Լրահոս
2022-01-15
-
ՀայաստանՍյունիքում բուք է. ոստիկանության մեքենան արգելափակվել է ձյան մեջՍյունիքում այս պահին բուք է։ Ոստիկանությունը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ճանապարհային ոստիկանության մեքենան մնացել ճանապարհի մեջտեղը։ Որքան էլ փորձում են մեքենան հրել և հանել ճանապարհից, բքի պատճառով այնքան էլ չի ստացվում։Ավելին16:2615.01.22 -
ՀայաստանՈրքա՞ն ավելի կվճարենք այս տարեսկզբին նախորդ տարվա համեմատ․ «Yerevan.today»«Yerevan.today»-ը պարզել է, թե նոր տարում որքան ավել գումար պիտի վճարի քաղաքացին սնունդ գնելիս ու կոմունալներ մուծելիս․ «2022 թվականը սկսեցինք նոր թանկացումներով: Նախորդ տարվա ապրանքների շարունակվող գնաճին տարեսկզբից ավելացան նաև ծառայությունների թանկացումները: Այսպես․ հունվարի մեկից ջուրը թանկացավ 20 դրամով` 180 դրամից դառնալով 200 դրամ, իսկ փետրվարից էլ հոսանքը կթանկանա միջինը 4.7 դրամով: Ամսական մինչև 200 կՎՏժ սպառում ունեցող բնակիչները 44.98 դրամի փոխարեն կվճարեն 46.48 դրամ, իսկ 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչները 44.98 դրամի փոխարեն կվճարեն 48.48 դրամ: Թեև կառավարությունը, ի դեմս էկոնոմիկայի նախարարի, ասում է, որ մարդիկ չնայած գնաճին ավելի լավ են ապրում, քան նախորդ տարիներին, առաջարկում ենք այդ թեզը ստուգել պարզ հաշվարկով: Նախ ներկայացնենք ապրանքների գնաճը, պաշտոնական թվերով, հետո նվազագույն պարենային զամբյուղի արժեքը մեկ անձի դեպքում մեկ ամսվա համար և ցույց տանք տարբերությունը: Նշենք, որ վիճակագրական կոմիտեն այսօր ներկայացրել է 2021 թվականի դեկտեմբերի գների փոփոխությունը նախորդ դեկտեմբերի համեմատ, բայց քանի որ նոյեմբեր ամիսն առավել ամբողջական է և ըստ ապրանքատեսակների է ներկայացված, մենք կվերցենենք նոյեմբեր ամսվա ցուցանիշները: ՍԻնչպես տեսնում է, չկա ապրանքատեսակ, որ գնաճ չի ունեցել։ Հիմա ներկայացնենք նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2021 թվականի տարեսկզբին՝ զուգահեռ նաև նշելով, թե այս տարեսզկբին որքան ավելացում է տեղի ունեցել: Ներկայացվում է 1 շնչի օրական սպառման նորման և 1ամսվա մեջ այդ նորման ապահովելու համար անհրաժեշտ գումարը: Ինչպես տեսնում ենք`պարենային զամբյուղը նախորդ տարեսկզբին արժեցել է մոտ 27 700 դրամ՝ 1 հոգուն ընկնող հաշվարկով, հիմա այն շուրջ 6900 դրամով ավելին է: Բայց նշենք, որ մենք ներառել ենք սննդի միայն առաջնային ապրանքները․ պարզ է, որ սա խիստ սահմանափակ ցուցակ է և՛ մթերքների քանակով և՛ զանգվածով: Իսկ ամենակարևորն է՝թանկացել են նաև ծառայությունների գները, հագուստի և կոշիկի գները (ըստ պաշտոնական տվյալների՝ 12.1 տոկոս): Եթե, օրինակ, վերցնենք չորս անձից բաղկացած ընտանիքը, ապա նրանց ծախսը միայն պարենային նվազագույն զամբյուղի մասով ավելացել է մոտ 28 հազար դրամով: Պետք է ավելացնենք նաև, որ եթե նախորդ տարի այդ ընտանիքը սպառում էր մոտ 200 ԿՎտ/ժ հոսանք և վճարում՝ 8990 դրամ, ապա հիմա արդեն կվճարի 9300 դրամ, իսկ եթե սպառում էր մոտ 20 խորանարդ մետր ջուր և վճարում 3600 դրամ, ապա հիմա կվճարի 4000 դրամ: Կոմունալ ծառայություններից կարելի է ասել չի փոխվել միայն գազի սակագինը, թեև թանկացման մասին պարբերաբար խոսվում է: ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը արդեն լրատվամիջոցներին հայտնել է, որ նախադրյալներ կան, որ ապրիլի 1-ից էլ գազը կթանկանա: Այս պահին այն մեկ խորանարդ մետրի համար կազմում է 139 դրամ: Ստացվում է, եթե ընտանիքը միջինը ամսական սպառի մոտ 100 խորանարդ մետր, ապա կվճարի 13 900 դրամ: Սակայն նկատենք, ձմռան ամիսներին երբ անհրաժեշտություն է լինում ջեռուցման և այլն, ավելի շատ ենք սպառում, թե հոսանքը, թե գազը: Անշարժ գույքի հարկի դրույքաչափեր ևս այս կառավարությունը փոխեց, ավելացրեց: Հիմա այն հաշվարկվում է ոչ թե անշարժ գույքի կադաստրային, այլ շուկայական արժեքի հիման վրա: Ըստ այդմ կտրուկ բարձրացել են Երևանի կետրոնի բնակարանների գույքահարկերը: Եթե օրինակ բնակարանի շուկայական արժեքը մոտավորապես գնահատվում է 50 հազար ԱