Լրահոս
2022-01-12
-
Հայաստան«Ուջանցի Հարութիկը» կրակել է մատուցողուհու վրաԵրեկ՝ հունվարի 11-ին, կրակոց է հնչել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Երևանի 103 շտապօգնության բժիշկների 21-րդ բրիգադը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնում է, որ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են՝ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Գայանե Մ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Ռշտունի փողոցում գործող գարեջրատնից: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները, ապա նրանց միացած քննչական կոմիտեի քննչական բաժնի խումբը դեպքի վայրում հայտնաբերել են 1 հատ 7.62 մմ տրամաչափի պարկուճ, 1 գնդակ և արնանման հետքեր: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Արագածոտնի մարզի բնակիչ «Ուջանցի Հարութիկն» է:Ավելին10:1412.01.22 -
ՀայաստանՕրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրով«Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանին իրավապահները եւ քաղաքական թիմը բացատրել են, որ երեկվա լարվածությունն ուղիղ առնչություն ունի Ղազախստան ուղարկված զորամիավորման հետ: «168 Ժամ» ՊՆ կայքից հեռացրել են Արցախյան առաջին պատերազմի տարեգրությունը: «Ժողովուրդ» Օրերս պաշտոնից ազատվել է խաղաղապահ զորքերի հրամանատար Արտակ Տոնոյանը: Նրա փոխարեն պաշտոնի են նշանակել երիտասարդ մի նոր զինվորականի, որը մինչ այդ աշխատում էր ՊՆ հետախուզության վարչությունում: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Էդգար Էլբակյանի հետ:Ավելին10:0012.01.22 -
Հայաստան«Էնքան վիրավորական ա՝ որդուս զոհվելուց հետո գնացինք բանկ, մեզ ասացին՝ կորոնավիրուսային ներման տակ կգցենք»ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը երեկ՝ հունվարի 11-ին, ԱԺ ում արտոնություն տալու մասին քննարկման ժամանակ ասել է․ «Վիրավորական ա․ որդուս զոհվելուց հետո գնացինք բանկ, մեզ ասացին՝ կորոնավիրուսային ներման տակ կգցենք»։Ավելին08:2912.01.22 -
ՀայաստանԱրցախը արժեք է, ոչ թե՝ բեռ․ Ռոբերտ Քոչարյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրում է, որ նախագահ Քոչարյանի՝ 2019թ. հունիսի 24-ի հարցազրույցում արված «Արցախը արժեք է, ոչ թե՝ բեռ» նախազգուշացումը այդ օրերին գուցե շատերի համար պարզապես գեղեցիկ նախադասություն էր, որը հետո այլևս դառը իրականություն դարձավ․44 ««Արցախը Հայաստանի անվտագության լուրջ բաղադրիչն է, առանց Արցախի Հայաստանը չափազանց կթուլանա: Այս իշխանությունը մտածում է, որ Արցախը բեռ է, իսկ երբ մտածում ես, որ ինչ-որ մի բան քեզ համար բեռ է, այլ ոչ թե արժեք, դու ենթագիտակցորեն մտածում ես՝ ոնց այդ բեռից ազատվել: Հայաստանն առանց Արցախի ոչ մի բան չի կարող անել, բայց Հայաստանը Արցախի հետ լրիվ այլ է, միասին լուրջ խաղացող են տարածաշրջանում: Հիմա մենք ուզում ենք հանգիստ, մի փոքր Հայաստանով մնալ ու մի քանի տարվա ընթացքում Թուրքիայի ֆիլիալը դառնա՞լ, թե՞ ուզում ենք տարածաշրջանում լուրջ դերակատար լինել: Առանց Արցախի այդ դերակատարը դու երբեք չես լինի: Նույնիսկ քո մասին մոռանալու են։ Արցախը ոչ թե բեռ է, այլ՝ արժեք, եթե դուխովը ոչ թե գլխարկիդ է գրված, այլ ճակատիդ, ուրեմն դա բեռ չէ, այլ՝ արժեք, որ պետք է արժանապատվությամբ տանես և հասնես չափազանց լուրջ նպատակների». Ռ. Քոչարյան 24.06.2019թ. Հ.Գ. Նախագահի այս հարցազրույցի հաջորդ օրը նա կալանավորվեց»,- գրել է պատգամավորը։Ավելին08:2312.01.22 -
ՀայաստանՄեքենան գլորվել է ձորը․ կա վիրավորՀՀ Արտակարգ իրավիճաակների նախարարությունը հայտնում է, որ հունվարի 11-ին, ժամը 21։37-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 125-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Բ., ծնված 1970 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 15 մ): Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:Ավելին08:2112.01.22 -
