Լրահոս
-
ՀասարակականՍուքիասյանները տուն կունենանՍա մի ընտանիքի պատմություն է, որ 30 տարի նկուղում է ապրել: Վիվասելլ ՄՏՍ-ն ու Ֆուլլեր տնաշինական ընկերությունը նրանց համար նոր տանիք են կապել:
Ավելին23:0817.09.19 -
ՔաղաքականՔաղաքական գնահատական՝ Վանեցյանի հրաժարականինՎանեցյանի՝ քաղաքականություն մտնելու հնարավորության մասին այսօր խոսել են նաև խորհրդարանում: Ընդդիմադիր խմբակցությունների համար անակնկալ էր Վանեցյանի հրաժարականը, նաև այն, որ մինչև երեկ ԱԱԾ տնօրենը այս իշխանության ամենաազդեցիկ դեմքերից էր համարվում, երեկվանից դարձել է բուռն քննադատությունների թիրախ։
Ավելին23:0717.09.19 -
Հասարակական«Մեր դեմ խաղ չկա»՝ «նոր» ՀայաստանումԴատարանները իր քաղաքական հովանավորության տակ վերցնելու իշխանության անհագուրդ ցանկությունը շարունակում է անկանխատեսելի դրսևորումներ ունենալ:
Փաշինյանի քաղաքական ուժի ներկայացուցիչը հայտարարել է, որ այս իշխանության դեմ խաղ չկա:Ավելին23:0517.09.19 -
ՀասարակականՎանեցյանը կոչ է անում «պղտոր ջրում ձուկ չորսալ»Արթուր Վանեցյանը հրաժարական տալուց մեկ օր անց՝ այսօր պատասխանել է լրագրողների հարցերին:
ԱԱԾ տնօրենի հրաժարականը, ըստ մամուլի, կարող է շղթայական ռեակցիայի էֆեկտ ունենալ Փաշինյանի կաբինետի համար: Խոսակցություններ կան պաշտպանության նախարարի ու ոստիկանապետի մոտալուտ հրաժարականների մասին:Ավելին23:0317.09.19 -
ՀասարակականՔոչարյանի աջակիցները նստացույց են անում, ընդդիմախոսները՝ ցնծումԴատարանի բակում Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ու նրանց ընդդիմախոսների միջև այսօր նույնպես վիճաբանություն, քաշքշոց է եղել: Կան բերման ենթարկվածներ:
Ավելին23:0117.09.19 -
ԻրավականԳրավի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ինԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդության քննարկումը։ Դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին, ժամը 17:00-ին։ Գրավի չափը կարող է որոշել դատարանը։
Նշենք, որ այս միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են ամիսներ առաջ։ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմի միջնորդությանը միացել են նաև սույն քրեական գործով անցնող մյուս պաշտոնատար անձանց փաստաբանները։
Ավելին16:2517.09.19 -
ԻրավականՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը՝ դատարանում՝ գրավի միջնորդությունը ներկայացնելիսԵթե փախնող լինելի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանցիք թեյ խմելուց կլինեին։ Իմ համար իրոք վիրավորական է, որ ստիպված եմ դա ասել։ Որովհետև մարդու կենսագրությունը շատ ավելի լավ է խոսում մարդու մասին, քան այն հայտարարությունները, որ կարող են անել։ Չեմ ուզում այս թեմայի մեջ խորանալ։
Ավելին15:2917.09.19 -
ՔաղաքականՏարբերակներից մեկը խորը եւ համապարփակ բռնապետությունն է. Ռուբեն ՄելիքյանԱվելին15:1317.09.19 -
ԻրավականՌ․ Քոչարյանի փաստաբանները գրավի միջնորդություն են ներկայացրելՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը, որի չափը կարող է որոշել դատարանը։
Ավելին14:2317.09.19 -
ԻրավականԴատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը Երևանի ընդհանուր իրԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու և անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։
Ավելին13:4617.09.19 -
Իրավական«Ես ինչու՞ պետք է հրաժարական տամ. որովհետև Վահե Գրիգորյա՞նն է այդպես ուզում» ՍԴ դատավորՍահմանադրական դատարանի որոշումից 12 օր անց՝ երեկ իշխող իմ քայլը խմբակցությունը հայտարարեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու մասին: Այսօր վաղ առավոտից սահմանադրական դատարանի դիմաց հերթապահել են լրագրողները՝ փորձելով հանդիպել ու Թովմասյանից մեկնաբանություն ստանալ այս հայտարարության վերաբերյալ:
Ավելին12:4917.09.19 -
Մամուլի տեսությունՈվքե՞ր են ԱԱԾ տնօրենի ամենահավանական թեկնածուները. մեկը Նիկոլ Փաշինյանի ընկերն է. «Հրապարակ»Ըստ իշխանական աղբյուրների՝ ԱԱԾ տնօրենի ամենահավանական թեկնածուն Վահե Ղազարյանն է՝ Նիկոլ Փաշինյանի ընկերը, ով այժմ ոստիկանության զորքերի հրամանատարն է, ոստիկանապետի տեղակալը, թեեւ շրջանառվում է նաեւ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի անունը։ Իսկ ոստիկանապետի պաշտոնում քննարկվում է ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը՝ ֆեյսբուքյան Նավակ ճոճողի, ով չի թաքցնում իր հավակնությունները»:
Ավելին11:2817.09.19 -
ԻրավականԱրթուր Վանեցյանի հոր նկատմամբ քրեական գործ է հարուցվել․ ԱԱԾ նախկին պետը ևս կարող է դառնալ մեղադրյալ. Politik.amԵրեկ վարչապետ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ ստորագրել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումը և նա մի քանի օրից կազատվի աշխատանքից։ Վարչապետի այս հայտարարությանը հետևեց Արթուր Վանեցյանի հայտարարությունը, որն առավել նման էր «դուռը շրխկացնելու»։ Վանեցյանը իր հայտարարությամբ հախուռն պահվածքի և առաջնայինը երկրորդականից չտարբերելու մեջ մեղադրեց Փաշինյանին։
Ավելին11:2517.09.19
-
ԻրավականԱԺ նախագահը 12 օր մտածեց և խոսեց Քոչարյանի գործով ՍԴ որոշումիցԱզգային ժողովի նախագահը կասկածի տակ է դնում՝ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշման օրինականությունը եւ նոր թափ հաղորդում՝ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական ճնշումներին: Դատարանի որոշմանը հետեւած երկշաբաթյա լռությունից հետո, Արարատ Միրզոյանը, ըստ էության, հայտարարում է, թե խորհրդարանը պետք է դիրքորոշում հայտնի՝ ե՜ւ որոշման օրինականության եւ ընդհանրապես, դատարանի լեգիտիմության վերաբերյալ: Ըստ նրա, Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը մինչեւ 2035 թվականը ոտնձգություն է Սահմանադրական դատարանի ինքնավարության դեմ:
Ավելին23:2516.09.19 -
ՔաղաքականԱԺ նախագահի ելույթը բռնություն գործադրելու ուղիղ խոսք է. Արծվիկ ՄինասյանԱվելին23:2116.09.19