Լրահոս

2026-05-23
  • Միջազգային
    ԱՄՆ-ը նոր ուժեր է բերում Իրանի դեմ, Թրամփը չի գնա որդու հարսանիքին. լարված է իրավիճակը
    Մերձավոր Արևելքում պատերազմի ու խաղաղության մասին խոսակցությունները իրար են հաջորդում: Մի կողմից տեղեկություն է տարածվում, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է առաջիկա օրերին հարվածել Իրանին, մյուս կողմից Իրանը հայտարարում է, թե առաջընթաց կա բանակցություններում:
    22:46
    23.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փաշինյանն ու իր թիմակիցները գործում են քարոզչության ամենանենգ՝ «մեծ ստի» մեթոդով․ Ռոբերտ Ամստերդամ
    Նրանք հանրային դաշտ են նետում բացահայտ, աղաղակող անհեթեթություններ՝ իմ, Սամվել Կարապետյանի ընտանիքի և իրենց բոլոր քաղաքական հակառակորդների հասցեին, որպեսզի քողարկեն ընդամենը մեկ փաստ. Փաշինյանը ժողովրդավարական ընտրությունների պատմության մեջ բարձրագույն պաշտոնի համար առաջադրված վատագույն թեկնածուն է, որն իր քայլերով բացահայտ հարվածում է սեփական ժողովրդին ու եկեղեցու հիմքերին։
    22:35
    23.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վրաերթ՝ Մասիսում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
    Մայիսի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Հրաչ Շ․-ն իր վարած «Audi» մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Գևորգ Թ․-ին։
    22:30
    23.05.26
    Ավելին
  • Քաղաքական
    Պետությունը քանդող թոկը կարող է կտրել «Հայաստան» դաշինքը. հանդիպում՝ Արմավիրում
    Քարոզարշավի 16-րդ օրը «Հայաստան» դաշինքը Արմավիրում է հանդիպել ընտրողների հետ: Դալարիկի և Հացիկի բնակիչները դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին դիմավորել են ոչ թե որպես վարչապետի թեկնածու, այլ որպես Հայաստանին հաղթանակի բերկրանքը պարգևած առաջնորդ: Քոչարյանը խոստացել է վերականգնել Հայաստանի ու հայ ժողովրդի արժանապատվությունը, անվտանգությունն ու ապագայի նկատմամբ հավատը:
    22:15
    23.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Համաձայնագրի նախագիծը պատրաստ է. Թրամփը՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների մասին
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը «ամեն օր» մոտենում են գործարքի կնքմանը։ CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը հաստատել է, որ համաձայնագրի նախագիծն արդեն պատրաստ է, և կողմերը «շատ ավելի են մոտենում» դրա ստորագրմանը։ Նա հրաժարվել է հաստատել հեռուստաալիքի աղբյուրներից ստացված այն տեղեկությունը, թե պայմանավորվածության պայմանները նախատեսում են Հորմուզի նեղուցի բացում, իրանական ակտիվների ապասառեցում օտարերկրյա բանկերում, ինչպես նաև բանակցությունների ժամկետի երկարաձգում ևս 30 օրով։ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը պատասխանել է միայն, որ փաստաթղթի տեքստը «ամեն օր ավելի ու ավելի է լավանում»։
    22:03
    23.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արագածոտնի թեմի եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցը
    Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը ներկայացնում է մայիսի 24-ին՝ Հոգեգալստյան տոնին թեմական եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցը
    21:50
    23.05.26
    Ավելին
  • Քաղաքական
    Կրքերը շիկացել են ՔՊ քարոզարշավի ժամանակ
    Շիկացած կրքեր, հայհոյանքներ,ու սպառնալիքներ ՔՊ-ի ընդդիմախոսների հասցեին: Ավանում Փաշինյանի քարոզարշավը նորից աչքի է ընկել միջադեպերով: Բայց Փաշինյանը մի վայրկյան անգամ չի դադարեցրել քարտեզների բաժանումը, վեճը հարթելու ոչ մի փորձ չի արել:
    21:39
    23.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը Իրանի հետ գործարքի կամ պատերազմի վերսկսման հավանականությունը գնահատել է 50/50
    «Կարծում եմ՝ երկու տարբերակից մեկը տեղի կունենա. կամ ես նրանց ավելի ուժեղ հարված կհասցնեմ, քան երբևէ, կամ մենք լավ գործարք կստորագրենք», - ասել է նա Axios պորտալին տված հարցազրույցում՝ երկու տարբերակների հավանականությունը գնահատելով «հաստատուն 50/50»։
    21:27
    23.05.26
    Ավելին
  • Քաղաքական
    Խուժան են եղել, վախերի մեջ ապրող. ինչո՞ւ են «դարի հանցագործի» պես ՔԿ տարել պատգամավորի թեկնածուին
    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել-չբավարարելու հարցի քննությունը զրկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը քարոզարշավից: Թևանյանի խոսքով՝ հենց այդ նպատակն է հետապնդել իշխանությունը՝ իր դեմ լրտեսության և պետական դավաճանության հոդվածներով մեղադրանք առաջադրելով: Ինքը չի ընդունում մեղադրանքը:
    21:15
    23.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    21:00
    23.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Էջմիածինը պետք է դառնա համայն քրիստոնյա աշխարհի Վատիկանը կամ Երուսաղեմը․ Նարեկ Կարապետյան
    Մայիսի 23-ին Վաղարշապատում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Ուժեղ Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը սուր քննադատության է ենթարկել գործող իշխանությունների քաղաքականությունը։ Թեկնածուի խոսքով՝ իշխանությունը փորձում է հայրենիքի հասկացությունը սահմանափակել միայն երեք միլիոնով՝ արհեստականորեն կտրվելով Սփյուռքից և Ռուսաստանի հետ դարավոր կապերից։ Կարապետյանը նշել է, որ իշխանության անհեռատես քայլերի հետևանքով Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի նկատմամբ կիրառված սահմանափակումները աղետալի են գյուղատնտեսության համար. «Ջերմոցները պարապուրդի են մատնված, ֆերմերները չեն կարողանում իրացնել բերքը։ Ծաղիկներից հետո հարվածի տակ կհայտնվեն նաև մնացած արտադրողները, ինչը կհանգեցնի գյուղերի սնանկացման և տնտեսության կործանման»։ Նա անդրադարձել է նաև հոգևոր կենտրոն Էջմիածնի դերին՝ ընդգծելով, որ երկրի ղեկավարությունը պետք է անհապաղ դադարեցնի եկեղեցու դեմ պայքարը։ Բարերար Սամվել Կարապետյանի հետ համատեղ մշակված ծրագրի շրջանակներում նա առաջարկել է Վաղարշապատին շնորհել կրոնական կենտրոնի հատուկ կարգավիճակ։ «Էջմիածինը պետք է դառնա համայն քրիստոնյա աշխարհի Վատիկանը կամ Երուսաղեմը՝ ապահովելով կրոնական տուրիզմի մեծ հոսքեր», - հայտարարել է նա։ Եզրափակելով ելույթը՝ Նարեկ Կարապետյանը շեշտել է, որ Հայաստանին անհրաժեշտ է հավասարակշռված և ուժեղ ղեկավարություն՝ կոչ անելով քաղաքացիներին ակտիվ մասնակցել առաջիկա ընտրություններին և քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի (թիվ 3) օգտին։
    20:53
    23.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աբովյանում ծննդատան նախկին տնօրենը դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ մայիսի 23-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աբովյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հատիսի փողոցի հարևանությամբ գտնվող «Աբովյան» ծննդատան տարածքում գտնվող «Լվա ինքդ» ավտոլվացման կետում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մեկ հոգու դանակի մի քանի հարված են հասցրել։
    20:45
    23.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Ռուսաստանն ավելի կտրուկ քայլեր է անում. տնտեսական աղետի վտանգ՝ Հայաստանում
    Հայլուր 20։30 Ռուսաստանն ավելի կտրուկ քայլեր է անում. տնտեսական աղետի վտանգ՝ Հայաստանում
    20:30
    23.05.26
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանի պարտությունը երաշխավորվա՞ծ է. ավելի շատ քաղաքացիներ են ուզում մասնակցել ընտրություններին
