Լրահոս
2026-06-06
-
ՀասարակականՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱյս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:Ավելին13:5006.06.26 -
ՀասարակականԱրցախ տանող երաժշտությունը. ֆլեյտահար Արտաշեսի աննահանջ հավատըՎերադարձի երազանքով են ապրում արցախցիները Արցախից դուրս՝ որտեղ էլ լինեն: Արցախցի ֆլեյտահար Արտաշեսի կարոտի երաժշտությունը «Հայլուր»-ի թղթակից Զարուհի Սահակյանն է լսել:Ավելին13:3506.06.26 -
ՀասարակականՈրքա՞ն է կազմում ընտրողների ընդհանուր թիվը հունիսի 7-ի ընտրությունների նախօրեինԱյդ մասին հայտնում է ՆԳՆ-ն:Ավելին13:0806.06.26 -
ԻրավականՁերբակալվել է «գող Բջեն»ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ԱԱԾ-ից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Վ.Հ.-ն, ով հայտնի է «գող Բջե» կեղծանունով՝ օգտագործելով իր անօրինական ազդեցությունը՝ «Տեցիկ» կեղծանունով հայտնի Ա.Հ.-ի կողմից դիմելուց հետո, վերջինիս և «Գոջո» կեղծանունով հայտնի Ս.Պ.-ի միջև առաջացած մասնավոր հարցը պետության սահմանած վարքագծի համապարտադիր կանոններին և դրանց իրացման իրավաչափ ձևերին չհամապատասխանող եղանակներով լուծելու նպատակով՝ Ա.Հ.-ին հրահանգել է՝ նախկինում քրեական վարույթների շրջանակում քրեական ենթամշակույթ կրող անձանց վրա ցուցմունքներ տալու համար Ս.Պ.-ին ճանաչել որպես վարկաբեկված, պատվազուրկ անձ և պատժել: Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վ.Հ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և Ա.Հ.-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասի (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը): Վերջիններս ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին: Վ.Հ.-ի և Ա.Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին12:4906.06.26 -
ԻրավականԱպօրինի ձերբակալվել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե ԹանդիլյանԱրթուր ջա՜ն, ես վստահ եմ, որ դու այս փորձությունը ևս կհաղթահարես»,- գրել է Թանդիլյանը։Ավելին12:3806.06.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Լռության օր է Հայաստանում. արգելված է քարոզչությունըՀայլուր 12։30 Լռության օր է Հայաստանում. արգելված է քարոզչությունըԱվելին12:3006.06.26 -
ՄիջազգայինԹրամփը կմեկնի՞ Չինաստան՝ մասնակցելու ԱԽՏՀ գագաթնաժողովինՊեդրոսան հիշեցրեց, որ ամերիկացի առաջնորդը 2025 թվականին մասնակցել էր Կորեայի Հանրապետությունում կայացած գագաթնաժողովին, և բացատրեց, թե ինչու է նրան դուր գալիս ԱԽՏՀ-ն. «Սա շատ բիզնեսին կողմնորոշված կազմակերպություն է։ Եթե ժամանակը թույլ տա, կտեսնենք՝ կգա՞ նա, թե՞ ոչ։ Միացյալ Նահանգներն առանց այդ էլ ներկայացված էին բավականին բարձր մակարդակով»,- հավելել է գործակալության զրուցակիցը։Ավելին12:2006.06.26 -
ՄիջազգայինՆԱՏՕ-ում քննարկում են Ուկրաինային 70 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցը․ PoliticoԸնդ որում, ընդհանուր գումարից միայն 40 միլիարդ եվրոն կլինի ֆինանսավորման նոր պարտավորություն։ Մնացած 30 միլիարդ եվրոն Եվրամիության 90 միլիարդ եվրո ընդհանուր ծավալով օգնության փաթեթի մի մասն է։ «Դա բնական է, քանի որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների մեծ մասը նաև ԵՄ անդամներ են։ Անարդար կլինի նրանցից խնդրել օգնություն հատկացնել երկու անգամ», - ասել է պարբերականի զրուցակիցներից մեկը։ Նախաձեռնությունը մայիսին առաջարկել էր Գերմանիայի կառավարությունը։ Այն նախատեսում է նոր մեխանիզմների ստեղծում՝ թափանցիկությունը բարձրացնելու համար, թե յուրաքանչյուր երկիր ինչ ներդրում է կատարում։ Ինչպես պարզաբանում է պարբերականը, ավելի վաղ Եվրոպայի որոշ երկրներ դժգոհում էին, որ Կիևին աջակցելու անհամաչափ բեռ են կրում։ «Խնդիրն այն է, որ Անկարայի գագաթնաժողովի արդյունքներով մենք ունենանք Ուկրաինային աջակցությունը ավելի կայուն և արդար հիմքերի վրա շարունակելու հաստատուն պարտավորություն», - ասել է պարբերականի զրուցակիցներից մեկը։ Ինչպես գրում է պարբերականը, Ուկրաինային աջակցությունը կարող է դառնալ հուլիսի 7-8-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը։ «Ընթանում են քննարկումներ այն մասին, թե ինչպես ենք շարունակելու ՆԱՏՕ-ի վճռական աջակցությունն Ուկրաինային և դրա հետ մեկտեղ երաշխավորելու բեռի արդարացի բաշխումը», - հայտնել է դաշինքի ներկայացուցիչը։ Ավելի վաղ դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն անդամ երկրներին առաջարկել էր պարբերաբար ՀՆԱ-ի 0,25%-ը հատկացնել Ուկրաինային, սակայն այդ գաղափարը մերժվել էր։ Այժմ կազմակերպությունում կենտրոնացած են գերմանական նախաձեռնության վրա։ Պարբերականի զրուցակիցները նշել են, որ քննարկումները գտնվում են նախնական փուլում, սակայն ընդգծել են, որ պայմանավորվածություն կարող է ձեռք բերվել շուտով՝ հունիսին կայանալիք պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։Ավելին12:0506.06.26 -
ԻրավականՆորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացումՔրեական վարույթով պարզվել է, որ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի նախկին ղեկավար Շ.Կ.-ն, 2002-2018 թվականներին, համայնքից հափշտակել է շուրջ 40 շարժական և անշարժ գույք, դրանց մի մասը ձևակերպել որդու անվամբ և, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կատարել է փողերի լվացում:Ավելին11:4906.06.26 -
ԻրավականՀրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԳլխավոր դատախազության հայցն ընդդեմ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի և նրան փոխկապակցված անձանց բավարարվել է մասնակի. վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.Ավելին11:3306.06.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 5․01 դրամ:Ավելին11:2306.06.26 -
Իրավական«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշումՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն: Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ, որոնց կատարումը հանձնարարվել է ՆԳՆ ոստիկանությանը: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին11:1006.06.26 -
ՄիջազգայինԻրանի ԶՈՒ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմակայաններին հարվածելու մասին«Ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Սիրիկի և Քեշմ կղզու դեմ իրականացված ագրեսիայի՝ տարածաշրջանում թշնամական բազաները հրթիռակոծվել են», - մեջբերում է Mehr գործակալությունը հայտարարության տեքստը։Ավելին10:5806.06.26 -
ՀասարակականԾաղկունքում գայլերի հարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են սատկելԱյսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05:30-ի սահմաններում Սևան խոշորացված համայնքի Ծաղկունք բնակավայրի բնակիչը հերթական անգամ գյուղի բնակիչներին պատկանող ոչխարներին, գառներին, այդ թվում՝ մայրացու, արոտավայր տանելու ժամանակ հայտաբերել է գոմում մոտ 300-ից ավելի գառների սատկած, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին10:4706.06.26 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 9-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տ.Ճարտարապետ փողոցի թիվ 5, 5/1, 5/2, 5/3, 5/4, 5/6, 5/7, 7, 7/1, 7/2, 7/3, 7/4, 7/5, 7/6, 9, 9/1, 9/2, 9/3, 9/4, 9/5, 9/6 բազմաբնակարան շենքերի, Արագած, Բուլվարային, Վարդ-Բաղ թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումըԱվելին10:3006.06.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ն մայիսին օգնել է Հորմուզի նեղուցով անցկացնել ավելի քան 100 նավ․ NYTՆշվում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունների փակուղու պայմաններում՝ այս ջրային ուղու միջով անցումը վտանգավոր է մնում նավերի համար։ Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը օգնել է նեղուցը հատել 70 նավի։ Պարբերականի տվյալներով՝ դրանց մեծ մասը անցման ժամանակ անջատել էր տրանսպոնդերները (ազդանշանային սարքերը)։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ։ Հարվածների տակ հայտնվեցին Իրանի խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց մասշտաբային պատասխան գործողության մասին՝ հարձակվելով Իսրայելի վրա։ Հարվածներ են հասցվել նաև Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում տեղակայված ԱՄՆ ռազմական օբյեկտներին։ Իրանի իշխանությունները նաև որոշում են կայացրել փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի, Իսրայելի և իսլամական հանրապետության դեմ ագրեսիային աջակցած երկրների հետ կապ ունեցող նավերի համար։Ավելին10:1706.06.26 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0806.06.26 -
Միջազգային«Նրանք ուժեղ են և հպարտ». Թրամփը՝ Իրանի հետ բանակցային գործընթացի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է իրանցիների ուժն ու հպարտությունը Վաշինգտոնի հետ բանակցություններում։ NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում, երբ ամերիկացի առաջնորդին հարցրել են, թե ինչու Թեհրանը մինչ օրս չի ընդունել ԱՄՆ-ի առաջադրած պայմանները, Թրամփը պատասխանել է. «Նրանք ուժեղ են, նրանք հպարտ են»։ ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ ի վերջո Իրանը կհամաձայնի գործարքի, սակայն հավելել է, որ «դա որոշ ժամանակ կպահանջի։Ավելին09:5406.06.26 -
ՀասարակականՀրդեհ` Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքումՀունիսի 5-ին՝ ժամը 22։38-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկի 16-րդ հարկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։05-ին, մարվել՝ 23։16-ին։Ավելին09:4606.06.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։Ավելին09:3706.06.26