Լրահոս

2019-10-24
  • «Տիեզերական հարցեր»՝ կառավարության օրակարգում

    Գործադիրը հարկային մեծ արտոնություններ է նախատեսել այն ընկերությունների համար, որ, օրինակ, տիեզերանավերի մասեր կարտադրեն: Պրոբլեմն այն է, որ նման ընկերություններ հիմա չկան:

    22:11
    24.10.19
    Ավելին
  • Քաղաքական
    Վարորդները մերժում են ԱԺ-ի ընդունած նախագիծը

    Ինչպես հանքարդունաբերության հարցում է փոխվել իշխող քաղաքական թիմի պատկերացումը իշխանության գալուց հետո այնպես էլ երթևեկության: Ժամանակին դեռ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կպչուն ժապավեններով ծածկում էր արագաչափերը, հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը փնտրում է ճանապարհներին կարգ ու կանոն մտցնելու ճանապարհներ: Դրանց մի մասը տանում է հանրության դիմադրության փակուղի: Կես տարուց ուժի մեջ կմտնի մի օրինագիծ, որով յուրաքանչյուրս ավտոմեքենայի խախտում տեսնելիս կարող ենք տեսանկարահանել ու ուղարկել նյութը ոստիկանություն: Երևանի փողոցներում սրան հստակ անուն են տալիս կլյաուզնիկություն ու գործ տալ:

    22:09
    24.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Գիշերօթիկն ու տարեցների խնամքի կենտրոնները՝ մասնավորի՞ն

    Անորոշ է դարձել կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցողների ճակատագիրը: Կառավարությունը տարեցների խնամքի տներն ու գիշերօթիկները մրցույթով արտապատվիրակում է մասնավորին: Բայց թե որոնք են այդ ընկերությունները, եւ արդյոք խնամքով զբաղվող բավարար քանակի տեղական մասնավոր ընկերություններ կան, պարզ չէ: Վարչապետ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարել է, որ Գյումրիում եղած ժամանակ այնտեղի տուն-ինտերնատի շահառուների և կոլեկտիվի հետ մի-քանի բառ է փոխանակել: Ծանոթ է նրանց կարծիքին: Մեր ռեպորտաժում նաև այդ կարծիքն է, տուն ինտերնատի շատ շահառուներ վախենում են տեղափոխությունից:

    22:06
    24.10.19
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արսեն Բաբայանը կալանավորվեց

    Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը կալանավորվել է։

    Դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշում է կայացրել բավարարել ՀՔԾ քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել  ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին։

     

    12:30
    24.10.19
    Ավելին
2019-10-23
  • Կրթություն և գիտություն
    Նորագույն տեխնոլոգիաները՝ կրթության մեջ

    Աշխարհը կրթության ու տեխնոլոգիաների միջոցով փոխել ցանկացող երիտասարդները իրենց գաղափարներն էսսեների տեսքով ուղարկել են Ռոստելեկոմ:

    22:32
    23.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Նախարարների բարձր աշխատավարձ. Փաշինյանը խնդիր չի տեսնում

    Նախարարությունների առաջին դեմքերի աշխատավարձերը կրկնակի և այլ էլ գաղտնի բարձրացնելու սկանդալին վարչապետ Փաշինյանը շատ հանգիստ է պատասխանել: Նիկոլ Փաշինյանը խնդիր չի տեսնում, քանի որ նախարարն ամեն տարի լրացնում է հայտարարագիր, որտեղ կարելի է տեսնել նրա եկամուտները։ Վարչապետի պատասխանը խորհրդարանական ընդդիմությանը հիշեցրել է նախկիններին:

    22:31
    23.10.19
    Ավելին
  • Հասարակական
    «Գործ տալու» նախագիծ, կենդանասիրություն եվ անսպասելի քայլ

