Լրահոս
2022-01-12
-
ՀայաստանԳեղարքունիքում 3 զոհ ունենք. 2 վիրավոր զինծառայողների վիճակը կայուն էԳիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել: Վերին Շորժայի ու Նորաբակի ուղղությամբ ադրբեջանցիները դադարել են կրակել: Թշնամու սադրանքից հետո Պաշտպանության նախարարությունը հայտնել է 3-րդ զոհի մասին:Ավելին13:2912.01.22 -
ՀայաստանՌուդիկը երազում էր հյուրանոցների իր սեփական ցանցն ունենալու մասին«Children of Armenia Found» Սմարթ կենտրոնը գրում է, որ Ռուդիկը կենսուրախ էր, հումորով, չափազանց աշխատասեր, ընկերասեր, ձգտումներով ու նպատակներով լի։ Մոտ մեկ տարի է՝ Ռուդիկը ծառայում էր ՀՀ ԶՈՒ-ում ու այդ առաքելությանը վերաբերվում մեծ պատասխանատվությամբ ու գիտակցումով։ Երեկ՝ հունվարի 11-ին, նույն պատասխանատվությամբ ընկավ մարտի դաշտում։ Աշխատասեր ու համառ Ռուդիկը երազում էր մի օր հյուրանոցների իր սեփական ցանցն ունենալ։ Դրանք կլինեին Հայաստանում, Ֆրանսիայում և Գերմանիայում։ Ֆրանսիայում Ռուդիկի սիրտը գրավել էր Էյֆելյան աշտարակը, իսկ Գերմանիայում՝ զարգացած տնտեսությունն ու արդյունաբերությունը։ Դե իսկ Հայաստանն իրենն էր։ Ծառայությունն ավարտելուց հետո Ռուդիկը պիտի սովորեր Վանաձորի պետական համալսարանի Կառավարում բաժնի առաջին կուրսում։ «Շարունակելու եմ ինքնակրթվել ու զարգանալ»,- ասում էր նա։Ավելին13:0412.01.22 -
ՀայաստանՓաշինյանն ու Պուտինը քննարկել են Ղարաբաղում տիրող իրավիճակըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ․ «Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը՝ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ընթացքի վերաբերյալ։ Նշվել են խաղաղապահ կոնտինգենտի արդյունավետ համակարգված գործողությունները, որոնք նպաստել են հանրապետությունում իրավիճակի կարգավորմանը»,- հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և պայմանավորվածությունների կատարման որոշ հարցեր, որոնք արձանագրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։Ավելին13:0412.01.22 -
ՀայաստանԴավոյանը չդադարեց սթափության կոչ հնչեցնել մինչև իր կյանքի վերջըՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել անվանի բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ։ «Խորը ցավով տեղեկացա մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան մասին։ Ռազմիկ Դավոյանը ոչ միայն ճանաչված բանաստեղծ էր, այլև իր երկրի կյանքով, դժվարություններով մտահոգ հասարակական գործիչ, որը չդադարեց սթափության կոչ հնչեցնել մինչև իր կյանքի վերջը։ Ցավակցություններս եմ հայտնում Ռազմիկ Դավոյանի ընտանիքի անդամներին և հարազատներին»,- նշված է ՀՀ երկրորդ նախագահի ցավակցական ուղերձում։Ավելին13:0212.01.22 -
ՀայաստանՔերոբյանը պնդում է՝ խցանումները տնտեսական ակտիվության ցուցանիշ ենԷկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ զրույցում ուշագրավ արձանագրում է արել: Հարցին՝ Ամանորից հետո մարդիկ աշխատանքի գնացին ամսի 3-ին, տնտեսական ի՞նչ էֆեկտի եք սպասում՝ նա պատասխանել է. «Ես կես կատակ արտահայտություն անեմ՝ հունվարի 3-ին, ժամը 4-ին հանդիպում ունեի ու այն մարդը, որը պետք է գար, 10 րոպե ուշացավ: Եկավ ասաց՝ խցանում էր, դրա համար էլ ուշացա, որը երբեք Հայաստանում չէր եղել հունվարի 3-ին: Եվ ես կարծում եմ, այն տնտեսական աշխուժությունը, որը մենք արդեն տեսնում ենք, հույս է տալիս ասել, որ մենք բավական լավ, առույգ կսկսենք տարին»: Լրագրողների զարմանքին՝ փաստորեն, խցանումները տնտեսական ակտիվության ցուցի՞չ են՝ Քերոբյանը պատասխանել է. «Հա, իհարկե»: Է՛լ ավելի