Լրահոս
Հասարակական
18:35
05.06.26
91

Երբ կամ որ դեպքում կուսակցության գրանցումը ուժը կորցրած կարող է ճանաչվել

Img default alt hy

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը պարզաբանել է՝  ինչ ժամկետում կուսակցության գրանցումը ուժը կորցրած կարող է ճանաչվել: 

Հիշեցնենք՝ «Հանրապետություն» կուսակցությունն այսօր՝ հունիսի 5-ին, դիմում  է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար։

Արփինե Հովհաննիսյանն իրավական ընթացակարգն է ներկայացրել՝ գրելով.

«Հոդված 209. Վարչական դատարան դիմելը և հայցադիմումը քննելու ժամկետները

8. Թեկնածուներին, կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելու, չգրանցելու, գրանցումն ուժ կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցադիմումները վարչական դատարանը քննում և լուծում է հայցադիմումն ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը։

Եթե կամ երբ ԿԸՀ-ն դիմի դատարան, որոշման կայացման ժամկետը մինչև վաղը օրվա վերջ է»: