Լրահոս
2022-01-06
-
ՄիջազգայինՂազախստանի ԱԳՆ-ն հերքել է օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր կասեցնելու մասին տեղեկությունը«Sputnik Ղազախստան»-ը հայտնում է, որ Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր կասեցնելու մասին տեղեկությունը։ «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադյարովը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղազախստանը կասեցրել է օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր՝ սահմանված արտակարգ դրության հետ կապված:Ավելին17:5806.01.22 -
ՄիջազգայինՄեքսիկական ռիթմեր՝ սթրեսի դեմ հրեշտակների քաղաքումՄեքսիկացիները նորից ցնցել են Լոս Անջելեսում հիմնադրված հին պարասրահի հատակը: Նրանք հին ավանդական պարեր են պարել, ժպտացել, հիշել նախնիներին:Ավելին17:5506.01.22 -
ՄիջազգայինՂազախստանում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում էՂազախստանում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է չգնալ մարդաշատ վայրեր։ Դեսպանությունից հիշեցնում են, որ Ղազախստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված սահմանվել է արտակարգ դրություն և պարետային ժամ (23:00-ից մինչև 07:00): «Խորհուրդ ենք տալիս Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին պահպանել անվտանգության կանոնները, զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց, մնալ հյուրանոցներում (կացության վայրերում)»,- նշվում է հաղորդագրության մեջ:Ավելին17:5006.01.22 -
ՄիջազգայինՂրղզստանը Ղազախստանից տարհանել է իր քաղաքացիներինՂրղզստանի ԱԳՆ հայտարարել է, որ սկսել է տարհանել Ղազախստանի տարածքում գտնվող իր քաղաքացիներին։ «Հաշվի առնելով Ղազախստանում վերջին իրադարձությունները՝ Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը հյուպատոսական-իրավական օգնության շրջանակներում աշխատանք է կատարում պետական սահմանի անցակետերով Ղրղզստանի քաղաքացիներին տարհանելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Տարհանելու նպատակով տրամադրվել են տրանսպորտի միջոցներ, որոնց շահագործման ծախսը պետությունն է հոգում: Ղրղզստանի ԱԳՆ–ն Ղազախստանի տարածքում գտնվող իր քաղաքացիներին կոչ է անում չենթարկվել սադրանքների, խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից և մարդաշատ վայրերից և մնալ բնակության վայրում:Ավելին17:3706.01.22 -
ՄիջազգայինԱլմաթի քաղաքում հրաձգություն է սկսվելՂազախստանի Ալմաթի քաղաքում, որտեղ արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են իրականացվում, հունվարի 6-ին կրակոցներ են հնչել։ «ՏԱՍՍ» գործակալությունը տեղեկացնում է, որ ականատեսները պատմում են՝ Ալմաթիի հրապարակի կողմից ուժեղ պայթյուններ են լսվում։Ավելին17:3506.01.22 -
Հայաստան«Արմենիա» ավիաընկերությունը հերքում է, թե Եգիպտոսում մնացած 152 հայերը բաց երկնքի տակ են«Արմենիա» ավիաընկերության ինքնաթիռն այսօր չի կարողացել Զվարթնոցից ժամանակին Շարմ Էլ Շեյխ տեղափոխել ուղևորների, ըստ պաշտոնական վարկածի՝ Իրանի օդային տարածքի փակ լինելու պատճառով: Թռիչքը հետաձգվել է:Ավելին17:2406.01.22 -
ՄիջազգայինԵվրամիությունն ի գիտություն է ընդունել Ղազախստանի օգնության կոչը ՀԱՊԿ-ին«ՌԻԱ Նովոստի»-ն փոխանցում է, որ ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Ղազախստանի իշխանությունների որոշումը՝ օգնության խնդրանքով դիմել ՀԱՊԿ-ին։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին։ «Այս փուլում կարող եմ ասել, որ մենք ի գիտություն ենք ընդունել նախագահ Տոկաևի որոշումը՝ աջակցություն խնդրել ՀԱՊԿ-ից՝ սահմանափակ ժամկետով Ղազախստան խաղաղապահ ուժեր ուղարկել` իրավիճակի կայունացմանն օգնելու համար»,- ասել է նա։Ավելին17:1906.01.22 -
ՀայաստանԾնվել է արցախյան պատերազմում զոհված տղայի եղբայրըԱյսօր՝ հունվարի 6-ին, Սուրբ Ծննդի օրը, լույս աշխարհ է եկել արցախյան պատերազմում զոհված Մանվել Մանուչարյանի եղբայրը։ Փոքրիկին անվանակոչել են ԷՄԱՆՈՒԵԼ, որը, ըստ աստվածաշնչի, թարգմանաբար նշանակում է «Աստված ձեզ հետ»։Ավելին17:1806.01.22 -
ՀայաստանՓողոցի միջոցով Հայաստանում իշխանություն զավթածը իր ղազախ «հեղափոխական եղբայրների» դեմ է․ ՇարմազանովՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է, որ 2018-ին փողոցի միջոցով Հայաստանում իշխանություն զավթածը հանդես է գալիս իր ղազախ «հեղափոխական եղբայրների» դեմ․ «Զավեշտ. 2018-ին փողոցի միջոցով Հայաստանում իշխանություն զավթածը հանդես է գալիս իր ղազախ «հեղափոխական եղբայրների» դեմ։ ՀԱՊԿ-ն ամենաշատ վարկաբեկած «վարչապետը» դարձել է ՀԱՊԿ կանոնադրության պաշտպան։ Բա ո՞ր ՀԱՊԿ «նամակ» գրելը գիտես,ինչու՞ 2020-ի նոյեմբերի 16-ին չգրեցիր,երբ թշնամին ակնհայտ հարձակում էր գործել։ Զորք ուղարկելով Ղազախստան՝ Փաշինյանն ընդունում է,որ 2008-ի մարտի 1-ին իշխանությունները ճիշտ էին,իսկ ինքը՝ հանցագործ։ Հ.Գ. «Ինքնիշխան» վարչապետ…վայելեք «հպարտ հեղափոխականներ»»,- գրել է նա։Ավելին17:1306.01.22 -
ՀայաստանՀրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկումԱԻՆ-ը հայտնում է՝ հունվարի 6-ին ժամը 14։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ․Նժդեհի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի Մանթաշյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։30-ին, մարվել՝ 14։41-ին։ Այրվել է բնակարանի ննջասենյակը գույքով (մոտ 15 քմ) և ջերմահարվել փակ պատշգամբի առաստաղը (մոտ 12 քմ)։Ավելին17:0406.01.22 -
Միջազգային«Արմենիա» ավիաընկերությունը հետաձգել է Երևան-Շարմ Էլ Շեյխ չվերթը«Արմենիա» ավիաընկերությունը հայտնում է, որ հունվարի 6-ի չվերթը դեպի Շարմ Էլ Շեյխ հետաձգվել է Իրանի օդային տարածքի փակ լինելու պատճառով։ «Հայցում ենք մեր ուղևորների ներողամտությունը և տեղեկացնում, որ այս պահին մեր բոլոր աշխատակիցներն անում են հնարավորը ուղևորների հետ կապ հաստատելու և խնդիրը լուծելու համար»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։Ավելին16:4506.01.22 -
ՄիջազգայինՂազախստանի Ակտոբե օդանավակայանն ազատել են ցուցարարներից«Хабар-24» հեռուստաալիքը, հղում անելով տեղի վարչակազմին, տեղեկացնում է, որ իրավապահ մարմինները ցուցարարներից ազատել են Ղազախստանի Ակտոբե օդանավակայանը: «Ակտոբեի օդանավակայանն ազատվել է հանցագործներից»,- եթերում ասել է հաղորդավարը։ Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով, թռիչքներն իրականացվում են ըստ ժամանակացույցի։Ավելին16:3706.01.22 -
ՄիջազգայինՂազախները փայտերով ծեծում են ոստիկաններին, խլում զենքերը. 12 իրավապահ է սպանվելՎերջին տեղեկություններով՝ ավելի քան 1000 մարդ է տուժել: Մի քանի հարյուր մարդ հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին դեռ պաշտոնական հաղորդագրություն չկա:Ավելին16:2206.01.22 -
ՄիջազգայինՂազախստանում ձերբակալվել է շուրջ 2000 մարդՂազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ իրավապահ մարմինները Ալմաթիում ձերբակալել են անկարգություններ իրականացնող շուրջ 2000 մասնակցի։ «Ալմաթիի ոստիկանական բաժանմունքի աշխատակիցներն առաջ են շարժվել՝ մաքրելու Կարասայ-Բատիր և Մասանչիի փողոցները։ Միջոցներ են ձեռնարկվում օրինախախտներին ձերբակալելու ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ ոստիկանություն է բերվել մոտ 2 հազար մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին16:2206.01.22 -
