Լրահոս
-
ՀասարակականԶարգացման խնդիրները եւ ձեռքբերումները. Պապիկյանն ամփոփեց տարինԱմուլսարի հանքը շահագործելու շուրջ անհանգիստ քննարկումների ֆոնին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը այսօր հայտարարել է, որ 2019-ի վերջին վեց ամիսների ընթացքում մոտ 21 ընդերք-օգտագործող զրկվել է իրավունքից: Սուրեն Պապիկյանը ասել է կառավարությունը ուզում է, որ բիզնեսը աշխատի բնապահպանական բարձր չափանիշներով: Չի ուզում, որ տպավորություն ստեղծվի, թե այս իշխանությունը պայքարում է ընդերք-օգտագործողների դեմ, քանի որ նրանց հարկերը ֆինանսական միջոցներ են ապահովում բյուջեի համար:
Ավելին22:1123.12.19 -
ՀայաստանՀայաստանում հրդեհավտանգ իրավիճակ էՀայաստանի քաղաքացիները շարունակում են արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդագրություն ստանալ՝ Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակի մասին: Դեկտեմբերի համար աննախադեպ չոր եղանակը որոշ մարզերում հրդեհների պատճառ է դարձել: Օդերևութաբանները հուսադրող լուրեր ունեն. տեղումնաբեր ամպերը սարերի հետևում չեն:
Ավելին22:1023.12.19 -
ՀասարակականՀայաստանը՝ «Կովկասյան վագր». պատվիրվա՞ծ հոդվածՊահպանողական բյուջե ներկայացրած Հայաստանի կառավարության տնտեսական ո՞ր թռիչքների համար է ամերիկյան Թայմ պարբերականը Հայաստանն անվանել կովկասյան վագր: Անկախ տնտեսագետները տարակուսած են մեր վիճակագիրների հրապարկած թվերի ֆոնին հոդվածագրի համաձակ պնդումը՝ գուցե պատվերով համերգի ժանրի՞ց են:
Ավելին22:0823.12.19 -
ՔաղաքականՎարորդների իրավունքները՝ ԱԺ-ում. վիճահարույց օրենքը«Ինչո՞ւ է քաղաքացին տուժում պետության անճարակությունից»: «Լուսավոր Հայաստանի» պատգամավորը հունից դուրս է եկել՝ լսելով նախկին փոխ-ոստիկանապետ, իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանի մեկնաբանությունը, թե ինչո՞ւ պետք է վարորդը տուգանքը դատարանում վիճարկելու համար պետական տուրք վճարի: Այս փոփոխությունը, որը վարորդների շահերի պաշտպանները համարում են հակա-սահմանադրական, վարորդներին բալային համակարգով տուգանելու օրենսդրական փաթեթում է և սպասում է Հանրապետության նախագահի ստորագրմանը:
Ավելին22:0723.12.19 -
ՀայաստանՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 50 հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցել Լիբանանի հայոց թեմի առաջնորդարանինՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի զորակցություն լիբանանահայությանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը որպես զորակցություն հիսուն հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցել Լիբանանի հայոց թեմի առաջնորդարանին` Լիբանանի կյանքում դժվարին այս օրերին լիբանանահայության կարիքները հոգալու համար»:
Ավելին17:4223.12.19 -
ՍպորտՀՖՖ նոր նախագահ է ընտրվել Արմեն ՄելիքբեկյանըԱյսօր գումարվել է ՀՖՖ անդամների արտահերթ ժողովը, որի ընթացքում ընտրվել են ՀՖՖ նոր նախագահն ու գործկոմի նոր անդամները։ Կողմ է քվեարկել 13, դեմ՝ 7, անվավեր՝ 3 մարդ։
Ավելին16:2723.12.19
-
ՔաղաքականՄթնոլորտը երկրում ո'չ սիրո է, ո'չ էլ համերաշխության. Իսրայել ՀակոբկոխյանԱվելին23:0822.12.19 -
ՀասարակականՊատերազմին սովորածներըԵրբ Դուշանբեի վերելակում զրուցեցին Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, ու պարզվեց, որ Ալիեւը կիրթ մարդ է, մի պահ մտածեցինք ինչպե՞ս է Փաշինյանին հաջողվել է հեղափոխել ռազմատենչ Ալիեւին: Վե՞րջ կրակոցներին: Ինչ-որ պահի սահմանի հակառակ կողմից՝ Հայաստանի ու Արցախի ուղղությամբ կրակոցները, իրոք, պակասեցին: Բայց այս շաբաթ, Տավուշի խաղաղ բնակիչների ուղղությամբ գնդակոծությունը վերսկսեց այնպիսի ինտենսիվությամբ, ինչպիսին չէինք տեսել վերջին 15 ամսում: Այսպես, ժողովրդին, հաստատ, խաղաղության չեն նախապատրաստում:
