Լրահոս

2022-01-24
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանի քաղաքապետին էլ է հետաքրքրում` ինչու նոր ավտոբուսները չեն շահագործվում
    Երևանի քաղաքապետարանում աշխատանքային նիստի ժամանակ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին հայտնեց, որ Հայաստան ներմուծված 211 նոր ավտոբուսների մի մասի տեխնիկական սպասարկման հարցերն առաջիկայում կլուծվեն, և ևս մեկ խմբաքանակ կհանձնվի շահագործման, գրում է «Սպուտնիկ Արմենիան»։ Նա այդ մասին խոսեց, երբ քաղաքապետը հարց բարձրացրեց, թե ինչն է պատճառը, որ չեն շահագործվում նոր ավտոբուսները։ «Մենք ձեռք են բերել 211 ավտոբուս, բայց երբ քաղաքում շրջում ենք, տեսնում ենք, որ տարբեր կանգառներում կուտակված մարդիկ կան։ Տրամաբանություն չկա։ Ձեռք են բերել ավտոբուսներ, բայց չենք շահագործում, դա նորմալ չէ»,- ասաց քաղաքապետը։ Թարփոշյանը վստահեցրեց, որ առաջիկա 10-15 օրվա ընթացքում նոր ավտոբուսների տեխնիկական սպասարկման հարցերը կլուծվեն։ «Մենք առաջին փուլով շահագործման մեջ գտնվող 63 նոր «Zhong Tong» մակնիշի ավտոբուսների տեխնիկական պայմանների սպասարկումը մեր գործընկերոջ հետ ավարտել ենք, հաջորդիվ ձեր հանձնարարականով, որ պահից սկսենք, այդ փուլը 10-15 օրվա ընթացքում կավարտենք»,- ասաց նա։
    13:23
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այսօրվանից կգործի Բաքու-Շուշի-Բաքու երթուղին
    Այսօրվանից Բաքվից դեպի Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի և Ակնա քաղաքներ սկսել են գործել կանոնավոր ավտոբուսային երթուղիներ, գրում է «ՏԱՍՍ»-ը․ «Այսօր վաղ առավոտյան Բաքու-Շուշի-Բաքու և Բաքու-Ակնա-Բաքու երթուղիներով առաջին կանոնավոր ավտոբուսները շարժվել են: Այս ուղղություններով ուղևորություններ կիրականացվեն շաբաթական երկու անգամ»։ 2020թ․ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
    13:02
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ջաբրայիլից հայտնաբերվել և տարհանվել է 1 աճյուն
    2022 թվականի հունվարի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 597 զանգ:Այս մասին տեղեկացանք Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ի ֆեյսբուքյան էջից։ Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք: Արձանագրված հրդեհները ժամանակին մարվել են: Ոչ ոք չի տուժել: Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնոնումներն իրականացնելու համար, փրկարարական ջոկատները շաբաթվա ընթացքում կատարել են 2 ելք: Արցախի օկուպացված հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ Ջրականի (Ջաբրայիլ) ուղղությունից, հայտնաբերվել և տարհանվել է մեկ աճյուն: Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1706 աճյուն: Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացրել են հետախուզական և կանխարգելիչ աշխատանքներ: Ընդհանուր առմամբ այս շաբաթ հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 5 ռումբ, գնդիկաբեկորային 1 ավիառումբ և 1 ձեռքի նռնակ: Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 3, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 15 կանչ: Փրկարարները կատարել են դռան 5 բացում, առողջական խնդիր ունեցող 4 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 2 ելք։ Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի 11 կանչերի: Ձյան առատ տեղումներով պայմանավորված ԱԻ պետական ծառայության անձնակազմը ուժեղացված ծառայություն է իրականացրել հանրապետության ամբողջ տարածքում՝ դպրոցամերձ տարածքներում ապահովել երեխաների անվտանգ տեղաշարժը, անհրաժեշտության դեպքում էլ միջպետական ճանապարհահատվածներում կատարել քարշակման աշխատանքներ: ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:
    12:56
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանում պարեկներն իրականացրել են «Կռիսը թակարդում» օպերացիա
    Հունվարի 22–ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները մայրաքաղաքում իրականացրել են «Կռիսը թակարդում» օպերացիա, հայտնում է «SHAMSHYAN.com»-ը: Պարեկային ծառայությունում տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Գևորգ Գ.-ն իր ավտոմեքենայում պահում է չթույլատրելի հատուկ ռադիոկապ (ռացիա), որով նա տեղեկանում է մայրաքաղաքում օպերատիվ ծառայությունների շարժին: Պարեկները Պռոշյան փողոցում հայտնաբերել են վերջինիս ու բերման ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին: Պարզվել է, որ պարեկային ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկատվությունը հավաստի էր. նրա ավտոմեքենայում հայտնաբերվել է «ռացիան» և այլ իրեր: Շամշյանը հայտնում է, որ ամենավերին էշելոններից փորձել են պարեկների վրա ազդել, որպեսզի Գևորգ Գ.-ին, ով ընկերական շրջապատում հայտնի է «Կոնդեցի կռիսի տղա» մականվամբ, բերման չենթարկեն:
    12:49
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գուցե կան նոր փաստաթղթեր, որից նախագահը խուսափում է․ Սեյրան Օհանյան
    Հայաստանի շուրջ զարգացումները տանում են նրան, որ, այնուամենայնիվ, պետք է ցավով նշեմ՝ պարտվող իշխանության պայմաններում անհաջողությունների շարանը շարունակվում է։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Այդ անհաջողությունները եղել են մինչև պատերազմ, եղել են պատերազմի ժամանակ, պատերազմից հետո արտահայտվել են նաև մեր սահմաններում և հիմա առանց որևիցե նորմալ խաղաղության պայմանների Հայաստանի իշխանություններին տանում են խաղաղության դարաշրջանի՝ հարաբերությունների ձևավորման Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այսպիսի բարդ իրավիճակում ենք գտնվում,- ասաց Օհանյանը։ Նրա խոսքով, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վերջին երեք տարվա անգործությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ նա լիարժեք իր պարտականությունները չի կարողացել կատարել։ «Հայաստանի Հանրապետության նախագահը սահմանադրությամբ հանդիսանում է Հանրապետության գլուխը, և Արմեն Սարգսյանը հնարավորություն ուներ իր պարտականությունները կատարելու՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխիք հանդիսանալու առումով, սակայն նա իր պարտականությունները չի կատարել» ,- ասաց Օհանյանը։
    12:45
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սահմանագծումն ու սահմանազատումը շատ բարդ պրոցես է․ ՄԻՊ-ի թեկնածու
    Հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի հիմքում են դրված մարդու իրավունքի հարցերը: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանը: «Սահմանագծումն ու սահմանազատումը բացի այն, որ շատ բարդ պրոցես է (նաև քաղաքական բաղադրիչով), բայց դրա հիմքում դրված են մարդու իրավունքի կարևոր հարցերը: Երբ նայում ենք միջազգային կազմակերպություններին, մասնավորապես ԵԱՀԿ-ի պրակտիկային, նաև այն ուղեցույցին, շատ հստակ է, որ այնտեղ քաղաքական հարցերի լուծումների հետ հավասարապես նայվում են բնակչության բնականոն կյանքի ապահովման հարցերը, սոցիալական իրավունքները, կրթության ապահովման իրավունքը, կյանքի իրավունքը, անվտանգ միջավայրում ապրելու իրավունքը և այլն»,- ասաց Գրիգորյանը: Նա նշեց, որ ՄԻՊ-ը պետք է ներգրավված լինի երկրում տեղի ունեցող գործընթացներում և ընդգծեց, որ ընտրվելու դեպքում լինելու է այդ պրոցեսում, օգտագործելու է իր հարաբերությունները և կառուցելու է հարաբերություններ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության, թե՛ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որպեսզի այդ խնդիրները հասցեագրեն:
    12:17
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ժուռնալիստների միության համագումարը տեղի կունենա հունվարի 29-ին
    Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) հերթական համագումարը տեղի կունենա հունվարի 29-ին՝ ժամը 12:00-ին, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում (9-րդ հարկ): «ՀԺՄ անդամներին խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: Միջոցառումը բաց է լուսաբանման համար: Համագումարը լուսաբանել ցանկացող լրագրողները ներկայանան լրատվամիջոցը ներկայացնող անվանաքարտերով և անձը հաստատող փաստաթղթերով»:
    12:06
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարորդը կաշառք է առաջարկել պարեկին․ ոստիկանություն
    Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները հունվարի 22-ին, ժամը 03.50-ին, Աթոյան փողոցում, ստուգելու նպատակով, կանգնեցրել են «Հունդաի» մակնիշի ավտոմեքենա: Պարզվել է՝ վարորդը մեքենան վարում է ոչ սթափ վիճակում, տեղեկացնում է Ոստիկանությունը: Մեքենան հատուկ պահպանվող տարածք չտեղափոխելու համար վարորդը ոստիկանության ծառայողին կաշառք է առաջարկել: Պարեկները նրան բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: Նախապատրաստվում են նյութեր:
    12:03
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ
    ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և նախկին բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ կշարունակեն կալանքի տակ մնալ: Նման որոշում է կայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը: Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանն ու Վիլեն Գաբրիելյանը («Նավակ ճոճող»)։ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», ՀՀ ԶՈւ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը կշարունակեն մնալ կալանավորված: Միայն գործով անցնող Արտյոմ Համբարյանը հինգ միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։ «Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց: Դատարանի որոշումը նոր ենք ստացել և միջնորդությունը մերժելու հիմնավորմանը ծանոթ չենք: Սակայն չեմ կարծումՙ այնպիսի հիմնավորում լինի, որն իրավական առումով տրամաբանական կլինի»,-ասաց Հովհաննիսյանը: Նրա խոսքովՙ դատարանի որոշման առնչությամբ վերաքննիչ բողոք կներկայացնեն: Տոնոյանը կալանավորվել էր 2021–ի սեպտեմբերի 30-ին ոչ պիտանի ավիացիոն հրթիռների գնման քրեական գործի շրջանակում։ Նախաքննությունը Տոնոյանին և գործարար Դավիթ Գալստյանին մեղադրում է 4,6 մլն դոլար յուրացնելու մեջ։ Նրանք իրենց մեղքը չեն ընդունում։ Տոնոյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվել էր նոյեմբերին։
    11:44