ՄիջազգայինՆախագահը սիրեկան ունի․ անհայտ անձը զանգահարել է Ֆրանսիայի առաջին տիկնոջըՖրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնն անհայտ անձից զանգ է ստացել։ Զանգահարողը պնդել է, որ նրա ամուսինը՝ նախագահ Էմանուել Մակրոնը, գեյ սիրեկանի հետ է: «Daily Mail»-ը հայտնում է՝ չնայած առաջին տիկնոջ բոլոր բջջային սարքերում բարձր մակարդակի անվտանգությանը, անծանոթին հաջողվել է զանգահարել 68-ամյա կնոջը և ասել. «Ես գիտեմ, որ քո ամուսինը հենց հիմա տղամարդու հետ է»: Պարբերականը մանրամասնում է, որ այս մասին հայտնի է դարձել Ֆրանսիայի ամենահայտնի հեռուստաալիքի՝ «BFM»-ի եթերում նոր վավերագրական ֆիլմի ցուցադրությունից: Սենատոր Ֆրանսուա Պատրիատը, որը Մակրոնի En Marche կուսակցության անդամ է, հաստատել է, որ տիկին Մակրոնը շատ վատ է զգացել և ցնցվել է այս հեռախոսազանգից հետո:Ավելին08:1512.01.22 -
ՀայաստանՀայկական կողմը 3 կորուստ ունի․ Վահանը նույնպես զոհվել է«Ազատագրում» շարժման տելեգրամյան ալիքը հայտն, որ ում է, որ Վարդենիսում զոհվել է ևս մեկ հայ զինծառայող: Ալիքը հրապարակել է զոհված զինծառայողի անունն ու լուսանկարը։ Ադրբեջանական սադրանքի արդյունքում զոհված երրորդ զինծառայողը՝ Վահան Բաբայան է։ Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր երկու զոհի և երկու վիրավորի մասին։Ավելին08:0212.01.22 -
ՀայաստանՀՀ ԱԳՆ հայտարարությունը հունվարի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հունվարի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ՝ դատապարտելով Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները․ «Խստորեն դատապարտում ենք այսօր՝ հունվարի 11-ին, ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ուղեկցված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, ինչի հետևանքով զոհվել են ՀՀ ԶՈՒ զինծառայողներ Արթուր Արտյոմի Մխիթարյանը և Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը, ևս երկու զինծառայողներ վիրավորվել են: Խորին ցավակցություն ենք հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորված զինծառայողներին: Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների սադրանքը հերթական դրսևորումն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի շարունակական ոտնձգությունների, որոնք սկիզբ են առել 2021թ․ մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցմամբ և շարունակվել պարբերական զինված հարձակումներով։ Հայաստանի Հանրապետությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ պաշտոնական Բաքուն, շարունակելով ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը, և խաթարում տարածաշրջանային անվտանգությունը: Հայկական կողմը բազմիցս նշել է, որ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու միջոցներից մեկը կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի երկայնքով միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկումը: Ադրբեջանական իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ սադրիչ գործողություններից և կատարել Սոչիի եռակողմ հայտարարությամբ և բրյուսելյան հանդիպման արդյունքներով ստանձնած՝ տարածաշրջանում կայունության հաստատման հանձնառությունը»,- ասված է հայտարարության մեջ։Ավելին00:2412.01.22
2022-01-11
-
