Լրահոս
Հասարակական
18:17
06.06.26
97

Երևանում «Porsche Macan»-ը կոտրել է ցուցանակը, տապալել երկաթե էլեկտրասյունը ու հայտնվել կանաչ գոտում․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:40-ի սահմաններում «Porsche Macan» մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղուց դեպի Աշտարակի խճուղի՝ Դավթաշեն ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, բախվել ցուցանակին, տապալել երկաթե էլեկտրասյունը և հայտնվել կանաչ գոտում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ուղեկցող գվարդիայի ծառայողներն ու Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել է հիվանդանոց։

Բախման հետևանքով ցուցանակը կոտրվել է, իսկ երկաթե էլեկտրասյունը՝ տապալվել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունը։