Լրահոս
Տարածաշրջան
15:00
05.06.26
50

Ազովի ծովում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ադրբեջանի հինգ քաղաքացի է զոհվել

Img default alt hy

Թուրքիայից Դոնի Ռոստով ընթացող «Նատրա» և «Ցիրկոն» բեռնատար ջերմանավերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման, ինչի հետևանքով հինգ ադրբեջանցի նավաստի է զոհվել, ևս երեքը՝ վիրավորվել։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ երկու նավերն էլ հանդես են եկել օտարերկրյա դրոշների ներքո և իրավական կապ չունեն Բաքվի հետ։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է տեղեկությունը, իսկ ՌԴ-ում երկրի դեսպանության աշխատակիցներն արդեն մեկնել են դեպքի վայր: