Լրահոս
Միջազգային
12:20
06.06.26
387

Թրամփը կմեկնի՞ Չինաստան՝ մասնակցելու ԱԽՏՀ գագաթնաժողովին

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է նոյեմբերին այցելել Շենժենում կայանալիք Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ՍՊՄՏՖ) շրջանակներում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԽՏՀ քարտուղարության գործադիր տնօրեն Էդուարդո Պեդրոսան։

«Կարծես թե այդպես է։ Բայց երբեք հաստատ չգիտես։ Այժմ շատ լարված ժամանակ է։ Բոլոր առաջնորդներն ունեն շատ խիտ գրաֆիկներ։ Բայց ես կարծում եմ, որ նախագահ Թրամփը մշտապես հետաքրքրվածություն է ցուցաբերում ԱԽՏՀ-ի նկատմամբ», - պատասխանեց նա այն հարցին, թե արդյոք Թրամփը կայցելի՞ նոյեմբերյան ԱԽՏՀ գագաթնաժողովին։

Պեդրոսան հիշեցրեց, որ ամերիկացի առաջնորդը 2025 թվականին մասնակցել էր Կորեայի Հանրապետությունում կայացած գագաթնաժողովին, և բացատրեց, թե ինչու է նրան դուր գալիս ԱԽՏՀ-ն. «Սա շատ բիզնեսին կողմնորոշված կազմակերպություն է։ Եթե ժամանակը թույլ տա, կտեսնենք՝ կգա՞ նա, թե՞ ոչ։ Միացյալ Նահանգներն առանց այդ էլ ներկայացված էին բավականին բարձր մակարդակով»,- հավելել է գործակալության զրուցակիցը։