Լրահոս
2022-01-17
-
ԱռողջապահականՀայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման խթանիչ դեղաչափ ստացել է 2736 քաղաքացիՀայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1761529 պատվաստում: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ի դրությամբ առաջին դեղաչափով կատարվել է 973 հազար 944, իսկ երկրորդ դեղաչափով՝ 784 հազար 849 պատվաստում: Խթանիչ դեղաչափ ստացել է 2736 քաղաքացի: Հայաստանում հասանելի է «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդերնա» պատվաստանյութերը: Հասանելի է նաև «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը, որը Հայաստանում նախատեսվում է կիրառել միայն խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստումներ իրականացնելու համար: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, շարժական կետերում: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Դրանք անվճար են:Ավելին10:2417.01.22 -
ՀայաստանՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 բեռնատարՀունվարի 16-ին, ժամը 17։16-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհի 6-7-րդ կմ-ին ավտոմեքենաներ են արգելափակվել, հայտնում է ԱԻՆ-ը։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 բեռնատար և 9 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։Ավելին10:2217.01.22 -
Հայաստան18-ամյա տղան վթարից 3 ամիս անց մահացել էԳյումրիում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած «ԳԱԶելի» վթարից ամիսներ անց մահացել է տուժածներից 18-ամյա տղան, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հունվարի 15-ին, Գյումրու «Պաթոլոգոանատոմիական լաբորատորիայից» հաղորդում է ստացվել, որ հունվարի 14-ին, ժամը 17.20-ին, «հետվնասվածքային էնցեֆալոպատիա» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոնում մահացել 2003 թ. ծնված Գևորգ Անդրեասյանը։ «Գ. Անդրեասյանի հորեղբայրը հայտնել է, որ եղբոր որդին մարմնական վնասվածքները ստացել էր 2021 թ. հոկտեմբերի 20-ին Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով»,- նշված է հաղորդագրության մեջ: Կատարվում է քննություն:Ավելին10:1417.01.22 -
ՄիջազգայինՖրանսիայի նախագահի թեկնածուն պահանջում է, որ Ալիևը ներողություն խնդրիՖրանսիական ամենամեծ տպաքանակ ունեցող Le Journal du Dimanche կիրակնօրյա պարբերականում հունվարի 15-ին լույս է տեսել Ֆրանսիայի Սենատում «Հանրապետականներ» (LR) խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյի, Ֆրանսիայի Ազգային ժողովում նույն խմբակցության ղեկավար Դամիան Աբադի և Եվրոպական խորհրդարանում նույն խմբակցության ղեկավար, եվրոպական պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամիի, ինչպես նաև 242 այլ գործիչների բաց նամակը Ֆրանսիայի Հանրապետության նախագահին։ Հեղինակները, մասնավորապես, պահանջում են, որպեսզի նախագահը Ֆրանսիայի անունից Ադրբեջանի նախագահից պահանջի ներողություն խնդրել Վալերի Պեկրեսից ընթացիկ տարվա հունվարի 12-ի աղմկահարույց արտահայտություննների համար, որոնք նա արել էր Ֆրանսիայի նախագահի` «Հանրապետականներ» կուսակցության թեկնածուի Հայաստան կատարած այցի արդյունքում: «Եթե մենք տեղյակ լինեինք Վալերի Պեկրեսի` վերջին [Լեռնային Ղարաբաղ] անօրինական այցի մասին, մենք նրան բաց չէինք թողնի»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահը։ Ստորև ներկայացվում է բաց նամակի ամբողջական տեքստը. «Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո պարոն նախագահ, Վալերի Պեկրեսի Հայաստան կատարած այցից հետո, հունվարի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց. «Եթե մենք տեղյակ լինեինք Վալերի Պեկրեսի վերջին անօրինական այցի մասին, մենք նրան բաց չէինք թողնի»: Այս աղմկահարույց արտահայտությունները Ֆրանսիայի կողմից չեն կարող անպատասխան մնալ։ Մի պարզ պատճառով. այս հայտարարությունը ոչ միայն ատելության կոչ է Ֆրանսիայի պետական գործչի, Իլ-դը-Ֆրանս շրջանի նախագահի և Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածուի դեմ, այլև՝ անթաքույց սպառնալիք է հանդիսանում ֆրանսիացի ժողովրդի, Ֆրանսիայի կառավարության և նրա ներկայացուցիչների դեմ՝ հաշվի առնելով Հայաստանի հետ մեր երկրի հարաբերությունները։ Մեծարգո պարոն նախագահ, կարո՞ղ ենք արդյոք հանդուրժել, որ որևէ այլ պետության կառավարությունն արգելի ֆրանսիացի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչներին ճանապարհորդել մի տարածք, որը, հիշեցնենք, տվյալ պետությանը չի պատկանում, սպառնա ոտնձգություն կիրառել նրանց ազատության դեմ, ընդհուպ մինչև նրանց ֆիզիկական անվտանգությանը: Որքան էլ դա անհաճո լինի նախագահ Ալիևին՝ ֆրանսիացիներն ազատ են, իսկ Ֆրանսիան ինքնիշխան պետություն է: Ֆրանսիան չի կարող ընդունելի համարել որևէ սպառնալիք, չպետք է ընկրկի որևէ ահաբեկման դեմ: Եվ առավել ևս, երբ դրանք արվում են բռնապետի կողմից, ով հայերին «շներ» է անվանում, երբ Հայաստանի հետ հակամարտության ընթացքում արգելված զինատեսակներ ու ջիհադիստ վարձկաններ է կիրառել և մարդկային արժանապատվության մշտապես տկար օրինակ հանդիսացել։ Ուստի, պարոն նախագահ, խնդրում ենք Ֆրանսիայի անունից պահանջել, որպեսզի Ադրբեջանի Հանրապետությունը պաշտոնապես ներողություն խնդրի, իսկ ամենասեղմ ժամկետում այդ չանելու դեպքում` պահանջում ենք հետ կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին։ Սա որքան որ Ֆրանսիայի արժեքների, նույնքան և Ֆրանսիայի պատվի հարց է։ Սա նաև հայ ժողովրդի հանդեպ աջակցության հարց է, որը մենք պարտավոր ենք ցուցաբերել, այնժամ, երբ հայ ժողովուրդը, չնայած Ադրբեջանի ռազմական ագրեսիաներին, սադրանքներին և նվաստացումներին, կանգուն է մնում և արժանապատիվ` այս փորձություններում։ Ֆրանսիայի վերաբերմունքը պետք է արժանի լինի տառապանքի բովով անցնող Հայաստանի օրինակին, որը հիացմունք է առաջացնում։ Ընդունեք, խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, մեր խորին հարգանքի հավաստիքը»։Ավելին10:0717.01.22 -
ՀայաստանՔաջարան և Մեղրի քաղաքներում ձյուն է տեղումՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Շիրակի մարզի Մ-1 ավտոճանապարհից դեպի Մուսայելյան, Կրասար գյուղեր և Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են: Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Արթիկ-Ալագյազ, Սյունիքի, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Սյունիքի մարզի Քաջարան և Մեղրի քաղաքներում տեղում է ձյուն։Ավելին09:5917.01.22 -
ՀայաստանՀՀ նախագահն ԱՄԷ այցի շրջանակում ձեռք է բերել ևս մեկ 200 մՎտ-անոց արևային էլեկտրակայանի կառուցման պայմանավորվածությունԱշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայրաքաղաք Աբու Դաբիում հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են վերականգնվող էներգետիկայի, նորագույն տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Ընդգծելով, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներկայումս «Մասդար» ընկերության հետ իրականացվող 200 մեգավատտ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագիրը փոխշահավետ գործակցության առաջին քայլն է՝ նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել ևս 200 մեգավատտ հզորության վերաբերյալ այսօր ձեռք բերած պայմանավորվածության առթիվ: Նախագահը նշել է, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ընդհանուր առմամբ 400 ՄՎտ ծավալով նախագծերի իրականացումը լավ հիմք է ստեղծում ավելի լայն գործակցության համար և կարևոր քայլ է մեր երկրի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացման ուղղությամբ: «Ակնկալում եմ, որ այս ծրագրով հիմք կստեղծվի երկարատև համագործակցության համար»,-ասել է նա։ Սարգսյանը գոհունակություն է հայտնել նաև «Այգ-1» ծրագրի իրականացման շուրջ «Մասդար» ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոդի արդյունավետ համագործակցության վերաբերյալ։ Նշվում է, որ հանդիպմանը զրուցակիցները խոսել են նաև Հայաստանում հողմային էներգետիկայի ոլորտում նույնպես մեծածավալ ներդրումներ կատարելու հնարավորությունների մասին:Ավելին09:5717.01.