Լրահոս
Հասարակական
20:17
06.06.26
543

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. այրվել է բնակելի տուն

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղում այրվում է բնակելի տուն։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ 

Ըստ նախնական տեղեկություններով՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները և տան սեփականատիրոջ ինքնությունը։