Լրահոս

2022-01-07
  • Միջազգային
    Սպանվել է Ղազախստանի ազգային անվտանգության խորհրդի սահմանապահ ծառայության ակադեմիայի պետը
    «Sputnik Ղազախստան»-ը, վկայակոչելով տեղի լրատվամիջոցներին, հայտնում է, որ Ղազախստանի ազգային անվտանգության խորհրդի սահմանապահ ծառայության ակադեմիայի պետը սպանվել է ակադեմիայի շենքի վրա գրոհի ժամանակ։ Բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են գրավել շենքը, ուսումնական հաստատության կուրսանտները նրանց հետ մարտ են վարել։ Մարտերը ղեկավարել է հենց ակադեմիայի պետը։ Ղազախստանի ՆԳՆ հրապարակած տվյալներով` ներկա պահին անկարգությունների 26 մասնակից սպանվել է, շուրջ 3000–ը` ձերբակալվել բռնություններին մասնակցելու համար։
    10:34
    07.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Այսօր Վիկ Դարչինյանի ծննդյան օրն է
    Այսօր՝ հունվարի 7-ին, Վախթանգ (առավել հայտնի՝ Վիկ) Դարչինյանի 46-ամյակն է լրանում։ Դարչինյանը ծնվել է 1976 թվականի Վանաձորում։ Նրա հայրը՝ Ռուբեն Դարչինյանը, եղել է Հայաստանի օլիմպիական ըմբշամարտի մարզիչ։ Վիկը երազում էր դառնալ բռնցքամարտիկ հինգ տարեկանից։ Դարչինյանը Հայաստանի քառակի չեմպիոն է (1997—2000), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (1998), աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր (1998) և Բարի կամքի խաղերի բրոնզե մեդալակիր (1998)։ Պրոֆեսիոնալ ռինգում Դարչինյանը եղել է գերթեթև քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն (2004—2007), 2-րդ գերթեթև քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն (2008—2009)։ 2008-2010 թվականներին Վիկը եղել է նաև 2-րդ գերթեթև քաշային կարգում WBA և WBC վարկածներով աշխարհի չեմպիոն։
    10:30
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ղազախստանում ինտերնետն անջատել են
    «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը փոխանցում է, որ Ղազախստանում կրկին անջատել են ինտերնետը։ Ինտերնետը երկրում անջատել էին նաև հունվարի 5-ին։ Պատչառը երկրում տիրող լարված իրավիչակն էր։ Բացի այդ, չէին աշխատում Ղազախստանի մի շարք տեղեկատվական գործակալությունների կայքերը։ Որոշ տեղեկատվական գործակալությունների կայքերի հասանելության հարցում դժվարություն կա նաև հիմա։ Այն ժամանակ կապը վերականգնվել էր միայն ուշ երեկոյան։
    10:30
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ղազախստանում հայտարարել են, որ ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահները մարտական գործողությունների չեն մասնակցում
    Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաևը հայտնում է, որ ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտը չի մասնակցում մարտական օպերացիաներին․ նրանք պատասխանատու են պետական օբյեկտների պահպանության համար․ «Ներգրավվել է ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ կոնտինգենտը: Առաքելությունը խաղաղապահ բնույթ ունի: ՀԱՊԿ զինվորները մարտական գործողություններին չեն մասնակցում, չեն զբաղվում գրոհայինների ոչնչացմամբ»,- ասել է Աբաևը՝ հավելելով, որ ՀԱՊԿ խաղաղապահները իրականացնելու են պետական օբյեկտների պահպանությունը:
    10:20
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Նախագահի աշխատակազմից պատմել են` ինչ են անում ՀԱՊԿ խաղաղապահները Ղազախստանում
    Ղազախստանի նախագահի աշխատակազմը «Sputnik Ղազախստան»-ին պատմել է երկրում ՀԱՊԿ խաղաղապահների գործողությունների մասին․ «ՀԱՊԿ զինվորականները ռազմական գործողություններին չեն մասնակցում,- ասել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաևը,- խաղաղապահները կիրականացնեն պաշտպանության ու անվտանգության գործառույթներ»։ Նրա խոսքով՝ հունվարի 6-ին ՀԱՊԿ զորախումբն Ալմաթիում պաշտպանության նախարարության ու «Արիստան», «Առլան», «Բերկուտ» ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրել են փողոցների մաքրման ու ազատման աշխատանքներ։ Ղազախստանի ՆԳՆ հրապարակած վերջին տվյալներով` ներկա պահին անկարգությունների 26 մասնակից սպանվել է, շուրջ 3000–ը` ձերբակալվել բռնություններին մասնակցելու համար։
    10:19
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ահաբեկչական վտանգի կրիտիկական մակարդակ Է սահմանվել ամբողջ Ղազախստանում
    Այսօր՝ հունվարի 7-ին, Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի (ԱԱԿ) մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ իշխանությունները ահաբեկչական վտանգի կրիտիկական՝ կարմիր, մակարդակ են սահմանել հանրապետության ամբողջ տարածքում: «Հունվարի 6-ին Նուր Սուլթան քաղաքում Ազգայն անվտանգության կոմիտեի նախագահ գեներալ-մայոր Երմեկ Սագիմբաեւն անցկացրել Է Հանրապետական օպերատիվ շտաբի (ՀՕՇ) նիստ՝ նվիրված ահաբեկչության դեմ պայքարին: ԱԱԿ-ի նախագահի հրամանով Հանրապետության օպերատիվ շտաբի ղեկավարը նախագահի հետ համաձայնեցմամբ Ղազախստանի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանել Է ահաբեկչական վտանգի կրիտիկական կարմիր մակարդակ: Երկրի բոլոր տարածաշրջաններում սահմանվել Է հակահաբեկչական գործողության ռեժիմ»,- մեջբերում Է գերատեսչությանը Կազինֆորմ գործակալությունը: «Տասս»-ը հաղորդում է, որ պետական մարմինների առաջին ղեկավարները ձեռնարկել են միջոցներ՝ նպատակամիտված երկրի իրադրության կայունացմանը և անձի ու պետության դեմ ահաբեկչական սպառնալիքի վերացմանը:
    10:11
    07.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին․ Տերյան
    Այսօր՝ հունվարի 7-ին, Վահան Տերյանի մահվան տարելիցն է։ Հայ նշանավոր բանաստեղծը մահացել է 1920թ․։ Տերյանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները երևան են գալիս դեռ երիտասարդ տարիքից։ Հայ բանաստեղծը հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և դրան հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ՝ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը, լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 35 տարեկան հասակում։ 1914 թ. գրած «Հոգևոր Հայաստան» հոդվածում նա գրում է. «Արդեն թվում է, որ եթե այդ Հայաստան կոչված դժբախտ երկրում ոչ մի հայ չմնա, մենք դարձյալ պիտի այրվենք նույն իղձերով, նույն ցավագին, մեզ համար մի տեսակ կրոնական գունավորում ստացած այդ խնդրով: Մեզ մի տեսակ սրբապղծություն է թվում, երբ մարդիկ մեր ազգի՝ տարիներով ու տասնյակ տարիներով փայփայած գաղափարին մոտենում են սառը մտքով, անտարբեր գիտնականի ոճով: Մենք ուզում ենք ճչալ, որովհետև, երբ ցավ ես զգուն, խոհեմ լինել չես ուզում. մենք ուզում ենք աղաղակել, որովհետև երբ սիրելին տանջվում է, խոհեմության խորհուրդներն անզոր են, իսկ այդ աղաղակի ապարդյուն լինելու մասին չես մտածում»: Տերյանը բարձրաձայն երգում է հայ ժողովրդի ոգու հպարտությունը, խոսում է իր հայրենիքի վերածնության, արքայական խոսքի ու սրբության հավերժական ճանապարհի մասին․ «Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,- Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին: Որպես լեռն է մեր պայծառ, տեսել հազար ձյուն, Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն: Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե'ս- Անհետ կորել, անցել է - չար մշուշի պես: Ասորիքն է եղել մեր թշնամին - ահա' Դաշտ է տեղը և չըկա քար քարի վրա: Ամրակուռ է մեր հոգին - դարերի զավակ Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ: Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք. Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք: Գերված ենք մենք, ո'չ ստրուկ - գերված մի արծիվ, Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ: Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ, Արքայական խոսքը մեր կըմնա հավետ: Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար, Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամեն քար: Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան, Արևի պես, երկի'ր իմ, կըվառվես վառման: Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր: Արիացի'ր, սի'րտ իմ, ե'լ հավատով տոկուն, Կանգնի'ր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն»։
    10:00
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ծայրահեղականները դիրքավորվել են Ալմաթիի «Միր» հեռուստաալիքի շենքում. կան զոհեր
    Ղազախական «Հաբար 24»-ը հաղորդում է, որ Ալմաթիում ծայրահեղականները դիրքավորվել են «Միր» հեռուստաալիքի շենքում․ «Մեր գործընկերները պատմել են, որ իրենց տվյալներով ՝ ամբողջ գիշեր քաղաքում կրակոցներ են լսվել, որոնք այժմ էլ կարելի է լսել Ալմաթիում։ Բացի այդ, Հանրապետության հրապարակում մի խումբ ծայրահեղականներ բարիկադավորել են «Միր» հեռուստաալիքի շենքը, կան զոհեր, զոհվածների մարմինները հենց փողոցում են»,- հայտնել Է հեռուստաալիքի թղթակիցը: «Sputnik Ղազախստանն» էլ իր հայտնում է, որ Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաևի խոսքով` Ալմաթիում բախումների ժամանակ ահաբեկիչների կողմից գործել են դիպուկահարներ հատուկ հրացաններով։
    09:31
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ղազախստանի նախագահն այսօր կդիմի ժողովրդին
    Ղազախական ԶԼՄ-ները հաղորդում են, որ երկրի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևն այսօր` հունվարի 7–ին, հանդես կգա երկրի իրավիճակի վերաբերյալ ուղերձով։ Տեղեկությունը հայտնել են․ «Այսօր ընթրիքի ժամին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդես կգա Ղազախստանի ժողովրդին ուղղված ուղերձով։ Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Բերիկ Ուալին»,- ասել է հաղորդավարուհին «Հաբար 24» հեռուստաալիքի եթերում: Նշվում է, որ ուղերձը կհեռարձակվի Հանրապետական հեռուստաալիքներով։
    09:11
    07.01.22
    Ավելին
2022-01-06
  • Միջազգային
    Գլխատումներ, կրակոցներ, դիակապտություն. Ղազախստանը՝ քաոսի մեջ
    Ղազախստանում բողոքի ալիքը չի հանդարտվում: Մարդիկ կրկին հավաքվում են Ակտաու քաղաքի կենտրոնական հրապարակում: Հավաքվածների մեջ նաև տարեցներ են, կանայք՝ երեխաների հետ:
    22:22
    06.01.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Հացի փողի կարոտ ենք մնալու». Ադրբեջանում թանկացրել են ալյուրն ու հացը
    Ադրբեջանում աննախադեպ թանկացել է հացը: Ցորենի համաշխարհային գների բարձրացման ֆոնին ալյուրի դեֆիցիտ է առաջացել: Պատերազմից հետո առանց այդ էլ աղքատացած Ադրբեջանում շուկաներ են փակվում:
    22:15
    06.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Կարասները լիքը գինի լինի, տաշտի մեջ հաց լինի». Այգազարդի Սուրբ ծնունդը
    Արարատի մարզի Այգեզարդ գյուղում Սուրբ ծնունդն ավանդական տարբերակով են նշել՝ լույսը տնից տուն տարել, հարիսա բաժանել, ընկույզի օգնությամբ չարը քշել, տան փոքրի մեջքին գաթա կտրել:
    22:06
    06.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հույժ կարևոր՝ «պոլիէթիլենային բարեփոխումներ»
    Փաշինյանը հայտարարել է, որ փոփոխությունների ժամանակն է: Փաշինյանի առաջարկած փոփոխությունները քաղաքացիների սրտով չեն: Հետպատերազմյան Հայաստանում ամեն ինչ թանկանում է, իսկ թոշակն ու աշխատավարձը գրեթե նույնն է մնացել, մարդիկ իշխանությունից այլ սպասումներ ունեն:
    21:46
    06.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Շունը չի ապրի». Վարդաշենի անօթևանների կացարանի բնակիչները չեն ցանկանում տեղափոխվե
    Վարդաշենում գտնվող անօթևանների կացարանի բնակիչներին կառավարությունը խորհուրդ է տվել աշխատանք գտնել, տուն վարձել, եթե չեն ցանկանում 4-րդ գյուղ՝ թիվ 1 տուն-ինտերնատ տեղափոխվել:
    21:45
    06.01.22
    Ավելին
  • Հայաստան
    ԱԻՆ-ը՝ Հայաստանի ճանապարհների մասին
    ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ երկրում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    21:02
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Բոլոր նրանք, ովքեր կհրաժարվեն զենքը վայր դնել, կոչնչացվեն. Ղազախստանի ՆԳՆ
    «Sputnik Ղազախստան»-ը, հղում անելով Ղազախստանի ՆԳՆ-ին, հայտնում է՝ ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ զանգվածային անկարգությունների այն մասնակիցները, որոնք չեն կատարի զենքը վայր դնելու պահանջները, կոչնչացվեն։ «Զենքը վայր դնելու օրինական պահանջին զինված դիմադրություն ցույց տվողները կոչնչացվեն»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Ղազախստանում ոստիկանության և Ազգային գվարդիայի ջոկատները ուժեղացված պարեկություն են իրականացնում, տեղադրվել են պահակակետեր, իրավախախտները ձերբակալվում են։
    20:33
    06.01.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «Հպարտ ղազախների ըմբոստությունը արյան մեջ խեղդելու համա՞ր» է Փաշինյանը զորք ուղարկել Ղազախստան
    Փորձագետները նկատում են, որ փողոցով իշխանության եկած Փաշինյանը զորք է ուղարկում մեկ այլ երկիր՝ ժողովրդի ընդվզումը կանխելու համար: Վարչապետի ընդդիմախոսների կարծիքով, դա անսկզբունք մարդու պահվածք է:
    20:03
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Արևմուտքի մեսիջը Մոսկվային՝ «ղազախական» ձևով
    Քաղաքագետներին ղազախական բախումները հիշեցրել են գունավոր հեղափոխությունները, որոնք եղել են հետխորհրդային բոլոր երկրներում, որոշ տեղերում ավարտվել իշխանափոխությամբ: Ռուս քաղաքագետ Կոնստանտին Զատուլինի կարծիքով, Ղազախստանում հեղաշրջում չի լինի։
    19:57
    06.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում
    «Shamshyan.com»–ը հայտնում է, որ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, կա 4 վիրավոր: Նշվում է, որ այսօր` ժամը 16:20-ի սահմաններում, Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են ռուսական պետհամարանիշով Mercedes Brabus և Mercedes C-180 մակնիշի ավտոմեքենաները: 4 վիրավորները տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
    19:26
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ռուսական առաջին ստորաբաժանումները ժամանել են Ղազախստան
    ՀԱՊԿ խաղաղապահ ուժերից ռուսական առաջին ստորաբաժանումները ժամանել են Ղազախստան։ Հաղորդվում է, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորախմբի կազմում Ղազախստան են ուղարկվել ՌԴ օդադեսանտային հատուկ նշանակության ուժերի 45-րդ առանձին բրիգադի ստորաբաժանումները, օդադեսանտային ուժերի Իվանովո և Ուլյանովսկի կազմավորումները։
    18:51
    06.01.22
    Ավելին