Լրահոս

2026-07-18
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի հարվածի հետևանքով Քուվեյթում մի քանի մարդ է տուժել
    Ավելի վաղ Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ էմիրության հակաօդային պաշտպանության ուժերը որսացել են հուլիսի 18-ի առավոտյան Իրանի տարածքից արձակված մի քանի բալիստիկ հրթիռ և անօդաչու թռչող սարք։
    21:43
    18.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակի օրը Մայր Աթոռում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ
    Տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության աղոթասրահի Սուրբ Թադեոս մատուռում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։
    21:34
    18.07.26
    Ավելին
  • Միջազգային
    Իրանն սպառնում է մեծացնել ԱՄՆ-ի հետ պատերազմի աշխարհագրությունը. թեժ հարվածները շարունակվում են
    50 մարդ զոհվել է, 500-ը վիրավորվել վերջին գրեթե մեկ ամսում Իրանին հասցված ամերիկյան հարվածների հետևանքով: Իրանի առողջապահության նախարարությունն է հայտնել այս թվերը: Իրանի փոխարտգործնախարարը հաստատել է, որ Թեհրանը դադարեցրել է Վաշինգտոնի հետ հուշագրով ստանձնած հրադադարի մասին պարտավորությունների կատարումը ու սպառնում է, որ կարող է մեծացնել ռազմական գործողությունների աշխարհագրությունը, եթե Միացյալ նահանգները շարունակի հարվածել Իրանին:
    21:15
    18.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում պայթել է «Թիմ Տելեկոմի» ավտոմեքենան, ինչից հետո ՀԷՑ-ի ենթակայանում հրդեհ է բռնկվել
    Այսօր` հուլիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի 9-րդ Մասիվում՝ Վիլնյուսի փողոցի 3-րդ շենքի բակում գտնվող էլեկտրաենթակայանի մոտ ավտոմեքենա է այրվում։
    20:53
    18.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20:30 Վտանգավոր կանխատեսում՝ ՀԲ-ից, 5 միլիարդի պարգևավճար՝ Փաշինյանից. ի՞նչ է լինելու աշնանը
    Հայլուր 20:30 Վտանգավոր կանխատեսում՝ ՀԲ-ից, 5 միլիարդի պարգևավճար՝ Փաշինյանից. ի՞նչ է լինելու աշնանը
    20:30
    18.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ները
    Երեկ՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Կառլեն Հ․-ի վարած «Opel» մակնիշի և 50-ամյա Արման Ս․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
    20:13
    18.07.26
    Ավելին
  • Քաղաքական
    Շտապօգնության կանչ՝ բռնաճնշումների դեմ. քաղաքական գործազրկությո՞ւն, թե՞ անհարկի բացակայություններ
    Արցախցի 25-ամյա Գոռը պնդում է, որ Երևանի շտապբուժօգնության թիվ 4 ենթակայանի բուժակներից է եղել ինքը, 4 ամիս առաջ իրեն աշխատանքից հեռացրել են քաղաքական հայացքների պատճառով, հակաիշխանական ցույցերին է մասնակցել: Գոռի պնդմամբ՝ մի քանի տարի շարունակ իրեն քաղաքական բռնաճնշումների է ենթարկել Շտապբուժօգնության 4-րդ ենթակայանի այն ժամանակվա տնօրեն Ռուբեն Գրիգորյանը:
    19:51
    18.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Նյու Յորքի քաղաքապետը դիտարկում է Նեթանյահուին ձերբակալելու իրավական հնարավորությունները
    «Ես կարծում եմ, որ վարչապետ Նեթանյահուի տեղը Հաագայում է, նա ռազմական հանցագործ է, որի դեմ ՄՔԴ-ի կողմից մեղադրանքներ են առաջադրվել,- ասել է Մամդանին՝ պատասխանելով սեպտեմբերին ՄԱԿ-ի ԳԱ բարձր մակարդակի շաբաթին մասնակցելու համար Նեթանյահուի հնարավոր այցի ժամանակ նրան ձերբակալելու մասին հարցին։ - Մեր իրավաբանական բաժնի հետ ակտիվ քննարկումներ են ընթանում այն մասին, թե ինչ տարբերակներ ունենք մեր քաղաքապետարանում»։ Միաժամանակ մեգապոլիսի քաղաքապետը հայտարարել է, որ մտադիր չէ արհեստականորեն իրավական նորմեր ստեղծել իսրայելցի վարչապետին ձերբակալելու համար։ «Երկրի մակարդակով մենք երբեմն տեսնում ենք սեփական օրենքներ գրելու և օրինականության սահմաններից դուրս գալու ցանկություն։ Մեզ դա հետաքրքիր չէ»,- ընդգծել է նա։ 2024 թվականի նոյեմբերին ՄՔԴ-ն Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալման օրդերներ էր տվել՝ Գազայի հատվածում հակամարտության հետ կապված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով։ Իսրայելը դատարանի իրավասությունը չի ճանաչում։
    19:20
    18.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ
    Այսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:40-ի սահմաններում Ծովասար բնակավայրի կենտրոնական փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 23-ամյա Կորյուն Ս․-ի վարած  «Opel Astra» մակնիշի և 54-ամյա Արամ Մ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։
    19:03
    18.07.26
    Ավելին
  • Հասարակական
    Հոսող սարսափ՝ Բյուրեղավանում. «կոյուղուն ա խառնվել ջուրը», թունավորվածներն ավելացել են
    Բյուրեղավան համայնքում երկրորդ օրն է՝ փողոցներում շշերով խանութից ջուր տանող բազմաթիվ մարդկանց կարելի է հանդիպել: Թեև «Վեոլիա ջուրը» պնդում է, որ կատարված հետազոտություններով՝ ջրի որակի փոփոխություններ չեն արձանագրվել, մարդիկ վստահեցնում են՝ ջրի գույնը, համը, հոտը փոխվել են:
    18:48
    18.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Կոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆ․ «Փաստինֆո»
    «Երեկ նրանց թիվը 6-ն էր, այսօր արդեն հասել է 13-ի։ Ընդհանուր առամամբ՝ վիճակները գնահատվում է միջին ծանրության ն բավարար։ Ունեն ջերմություն, փորլուծություն, ինքնազգացողության վատացում։ Պացիենտները ստանում են անհրաժեշտ բուօգնություն։
    18:34
    18.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Մեծ սկանդալ՝ խմելու ջրի շուրջ. թունավորվածները տասնյակով են ավելացել Բյուրեղավանում
    Հայլուր 18։30 Մեծ սկանդալ՝ խմելու ջրի շուրջ. թունավորվածները տասնյակով են ավելացել Բյուրեղավանում
    18:30
    18.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանը հույս ունի Պարսից ծոցում ռազմական գործողությունների դադարեցման մասին․ ՌԴ ԱԳՆ
    «Երկուստեք ընդգծվել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և բանակցային գործընթացի շուտափույթ վերսկսման կարևորությունը»,- ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
    18:15
    18.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը կասեցրել է ԱՄՆ-ի հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
    «Մենք նույնպես կասեցրել ենք մեր պարտավորությունների կատարումը, այժմ մենք դրանք չենք իրականացնում և զբաղված ենք երկրի պաշտպանությամբ»,- ասել է նա՝ վկայակոչելով Tasnim գործակալությունը։ ԱՄՆ-Իրան հակամարտության հերթական սրացումը սկսվել է հուլիսի 8-ին։ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ ԱՄՆ զինված ուժերը Իրանի տարածքին մի շարք ավիահարվածներ են հասցրել՝ իբր ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա հարձակման։ Նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ զինադադարի դադարեցման մասին։ Ի պատասխան՝ Թեհրանը սկսել է հարվածներ հասցնել Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Օմանի տարածքում տեղակայված ԱՄՆ օբյեկտներին։
    18:00
    18.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Յենս Շպանը հրաժարական է տվել. Գերմանիայի կանցլերն այն անվանել է ճիշտ և անխուսափելի որոշում
    Գերմանիայի կանցլերի խոսքով՝ Շպանը մեծ ներդրում է ունեցել խմբակցության ուղղության որոշման և ընդդիմությունից կառավարություն անցման գործում։ «Վերջին շաբաթներին լայնածավալ բարեփոխումների մշակման ժամանակ Յենս Շպանը կոալիցիայի կարևոր հենասյունն էր։ Որպես Գերմանիայի ՔԴՄ նախագահ՝ ՔՍՄ նախագահի հետ համաձայնեցմամբ, ես առաջարկ կներկայացնեմ խմբակցության նոր ղեկավարի թեկնածության վերաբերյալ։ Ընթացակարգն ու ժամկետները այժմ կհամաձայնեցվեն կուսակցության և խմբակցության ղեկավար մարմինների հետ»,- ամփոփել է Մերցը։