ՀայաստանԻսկ մեզ՝ խելամտություն, որ գիտակցենք վերջապես, որ մենք չունենք ընտրություն խաղաղության և պատերազմի միջևՔՊ-ական նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը դիմում է հրամանատարներին և զինվորներին․ «Սիրելի հրամանատարներ և զինվորներ, ուշադիր եղեք միմյանց նկատմամբ, որպեսզի մենք ոչ մի կորուստ չունենանք: Քանակի դեմ՝ որակով. սա է մեր նշանաբանը: Պահպանեք ձեզ: Եվ անպայման նամակ գրեք ձեր ծնողներին: Լավ նամակ: Փոստի վիճակը ես կբարելավեմ: Բարի ծառայություն ձեզ, և հաղթանակ: Սպարապետ Վազգեն Սարգսյան, 1997 թ. մարտ Հ.Գ. 2022 թիվը մեկնարկեց ադրբեջանական հերթական ագրեսիայով, որի հետևանքով ունենք երկու զոհ՝ շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։ Հավերժ փառք... Իսկ մեզ՝ խելամտություն, որ գիտակցենք վերջապես, որ մենք չունենք ընտրություն խաղաղության և պատերազմի միջև, քանի որ մեզ արդեն պարտադրված է պատերազմ, քանի որ մեր հակառակորդը չի հանգստանալու և չի կշտանալու, քանի որ նպատակը հայկական պետության վերացումն է, քանի որ Արցախից հետո թիրախը Սյունիքն է, հետո՝ Գեղարքունիքը և այդպես շարունակ: Այս պարզ ճշմարտությունը չգիտակցելը, դրան համարժեք չպատրաստվելը, դա չկանխելը, այլ փոխարենը ինքնախաբեությամբ զբաղվելը ու կեղծ դիսկուրսներ ստեղծելը միայն ու միայն նոր կորուստների է բերելու մեր պետության համար...Ադրբեջանին զսպողը Հայոց բանակն է, այսօր էլ դա ևս մեկ անգամ ապացուցվեց»,- գրել է Հայրապետյանը։Ավելին22:4111.01.22 -
ՀայաստանԱյսօր զոհված Ռուդիկ Ղարիբյանն Ալավերդիից էր․ ընտանիքն ապրում է անապահով պայմաններումԺամեր առաջ ՊՆ-ն հայտնեց, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։ «ArmLur.am»-ին հայտնի է դարձել, որ Ռուդիկ Ղարիբյանն Ալավերդիից էր։ Ուներ մեկ քույր։ Նրանց ընտանիքն ապրում է անապահով պայմաններում։Ավելին22:3211.01.22 -
ՀայաստանԱդրբեջանի իշխանությունները պատասխանատվություն են կրում ՀՀ 2 զինծառայողի սպանության համարՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվություն են կրում ՀՀ 2 զինծառայողի սպանության ու այլ զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու, ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգությունը խաթարելու համար․ Այսօր՝ ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը հատկապես ինտենսիվ կրակ են բացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորաբակ, Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի հարևանությամբ տեղակայված ՀՀ Զինված ուժերի դիրքերի ուղղությամբ: Հրետանին լսելի է եղել նաև Կութ գյուղում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած փաստերը հաստատում են, որ կրակը վարվում է առավելապես ադրբեջանական այն դիրքերից, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Խոսքը 2021թ. մայիսի ներխուժումների մասին է: Այդ տեղակայումները ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ են՝ մարդկանց սեփականության իրավունքով պատկանող արոտավայրերում, վարելահողերում ու խոտհարքներում և զուրկ են իրավական որևէ հիմքից: Ասօրվա ադրբեջանական հարձակումները, ինչպես հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, տեղի են ունեցել հրետանի և անօդաչու սարքեր կիրառելով: Ագրեսիվ կրակը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ է՝ քաղաքացիական բնակչության կյանքի ու անվտանգության, մյուս կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով: Ուստի, ՀՀ զինված ուժերը անմիջականորեն պաշտպանում են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը, ապահովում են մարդկանց անվտանգությունը: Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում հանցանքների՝ Գեղարքունիքում այսօր ՀՀ 2 զինծառայողներին սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար, վիրավորում ստացած զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության անվտանգությունը խաթարելու, մարդկանց նկատմամբ ագրեսիայի համար:Ավելին22:2711.01.22 -