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանցի զինծառայող է մահացելԱդրբեջանում զինծառայող է մահացել, հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։ «Ադրբեջանցի զինծառայող Ջավիդան Մամեդլին մահացել է զենքի հետ վարվելու կանոնների կոպիտ խախտման հետևանքով»,- նշված է հաղորդագրության մեջ։Ավելին09:5117.01.22
2022-01-16
-
ՀայաստանՋրանցքում հայտնված մեքենայի վարորդը խեղդվել էՀունվարի 16-ին, ժամը 19:02-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Եղեգնավան գյուղի տարածքում գտնվող Կախանովի ջրանցքը․ կան տուժածներ, հայտնում է ԱԻՆ-ը։ Պարզվել է, որ Եղեգնավան գյուղի Ազատության փողոցի տներից մեկի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ս․, ծնված 1954 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում: Ուղևորներ Ս․ Ս․-ն (ծնված 1956 թ.) և Ռ․ Մ․-ն (ծնված 1964 թ.) հոսպիտալացվել են Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ջրանցքից դուրս բերել ավտոմեքենան և վարորդի դին:Ավելին22:0016.01.22 -
Հայաստան10-րդ զավակին անվանակոչել են Մոնթե39 ամյա բազմազավակ մայր Մանուկյան Քրիստինան օրերս լույս աշխարհ է բերել իր 10-րդ զավակին` Մոնթեին, հայտնում են «Շենգավիթ» ԲԿ-ից։ Քրիստինան մեկ աղջիկ և արդեն 9 որդի ունի: Երեխային Մոնթե է անվանել ի պատիվ հերոս Մոնթե Մելքոնյանի: Երեխան ծնվել է կեսարյան հատման ճանապարհով՝ 2700 գրամ քաշով և 47 սմ հասակով, մանկաբարձ-գինեկոլոգներ Մարգո Մարտիրոսյանի և Անահիտ Սիրունյանի օգնությամբ: Նորածնի խնամքն ու հոգատարությունը վստահվել է նեոնատոլոգ Արթուր Ջանազյանին: Բժշկուհի Մարգո Մարտիրոսանը նշում է , որ սա 39 ամյա կնոջ 5-րդ կեսարյան հատումն է: Երեխան և մայրիկը բավարար վիճակում դուրս են գրվել հիվանդանոցից:Ավելին21:5316.01.22 -
Հայաստան21 տարեկան տղան փորձել է ցած նետվել կամրջից զոհված ընկերներին միանալու համարԱյսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12: 45-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Քասախ գետի մոտ գտնվող կամրջի ճաղավանդակին մի քաղաքացի է կանգնել ու ցանկանում է ցած նետվել, հայտնում է «shamshyan.com»-ը։ Դասակի հրամանատարին հաջողվել է համոզել և քաղաքացուն ոստիկանների հետ կարողացել են հետ բերել վտանգավոր եզրագծից: Այդ քաղաքացուն ոստիկաններն ուղեկցել են ոստիկանության Աշտարակի բաժին: Շամշյանի տեղեկություններով՝ նա Արագածոտնի մարզի բնակիչ, 21-ամյա Ա. Մ.-ն է, ով ոստիկաններին հայտնել է, որ ցանկանում է այդ ձևով վերջ տալ իր կյանքին, որպեսզի միանա իր զոհված ընկերներին:Ավելին17:0316.01.22 -
ՀայաստանՀուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդրի լուծում չեն․ Էդուարդ ՇարմազանովՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է, որ պետության գահավիժումը կանգնեցնելու և պետականության «փշրանքները» պահպանելու համար պետք է մնալ և ապրել Հայաստանում․ «Վերջին շրջանում հաճախ եմ լսում «գնալու եմ երկրից» արտահայտությունը,որը կապված է խայտառակ կապիտուլյացիայի, հողատու ռեժիմի վերարտադրության, թուրքերի հետ նվաստացուցիչ «խաղաղության դարաշրջան» բացելու, քաղաքական ձերբակալությունների, տնտեսության գահավիժման և ինչու չէ ընդդիմադիրներիս ոչ արդյունավետ գործելու հետ։ Չմեղադրելով նման կարծիք ունեցողներին՝ այնուամենայնիվ համամիտ չեմ նրանց հետ։ Հայաստանն Արարչի կողմից մեզ տրված հայրենիքն է և մեր նպատակը որպես ազգ՝ ապրել ու արարելն է մեր հայրենիքում՝ պաշտպանելով ու շենացնելով այն։ Պարտություններից հետո արտագաղթի ճամփան բռնելը նոր երևույթ չէ ,այն եղել է միջնադարում և անշուշտ թուլացրել է մեր ազգային դիմադրողականությունը։ Մենք թուլացանք որպես ազգ, երբ 1021թ. Արծրունիները Վասպուրականի թագավորությունը հանձնեցին Բյուզանդիային, իսկ Սենեքերիմ Արծրունին 14 հազար մարդկանց հետ գաղթեց Սեբաստիա։ Թուլացանք, երբ Անին հանձնեցինք և սփռվեցինք աշխարհով մեկ՝ Կիլիկիայից մինչեւ Կիեւյան Ռուսիա և Լեհաստան։ Դարեր անց մեզնից ոմանք փորձում են հերթական անգամ բախտ որոնել «օտար ամայի ճամփեքին»։ Այսօր էլ Շուշին ու Հադրութն են հանձնել թուրքին, հիմա ի՞նչ, պետք է հերթական անգամ լքե՞նք մեր հայրենիքը։ Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդիրը լուծելու ճանապարհ չէ,սա փախուստ է խնդրից։ Իսկ խնդրի լուծումը հետևյալն է. մնալ ,ապրել ու պայքարել Հայաստանում ու հանուն Հայաստանի։ Հեշտ է լինելու՞։ Իհարկե ՝ ոչ։ Բայց այլ ճանապարհ չկա։ Պետք է ապրել Հայաստանը հակապետական ռեժիմից ազատելու, պետության գահավիժումը կանգնեցնելու և պետականության «փշրանքները» պահպանելու համար»։Ավելին11:0616.01.22 -
ՀայաստանԼարսը փակ է բեռնատարների համար․ Սյունիքի մարզում բուք էԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Շիրակի մարզի Մ-1 ավտոճանապարհից դեպի Մուսայելյան, Կրասար գյուղեր և Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Սարավան-«Զանգեր» հատվածում, Արթիկ-Ալագյազ, Սյունիքի, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Սյունիքի մարզի Կապան, Քաջարան և Մեղրի քաղաքներում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում և Շինուհայր գյուղում բուք է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։Ավելին11:0216.01.22 -
ՀայաստանՎթարի հետևանքով մահացել է 34 տարեկան վարորդըՀունվարի 16-ին, ժամը 03։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանին հարակից այգու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, հայտնում 1 ՀՀ ԱԻՆ-ը: Պարզվել է, որ Բեյրութի փողոցում՝ մանկական այգու մոտակայքում, բախվել են «Opel Astra» և «Mercedes-Benz S500» (վարորդ` Դ․ Հ․, ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և 3 տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ Հ․ Բ․-ն (ծնված 1988 թ․) մահացել է։Ավելին10:5816.01.22 -
ՏարածաշրջանԹուրք անասնապահը խաբում է իր կովերինԿովերի կաթնատվությունը բարձրացնելու հետաքրքիր մեթոդ է գտել թուրք անասնապահը: Նա անասուններին այնպիսի վիրտուալ ակնոցներ է հագցնում, որ արածելիս չոր խոտը կանաչ տեսնեն:Ավելին09:3816.01.22 -
ՀայաստանԵրկրաշարժ Կապան քաղաքից 12 կմ հարավ-արևելքՀունվարի 16-ին, տեղական ժամանակով ժամը 07:25-ին (Գրինվիչի ժամանակով՝ 03:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.14⁰ և արևելյան երկայնության 46.52⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտի` Սյունիքի մարզի Կապան քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է ԱԻՆ-ը։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում և մի շարք գյուղերում՝ 4-5 բալ ուժգնությամբ, Վայոց ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում, Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ:Ավելին08:1016.01.22 -
ՄիջազգայինԷստոնացի կոլեկցիոների 100 տարեկան «գեղեցկուհիները»էստոնացի կոլեկցիոները կազմակերպել է մինչև 113 տարեկան մեքենաների ցուցահանդես: Նրա հավաքածուում նաև Հայաստանից տարված մեքենաներ կան:Ավելին08:0016.01.22
2022-01-15
-
ՄիջազգայինՏեղ գյուղի խաղաղ բնակչի աչքերն ու ձեռքերը կապել են ու մոտ 1 ժամ ճանապարհ տարել․ ԹաթոյանՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղի խաղաղ բնակչին ադրբեջանական զինված ծառայողները հունվարի 13-ին ակնհայտ անօրինական ազատությունից զրկել ու առևանգել են, թույլ են տվել նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք (օրինակ՝ խաղաղ բնակչի աչքերն ու ձեռքերը կապել են ու մոտ 1 ժամ ճանապարհ տարել)․ «Խախտել են նրա սեփականության իրավունքը՝ հափշտակելով 320-350 հատ (ճշտված տվյալով) ոչխար: Մինչև հիմա ոչինչ չեն վերադարձրել, որով մարդուն արդեն պատճառել են հոգեկան լուրջ ապրումներ, իր ընտանիքով կանգնեցրել են սոցիալական լրջագույն խնդրի առաջ: Չպետք է մոռանանք, որ խոսքը սովորական մարդկային ճակատագրերի մասին է, տարիների քրտնաջան աշխատանքով վաստակած ապրուստ, ընտանիքի եկամուտ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու բնական իրավունք. մարդիկ ապրում են իրենց ու ընտանիքների կյանքի ու ապրուստի համար իրական անհանգստության մեջ: Բա սա նորմա՞լ վիճակ է, կյանքի նորմալ պայմաննե՞ր են: Բայց այս ամենը պետք է դրվի պետական քաղաքականության հիմքում, իսկ անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց: Ադրբեջանական հանցավոր արարքների փաստերը տալիս են նրանց զինված ծառայողներին հեռացնելու իրատեսական հնարավորություն, ուղղակի պետք է արագ ու ճիշտ գործել: Մինչև սահմանների որոշման պաշտոնական գործընթացների ավարտը ի՞նչ գործ ունեն ադրբեջանական զինված ծառայողներ, որոնք հիմնովին խաթարել են մարդկանց բնականոն կյանքը: Բայց ի՞նչ է արվում: Օրինակ՝ Տեղի բնակչի հետ կապված միջադեպով էլի շրջանառության մեջ դրվեց անթույլատրելի քաղաքական մոտեցումը, թե Տեղ համայնքի Տեղ գյուղի բնակիչն է անցել «ադրբեջանական կողմ»՝ տպավորություն ստեղծելով, թե «մեղավորը» նա է, այլ ոչ թե նրա նկատմամբ քրեորեն պատժելի արարքներ՝ հանցանքներ թույլ տված ադրբեջանական զինված ծառայողները: Էլի հղում անելով իմ հայտարարությանը՝ հրապարակային փորձ արվեց հերքել դրա ձևակերպումները՝ առանց հաշվի առնելու, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդագրություններում ամեն ձևակերպում ընտրված է և ունի նպատակային նշանակություն: Նման քաղաքական մոտեցում առաջ տանողներին պետք է հատուկ բացատրել, որ նման մեկնաբանություններով ադրբեջանական զինված ծառայողներին «թևեր» են տալիս, դարձնում են ավելի սանձարձակ: Թուլացնում են մեր քաղաքացիների իրավունքների միջազգային պաշտպանությունը՝ գեներացնելով խոչընդոտող ապացույցներ: Նման մեկնաբանությունները պետք է վերանան ու վերջ: Եվ հետո՝ ՀՀ պետական սահմանների չորոշված լինելու պայմաններում ի՞նչ «ադրբեջանական կողմի» կամ տարածքի մասին է խոսքը: Կամ խաղաղ բնակիչները ինչու՞ պետք է այս քաղաքական սխալ մոտեցումների զոհը դառնան: Հ.Գ. Տեղ գյուղի բնակչի հետ երեկ անձամբ խոսել եմ, նրա հետ անձամբ ծանոթացել եմ Տեղ գյուղ իմ վերջին այցի ընթացքում` հայրենասեր ու ազնիվ մարդ: Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում մեր կողմից նույնպես միջոցներ են ձեռնարկվում նրա իրավունքների պաշտպանության համար»։Ավելին23:2515.01.22 -
Հայաստան«Ազարյանին ընտրելը դատավորների կոշտ պատասխանն էր կառավարության ճնշումներին»Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը նկատում է, որ «Դատավորների միության» նախագահի պաշտոնում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի ընտրությունը հույս է տալիս, որ դատական համակարգը հնարավոր է ուշքի գա:Ավելին21:3715.01.22 -
ՏարածաշրջանԱլիևը կարող է ուկրաինական հողեր վարձակալել, որ լուծի Ադրբեջանի «հացի խնդիրը»Բաքուն Կիևի հետ պայմանագիր է ստորագրել Ուկրաինայում գյուղատնտեսական հողեր վարձակալելու վերաբերյալ:Ավելին21:3615.01.22 -
ԱրցախՀաղթանակի երաժշտությունը՝ պարտությունից հետո. Արցախը հայկական էՀայկական մշակութային ժառանգությունը սեփականացնելու ադրբեջանական մոլուցքի դեմ պայքար է սկսել կոմպոզիտոր Արա Գևորգյանը: Նա իր «Արցախ» գործիքային կոմպոզիցիայի հեղինակային իրավունքի խախտման հարցով պատրաստվում է դիմել Եվրոպական դատարան:Ավելին21:3515.01.22