ՄիջազգայինԱղմկեցիք, բղավեցիք` հերիք է․ Լուկաշենկո«Sputnik Բելառուս»-ի փոխանցմամբ՝ այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է՝ Ղազախստանի իշխանությունները պետք է համաձայնության գան ցուցարարների հետ․ «Ես ուզում եմ բելառուսներից դիմել այդ ցուցարարներին (ոմանք նրանց ավազակներ են կոչում, այնտեղ տարբեր մարդիկ են): Ես պարզապես կասեի նրանց՝ աղմկեցիք, բղավեցիք` հերիք է։ Պետք է համաձայնության գալ, քանի դեռ ուշ չէ»,- ասել է բելառուսական պետության ղեկավարը։Ավելին16:1806.01.22 -
ՄիջազգայինԱլմաթիում մարզասրահների ու ռեստորանների վրա հարձակվելու գրեթե 90 դեպք է գրանցվել«Խաբար 24» հեռուսատաալիքի փոխանցմամբ՝ քաղաքի պարետատունը հայտնել է, որ Ալմաթիում բողոքի ակցիաներ իրականացնելիս Գործարարների ազգային կենտրոնը 87 զանգ է ստացել ֆիտնես ակումբների, ռեստորանների, խանութների և գրավատների վրա հարձակվելու մասին: Գործարարներին կոչ են արել լուսանկարել և տեսանկարահանել վանդալիզմի փաստերը։Ավելին16:1406.01.22 -
ՄիջազգայինԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնը պատրաստ է օգնել Ղազախստանում սպառնալիքները չեզոքացնելու համարԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնը մտահոգված է Ղազախստանում տիրող իրավիճակով։ «Հակաահաբեկչական կենտրոնը պատրաստ է համակողմանի աջակցություն և օգնություն ցուցաբերել Ղազախստանի իրավասու մարմիններին ահաբեկչական և ծայրահեղական բնույթի սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ»,- ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ:Ավելին16:0306.01.22 -
ՄիջազգայինՂազախստանում ավազակախմբերը հարձակվում են բժիշկների վրա․ 10 բուժաշխատող է տուժելՂազախստանի առողջապահության փոխնախարար Աժար Գինիաթը հայտնել է, որ երկրում ավազակային խմբավորումները հարձակվել են բժիշկների վրա։ «Ավազակախմբերը հարձակվում են բժիշկների վրա, այս պահի դրությամբ հանցագործների գործողություններից տուժել են ավելի քան տասը բուժաշխատողներ»,- հայտարարվել է «Խաբար 24» հեռուստաալիքի եթերում: Գինիաթը հորդորել է չխանգարել բուժաշխատողներին, որոնք իրենց մասնագիտական պարտքն են կատարում։Ավելին15:5806.01.22 -
ՄիջազգայինՂազախստանում տուժած ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Ղազախստանում կատարվող իրադարձությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել։ «Ղազախստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ` այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան»,–ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։Ավելին15:4806.01.22 -
ՄիջազգայինԼավրովն ու Չավուշօղլուն պայմանավորվել են կազմակերպել «3+3» հարթակի նոր հանդիպումըՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները պայմանավորվել են «3+3» ձևաչափով նոր հանդիպում կազմակերպել։ Հեռախոսազրույցի ընթացքում Լավրովն ու Չավուշօղլուն դրական են գնահատել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը, որը միտված էր Անդրկովկասում իրավիճակի կարգավորման ու համագործակցության զարգացմանը։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում նույն կազմով հաջորդ հանդիպումը կազմակերպել։ Սերգեյ Լավրովն աջակցություն է հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ։Ավելին15:4706.01.22