զարմանքին՝ ո՞նց՝ նախարարը պատասխանել է. «Շատ հանգիստ»: «Aravot.am»-ի դիտարկմանը, թե երկրում ամեն օր ժամը 18-ից մինչև 20-ը խցանումներ են, կարո՞ղ ենք ասել, որ տնտեսական ակտիվությունն այդ ժամերին բարձր է՝ նախարարը պատասխանել է. «Ես օրինակ բերեցի, դուք մանիպուլացնում եք: Օրինակ բերեցի, որը կես կատակ, կես լուրջ էր, բայց նաև ցույց էր տալիս մի բան, որը երբեք Հայաստանում չէր եղել հունվարի 3-ին: Այդ օրինակով կարող ենք ցույց տալ, որ կա որոշակի տարբերություն նախորդ տարիների համեմատ: Հիմա, երբ դուք բերում եք ժամը 6-8-ի օրինակը, ամեն օր եթե ժամը 6-8-ը խցանում կա ու դա եղել է նախորդ տարի ու դրանից մի քանի տարի առաջ, դա աննախադեպ չի»:Ավելին12:5912.01.22 -
ԱռողջապահականՎրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5596 նոր դեպք«stopcov.ge» կայքը գրում է, որ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 596 նոր դեպք: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 973 909 դեպք: Ապաքինվել է ևս 2 946 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 919 367: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 47 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 14 311։ Երկրում ընդհանուր կատարվել է 2 577 637 պատվաստում, օրական՝ 10 688:Ավելին12:5512.01.22 -
ԱռողջապահականԱրցախում կորոնավիրուսային հիվանդության 12 նոր դեպք է գրանցվելԱրցախի Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունվարի 11-ին կատարվել է 138 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 12 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 46 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 25-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 549 քաղաքացու հետազոտություն, որից 41-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արձանագրվել է 3 մահ:Ավելին12:5112.01.22 -
ՀայաստանՀակառակորդի կրակոցից ժամկետային 3 զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 13-րդ կետերով, հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցներից երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ: Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. հունվարի 11-ին հակառակորդի կողմից ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական հենակետի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով հրազենային մահացու վնասվածքներ են ստացել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնված` 2002թ.), Վահան Վաչագանի Բաբայանը (ծնված` 2003թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը(ծնված` 2002թ.): Կատարվում է նախաքննություն:Ավելին12:4512.01.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 «Պատերազմը չի ավարտվել». զոհված զինծառայողի գրառումները | 12.01.2022Ավելին12:3012.01.22 -
Հայաստան«Կյանքիս գնով հողս կպահեմ»․ Վահանը զոհվեց կեսգիշերին«News.am»-ը հայտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությունում զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Վահան Բաբայանը Հայաստանի օլիմպիական թաեքվոնդոյի մեծահասակների գործող չեմպիոն էր։ Վահանը նաև Եվրոպայի առաջնության մասնակից էր, եղել է երիտասարդների առաջնության չեմպիոն։ Վահանը բանակ էր զորակոչվել 2021 թվականի ամռանը։ «Շատ էր սպասում ծառայությանը։ Ասում էր՝ կյանքիս գնով հողս կպահեմ։ Վահանը խիզախ էր, ժպտերես, նպատակասլաց, սիրում էր ամեն ինչ կազմակերպել։ Իր հետ եղած տղաներն ասում են, որ եղբայրս ԱԹՍ հարվածից է մահացել է»,- ասել է Վահանի եղբայրը՝ Վոլոդյա Բաբայանը։ Վահանը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից էր։ Սովորում էր Հրազդանի պետական քոլեջի ծրագրավորման բաժնի չորրորդ կուրսում։ Ընտանիքի հետ մի քանի օր առաջ էր շփվել նամակագրության միջոցով։ Վահանն ուներ իրենից մեծ մեկ քույր և եղբայր։Ավելին12:2112.01.22 -
ՀայաստանՈւժ չկիրառել և բովանդակային երկխոսել․ ԵԱՀԿ կոչը Հայաստանին և ԱդրբեջանինԵԱՀԿ-ն կոչ է արել Ադրբեջանին ու Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից ու բովանդակային երկխոսությամբ լուծել Լեռնային Ղարաբաղի շուրջ խնդիրները: ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի խոսնակ Բարտոշ Կեմպինսկին ասել է, որ ուշադրությամբ հետևում են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին ու մտադիր են աշխատել կողմերի հետ՝ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման և կայուն զարգացման համար։Ավելին12:1312.01.22 -
ՀայաստանԱյս պահին սահմանային վիճակը հանգիստ է․ Վերին Շորժայի վարչական ղեկավար«Մեր երեք զինծառայողներն էլ զոհվել են Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա ադրբեջանական սադրանքների հետևանքով»: Այս մասին «Հայլուր»-ի թղթակցին հայտնել է Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը: Նա հաստատել է, որ այս պահին սահմանային վիճակը հանգիստ է, վերջին կրակոցը երեկոյան է հնչել:Ավելին12:1012.01.22 -
ՀայաստանՊատերազմը չի ավարտվելՊաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երեկ՝ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։ Ռուդիկը, ով Ալավերդիից էր, 2020թ․ նոյեմբերի 10-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատերազմը չի ավարտվել... Յուրաքանչյուր հայ` մեծ ու մանուկ, կին, թե տղամարդ, ամեն մեկս զինվոր ենք: Այս պատերազմը դարերի պատմություն ունի, որը պետք է ավարտվի մեր հաղթանակով: Հաղթանակ, որը կտրվի ոչ միայն զենքի, այլ նաև գիտելիքի ու միասնականության շնորհիվ: ❗Դիմում եմ աշակերտներին ու ուսանողներին: Այսուհետ սովորում ենք մեր առավելագույն ուժերի չափով, ոչ թե ուղղակի դիպլոմի կամ հետագալում աշխատանք ունենալու համար: Ուսուցչին/դասախոսին պիտի պահանջենք մեզ կրթել, մեզ կիրթ սերունդ է անհրաժեշտ: Միջազգային մրցույթների առաջին հորիզոնականները մեր դրոշին են սպասում: Հիշեք․ Հայաստանը դեռ շատ է ունենալու կրակի ճիշտ հաշվարկողների կարիք, շատ է ունենալու լավ բժիշկների, լավ շինարարների ու ճարտարապետների կարիք, լավ տնտեսագետների կարիք: Եվ այս ամենը կպսակվի հաջողությամբ, եթե չդադարենք մեր ներուժն ուղղել կրթելու և կրթվելու վրա: Ես հավատում եմ քեզ՝ իմ հայ ազգի ներկայացուցիչ: Մենք կհանդիպենք տարիներ անց, մեր երկիրը շենացնելու ժամանակ: Ու թե ամբողջ աշխարհն էլ գերեզման դառնա, մեկ է, վերջին ծաղիկ դնողը հայն է լինելու։ Պատերազմը չի ավարտվել...»,- գրել էր տղան։Ավելին11:5512.01.22 -
Հայաստան18, 19 տարեկան երեխեքը չպետք է առաջնագծում լինեն․ ԱբրահամյանՔՊ-ական նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանն առաջարկում է համախմբվել ու պահանջել օր առաջ դուրս բերել առաջնագծից ժամկետային զինծառայողներին․ «Երեկվանից ունենք արդեն երրորդ զոհը (ըստ` ՊՆ այսօրվա հաղորդագրության) բոլորը 18, 19 տարեկան երեխեք, որ չէին հասցրել կյանք տեսնել, գուցե չէին հասցրել անգամ սիրահարվել... ու մենք մեր ցավը կարտահայտենք այս հարթակում, կզայրանանք, անզորությունից կգոռանք ու վերջ, կանցնենք մեր առօրյա խնդիրներին, մինչդեռ պետք է իրապես գործել, այլևս անթույլատրելի է»,- գրել է նա։ Աբրահամյանն ընդգծել է՝ պետք է համախմբվենլ ու պահանջել, որ մոբիլիզացնեն հնարավոր ողջ ներուժը, անցնել խիստ խնայողական ռեժիմի, բացառել այս պահին ոչ խիստ անհրաժեշտ ծախսերը, բացառել որևէ պարգևավճար, հաստատել բացառապես խիստ անհրաժեշտ գործուղումները և բյուջեի հիմնական ռեսուրսը ծախսել պայմանագրային զինծառայողների ներգրավման և այդ կարողության մեծացման վրա օր առաջ դուրս բերել առաջնագծից ժամկետային զինծառայողներին։ «18, 19 տարեկան երեխեքը չպետք է առաջնագծում լինեն, մի ողջ սերունդ այսպես կորցնելու իրավունք չունենք»,- նշել է նա։ Աբրահամյանը կոչ է արել հրատապ դիմել միջազգային դերակատարներին սահմանի ողջ երկայնքով անվտանգության գոտիներ ստեղծելու ու ԵՄ կամ ԵԱՀԿ մոնիթորինգային խմբեր ձեւավորելու համար, ինչպես արվում էր Վրաստանում` սահմանային հիմնական լարված հատվածներում։ «Վստահ չեմ, թե ԱԳՆ և ԱԺ պաշտոնյաները այս ուղղությամբ բավարար քայլեր ձեռնարկել են (երեկ ԱԳՆ-ն, հերթական անգամ, գրել է հայելային հետքաշման մասին, որն այս ամիսների ընթացքում հստակ ցույց տվեց, որ ոչ միայն անօգուտ է, այլև` կրկնապատկում է Ալիևի սանձարձակությունը), այս պատճառով կարծում եմ պետք է ոչ թե այս հարթակում զայրույթ գեներացնենք ու լացուկոծ դնենք, այլ հանրային պահանջ ձևավորենք, ցույցեր ու հավաքներ կազմակերպենք, նամակներ և հանրագրեր ուղարկենք` պահանջելով անվտանգության գոտու ստեղծումը և մոնիթորինգային խմբերի հրատապ ներգրավումը։ Այլևս չենք կարող այսպես ամեն օր կարդալ լուրեր զոհերի մասին, գործել է պետք։ Գիտեմ, որ կասեք պահանջները կարող են շատ ավելին լինել, ես այս երկուսն առանձնացրել եմ որպես այս պահին լիովին իրականանալի և արագ իրագործելի լուծումներ, բայց կարող եք նաև ավելացնել»,- եզրափակել է նախկին պատգամավորը։Ավելին11:5012.01.22 -
ՀայաստանԱլիևը կամ պետք է հստակ ընտրություն կատարի, կամ նրա փոխարեն կկատարեն․ ամերիկագետԱմերիկագետ Սուրեն Սարգսյանը գրում է, որ Ալիևը պարտքեր ունի, որոնք պետք է վերադարձնի․ «Իր հաղթանակով նա պարտք է Թուրքիային, Իսրայելին, Պակիստանին և այլն: Հաստատ իրենից փող չեն ուզելու: Իսրայելն ուզելու է հակաիրանական հստակ գործողություններ, Թուրքիան՝ հակառուսական, Պակիստանն էլ՝ ասենք հակահնդկական: Կա Ժամանակակից Օսմանյան կայսրության ձևավորման գործընթաց: Կա նաև Մյութենական պետության ձևավորման գործընթաց և այս երկուսն էլ Ադրբեջանին փորձելու են տանել իրենց ազդեցության գոտի: Այսինքն Ալիևը ինչ որ մեկին պետք է վերջում «գցի»: Այս կայսրությունների կերտման ընթացքում Թուրքիա-ՌԴ մրցակցության ամենաբարդ կռվախնձորը լինելու է հենց Ադրբեջանը (Ղազախստանի հարցը կարծես լուծվեց՝ ձախողելով թյուրքայան աշխարհի նախագիծը) Ռուսաստանը սկզբում փորձելու է Ադրբեջանին տանել ԵԱՏՄ, իսկ Թուրքիան փորձելու է թույլ չտալ: Ինչպես արաբական, այնպես էլ թյուրքական աշխարհում հեղափոխությունները և հեղաշրջման փորձերը մեծ հավանականություն ունեն (տես Ղազախստանն ու Թուրքիայի հեղաշրջման բազմաթիվ փորձեր): Ալիևը որևէ արաբական երկրի առաջնորդից լավ դիկտատոր կամ ավելի խելացի առաջնորդ թող չլինի: Եթե Քադաֆիին, Մուբարաքին գցել են, հաստատ Ալիևն ավելի ուժեղ տղա թող չլինի: Համաձայն եմ մասնագետների հետ, որ այսօր ներքին կամ արտաքին խաղացողների կոնսենսուս (կամ կոնսենսուս-1) չկա Ադրբեջանում հեղափոխության համար: Բայց Ալիևը կամ պետք է հստակ ընտրություն կատարի, կամ նրա փոխարեն կկատարեն»։Ավելին11:4512.01.22 -
