Լրահոս
2022-01-24
-
Հայաստան«Ո՞րն է Վաղո՛, քո հայրենիքը». Աննա Գրիգորյանը՝ Վաղարշակ Հակոբյանին«Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանին հորդորել է՝ չխոսել նախկինների օրոք փորված խրամատներից հատկապես այն դեպքում, երբ ինքը չի ծառայել բանակում:Ավելին16:3824.01.22 -
ՀայաստանՈրտեղի՞ց ՀՌՀ անդամ, միջակ դերասան Արթուր Մանուկյանին 4 մլն ԱՄՆ դոլար․ «Yerevan.today»«Yerevan.today»-ը գրում է․ «Օրեր առաջ իշխող խմբակցությունը միանձնյա ընտրեց ՀՌՀ անդամներ: Թե ինչքանով էին թեկնածուները համապատասխանով առաջադրված պաշտոններին, ինչքանով են պատկերացնում ոլորտը, որտեղ աշխատելու են, թողնենք մի կողմ: Խորհրդարանում ծավալված հարցուպատասխանից կարելի է դատողություններ անել: ՀՌՀ անդամների թեկնածության քննարկման ժամանակ, սակայն, հետաքրքիր փաստեր պարզվեցին: Այսպես, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ներկայացրեց փաստեր մասին, որ Արթուր Մանուկյանը կեղծել է կենսագրությունը: Մասնավորապես, նա գործազրկության նպաստ է ստացել այն ժամանակահատվածում, երբ իր իսկ ներկայացմամբ, աշխատել է Ա1+ հեռուստաընկերությունում: Դրանից հետո, իհարկե, ամբողջ ՔՊ-ն ձայն ձայնի տված արդարանում էր, որ ժամանակներն էին այդպիսին, մարդկանց համատարած չէին գրանցում: Իհարկե, չենք լսել, որ նա հրապարակային հայտարարեր դրա մասին։ Բայց, պարզվում է, որ սա միակ կասկածելի դրվագը չէ կապված Մանուկյանի հետ: Նրա ներկայացրած ֆինանսական տվյալներում ևս կասկածելի դրվագներ կան: Արթուր Մանուկյանը ՔՊ պատգամավոր է դարձել 2019-ի կեսերին և աշխատել է մինչև վերջին արտահերթ ընտրությունները: Պաշտոնյաների հայտարարագրերի ռեեստրում ներկայացված են վերջինիս ունեցվածքի մասին տվյալները երկու տարվա համար էլ: Ըստ http://cpcarmenia.am/hy/declarations-registry/user_id=19503/ պաշտոնական տեղեկատվության՝ Արթուր Մանուկյանը 2019 թվականին ունեցել է մեկ բնակարան Նոր Նորքում, տարվա սկզբին բանկային հաշվին գումար չի ունեցել, ավարտին եղել է 41 ԱՄՆ դոլար, իսկ կանխիկ միջոցները մնացել են անփոփոխ՝ 28 ԱՄՆ դոլար, մոտ 250 հազար դրամի վարկ է վերցրել բանկերից: Իսկ ահա 2020 թվականին, պաշտոնյայի կյանքը միանգամից բարելավվում է: Նա ձեռք է բերում մաինագամից երկու բնակարան Պտղնի գյուղում, մեկը 4.5, մյուսը՝ 8.5 միլիոն դրամ: Ձեռք է բերում նաև մեքենա, որի արժեքի մասին տվյալները բացակայում են: Իսկ ահա բանկային հաշվին տարեսկզբին ունեցել է 3,803,657.00 ԱՄՆ դոլար, որը տարվա վերջին, փաստացի, ամբողջությամբ հանել է՝ թողնելով 76 ԱՄՆ դոլար, կանխիկ գումար չի ունեցել: Նշենք, որ որպես եկամտի աղբյուր նշված է ԱԺ-ն, որից այդ տարում Մանուկյանը ստացել է 8 միլիոն ՀՀ դրամ, կամերային երաժշտության ազգային կենտրոնից՝ 2 միլիոն դրամ, և ևս երեք հաստատություն, որոնցից ստացված ընդհանուր գումարը կազմում է 200 հազար դրամ:Ավելին16:0324.01.22 -
ՀասարակականՎարդան Տողանյանը հայտարարել է դիվանագիտական առաքելությունն ավարտելու մասինՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է դիվանագիտական առաքելությունն ավարտելու մասին: «Սիրելի հայրենակիցներ, գրում եմ ձեզ՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանի իմ առաքելության ավարտի կապակցությամբ։ Ինձ համար մեծ պատիվ էր գրեթե հինգ տարի ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը դաշնակից Ռուսաստանում, որի հետ մեզ կապում են դարավոր ավանդույթները, հոգևոր մտերմությունը, ամուր եղբայրական կապերը և ընդհանուր ձեռքբերումների պատմությունը»,- ասել է դիվանագետը հայտարարությունում, որը տեղադրված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։ Տողանյանը Մոսկվայում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվել է 2017թ.: Նրան այս պաշտոնում կփոխարինի Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Հարությունյանի նշանակման մասին հրամանագիրը հունվարի 5-ին ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը երեկ հրաժարական է տվել։Ավելին15:5624.01.22 -
ՀայաստանԱրմեն Սարգսյանի հրաժարարական տալը գնահատում ենք որպես փախուստ պատասխանատվությունից. «5165 շարժում»«5165 շարժումը» հայտարարությամբ է հանդես եկել Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարական տալու վերաբերյալ։ «Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարարական տալը գնահատում ենք որպես փախուստ պատասխանատվությունից և պահանջում ենք բաց և հիմնավոր բացատրություն՝ իր որոշման իրական դրդապատճառների մասին: Անընդունելի է, որ երկրի գլխին ծառացած վտանգավոր զարգացումների պարագայում պատասխանատվությունից խուսափումը դառնում է օրինաչափություն՝ հատկապես հաշվի առնելով, որ պետության ղեկը գտնվում է ապիկար և ազգային-պետական շահերի դեմ գործող քաղաքական խմբավորման ձեռքին: Ենթադրում ենք, որ անակնկալ այս որոշման պատճառները թաքնված են մակրոտարածաշրջանային, նույնիսկ գլոբալ փոխակերպումների և դրանց ազդեցությամբ պայմանավորված՝ Հայաստանին սպասվող վտանգավոր զարգացումների մեջ, հանգամանքներ, որոնց քաջատեղյակ է Արմեն Սարգսյանը՝ ունենալով քաղաքական և դիվանագիտական բավարար փորձառություն, լայն կապեր միջազգային քաղաքականության տարբեր դերակատարների հետ: Արմեն Սարգսյանի՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնից ոչ աշխատանքային օրով և ֆիզիկապես Հայաստանում չգտնվելով հրաժարական տալու հանգամանքը առնվազն տարակուսանք է առաջացնում՝ նկատի ունենալով իր հիմնավորումն այն մասին, որ ՀՀ նախագահը «չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա»: Հարկ ենք համարում նկատել, որ երկրի և ազգի համար ոչ պակաս արմատական գործընթացներ տեղի էին ունենում 2020թ. աշնանը, իսկ ՀՀ նախագահի լիազորությունները նույնն էին, ինչ այսօր. այդուհանդերձ այն ժամանակ Արմեն Սարգսյանը հրաժարական չներկայացրեց: Մեր համոզմամբ՝ ՀՀ նախագահի դիրքը կարելի էր Հայաստանի ազգային-պետական շահերին ի նպաստ օգտագործել ոչ թե թեկուզ սահմանափակ լիազորությունները գործադրելով, այլ որպես նախագահ խոսելու, ժողովրդին խոսք ասելու, ուղերձ հղելու միջոցով՝ զգուշացնելու վտանգավոր զարգացումների մասին, տալու գնահատականներ գործող իշխանությունների առնվազն վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում վարած քաղաքականության, կատարած գործողությունների առնչությամբ, ինչին, ցավոք, ականատես չենք եղել: Այսպիսով, Արմեն Սարգսյանը այս ընթացքում բավականաչափ հնարավորություններ է ունեցել խոսելու, սակայն չի խոսել: Իսկ այժմ ընդամենը ակնարկում է արտաքին ու ներքին քաղաքական վտանգավոր զարգացումների մասին, սակայն բավարարվում է ապրիորի զգուշացումներով ու չի նշում ո՛չ վտանգների բովանդակության, ո՛չ դրանց ծագման աղբյուրների, ո՛չ գործող իշխանությունների՝ դրանց դիմակայելու անընդունակության կամ չցանկության մասին: Արմեն Սարգսյանի հրաժարականը գուցե տրամաբանական լիներ, երբ իր նշած փոխզսպումների և հակակշիռների համակարգ նախատեսող սահմանադրությունն արդեն ընդունված լիներ: Ուստի, նախագահի պաշտոնից հրաժարական տալու Ա. Սարգսյանի փաստարկները ևս մեկ անգամ համարելով չհիմնավորված և հրաժարականը գնահատելով որպես անընդունելի փախուստ պատասխանատվությունից՝ պահանջում ենք նրանից պարզ, բաց և լիարժեք բացատրություններ իր կայացրած որոշման մասին»:Ավելին15:5024.01.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 «Փախուստ պատասխանատվությունից». ինչ չի ստորագրել նախագահը | 24.01.2022Ավելին15:3024.01.22 -
ՀայաստանՎարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համարՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին15:2024.01.22 -
Միջազգային«Թթու լավաշ». Քիմ Քարդաշյանը ցույց է տվել հայկական աղանդերըԳործարար, իրապատում-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը երբեք չի մոռանում հայկական արմատների մասին․ «Ինստագրամ» սոցիալական ցանցում 282 միլիոն հետեւորդ ունեցող աստղը հաճախ է օգտատերերին ծանոթացնում հայկական ուտեստների հետ։ Այս անգամ հեռուստաաստղը ցույց է տվել աղանդերը՝ հայկական թթու լավաշ․ «Հայկական մրգային ռոլեր»,- մեկնաբանություններում գրել է Քարդաշյանը։Ավելին15:1924.01.22 -
ՀայաստանԵս մաքսիմում կարող եմ աջակցել Նիկոլ Փաշինյանին, որ իրերը հավաքի եւ վերջապես հեռանա. ՄամիջանյանԵս մաքսիմում կարող եմ աջակցել Նիկոլ Փաշինյանին, որ իրերը հավաքի եւ վերջապես հեռանա Հայաստանի վարչապետի աշխատասենյակից: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, «NEWS.am»-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ ՀՀ նախգահի ընտրության առաջին փուլում ընդդիմությունը աջակցի իշխանության առաջադրած թեկնածուին: «Մնացած բոլոր հարցերում, որոնք մեր երկրի ու ժողովրդի առաջնահերթություններն են, մենք իրենց չենք աջակցում, մենք անում ենք մեր աշխատանքը, որը հաճախ իրենց կատարած աշխատանքից անգամներ անգամ ավելի շատ է»,- ասել է նա: Մամիջանյանը նկատել է, որ դեռ վաղ է խոսել նախագահի ընտրության մասին. «Դեռ շրջանառվող թեկնածուների անուններ չկան, դեռեւս չեն եղել կոնսուլտացիաներ ընդդիմության շրջանում սեփական թեկնածուով հանդես գալու կամ չգալու վերաբերյալ»:Ավելին15:1624.01.22 -
ՀայաստանՆա թռավ, բայց չխոստացավ վերադառնալ. 7or.am«7or.am»-ը գրում է․ «ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող Արմեն Սարգսյանը թռավ։ Զուտ ձևականորեն դա ներկայացվում է որպես հրաժարականի դիմում, բայց իրականում՝ թռնոցի էր։ Թռնոցի էլիտար խոպանչիությունից։ Արմեն օգտվում էր ՀՀ բյուջեից ու զրո օգուտ տալիս բյուջեին ու մեր երկրին։ Ավելի ձրիակեր պաշտոնյա դժվար է Հայաստանում գտնելը։ Արմեն Սարգսյանն այն եզակի բարձրաստիճան պաշտոնյաներից էր, ով մեկ օր անգամ ՀՀ քաղաքացի չի եղել, երբ պաշտոն չի ունեցել։ Նա մի նախագահ էր, որի ընտանիքի մի մասն այդպես էլ ՀՀ քաղաքացի չդարձավ։ Արմենը դալալի հոգեբանությամբ էր նախագահ աշխատում։ Ինքը առնող ծախող էր։ Եթե ՀՀ–ին լավ գին տային, կծախեր։ Ու դժվար է ասել, թե արդյոք չեն տվել այդ գինը ․․․ Թռնելն Արմենի ոճի մեջ է։ Մի անգամ նա արդեն թռել էր 1997–ին։ Նրան 1996–ի նախագահական կեղծված ու խայտառակ ընտրություններից հետո Լևոն Տեր–Պետրոսյանը ՀՀ վարչապետ էր նշանակել։ Արմենը Լոնդոնից եկավ, անիմաստ ժպիտը դեմքին սկսեց վարչապետ խաղալ։ Հետո փախավ Լոնդոն ու այնտեղից հրաժարական տվեց։ Թե բա հիվանդ եմ, փորիկս ցավում է։ Հիմա նույն բանն է տեղի ունեցել (հրաժարականի պատճառների մեջ կրկին ակնարկվում է «ցավող փորիկը»)։ Նա Լոնդոնից գրել է, թե բա սահմանադրական լիազորություններս չեն հերիքում, որ կարգին նախագահ աշխատեմ, թե բա ընտանիքիս անդամներին են վիրավորում, թե բա սիրտս ցավում է, բայց ձեռքս չի հասնում, ֆլան, ֆստան․․․ Իրականությունն այն է, որ Արմեն Սարգսյանը պարզապես թռնում է՝ հերթական անգամ խաղալով Նիկոլի օգտին։ Իր թռնելով Արմենն արագացնում է սահմանադրական փոփոխությունների գործընթացը։ Արմեն Սարգսյանը Նիկոլի հետ հավասարապես պատասխանատու է մեր երկրում 2018–ի մայիսից հետո տեղի ունեցածի համար։ Նիկոլական ապօրինությունների ժամանակ Արմեն Սարգսյանը կա՛մ լուռ է եղել, կա՛մ աջակցել է նրան, կա՛մ իրեն ռետինե խողովակի տեղ դնելով չի խոչընդոտել ապօրինությանը, թեև սահմանադրորեն կարող էր, կա՛մ համատեղ մոլորեցրել է հանրությանը։ Արմեն Սարգսյանը պատասխանատու է 44–օրյա պատերազմի սկսման, դրա արդյունքների համար։ Նա պատասխանատու է Հայաստանի ու Արցախի թուլացման համար։ Նա շատ լավ գիտի այդ մասին, դրա համար էլ թռավ՝ չխոստանալով վերադառնալ։ Դե իսկ Արմեն Սարգսյանին նախագահ նշանակածները պետք է քաղաքականապես ապաշխարեն։ Ոմանք դա արել են, ոմանք՝ դեռ ոչ։Ավելին15:0224.01.22 -
ՏարածաշրջանՎանա լիճը սառցակալել էԹուրքիայում անոմալ ցրտի պատճառով սառցակալել է Վանա լիճը, ինչը հազվագյուտ երևույթ է համարվում: Ջերմաստիճանը այնտեղ անցած գիշեր -30 է եղել, իսկ ցերեկը՝ -15: Բնակիչները պատմել են, որ առաջին անգամ են Վանա լիճը սառած տեսնում:Ավելին14:5924.01.22 -
ՀասարակականՄոլերի համար սահմանափակումը չի գործում․ ԱվանեսյանՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարծում է, որ ժամանցի վայրերում, հանրային սննդի կետերում կորոնավիրուսով վարակվելու հնարավորությունն ավելի մեծ է, քան տրանսպորտում ու խանութներում։ Նա այս մասին հայտնել է այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։ Լրագրողներից մեկը հարցրեց` ինչպես է ստացվում, որ մարդիկ առանց որևէ արգելքի մուտք են գործում մոլեր, սակայն սննդի կետերից օգտվելու համար QR կոդ է պահանջվում կամ առնվազն 72 ժամվա բացասական թեստի պատասխան։ «Մոլերը, սննդի խանութների և առևտրի կենտրոնների համար սահմանափակումը չի գործում, որովհետև մենք սկզբունք ենք վերցրել հնարավորինս անհրաժեշտ ծառայությունների նկատմամբ դեռևս չկիրառել այս սահմանափակումները։ Սահմանափակումները կիրառում ենք ժամանցի վայրերի, հանրային սննդի կետերի վրա, որովհետև այստեղ վարակման հնարավորությունը շատ ավելի բարձր է, առաջնորդվում ենք նաև այդ մտահոգությամբ»,- պատասխանեց նախարարը։Ավելին14:4724.01.22 -