ՀայաստանԱմուսինը տանը հայտնաբերել է կնոջ և աղջկա դիերըԱյսօր՝ հունվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս կայարանի 12 շենքի բնակարաններից մեկում դիեր կան։ Գագիկ Շամշյանը հայտնում է, որ դեպքի վայր ժամանած ոստիկանները տանը հայտնաբերել են մոր և դստեր դիերը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ոստիկանության Մասիսի բաժնի ՊՊԾ ծառայողները՝ ավագ ոստիկան Գևորգ Համբարձումյանի գլխավորությամբ սահմանազատել են տարածքը, որպեսզի դեպքի վայրում աշխատեն քննիչներն ու փորձաքրեագետը։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։ Քննիչի որոշմամբ էլ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներին տանը հայտնաբերել է ամուսինը, ով գալով տուն՝ կնոջը՝ 47-ամյա Աննա Մ-ին և աղջկան՝ 27-ամյա Արփինե Ե-ին, հայտնաբերել է մահացած, ապա ահազանգել է «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է մահը, որից հետո բժիշկները տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Մասիսի բաժին։Ավելին22:2111.01.22 -
ՏարածաշրջանՄեկ զոհի մասին է հայտնել ԱդրբեջանըՀունվարի 11-ին Գեղարքունիքի և Քարվաճառի հատվածում տեղի ունեցած բախման ժամանակ ադրբեջանցի զինծառայող է զոհվել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ դա Նազարով Այազ Ազեր օղլին է։Ավելին22:1911.01.22 -
ՀայաստանՀայկական կողմն ունի 2 զոհ, 2 վիրավոր․ սահմանին ինչ իրավիճակ էՀՀ ՊՆ-ն հաստատեց զոհերի մասին լուրը։ Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։ Եվս երկու զինծառայող վիրավոր է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։Ավելին22:0311.01.22 -
ՄիջազգայինՀայկական զորախմբի «գաղտնի» առաքելությունը ՂազախստանումՀայաստանի պաշտպանության փոխնախարարն ասել է, որ «100 զինծառայողը այն թվաքականը չէ, որի բացակայությունը ինչ-որ փոփոխություն ենթադրի սահմանի լարվածության առնչությամբ»:Ավելին21:3511.01.22 -
ՀայաստանԹշնամին ուզում է Արցախը «փակ գոտի» դարձնել հայերի համար, բայց «տյուս չընք կիլան»Արցախի նախագահի օգնականն ասել է, որ Արցախի բնակելի տարածքներից ընդամենը 50 մետր հեռավորության վրա գտնվող ադրբեջանական դիրքերը տեղափոխելու հարցով բանակցում են խաղաղապահների հետ:Ավելին21:2311.01.22 -
Միջազգային«Ծանր, երկարատև, պրոֆեսիոնալ» բանակցություններից հետո Մոսկվան կոշտ է, Վաշինգտոնը՝ լուռՌուսաստանը չի կարողացել ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ ստանալ իր սահմանների անվտանգության համար: Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը խոստովանել է՝ Մոսկվան կոշտ դիրքորոշում է ընդունել բանակցությունների ժամանակ, բայց վերջնագրեր չի ներկայացրել ԱՄՆ-ին:Ավելին21:1811.01.22 -
ՀայաստանՎարդենիսի նորընտիր համայնքապետի փաստաբանը զգուշացնում է ոստիկանությանըՎարդենիսի նորընտիր ավագանու կողմից ընտրված համայնքապետ Ահարոն Խաչատրյանը վաղվանից անցնելու է աշխատանքային պարտականություններին: «Ահարոն Խաչատրյան» դաշինքի փաստաբանն այսօր ասել է, որ եթե ոստիկանները խոչընդոտեն նոր համայքնապետի մուտքը համայնքապետարան՝ կհարստացնեն հանցակազմը:Ավելին21:1711.01.22 -
ԱրցախԲաքուն «գրավում է Արցախը»՝ Google-ում. Netflix-ն «ազատագրում է» Արևմտյան ՀայաստանըԸստ փորձագետների, պաշտոնական Երևանից շատ բան է կախված: Նախկինում Հայաստանից Google ուղարկվող նամակները կանխում էին Ադրբեջանի հակահայկական նպատակները: 2018թ։ հետո Հայաստանն այլևս կանխարգելիչ գործողություններ չի անում:Ավելին21:1611.01.22 -
ՀայաստանՓաշինյանը չի ուզում հանդիպել գերիների հարազատների հետՆիկոլ Փաշինյանը չի ուզում հանդիպել գերիների հարազատների հետ: Գերիների հարազատները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը հստակ ժամկետներ նշի, թե երբ հայրենիք կվերադառնան տղաները:Ավելին21:1511.01.22