Հայաստան«BMW» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կան տուժածներԱրտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր՝ հունվարի 12-ին, ժամը 07։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել՝ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Երազ» այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Toyota Altezza» մակնիշների ավտոմեքենաները. վերջինս բախվել է արտաքին լուսավորման սյանը և մոտակա տան պատին, իսկ «BMW» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։23-ին, մարվել՝ 08։26-ին։ Ավտոմեքենան այրվել է։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներ Ն․ Գ․-ն (ծնված 1992 թ․), Գ․ Գ․-ն (ծնված 1969 թ․) և Ն․ Դ․-ն (ծնված 1994 թ․) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։Ավելին11:2212.01.22 -
ՀայաստանՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ:ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Խոր վշտով ընդունեցի ժամանակակից հայ պոեզիայի ամենաակնառու դեմքերից մեկի՝ անվանի բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի մահվան լուրը: Դավոյանը մեծ ավանդ ունի արդի հայ քնարերգության զարգացման գործում: Նրա ստեղծագործությունները տասնամյակներ շարունակ, ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ Հայաստանի անկախության շրջանում, ընդունվել և սիրվել են ընթերցողների կողմից, թարգմանվել աշխարհի տարբեր լեզուներով և ճանաչում գտել նաև օտարալեզու գրասերների շրջանում: Մտավորականի իր շիտակ կեցվածքով նա երբեք անհաղորդ չի եղել մեր պետության ու ժողովրդի ձեռքբերումներին ու խնդիրներին: Անդառնալի կորստի կապակցությամբ խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ռազմիկ Դավոյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և անվանի մտավորականի բազմահազար ընթերցողներին»:Ավելին11:1912.01.22 -
ՀայաստանԱրթուրը Գյումրիից էր․ երեկ զոհված տղան ըմբշամարտիկ էրՀայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով նախօրեին զոհված 20–ամյա շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը Գյումրի քաղաքից էր։ Արթուրը բանակ էր զորակոչվել 2021 թվականի մարտին, նա քույր ու եղբայր ունի։ Արթուրը ըմբշամարտիկ էր։ Երեկ՝ հունվարի 11–ին, ուշ երեկոյան, ՊՆ–ն հաղորդեց, որ ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով սկիզբ առած մարտական գործողություններում հայկական կողմն ունի երկու զոհ՝ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։ Այսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդեց ևս մեկ զոհի մասին․ շարքային Վահան Վաչագանի Բաբայանը (ծնվ. 2003թ.) նույնպես զոհվել է։Ավելին11:0612.01.22 -
ՀայաստանՄեր տղերքը գնացին պատվով, իսկ ձեր վախկոտները կգնան անհիշատակ44-oրյա պատերազմում զոհված Սիփան Սողոմոնյանի մայրը՝ Կարինե Սողոմոնյանը, դիմում է բոլորին՝ ասելով, որ հանգիստ թողեք տղաներին․ «Ու դեռ ինչքան դուք պետք է զոհեք մեր երեխեքին։ Հերիք է, անաստվածնե՛ր, ի՞նչ են արել ձեզ այս տղերքը ,չեք թողնում 18 տարուց ավել ապրեն։ Ի՞նչ եք ուզում մեր տղերքից, կոտորեցիք, մսաղաց արեցիք, պրծաք։ Հերիք է, հանգիստ թողեք մեր տղերքին։ Հիմա ձեր տղերքի հերթն է, տարե՛ք սահման, ու երբ որ զոհվեն, մենք էլ կասենք լույսերի մեջ մնաք ու կանցնի կգնա։ Դե սկսե՛ք, դուք էլ զգացեք, թե այդ կյանքը ոնց է շարունակվում հազարավոր ընտանիքներում, ապրում են հուշերով և նկարներով։ Ձեզ ո՞վ է ասել, որ ձեր տղերքը մեր տղերքից լավն են։ Չէ՛, ասեմ ավելին, մեր տղերքը գնացին պատվով, իսկ ձեր պախկված ու վախկոտների վերջը ավելի վատ կլինի․ կգնան անհիշատակ...»,- գրել է զոհված զինծառայողի մայրը։Ավելին10:5412.01.22