Լրահոս

2022-01-24
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտայքի մարզում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել․ 28-ամյա վարորդը Opel Zafira-ով Ալափարս գյուղում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի.
    Այսօր՝ հունվարի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Արտակ Կարապետյանը իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գառնի գյուղի բնակիչ, 34-ամյա Սաթենիկ Հայրապետյանին։ 
    18:36
    24.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Քարեր, փայտեր, ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ. Քովիդ բախումներ՝ Եվրոպայի սրտում
    Եվրոպայի սրտում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների ու ակտիվիստների միջև, որոնք բողոքում են կորոնասահմանափակումների դեմ: Բրյուսելի փողոցները ակցիայի զայրացած մասնակիցներից մաքրելու համար ջրցան մեքենաներ են հանել, արցունքաբեր գազ կիրառել իրավապահները:
    18:26
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանի դեմ պետք է կիրառվեն «անտանելի պատժամիջոցներ»․ Լիտվայի ԱԳ նախարար
    «Պատժամիջոցները, որոնք կկիրառվեն Ռուսաստանի դեմ՝ վերջինիս կողմից անվտանգության «կարմիր գծերը» հատելու դեպքում, պետք է անտանելի լինեն»։ Այս մասին հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը՝ հստակեցնելով, որ առաջին հերթին նկատի ունի Ուկրաինայի սահմանների մոտ ստեղծված իրավիճակը
    18:26
    24.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Թատերականի ռեկտորը «պլանի տակ» է. «Oragir.news»
    Այս տարվա մարտի 5-ին լրանում է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանի 65 տարին, ով ռեկտոր էր ընտրվել 2019թ մայիսին: Նրա հետ կնքվել էր 5 տարվա պայմանագիր:
    18:19
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախի նախագահի հետ քննարկել ենք առաջիկայում նախատեսվող ծրագրերը․ Փաշինյան
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, որ 2022 թվականին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին․ «Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում Արցախի նախագահի հետ համատեղ քննարկել ենք ենթակառուցվածքների զարգացման, բնակարանաշինության, սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը»:
    17:58
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դիմակավորված անձինք անհայտ ուղղությամբ են տարել ընդդիմադրին
    Փաստաբան Բենիկ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրում ․ «Մոտ 30 րոպե առաջ դիմակավորված անձանց կողմից իր տան բակից բերման է ենթարկվել Սայաթ Շիրինյանը։ Պարոն Շիրինյանի գտնվելու վայրի մասին մինչ այս պահը որևէ տեղեկություն չունեմ»։
    17:54
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այսպես ՄԻՊ չեն ընտրում, կարճ ասած՝ RIP ՄԻՊ․ իրավապաշտպան
    Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․  «ՔՊ-ն 68 ձայնով ընտրեց իր իրավունքների պաշտպանին։ Ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցել։
    17:53
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սարգսյանը ոչ թե սպասում է, որ իրեն հեռացնեն, այլ ինքն է հեռանում՝ անգլիական ոճով դուռը շրխկացնելով. Վիգեն Հակոբյան
    Արմեն Սարգսյանը շատ հստակ հասկանում է, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթաց է սկսվել, որի նախաձեռնողը իշխող քաղաքական ուժն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Հասկանալի է, որ եթե պրոցեսը սկսվել է, ապա դրա ավարտն, ի վերջո, լինելու է նախագահական համակարգի անցման ռեֆերենդումը, և Արմեն Սարգսյանը շատ հստակ ընկալում է, որ այս գործընթացների դեպքում ինքը ժամանակավոր ֆիգուր է, որը որոշակի ժամանակահատվածում պետք է վավերացնի կասկածելի, անընդունելի տարբեր փաստաթղթեր՝ ստիպված լինելով իր վրա վերցնել պատասխաատվությունը