    17:38
    18.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիում անցկացված կայծակնային մրցաշարում
    Մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը, ով 9 հնարավորից վաստակել է 8 միավոր: Նշենք, որ Ալեքսը ներկայումս գտնվում է զինվորական ծառայության մեջ:
    17:19
    18.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը հայտնել է հունիսի 27-ից ԱՄՆ ավիահարվածների հետևանքով 50 զոհի և 500-ից ավելի վիրավորի մասին
    Քերմանփուրի խոսքով՝ ներկայումս 460 տուժած արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ 37 մարդ դեռևս շարունակում է ստացիոնար բուժումը։ ԱՄՆ-Իրան հակամարտության հերթական սրացումը սկսվել է հուլիսի 8-ին։ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ ԱՄՆ զինված ուժերը Իրանի տարածքին մի շարք ավիահարվածներ են հասցրել՝ իբր ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա հարձակման։ Նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ զինադադարի դադարեցման մասին։ Ի պատասխան՝ Թեհրանը սկսել է հարվածներ հասցնել Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Օմանի տարածքում տեղակայված ԱՄՆ օբյեկտներին։
    16:58
    18.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը հարվածել է Քուվեյթի նավթային օբյեկտին. կան տուժածներ և զգալի վնասներ
    «Այսօր առավոտյան նավթային ոլորտի առանցքային օբյեկտներից մեկը ենթարկվել է Իրանի կողմից բազմակի դաժան հարձակումների, որոնց հետևանքով արձանագրվել են մի շարք տուժածներ և հասցվել է զգալի նյութական վնաս»,- ասված է ընկերության հայտարարության մեջ, որը մեջբերում է KUNA գործակալությունը։ Տուժածներին օգնություն է ցուցաբերվել, փրկարարական ծառայությունները համակարգում են գործողությունները պետական մարմինների հետ։
    16:43
    18.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆիդանը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը․ ԶԼՄ
    «Այս այցի շրջանակներում նախարար Ֆիդանը կհայտարարի, որ Պարսից ծոցում հակամարտության վերջնական կարգավորումը և հետագա էսկալացիայի կանխումը ամենահրատապ առաջնահերթություններն են։ Նա նաև կքննարկի այս ուղղությամբ ձեռնարկվող դիվանագիտական նախաձեռնությունները և միջնորդական ջանքերը։ Ֆիդանը կընդգծի Հորմուզի նեղուցում նավագնացության լիակատար անվտանգության ապահովման անհրաժեշտությունը», - հայտնել է աղբյուրը։ Բացի այդ, թուրք նախարարը ուշադրություն կդարձնի տարածաշրջանում «Իսրայելի ապակայունացնող գործունեության նկատմամբ զգոնություն պահպանելու անհրաժեշտությանը»։ Կողմերը նաև «կկիսվեն Գազայում տիրող իրավիճակի և Գազայի վերաբերյալ խաղաղ ծրագրի իրականացման շրջանակներում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իրենց գնահատականներով»։ Երկկողմ օրակարգի համատեքստում Ֆիդանը ծրագրում է քննարկել «տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության ամրապնդման կարևորությունը, որը գնալով ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում տնտեսական կայունության և էներգետիկ անվտանգության համար»։ Նա կնշի, որ «տարածաշրջանում տեղի ունեցող ընթացիկ իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին երկու պետությունների միջև ռազմական և պաշտպանական ոլորտներում համագործակցության ռազմավարական արժեքը»։
    16:20
    18.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Եթե քաղաքացին պարտավոր է վճարել, համակարգն էլ պարտավոր է հաշվետու լինել․ տնտեսագետ
    Ընդ որում՝ սահմանափակումը պարտադիր չէ, որ արվի որևէ ծառայություն ապահովագրական փաթեթից պաշտոնապես հանելով։ Դա կարող է տեղի ունենալ նաև ավելի աննկատ ձևերով՝
    16:00
    18.07.26
    Ավելին