    Նախագիծը, որին համաձայն չէր ոստիկանության արդեն նախկին պաշտոնյան Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո այսօր երկրորդ ընթերցմամբ մերժել է: Լուսավոր Հայաստանի աղմկահարույց նախագիծը առաջարկում էր ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները դարձնել քաղաքական: Ըստ նախագծի այդ պաշտոններում կարող են նշանակվել պատգամավորի թեկնածուի պահանջներին բավարարող բոլոր անձինք: Այսինքն ԱԱԾ տնօրենը կարող է լինել 25 տարեկան: Ազգային ժողովի կուլիսներում խոսակցություններ կան, թե սկզբում նախագծին կողմ քվեարկած իմքայլականները՝ երկրորդ ընթերցման ժամանակ փոխել են կարծիքը, քանի որ Լուսավոր Հայաստանը երեկ իրենց մեղադրեց պոպուլիստ լինելու մեջ:

    22:29
    23.10.19
    Ավելին
  • Հասարակական
    «Հարավկովկասյան երկաթուղի»-ում բարձր աշխատավարձ են պահանջում

    Առավոտյան հայտնի դարձավ, որ երկաթուղու մի քանի ուղղություններ կանգնած են մեքենավարների գործադուլի պատճառով: Հարավկովկասյան երկաթուղուց ասացին, որ աշխատավարձի 30 տոկոս բարձրացում են ուզում: Գյումրիում աշխատողներին հարցը քննարկելու էին կանչեց, որից հետո պարզվեց գործադուլ չեն արել: Որևէ բանից էլ չեն բողոքում: Չնայած սրան Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն ասաց, որ Հարավկովկասյան երկաթուղու գործընկերները պատրաստ են 10 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը:

    22:28
    23.10.19
    Ավելին
  • Աշխարհ
    Պուտինն ու Էրդողանը 6 ժամ խոսել են. ի՞նչ կլինի Սիրիայում

    Պուտին-Էրդողան 6 ժամանոց հանդիպումից հետո Թուրքիան հայտարարել է Սիրիայի հյուսիսում ռազմարշավը դադարեցնելու մասին: Քրդերը կկատարեն Անկարայի պահանջը և դուրս կգան Թուրքիայի հռչակած անվտանգության գոտուց: Պուտինն էլ հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան Սիրիայի հարցում բախտորոշ պայմանավորվածություն են ձեռք բերել:

    22:26
    23.10.19
    Ավելին
  • Իրավական
    «Հոկտեմբերի 27». ոճրագործությունից 20 տարի անց

    Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 20-րդ տարելիցի շեմին հայտնի դարձավ, որ ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամ ազատվելու համար: Որոշ տեղեկություններ կան, որ Հունանյանին գործարք է առաջարկվել խոսելու դիմաց: Իմ քայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ հորդորում է Նաիրի Հունանյանին նախ խոսել հանցագործության մասին, ապա նոր ազատություն խնդրել:

    22:25
    23.10.19
    Ավելին
  • Հասարակական
    «Վիվասել-ՄՏՍ»-ի նոր հասցեն՝ Մարտունիում

    Մարտունի քաղաքի տեսարժան վայրերի մասին, որ հաղթանակ են բերել Վիվասելի մրցույթին մասնակցած մարտունեցիներին:

    22:24
    23.10.19
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «Վտանգավոր տարածաշրջան». Հայաստանի Մերձավոր արեվելքը

    Որքանով է Սիրիայում տեղի ունեցողը ազդում մեր տարածաշրջանի ու հատկապես Հայաստանի վրա: Հայ փորձագետներն այսօր խոսել են նաև Սիրիայում այսպես կոչված «հայկական գումարտակի» մասին: Նշել, որ այդ թեմայով խոսելիս պետք է զգույշ լինել: Քանի որ դա քարոզչական միֆ է:

    22:22
    23.10.19
    Ավելին
  • Իրավական
    «Արդարադատության վիրահատություն». ինչպե՞ս ճնշել ՍԴ նախագահին

    Այս րոպեներին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու` ՀՔԾ-ի միջնորդությունը: Ինչպես նաև ավելի վաղ ներկայացված պաշտպանների բողոքը Բաբայանին ձերբակալելու որոշման դեմ: Նրա փաստաբանները քրեական գործը բացարձակ աբսուրդ են համարում: Այն անվանում են ՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին ճնշելու պլան Գ: Այս գործով ՀՔԾ-ում հարցաքննվել են նաև Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավարն ու Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը: Մանկական վիրաբույժ Բաբլոյանը հարցաքննության է գնացել վիրահատարանից:

    22:19
    23.10.19
    Ավելին