ՀայաստանԱյս անօրինական փաստաթղթին ընթացք տալ չի կարելի․ Էդգար ՂազարյանՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է․ «Ազգային ժողովի նախագահին ուղղված Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմումից բացակայում է ներկայացման ամսաթիվը և էլեկտրոնային ստորագրության վավերապայմանները։ Այս անօրինական փաստաթղթին ընթացք տալ չի կարելի։ Հանրապետության նախագահը վիրտուալ երևույթ չէ։ Նա պետական պաշտոն զբաղեցնող հանրային ծառայող է, ով ունի նստավայր և իր գործառույթները պետք է կատարի պատշաճ եղանակով, իր նստավայրից։ Փաստացի Հանրապետության նախագահը դիմել է փախուստի` հրաժարվելով իր սահմանադրական գործառույթների կատարումից»։Ավելին14:3924.01.22 -
ՀայաստանԺողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով․ Արտակ ԶաքարյանՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է՝ ՀՀ օրենքն ասում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք: «Խեղճ Հայաստանն այնպես են բարոյալքել, որ Հայրենիքը թշնամուն հանձնած, երկիրը ծնկի բերած, երիտասարդ սերնդի մի մասին կործանած, աղքատությունը բազմապատկած կառավարության ներկայացուցիչը (ոչնչով աչքի չընկած փոխնախարարը) հավակնում է կոչվել «բարձր հեղինակություն» վայելող: Արման Թաթոյանի համեմատ, ՔՊ-ի առաջադրած ՄԻՊ-ի` հանրությանն անհայտ թեկնածուն, եթե Հայաստանում հանրային բարձր հեղինակություն վայելող է, ուրեմն Նիկոլն առնվազն համաշխարհային գերաստղ է, որին պարտավոր են երկրպագել արևելքի ու արևմուտքի բոլոր ազգերը: Պատկերացնում եմ, թե Նիկոլի ազգակործան քաղաքականությանը գերի ընկած հերթական կամակատար իրավաբանը, ինչպես է կոծկելու Մարդու ոտնահարվող իրավունքներն ու ազատությունները: Հայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով»:Ավելին14:2724.01.22 -
ՀայաստանԵՊՀ-ն հարկեր չի վճարում, գուցե այդ փողով Պապիկյանի հարսանիքին նվեր է գնել․ Գևորգ Էմին-ՏերյանԵՊՀ մամուլի նախկին խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը գրում է, որ ԵՊՀ-ն սկսել է հարկեր չվճարել. «ԵՊՀ֊ում հայտնվելու առաջին իսկ օրվանից Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը բազմիցս ցույց է տվել, որ թքած ունի Հայաստանի օրենսդրության վրա։ Օրինակ` նա այդպես էլ չկատարեց առաջին ատյանի դատարանի հայցի ապահովումը։ Բայց երիտասարդ նիկոլականի անպատժելիության զգացումը փաստորեն միայն դրանով չի սահմանափակվել։ Կից ներկայացված նկարից երևում է, որ Երևանի պետական համալսարանը ինձ վերջնահաշվարկ է փոխանցել նոյեմբերի 30-ին, ինչը օրենքի խախտում է, քանի որ ապօրինի հրամանով ես ազատվել եմ սեպտեմբերի 16֊ին։ Բայց դա էլ ամբողջը չէ։ Հովհաննես Հովհաննիսյանի ուղղակի ցուցումով Երևանի պետական համալսարանը այս վերջնահաշվարկի համար հարկեր չի վճարել։ Գուցե ԵՊՀ֊ն այդ գումարը փոխանցել է Աննա Հակոբյանի հիմնադրամին կամ այդ փողով ԵՊՀ ՀԽ նախագահ Սուրեն Պապիկյանի հարսանիքին նվեր է գնել, բայց ամեն դեպքում արել է մի բան, որը կարող է պաշտպանել հարկեր չվճարելուց»։Ավելին14:1224.01.22 -
ՀայաստանԿառաջադրի՞ ընդդիմությունը ՀՀ նախագահի թեկնածու. «Հայաստան» խմբակցությունը դեռ չի որոշելԻնչ վերաբերում է Արմեն Սարգսյանի հրաժարականին՝ Օհանյանը նկատել է, որ նախագահը հրաժարական է տվել Հայաստանի և Արցախի համար բավականին բարդ ռազմաքաղական իրավիճակում:Ավելին13:5924.01.22 -
Հայաստան«Եթե մեղավոր չէր, խի՞ հրաժարական տվեց». քաղաքացիներն արձագանքում են նախագահի հրաժարականինԱրմեն Սարգսյանի հրաժարականի լուրը մեր քաղաքացիների մի մասի սրտով չէ, որովհետև կարծում են՝ խելացի մարդ է, մյուսների սրտով է՝ ասում են՝ չեն վստահում նրան:Ավելին13:5524.01.22 -
Հայաստան3-րդ հարկից ցած նետված աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանրԵրեւանում հունվարի 21-ին, 3-րդ հարկից իրեն ցած նետած աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում ասել են թիվ 1 համալսարանական հիվանդանոցից։ «Աղջկա մոտ դրական դինամիկա չի նկատվում։ Նրան միացված է արհեստական շնչառության սարք»,- նշել են հիվանդանոցից։ Ավելի վաղ Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Մամիկոնյանց 38/3 շենքի բակում քաղաքացի է ընկած: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել: Արաբկիրի ոստիկաններն ու Երեւանի գնդի պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նշված շենքում վարձակալական հիմունքներով բնակվող, 20-ամյա Ինգա Ա.-ն է։Ավելին13:3924.01.22 -
ՀայաստանՀայկ Չոբանյանը պաշտոն է ստացելՏավուշի նախկին մարզպետ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հայկ Չոբանյանը նշանակվել է ԱՏՁՄ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն եւ վաղը նա ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանի եւ նախկին գործադիր տնօրեն Րաֆֆի Քասսարջյանի հետ հանդես է գալու համատեղ ասուլիով, որտեղ ներկայացվելու է ԱՏՁՄ վարչության որոշումը նրան՝ տնօրեն նշանակելու մասին։ 2021 ապրիլի 2-ին Հայկ Չոբանյանը նշանակվել էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար եւ պաշտոնավարեց մինչեւ օգոստոս ամիսը։ Թե ինչն էր պատճառը, որ ընտրություններից հետո կազմավորվող կառավարության կազում նա չընդգրկվեց, պարզ չէ։ Նրա փոխարեն նշանակվեց մասնագիտությամբ տնտեսագետ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը։ Նոր կառավարության կազմավորումից հետո՝ օգոստոսին տված հարցազրույցներից մեկում Հայկ Չոբանյանն ասել էր, որ ինքը շուտով առաջարկություն կստանա եւ կլինի կառավարության կազմում, սակայն ամիսներն անցնում էին՝ նա առաջարկ չէր ստանում։ «Hraparak.am»-ը գրում է, որ Չոբանյանը նշանակվել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ-UATE) գործադիր տնօրեն։ Միության կայքում գրված է․ ԱՏՁՄ-ն 20 տարուց ավելի Հայաստանում գործող բիզնես միություն է, որը միավորում է 100-ից ավել ՏՏ եւ առաջատար տեխնոլոգիական ընկերություններ։ «Միության առաքելությունն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական ոլորտի միջազգային առաջատար՝ ոլորտի կազմակերպությունների եւ Միության անդամների համար ապահովելով բարենպաստ գործարար միջավայր՝ շահերի պաշտպանության, նորարարական եւ կրթական լայնամասշտաբ ծրագրերի իրականացման միջոցով»: Նրա երկարամյա նախկին տնօրենը՝ Կարեն Վարդանյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2007 թվականից, մահացավ 2020 թվականին։ Ապա տնօրեն նշանակվեց Ռաֆֆի Քասարջյանը։Ավելին13:2824.01.22