Ավելին23:0722.12.19 -
Հասարակական«Որտե՞ղ մնամ». խնամատար ընտանիքները, գենով չփոխանցվող հարազատությունԱրդեն 20 օր է՝ Հայաստանի 4 գիշերօթիկներց միայն մեկն է գործում: Անապահով ընտանիքներում ապրող երեխաներին վերադարձրել են ծնողների մոտ: Գիշերօթիկների փակելու արդյունքում խնայած գումարից կառավարությունը բաժին կհանի այն ընտանիքներին, որտեղ վերադարձել են փոքրիկները: Բայց բոլորը չէ, որ կենսաբանական ծնողների գրկում տեղ ունեն: Դրսում հայտնված երեխաներից մի քանիսին խնամատար ընտանիքներում կպահեն:
Ավելին23:0522.12.19 -
ՀասարակականԱրդարություն, ոչ թե հաշվեհարդարԹիվ մեկ դատավարության շուրջ այս շաբաթ էլ սկանդալների պակաս չեղավ: Քոչարյանի փաստաբանների բողոքի վերաբերյալ որոշման հրապարակումից ժամեր առաջ ոստիկանությունը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ Քոչարյանի աջակից ներկայացող տղամարդը մարտի մեկի տուժածին գումար, հետագայում նաեւ պաշտոն է առաջարկում՝ ցուցմունքից հրաժարվելու դիմաց: Երկրորդ նախագահի փաստաբանները ոստիկանության հրապարակած նյութը բանսարկություն և շինծու քայլ որակեցին, պնդեցին, որ դա դատավորին ճնշելու ուղիղ փորձ է: Քոչարյանի աջակից ներկայացած քաղաքացուն շաբաթվա վերջին ոստիկանությունը ձերբակալեց ու մեղադրանք առաջադրեց: Երկրորդ նախագահին անազատության մեջ տեսնել ցանկացողներին այս շաբաթ զարյացրին Հայաստանի եւ Ռուսաստանի մշակութային ու հասարակական մոտ 7 տասնյակ այն գործիչները, որոնք հրապարակային միացան Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պահանջագրին
Ավելին23:0322.12.19 -
ՀասարակականՇաբաթվա հեշթեգերԱյս շաբաթ Չեխիան արտահանձնեց Նարեկ Սարգսյանին: Հայաստանի ոստիկանները երիտասարդի ձեռքերը ոլորած օդանավակայանից տարան բանտ: Կարծում եմ հիշում եք Սերժ Սարգսյանի եղբոորդին, որ թաքնվելու համար փոխել էր անձնագիրը ու Չեխիայում ապրում էր Ֆրանկլին Գոնսալես անունով, մեղադրվում է ապօրինի զենք ու թմրանյութ պահելու համար: Շաբաթը աչքի ընկավ նաեւ հին ընկերների վեճով ու մի մեքենայի պատմությամբ: Բոլոր հեշթեգերը մեկ ռեպորտաժում:
Ավելին23:0222.12.19 -
ՀասարակականԵրազի եւ «նիսյայի» հաստ տետրըԻնչպե՞ս նշել Ամանորը. խոզի բդի ու բլինչիկի գերության մե՞ջ, թե Հարնապետության հրապարակում՝ հոթ- դոգ ուտելով ու Բրեգովիչ լսելով: Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում ոչ մեկի մտքով չի անցնում Հրապարակ գալ: Այնտեղ փախլավա են թխում, դոլմա փաթաթում, պարտք անում՝ հանուն սեղանի առատության, որ տարին բարեբեր լինի ու գոնե 2020-ին իրենց անունները խանութի նիսիայի տետրում չլինի:
Ավելին23:0022.12.19
-
ՔաղաքականՄթնոլորտը երկրում ո'չ սիրո է, ո'չ էլ համերաշխության. Իսրայել ՀակոբկոխյանԱվելին23:1021.12.19 -
ՀասարակականՀանրային խորհրդից հեռացողներ կանՀանրային խորհրդի անդամներից մի քանիսը իրերն են հավաքում հեռանալու հեռացած նախագահ Վազգեն Մանուկյանի հետևից: Ըստ մամուլի սորոսականի համարում ունեցող կադրերով հանրային խորհրդի համալրումը դժգոհության ներքին ալիք է բարձրացրել: Ամեն ինչ սկսվել է այն պահից, երբ Հայաստանի նոր իշխանության ամենաակտիվ ջատագովներից մեկը՝ Ստյոպա Սաֆարյանն է դարձել խորհրդի նախագահ: Ի դեպ՝ Ստյոպա Սաֆարյանը նա է, որ որոշ ժամանակ առաջ լրատվամիջոցների սև ցուցակ էր հրապարակել:
Ավելին22:4621.12.19 -
ԱրցախԱրցախի Լեվոն ՀայրապետյանըԱրցախի ժամանակակից պատմության ամենամեծ ներդրողը արդեն հուշարձան ունի հենց այն նույն տեղում, որտեղ տարիներ առաջ կազմակերպել էր արցախցիների մեծ հարսանիքը: Բարերարն ասում էր մի բան գիտի ամենամեծ զենքը քանակն է, մենք ուրիշ ճար չունենք, պիտի շատանանք:
Ավելին22:4521.12.19