում է 1-ին տեղը՝ 20,21 տոկոս: «Այսինքն՝ եթե գործազրկության մակարդակով մենք առաջին տեղն ենք գրավում, ինչպե՞ս կարելի է ասել, որ մեր տնտեսության վիճակը լավ է»,- հարց հնչեցրեց պատգամավորը: Նրա խոսքով՝ 2020 թվականին Հայաստանի տնտեսությունը 7,4 տոկոսով «ընկել է». 2021-ին ակնկալվում էր 6,5 տոկոս աճ, աճը կկազմի 4-ից 4,5 տոկոս: Ընդդիմադիր պատգամավորը նշեց, թե գնաճը 7,7 տոկոս է, որից սննդամթերքի աճը 12,9 տոկոս է, բանջարեղենը՝ 40 տոկոս: «Այսպես որ շարունակվի՝ մի աման բորշը մի քանի ամիս հետո դառնալու է դելիկատես՝ միս, կաղամբ, գազար, ո՞վ է այդպես բան իրեն թույլ տվել. հացն էլ տասը տոկոսով է թանկացել»,- նշեց նա: «Հայաստան» խմբակցության պատգամավորն ասաց, թե բիզնեսը գերադասում է Հայաստանում ներդրում չկատարի. բանկային համակարգում ավանդների վրա 720 միլիարդ դրամ փող է «նստած». բիզնեսը գերադասում է փողը պահի բանկային համակարգում: «Ո՞նց է բա մեր տնտեսության վիճակը այսքան լավ, կբացատրե՞ք, հույս մի տվեք, բացատրեք տնտեսագիտական տերմիններով, խնդրում եմ, բանականության, ոչ թե խցանումների տրամաբանությամբ բացատրեք՝ ո՞նց է մեր տնտեսության վիճակը լավ»,- ասաց Խաչատրյանը:
    14:42
    18.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Տղերքը զոհվեցին, կարևորը թուրքերը գան, էստեղ բուժվե՞ն. Գեղամ Նազարյան
    «Մի փորձեք ապրել այնպես, կարծես թե պատերազմ չի եղել։ Չի կարելի ապագա կառուցել այն մտքով, որ նման բան չի եղել, որ ոչինչ, թե տղաները զոհվեցին, կարևորը՝ թուրքերը կգան, ՀՀ-ում կբուժվեն»,- ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից ինչ-որ արձագանք լսվեց, ինչին ի պատասխան Նազարյանը մատնացույց արեց պատգամավորներից մեկին ու ասաց․ « Ասել եք․․․ես էլ գիշերը տեսա այդ հարցազրույցը և ցնցվեցի, որ նման մտքեր են հնչում»։
    14:34
    18.01.22
    Ավելին