    Քարոզարշավի նկատմամբ հակակրանք առաջացնելու միջոցով հունիսի 7-ին քվեարկողների թվի վրա ազդելու ՔՊ-ականների ջանքերը չեն արդարացնում իրենց: Վերջին սոցհարցումները վկայում են, որ մոտ 10 տոկոսով ավելացել է այն քաղաքացիների թիվը, որոնք անպայման մասնակցելու են ընտրություններին, սակայն ընդդիմությունը չպետք է կորցնի զգոնությունը:
    20:15
    23.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ը և Իրանը մոտ են հրադադարի երկարաձգման համաձայնագրին. ԶԼՄ-ներ
    «Միջնորդները կարծում են, որ մոտ են ԱՄՆ-ի և Իրանի միջև զինադադարը 60 օրով երկարաձգելու և Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի քննարկման համար հիմք ստեղծելու մասին համաձայնությանը», - ասված է հրապարակման մեջ։ Աղբյուրների փոխանցմամբ՝ հնարավոր համաձայնագիրը կներառի պայմանավորվածություն Հորմուզի նեղուցի աշխատանքի աստիճանական վերականգնման և Իրանի՝ բարձր հարստացված ուրանի պաշարները նոսրացնելու կամ փոխանցելու շուրջ բանակցելու պարտավորության մասին: ԱՄՆ-ն պոտենցիալ գործարքի շրջանակներում իբր կարող է թուլացնել իրանական նավահանգիստների շրջափակումը, համաձայնել պատժամիջոցների մեղմացմանը, ինչպես նաև արտերկրում պահվող Թեհրանի ակտիվների փուլային ապասառեցմանը։ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ագրեսիայի զոհ դարձավ ավելի քան 3 հազար մարդ։ Վաշինգտոնը և Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարեցին հրադադարի մասին։ Դրանից հետո Իսլամաբադում անցկացված բանակցություններն ավարտվեցին առանց արդյունքի, ընդ որում, մարտական գործողությունների վերսկսման մասին չէր հաղորդվում, սակայն Միացյալ Նահանգները սկսեցին իրանական նավահանգիստների շրջափակումը։
    20:00
    23.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երիտասարդները հասարակական «քաղցկեղի» բուժման միակ հույսն են․ Արթուր Ղամբարյան
    Հայ հասարակությունը որպես ամբողջական օրգանիզմ վաղուց արդեն տառապում է այդ հիվանդությամբ: Եվ առանց երիտասարդների լայն ներգրավվածության, առանց նրանց առաջարկած «բժշկական» նորարարական միջոցների, այս պայքարը դատապարտված է ձախողման:
    19:45
    23.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչի համա՞ր ես դա անում, Մակրոնին դուր գալու համա՞ր..., թող Բրիջիտը դրա մասին մտածի. Քոչարյանը՝ Փաշինյանին
    Արմավիրում քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ վարչապետ, ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանին։
    19:30
    23.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել․ «Փաստինֆո»
    Արթուր Քոչարյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել՝ համածառայակցի սպանության գործով։ Ըստ քրեական գործի՝ 2004 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Մարտունու զորամասի զինծառայող Արթուր Մեսրոպյանն անհետացել էր, իսկ երկու օր անց՝ ՀՀ անկախության օրը, նրա դին հայտնաբերվել էր պարսպից կախված վիճակում։ Վաշտի զինծառայողներին նույն օրը սկզբում տեղափոխվել էին Ստեփանակերտի, ապա 20 օր պահվելուց հետո՝ ՀՀ ռազմական ոստիկանություն, որտեղ բռնության են ենթարկվել։
    19:25
    23.05.26
    Ավելին
  • Տնտեսական
    Մոսկվայից ստուգողներ են եկել. աղետի վտանգի առաջ է Հայաստանի տնտեսությունը
    Դիվանագիտական զգուշացումներին զուգահեռ Մոսկվան գործնական քայլերով է փորձում սթափեցնել Երևանին: Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումը կասեցնելուց հետո հայկական ալկոհոլային խմիչքների վաճառքի կասեցման և շուկայից դուրսբերման գործընթաց է սկսվել Ռուսաստանում: Ռուսական խանութների դարակներից դրանք հեռացրել են, երբ Ռոսպոտրեբնադզորը հայտարարել է, որ անորակ են դրանք:
    19:15
    23.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Էս ձեր թափթփուկներին տիրություն արեք, մնացեք օրենքի շրջանակներում. Իշխան Սաղաթելյանը՝ իրավապահներին
    Այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը՝ իրավապահներին։
    19:07
    23.05.26
    Ավելին