Լրահոս
Հասարակական
18:09
05.06.26
67

Րաֆֆու անվան 36 հիմնական դպրոցի ուսուցիչներին վարչական շրջանից հանձնարարել են գնալ այսօր ՔՊ-ի հավաքի. «Միասնության թևեր»

Img default alt hy

Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցի ուսուցիչներին վարչական շրջանից (համայնքապետարան) հանձնարարել են գնալ այսօր հանրապետության հրապարակ` ՔՊ-ի հավաքի, հակառակ դեպքում՝ գրել աշխատանքից ազատման դիմումներ։

Այս մասին ահազանգեր են ստացվել «Միասնության թևեր»։ Այսպիսի ահազանգեր բազմաթիվ ենք ստանում։ Տեղի է ունենում վարչական ռեսուրսի համատարած կիրառում։

Պետական և համայնքային հիմնարկների աշխատակիցներին, ուսուցիչներին, բուժաշխատողներին կամ այլ քաղաքացիների որևէ քաղաքական միջոցառման մասնակցելու պարտադրանքը օրենքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում է։