կամ այն կիսելու Նիկոլ Փաշինյանի վարչախմբի հետ, «Aysor.am»-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ «Այժմ Արմեն Սարգսյանը փորձում է ոչ թե սպասել, թե իրեն երբ կհեռացնեն, այլ ինքն է հեռանում՝ նույնիսկ անգլիական ոճով դուռը շրխկացնելով։ Նա, այսպես ասած, առաջ է ընկնում։ Երկրորդ՝ Արմեն Սարգսյանի պարագայում կարող է լինել նաև արտաքին աշխարհաքաղաքական գործոն, որովհետև հաշվի առնելով վերջինիս դիրքավորումը անգլիական թագավորական պալատի հետ և ՌԴ-Արևմուտք՝ օր օրի սրվող հարաբերությունները, կարծում եմ՝ Արմեն Սարգսյանի առջև էլ որոշակի ընտրություն է դրվում։ Այժմ նրա համար, գուցե, շատ լավ պահ է քաղաքական դաշտից ֆիկտիվ հեռանալ՝ ոչ այս, ոչ այն կողմում չլինելով և ընտրության առջև չկանգնելով»,- ասել է քաղտեխնոլոգը։ Որպես հրաժարականի հաջորդ հավանական պատճառ՝ Վիգեն Հակոբյանը նշեց նաև տնտեսական գործոնը։ «Գուցե Հայաստանում տնտեսական հետաքրքրությունները կորում են Արմեն Սարգսյանի մոտ։ Նա բավականին խոշոր բիզնեսմեն է, մեծ կարողությունների հետ գործ ունեցող մարդ, և հնարավոր է՝ իր և իր հետևում կանգնած միջազգային կորպորացիաների ունեցած հետաքրքրութունները մինչև վերջ չեն բավարարվել, մասնավորապես, կապված Ամուլսարի հետ»,- ասել է քաղտեխնոլոգը։ Հակոբյանը միաժամանակ չի բացառել, որ հրաժարական ներկայացնելուց հետո Արմեն Սարգսյանը հետաքրքրություն դրսևորի քաղաքական նոր նախագծերում՝ առավել ակտիվ կամ քողարկված։ «Խոսքն ինչ-որ լիբերալ քաղաքական բևեռի ձևավորման մասին է։ Սա, իհարկե, ժամանակի հարց է», - ասաց Վիգեն Հակոբյանը՝ միաժամանակ բացառելով, որ Սարգսյանը հեռանում է նախապատրաստվող ինչ-որ փաստաթղթի պատճառով։ Երեկ տարածած հրաժարականի տեքստում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշել էր՝ շատ երկար է մտածել և որոշել է մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: «Այդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ և բխում է որոշակի տրամաբանությունից»,- գրել էր նա՝ ներկայացնելով հրաժարականի դրդապատճառները։
    17:47
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարդենյաց լեռնանցքը մարդատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է, իսկ կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ փակ
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Գորիսի (Շինուհայր-Տաթև ավտոճանապարհին ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Հրազդանի (Հանքավանի ավտոճանապարհ՝ ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Անիի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Աշոցքի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն) տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
    17:45
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՊՆ աշխատակիցները 100.000-ական դրամ են հավաքել որպես ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հարսանեկան նվեր
    Ընդ որում՝ գումարը հավաքել են նաև այն աշխատակիցներից, որոնք անգամ հրավիրված չեն եղել Սուրեն Պապիկյանի հարսանիքին։ «Փաստինֆո»-ն փորձել է տեղեկությունը ճշտել ՊՆ-ի իրավասու անձանցից, սակայն մեկնաբանություն ստանալ այդպես էլ չի հաջողվել։ Աղբյուրը հիշեցնում է, որ հունվարի 22-ին ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի և վերջինիս նախկին մամուլի քարտուղարի հարսանյաց արարողությունն է եղել, որին մասնակցել են գործող իշխանության ներկայացուցիչները։ Համացանցում տարածվել են տեսանյութերը, համաձայն որի՝ հարսանիքը բավականին ճոխ է եղել, ավելին, մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ արձանագրել են կոռուպցիոն ռիսկերի վտանգի մասին։ «Փաստինֆո»-ն ուսումնասիրել է Պապիկյանի հայտարարագրերը։ Արդյունքում պարզվել է, որ պետական ապարատում իր պաշտոնավարման ժամանակ Սուրեն Պապիկյանին հաջողվել է կտրուկ բարելավել նյութական կարողությունները։ Այսպես՝ 2018թ հուլիսի 8-ին ՏԿԵ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ներկայացված հայտարարագրում նա հայտարարագրել էր մեկ հողամաս, մեկ մեքենա՝ «NISSAN TEANA 2.3» մակնիշի, 1.300.000.00 ՀՀ դրամ և 1.400.00 ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցներ։ 2021թ պատկերն արդեն այլ էր, մասնավորապես, 2021թ տարվա սկզբում բանկային հաշիվների մնացորդները կազմել է 12.996.208.00 ՀՀ դրամ, տարվա վերջում առկա դրամական միջոցները կազմել են 8.368.988.00 ՀՀ դրամ, 4.901.00 ԱՄՆ դոլար, 4.432 Եվրո։ Ավելին, նա հայտարարագրել է նաև երեք հողամաս Լոռիում ու բնակարան՝ Արաբկիրում։
    17:38
    24.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Թուրքիան պատրաստվում է հաջորդ հանդիպումը կազմակերպել՝ «3+3» ձևաչափով
    Թուրքիան պատրաստվում է 3+3 ֆորմատով հաջորդ հանդիպումը կազմակերպել: Այս մտադրության մասին Էրդողանը հայտնել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
    17:25
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Քննչական կոմիտեում նոր նշանակում է եղել
    ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով՝ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Դավիթ Ռուբենի Կիրակոսյանը 2022 թվականի հունվարի 24-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից:
    17:20
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սահմանադրական փոփոխությունների հիմնավորման դիվանագիտական պաս՝ Նիկոլին
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Մեր ժողովրդին մեծագույն հնարավորություն էր ընձեռվել ստեղծել իր անկախ պետությունը, բայց մենք չարժևորեցինք անկախ պետության գոյության հիմնական իմաստը։ Այո՜, բայց նաև հենց ձեզ էր մեծագույն հնարավորություն տրվել այս բարդ ժամանակում ստանձնել համազգային համախմբողի և ճգնաժամային առաջնորդի դերը․ չարեցիք, չկարողացաք, չուզեցիք։ Մենք ենք մեր սեփական հաղթանակներ կերտողը և սեփական պարտությունների մեղավորը: Այո՜, և դուք էլ ձեր մեղքի ծանր բաժինն ունեք մեր պարտությունների մեջ։ Նա դադարել է հավատալ մեր վերջնական համազգային հաջողությանը: Այո՜, շատերն են դադարել․․․ և մեր երազանքների փոշիացման բաժնեկից և պատասխանատու եք նաև դուք։ Պարտավոր էի անել ամեն ինչ՝ բացառելու ներքին պառակտման հետագա խորացումն ու բացասական հետևանքները։ Այո՜, և ինչո՞ւ չարեցիք․․․ Գործող Հիմնական օրենքի մեջ են թաքնված մեր որոշ կարևոր խնդիրների արմատները: Այո՜, որոշ, բայց ոչ բոլոր, և ինչո՞ւ էիք լռում այսքան ժամանակ՝ չբարձրաձայնելով մյուս խնդիրների մասին։ Մենք խորհրդարանական հանրապետություն ենք ձևով, բայց ոչ բովանդակությամբ։ Այո՜, և ինչո՞ւ չասել ողջ ճշմարտությունը․ ինչո՞ւ և ով՞ է մեղավոր, ի՞նչ անել։ Նախագահի հնարավորություններն ընկալվում են ոչ թե որպես առավելություն պետության համար, այլ՝ սպառնացող վտանգ։ Այո՜, եթե դառնում ես երկրի հակասահմանադրական ընթացքի և պետականության կորստի սոսկ դիտորդն ու վավերագիրը։ Անհրաժեշտ են գործողություններ, այլապես կհայտնվենք պատմության լուսանցքում: Այո՜, ավելի քան ծանր են մեզ ուղղված սպառնալիքները։ Պետք է չկորցնել կազմակերպված ազգ լինելու վերջին հնարավորությունը։ Միասին հնարավոր է․․․ Իսկ իրականում՝ փախուստ և զրո պետական-ազգային պատասխանատվություն, թեև տեքստը լավն է․․․ հ․գ․ Նաև Սահմանադրական փոփոխությունների հիմնավորման դիվանագիտական պաս նիկոլին․․․իսկ կարևորը ոչ թե թուղթն է, այլ քաղաքական կամքը, ազգային-պետական մտածողությունն ու երկիր կառուցելու տեսլականը․․․թևակոխում ենք նոր՝ պատասխանատու և շրջադարձային փուլ․․․
    17:13
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սարգսյանի և Փաշինյանի հարաբերությունները երբեք մտերիմ ու վստահելի չեն եղել․ «Կոմերսանտ»
    Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել` քննադատելով երկրի սահմանադրությունը, որը նրան իր պաշտոնում իրական լիազորություններ չի տալիս։ Այս մասին գրում է «Коммерсантъ»-ը՝ նկատելով, որ նրա հեռանալով երկրում չի մնում ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա, որն անհավատարիմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նշանակվել է դեռևս 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» առաջ։ «Արմեն Սարգսյանը, որը Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնել է 2018 թվականի ապրիլին և պետք է պաշտոնավարեր ևս երեք տարի, հայտարարել է իր հրաժարականի մասին։ Նա իր որոշումը բացատրել է պետության ղեկավարի չափազանց սուղ լիազորություններով։
    17:13
    24.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Կիևը հսկայական ուժեր է կենտրոնացնում շփման գծում․ Պեսկով
    Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտարարել, որ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ պատշաճ մակարդակով ապահովելու Ռուսաստանի և նրա քաղաքացիների անվտանգությունն ու շահերը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
    16:58
    24.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք հագուստը փոխել են լոգանքից առաջ և մաքուր ու լվացված հագուստը հագել են մինչև բաղնիք գնալը․ Թաթոյան
    ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է, որ հոգեբուժարաններում պահվող մարդկանց իրավունքների խախտումների վերաբերյալ 2017 թվականի այցերի արդյունքներով 2018թ մարտի 22-ին հրապարակած արտահերթ զեկույցից հետո ընդհանուր պատկերը չի փոխվել մինչ օրս․ «Շաբաթ օրը հրապարակած արտահերթ զեկույցը (շուրջ 150 էջ) ցույց է տալիս, որ գործնականում վիճակը նույնն է՝ սկսած Կառավարության ոչ թիրախային համակարգային քաղաքականությունից ու դանդաղ քայլերից մինչև անուշադրություն հոգեկան առողջություն ունեցող մարդկանց նկատմամբ: Զեկույցի գնահատականները հիմնված են 2021թ. ընթացքում «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, «Սևանի հոգեկան առողջության կենտրոն», «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» և «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» այցերի, բողոքների, ստացած պարզաբանումների, ինչպես նաև իրականացվել է համեմատություն նախորդ տարիների հետ: ‼ Ընդհանուր գնահատականն այն է, որ հոգեկան առողջության ոլորտի համակարգային խնդիրների լուծմանը համապարփակ մոտեցում չի ցուցաբերվել, չկան այս հարցին վերաբերող ռազմավարական փաստաթղթեր, որոնք թույլ կտային վերհանված խնդիրները կարգավորել միասնական քաղաքականության շրջանակներում և պատշաճ հսկողություն իրականացնել ՝ անկախ գերատեսչական ենթակայությունից: Հիմնական խնդիրները՝ ❌ Հոգեկան առողջապահությունը կենտրոնացած է հիվանդանոցային հաստատություններում և գոյություն չունեն համայնքահեն ծառայություններ: Գլխավոր հարցերում չի վարվում միասնական քաղաքականություն: ❌ Հոգեբուժական կազմակերպությունների տարբերակված գերատեսչական ենթակայությունը խոչընդոտ է միասնական քաղաքականության համար: Այս մասին նշել եմ դեռ 2018 թվականի զեկույցում։ Հոգեբուժական կազմակերպությունները գործում են Առողջապահության նախարարության, մարզպետարանների ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ։ Հաճախ են Առողջապահության նախարարի հրամանների պահանջները խախտվում ոչ իր ենթակայությամբ գործող հոգեբուժական կազմակերպություններում: Գոյություն չունի փոխհամաձայնեցված համագործակցություն, ինչն էլ առաջացնում է միասնական մոտեցումների բացակայություն, վերահսկողության հարցերում բացթողումներ և այլն: Շարունակվող խնդր է վճարովի ծառայությունների մատուցումը (մանրամասները Զեկույցում են)։ ❌ Հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման հետ կապված խնդիրները շարունակում են մնալ քրոնիկ և պահանջում են հիմնարար լուծումներ։ ❌Գործնականում արձանագրվել են դեպքեր, երբ տարբեր հոգեբուժարաններում օգտագործվել են օրենքով չնախատեսված մեխանիկական զսպման միջոցներ: Մասնավորապես, Սևանի հոգեկան առողջության կենտրոնում կիրառվել է «չոր փաթաթում» և «թաց փաթաթում»: Սա իրենից ներկայացնում է սառը ջրով թրջած սավանով փաթաթում: Նման պրակտիկան խիստ անթույլատրելի է: Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում նույնպես կիրառվում են սավանի կտորներ, որոնք դժվարությամբ են արձակվում: Հոգեբուժական կազմակերպություններում կամ առանձին բաժանմունքներում առկա չեն ֆիզիկական զսպման համար առանձնացված սենյակներ: ❌ Հոգեբուժարաններում արձանագրվող խնդիրներից է նաև որպես դեղորայքային հանդարտեցման միջոց օրենքով չնախատեսված դեղամիջոցների կիրառումը: Գործնականում չեն պահպանվում ՀՀ առողջապահության նախարարի հրամանի պահանջները: Ավելին, օրինակ, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում խնամարկյալի նկատմամբ, որպես դեղորայքային զսպման միջոց, կիրառվել է դեղամիջոց, որը ներառված չէ նախարարի՝ ոլորտը կարգավորող որևէ հրամանում: Կամ Սևանի հոգեկան առողջության կենտրոնում որպես դեղորայքային հանդարտեցման միջոց կիրառվել է դեղամիջոցների համադրություն, որը նույնպես ներառված չէ որպես հանդարտեցման միջոց օրենսդրությամբ սահմանված թույլատրելի դեղամիջոցների ցանկում: Շարունակում է մտահոգիչ մնալ ֆիզիկական զսպման և դեղորայքային հանդարտեցման միջոցների զուգակցված կիրառումը՝ առանց պատշաճ հիմնավորման: Ոչ մի հոգեբուժարանում, մենք գտնում ենք, որ ֆիզիկական զսպման և դեղորայքային հանդարտեցման միջոցի զուգակցումը չի հիմնավորվել: Հոգեբուժարաններում շարունակում է նաև մտահոգության առարկա լինել ժամկետանց դեղերի առկայությունը, ինչպես նաև դեղերի պահման ռեժիմի և պայմանների խախտումները: 2021 թվականին այդպիսի դեպքեր հայտնաբերվել են դիտարկված բոլոր հոգեբուժարաններում: Մեկ այլ խնդիր կապված է հոգեբուժական կազմակերպություններում դեղորայքի պահման սանիտարահիգիենիկ անբավարար պայմանների հետ: Ուսումնասիրված հոգեբուժական բոլոր կազմակերպություններում տարբեր բաժանմունքների դեղապահարաններում առկա են եղել կտրած դեղաթիթեղներ, որոնց ժամկետն ամրագրող հատվածը բացակայել է։ Արձանագրվել են նաև դեղաթիթեղից դուրս բերված՝ բաց վիճակում պահվող դեղահաբեր։ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման անհատական ծրագրերում հոգեբուժական տարբեր կազմակերպություններում շարունակում է գերակշիռ տեղ զբաղեցնել դեղորայքային բուժումը, իսկ այլընտրանքային (արտթերապիա, ուսումնական, զբաղմունքային, աշխատանքային և այլն) բուժման ծրագրեր գրեթե չեն իրականացվում: Գերբնակեցվածության հետևանքով հոգեբուժական կազմակերպությունների հիվանդասենյակներում առկա են չափազանց խիտ դասավորված, իրար կիպ դրված, նույնիսկ իրար միացված մահճակալներ (Սևանի հոգեկան առողջության կենտրոն, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ)։ Մտահոգիչ է նաև, որ հոգեբուժական կազմակերպություններում մահճակալները տեղադրված են անմիջապես հիվանդասենյակի մուտքի մոտ՝ մասնակիորեն խոչընդոտելով պացիենտների մուտքը դեպի սենյակ (Սևանի հոգեկան առողջության կենտրոն, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ։ Սա նախևառաջ մարդու արժանապատվության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության երաշխիքների ոտնահարում է: Շարունակում է մտահոգիչ մնալ այն, որ հոգեբուժական կազմակերպությունների հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց բուժումն ու խնամքը կազմակերպվում է միջանցքներում տեղադրված մահճակալներին: Մասնավորապես, նման պրակտիկա է արձանագրվել Սևանի հոգեկան առողջության կենտրոնում, որտեղ բաժանմունքի միջանցքում տեղադրված է եղել մահճակալ, և հանգստի ժամին այնտեղ քնած է եղել հոգեբուժական կազմակերպությունում բուժում ստացող կին պացիենտ: Ըստ բաժանմունքի բժշկական անձնակազմի՝ պացիենտը միջանցքում է տեղավորվել՝ բաժանմունքի հիվանդասենյակների ծանրաբեռնվածության պատճառով: Կանխարգելման ազգային մեխանիզմն արձանագրել է մտահոգիչ պրակտիկա հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց լոգանքի հետ կապված: Այսպես, Սևանի հոգեկան առողջության կենտրոնի բաժանմունքներից մեկում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք հագուստը փոխել են լոգանքից առաջ և մաքուր ու լվացված հագուստը հագել են մինչև բաղնիք գնալը: Ավելին, լոգանքի նախապատրաստումը կազմակերպվել է բաժանմունքի միջանցքում, որտեղ բոլոր պացիենտները միաժամանակ մերկացել են, հանել հագուստը և հագել նորը: Հոգեբուժական կազմակերպություններում արձանագրվել են նաև հագուստի անհատականացման խնդիրներ: Մասնավորապես, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի խնամարկյալներից շատերը չեն ճանաչել իրենց հագուստը և այդ պատճառով լվանալուց հետո ողջ հագուստը բաժանվել է պատահականության սկզբունքով: Մեր ուշադրության ներքո են եղել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անչափահասների, այսինքն՝ երեխաների հոգեկան առողջության հարցերը: Այս ոլորտում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում շահագործվել է մանկական հոգեբուժական բաժանմունք՝ 12 անչափահաս անձանց հիվանդանոցային սպասարկման համար: Սա, իհարկե, դրական զարգացում է: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի նկատառումների հիման վրա ներդրվել են ավելի արդյունավետ և ժամանակակից զսպման միջոցներ` Առողջապահության նախարարի հետ համագործակցությամբ: Շարունակում է խնդրահարույց մնալ մարզերում [հեռավոր] բնակվող անչափահասների ստացիոնար հոգեբուժական օգնության և սպասարկման կազմակերպումը: Մարզերում տեղակայված հոգեբուժական կազմակերպությունները հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անչափահասների ստացիոնար պայմաններում հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրել չեն կարող, քանի որ չունեն համապատասխան պայմաններ և արտոնագիր: Նրանց տեղափոխումն իրականացվում է շտապ բժշկական օգնության ծառայության տրանսպորտային միջոցով, որի համար վճարվում է պատկառելի գումար (օրինակ՝ Վանաձորից-Երևան՝ 75.000 ՀՀ դրամ) ։ ՀՀ գլխավոր դատախազությունը մեզ տրամադրել է տվյալներ այն մասին, որ 2021 թվականի ընթացքում հոգեբուժական կազմակերպություններում ինքնավնասման դեպքեր չեն արձանագրվել, սակայն ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկությունների համաձայն՝ միայն Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում 2021 թվականին արձանագրվել է ինքնավնասման 10 դեպք: Սա վկայում է այն մասին, որ հոգեբուժական կազմակերպություններում ինքնավնասման դեպքերի մասին իրավապահ մարմինները պատշաճ կերպով չեն տեղեկացվում, ինչը խնդրահարույց է: Շարունակում է մտահոգիչ մնալ նաև այն, որ ոչ բոլոր հոգեբուժական կազմակերպություններում են գիշերային ժամերին հերթապահում հոգեբույժներ, իսկ հերթապահություն իրականացնող միջին բուժանձնակազմի քանակը բավարար չէ: 2021 թվականի ընթացքում ուսումնասիրված բոլոր հոգեբուժական կազմակերպություններում առկա է եղել շենքային պայմանների բարելավման և վերանորոգման կարիք: Ուսումնասիրված հոգեբուժական կազմակերպությունների սանհանգույցները հիմնականում հարմարեցված չեն եղել տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կամ հոգեմետ դեղորայք ընդունող պացիենտների տեղաշարժի համար՝ հավասարակշռության պահպանման հաշվառմամբ: Բաժանմունքների սանհանգույցներում զուգարանները մեծամասամբ միմյանցից որևէ կերպ առանձնացված չեն եղել, որոշ զուգարանակոնքեր չեն ունեցել նստատեղ: Սանհանգույցներում արձանագրվել են նաև ասիական տիպի զուգարաններ, իսկ հիգիենայի և անհրաժեշտ այլ պարագաները բացակայել են: Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր այցի ընթացքում արձանագրվել է, որ պացիենտներին հսկելու նպատակով բաժանմունքի միջանցքում, սննդի ընդունման և ժամանցի համար առանձնացված հատվածում, տղամարդկանց համար նախատեսված սանհանգույցի նախասրահում և որոշ հիվանդասենյակներում տեղադրված են եղել տեսախցիկներ: Հիվանդասենյակներում տեսախցիկների առկայությունն անթույլատրելի է և խախտում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասնավոր կյանքի գաղտնիությունը: Խմելու ջրի, լոգանքի և լվացքի կազմակերպման հարցում ևս առկա են խնդիրներ։ Հոգեբուժական կազմակերպությունների լոգարաններում արձանագրվել են անբավարար պայմաններ: Այսպես, Սևանի հոգեկան առողջության կենտրոնում և Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում լոգախցիկները բաժանված չեն եղել միջնապատով կամ բաժանված են եղել ոչ ամբողջական պատով: Լոգախցիկները նաև չեն ունեցել դռներ: Մտահոգիչ է, որ Սևանի հոգեկան առողջության կենտրոնում բաղնիքը հանգստյան օրերին չի շահագործվում, իսկ աշխատանքային օրերին առաջանում են տաք ջրով ապահովման դժվարություններ՝ ջրատաքացուցիչ համակարգի ոչ արդյունավետ աշխատանքի հետևանքով: Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ այցի ընթացքում արձանագրվել է, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող խնամարկյալների լոգանքը կազմակերպվում է լոգարանում՝ սալիկապատ քարե նստարանին նստած վիճակում, որի սալիկները եղել են կոտրտված, և բարձր է եղել վնասվածք ստանալու հավանականությունը։ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում խնամարկյալների հագուստի և սպիտակեղենի մի մասը չորացվել է հոգեբուժական կազմակերպության ցանցապատ պարսպի վրա, իսկ մյուս մասը՝ այդ թվում նաև ներքնազգեստներ, գետնին՝ աղբի և ծխախոտի մնացորդների վրա: Նշվածը նվաստացնում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արժանապատվությունը և խիստ անընդունելի է: Զեկույցում խոսվում է նաև այն մասին, որ պետք է ստեղծել հոգեբուժական կազմակերպությունների աշխատակիցների պատշաճ պայմաններ և բարձրացնել աշխատավարձերը, զարգացնել սոցիալական երաշխիքները: Զեկույցում արձանագրված են նաև դրական զարգացումները, բայց այդ փոփոխություններն ինչ էլ, որ եղել է կապված են կա՛մ Առողջապահության միայն գործող նախարարի ձեռնարկած մի շարք կարևոր քայլերի հետ (օրինակ` 10-ից ավելի նոր ակտերով կարգավորումները), կա՛մ դրվագային են` կապված առանձին հոգեբուժարանների հետ (օրինակ` Առողջապահության նախարարության ենթակայությամբ «Նուբարաշենի», «Ավանի» հոգեբուժարան, կամ ողջունելի է այն, որ «Սևանի» հոգեբուժարանում հոգեբանները փաստաթղթավորել են պացիենտների հետ իրականացրած աշխատանքը, նախատեսվածի վերանորոգել վերջինի խոհանոցը): Մանրամասները զեկույցում են: Առողջապահության նախարարության այս քաղաքականությունը պետք է զարգացնել արագ տեմպերով և ուժեղացնել վերահսկողությունը նախարարի նշված նոր հրամանների կատարման նկատմամբ: Արձանագրված այս և մյուս խնդիրների վերացմանն ուղղված առաջարկներ կուղարկվեն իրավասու մարմիններին։
    16:49
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՄԻՊ թեկնածուն ընտրվեց՝ միայն ՔՊ-ական պատգամավորների ձայներով
    ՀՀ Ազգային ժողովը 68 կողմ, 0 դեմ ձայների համամասնությամբ Քրիստիննե Գրիգորյանին ընտրեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։ Քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր։
    16:47
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հրամանատարությունը ստուգել է զինծառայողների պատրաստությունը
    N զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում հունվարի 21-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ, տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։ Հրամանատարությունը ստուգել է զինծառայողների պատրաստությունը, անձնակազմին հրահանգավորել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, ցուցումներ տվել մարտական հերթապահության կազմակերպման ուղղությամբ։
    16:39
    24.01.22
    Ավելին