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Պաշտպանության նախարարը հարսանիք է անում այն ժամանակ, երբ Ադրբեջանը մտել է Հայաստանի ինքնիշխան տարածք․ Արեգնազ Մանուկյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը Ազգային ժողովի ամբիոնից ձայնագրություն միացրեց․ «Սա Սուրեն Պապիկյանի ձայնն է։ Այն Պապիկյանի, ով Փաշինյանի կողքին կանգնած` այս սրտաճմլիկ տեքստն էր արտաբերում և կորոնավարակի տարածման առումով հարսանյաց արարողություններ անցկացնելը խնդիր էր համարում։ Մարդ, ով երեք տարի առաջ կերազեր ճոխ և օլիգարխիկ հաճույքներին համարժեք հարսանիք ունենալու մասին։ Մարդ, ում քաղաքական թիմի ու այդ թիմի առաջնորդի չկշռադատված, խայտառակ հակասական ու քաոտիկ գործողությունների հետևանքով մեր երկրի գլխին պատերազմ բերվեց, հազարավոր տղաներ դրվեցին հողի տակ, իսկ նրանց զգալի մասը զրկվեց հարսանիք ունենալու հնարավորությունից։ Նրանց մեծ մասն անգամ չէր էլ հասցրել սիրահարվել և զգալ կյանքի քաղցրությունը․․․»,- նշեց պատգամավորը։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Պաշտպանության նախարարը հարսանիք է անում այն ժամանակ, երբ Ադրբեջանը մտել է Հայաստանի ինքնիշխան տարածք ու ամիսներով դուրս չի գալիս։ «Հարսանիք, որն իր ճոխությամբ չէր զիջում կամ գուցե նույնիսկ գերազանցում էր նախկին իշխանությունների ժամանակ պաշտոնյաների կողմից կազմակերպվող նմանօրինակ միջոցառումներին։ Հարսանիք, որն իրականացվում է ժամանցի վայրեր առանց պատվաստման Քյու Առ կոդի կամ ՊՇՌ բացասական թեստի մուտք գործելու առողջապահության նախարարի չտրամաբանված արգելքի պայմաններում (հետաքրքիր է, թե իշխանական այս միջոցառման հյուրերից քանիսի՞ց է պահանջվել ներկայացնել այդ փաստաթղթերը)։ Եվ, ի վերջո, հարսանիք, որից կոռուպցիոն ռիսկի առերևույթ կասկածներ են առաջանում և որի վերաբերյալ ծպտուն անգամ չեն հանում իբրև թե հակակոռուպցիոն խնդիրներով տոգորվող, օտարերկրյա ֆինանսավորմամբ դայլայլող հասարակական կազմակերպությունները»,- ասաց Մանուկյանը։
    11:36
    24.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը Պետրոս Դուրյանի բանաստեղծության հիման վրա երգ է հրապարակել
    Պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը բանաստեղծ Պետրոս Դուրյանի 170-ամյա հոբելյանի առթիվ նրա հանրահայտ «Տրտունջք» ստեղծագործության հիման վրա երգ է հրապարակել՝ տեղադրելով յութուբյան իր ալիքում։
    11:32
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կրեմլի պատի տակ մնացած նախագահը
    ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է, որ հայ ժողովրդի պատմության մեջ Հայաստանի միակ նախագահ, որն այդպես էլ մնաց Կրեմլի պատերի տակ ու ներս չմտավ, դա Արմեն Սարգսյանն էր։ «Պաշտոնավարման չորս տարիների ընթացքում Արմեն Սարգսյանը Ռուսաստանի Նախագահի կողմից պաշտոնեական ընդունելության երբևէ չի արժանացել։ Անգամ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի օրը, 2021 թվականի մայիսի 9-ին, Մոսկվայում գտնվող Հայաստանի նախագահը չի հրավիրվել Կարմիր հրապարակում կազմակերպված զորահանդեսին և պաշտոնական միջոցառումներին` բավարարվելով Կրեմլի պատի տակ և Մոսկվայի գերեզմանատներում հայազգի գեներալների գերեզմաններին ծաղիկներ և ծաղկեպսակներ տեղադրելով»։
    11:21
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ձեզ մանդատ են տվել իշխանության պաշտպանը լինելու համար․ Աննա Մկրտչյան
    ՄԻՊ-ի թեկնածութուն առաջադրել են մարդիկ, ովքեր ՀՀ-ում ընդունելի են համարել դագաղներով իշխանության գալը, պատգամավորների հեռախոսահամարներ հրապարակելը և այլն, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ «Տիկին Գրիգորյան Դուք նշում եք, որ մասնագիտական գործունեությունն է բացառապես Ձեր պաշտոնավարման շարունակությունը, ախր Ձեզանից բացի այլ հանրային ծառայողներ են եղել , օրինակ ՝ ես , և երբ Դուք ասում եք բացառապես մասնագիտական հիմունքով եք շարունակել և Ձեր նկատմամբ այ լ պահանջներ չեն եղել թերահավատորեն եմ ընկալում։ Բոլորիս աչքի առջև է, թե ինչպես են մի լայքով աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում, ինչպես են մի ստատուսի համար պաշտոն տալիս և՝ հակառակը»,- ԱԺ ամբիոնից, դիմելով ՄԻՊ թեկնածու Քրիստեինե Գրիգորյանին, ասաց Աննա Մկրտչյանը։ Պատգամավորն ասաց, որ Քրսիտիննե Գրիգորյանի հարցուպատասխանը, հիմնականում ընդդիմադիր պատգամավորերի հետ, ցույց տվեց, որ նրան այստեղ մանդատ են տվել իշխանությանը պաշտպանը լինելու, ոչ թե Մարդու իրավուքների պաշտպանը լինելու համար։
    11:09
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. ՄԻՊ թեկնածու
    Ազգային ժողովը շարունակում է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկումը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանին խնդրեց հստակ գնահատական հնչեցնել իշխանության այն ներկայացուցիչների մտքերին, որոնք կարծում են, որ մեր երկրում կան ճանապարհներ ու տարածքներ, որ չեն պատկանում Հայաստանին, պատկանում են Ադրբեջանին: Ընդդիմադիր պատգամավորը ՄԻՊ-ի թեկնածուից հետաքրքրվեց նաև՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ: Քրիստիննե Գրիգորյանն էլ ասաց, թե ՄԻՊ-ի գրասենյակը անվտանգային ուղղությամբ կարևոր աշխատանք է կատարել: Ըստ նրա՝ չպետք է ֆետիշացնել անվտանգային գոտին. անվտանգությունը չպետք է կտրել կամ առանձնացնել մարդկանցից: «Ինչ վերաբերում է սահմանագծմանն ու սահմանազատմանը, դա շատ բարդ պրոցես է՝ նաև քաղաքական կոմպոնենտով, բայց մարդու իրավունքների հարցերն այնտեղ հիմքում են դրված ու, երբ մենք նայում ենք ԵԱՀԿ պրակտիկային, շատ հստակ է, որ այնտեղ քաղաքական հարցերի լուծումների հետ հավասարապես նայվում են բնակչության բնականոն կյանքի ապահովման հարցերը, ուստի, անորոշ ասել՝ «ճանապարհները, ինչ-որ մարդիկ ասում են»… իմ մոտեցումը հետևյալն է՝ որևէ պրոցես, որը տեղի է ունենում մեր երկրում, մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի այնտեղ ու ես ընտրվելու դեպքում լինելու եմ այդ պրոցեսում, օգտագործելու եմ իմ հարաբերութունները, կառուցել եմ հարաբերությունները թե ընդդիմության, թե իշխանության, թե պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որ այս խնդիրները հասցեագրվեն: Ես հեռու եմ այն գայթակղությունից, որ ՄԻՊ-ի միակ գործիքը հայտարարություններն են», - ասաց նա: Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին՝ Քրիստիննե Գրիգորյանը նշեց, թե ԵԽԽՎ-ի մոնիթորինգային հանձնաժողովը մոնիթորինգ է իրականացնում Հայաստանում ու անդամ պետություններում ու արձանագրել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: «Այս արձանագրման հետ ես համաձայն եմ», - ասաց ՄԻՊ-ի թեկնածուն:
    11:00
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Չեմ խուսափելու գնահատականներ տալուց». ՄԻՊ-ի ՔՊ-ական թեկնածուին հիշեցրին «շնաբարո դուրսպրծուկներ, «վզից բռնելու ենք, շպրտենք դուրս» արտահայտությունները
    Ազգային ժողովը շարունակում է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկումը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ՄԻՊ-ի թեկնածու Քրիստիննե Գրիգորյանին հիշեցրեց, որ ինքը խոսել է ատելության խոսքի դեմ սկզբունքային դիրքորոշման մասին, մինչդեռ ԱԺ ամբիոնից վերջին երեք տարիներին հնչել են բավական սուր ու անթույլատրելի հայտարարություններ, որոնք իրենց մեջ պարունակել են ատելության խոսք: «Մասնավորապես, «շնաբարո դուրսպրծուկներ», «վզից բռնելու ենք, շպրտենք դուրս»: Խնդրում եմ ձեր հստակ դիրքորոշումը հայտնել վարքագծի վերաբերյալ, տալ հստակ գնահատական, որը հարիր չէ ոչ միայն պետական պաշտոնյային, այլ նաև պետության առաջին դեմքին»,- նշեց Ղազինյանը: Քրիստիննե Գրիգորյանն էլ պատասխանեց, թե ատելության խոսքի, հարգանքի, քաղաքակիրթ բանավեճի նշաձողը բոլորի ձեռքում է ու բոլորը պետք է բարձր պահեն այդ նշաձողը: «Ես հետևողական եմ լինելու ու չեմ խուսափելու գնահատականներ տալու առումով, որովհետև կարծում եմ`որևէ հանրային դերակատար պետք է մեծ հոգածությամբ վերաբերվի այն մթնոլորտին, որի պատասխանատուն մենք բոլորս ենք»,- ընդգծեց ՄԻՊ թեկնածուն:
    10:49
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը նստած է եղել Թուրքիայի դրոշի ներքո․ «Առավոտ»
    «Առավոտ» օրաթերթը գրում է․ «Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարն ընդունել է Ադրբեջանի «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագահ Բադրադդին Գուլիևին։ Թաթարը գոհունակություն է հայտնել բովանդակալից այցի կապակցությամբ և հայտարարել, որ իրենք միշտ հավատարիմ են եղել իրենց հայրենիք Թուրքիային և թուրքական մյուս պետություններին՝ հավելելով, որ Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակը և վերջին տարիներին Թուրքիայի Հանրապետության հետ մերձեցումը ոգեշնչել են իրենց։ Կիպրոսի հյուսիսային հատվածը զավթած ինքնահռչակ այս պետության ղեկավարը մասնավորապես նշել է. «Մենք գոհ ենք, որ ադրբեջանցի եղբայրների հետ մեր հարաբերություններն ավելի հեռուն են գնացել, աճել են սոցիալական ու մշակութային շփումները: Ադրբեջանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում մեր նկատմամբ: Մենք ազգ ենք նույն ծագմամբ, կիսում ենք նույն մշակույթը, ճակատագրով միավորված պետություններ ենք և տարատեսակ պայքարներում կանգնած ենք կողք կողքի»: Ուշագրավ է, որ հանդիպմանը առկա են եղել միայն Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության դրոշները: Իսկ ադրբեջանական պատվիրակության ղեկավարն էլ նստած է եղել ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի դրոշի ներքո: Հանդիպման լուսանկարի հավաստիությունը կասկածի տեղիք չի տալիս, քանի որ այն հրապարակվել է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության կողմից»։
    10:46
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մեր երկիրը խայտառակելու գործը պետք է շարունակի Հակոբ Արշակյանը․ Էդգար Ղազարյան
    «Համաձայն Սահմանադրության 144 հոդվածի Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչեւ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը։ Իսկ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ Ազգային ժողովի նախագահի կողմից Հանրապետության նախագահի պարտականությունները կատարելիս Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել է առավել շատ ձայներ, իսկ ձայների հավասարության դեպքում՝ տարիքով ավագը: ԱԺ փոխնախագահ ընտրվելիս Ռուբեն Ռուբինյանը ստացել է 70, Հակոբ Արշակյանը 71, իսկ Իշխան Սաղաթելյանը՝ 64 կողմ ձայներ, հետեւաբար մինչեւ Հանրապետության նոր նախագահի ընտրությունը ԱԺ նախագահի պաշտոնում մեր երկիրը խայտառակելու գործը պետք է շարունակի Հակոբ Արշակյանը»,- գրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
    10:43
    24.01.22
    Ավելին