Լրահոս
Տնտեսական
19:15
23.05.26
132

Մոսկվայից ստուգողներ են եկել. աղետի վտանգի առաջ է Հայաստանի տնտեսությունը

Դիվանագիտական զգուշացումներին զուգահեռ Մոսկվան գործնական քայլերով է փորձում սթափեցնել Երևանին: Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումը կասեցնելուց հետո հայկական ալկոհոլային խմիչքների վաճառքի կասեցման և շուկայից դուրսբերման գործընթաց է սկսվել Ռուսաստանում: 

Ռուսական խանութների դարակներից դրանք հեռացրել են, երբ Ռոսպոտրեբնադզորը հայտարարել է, որ անորակ են դրանք: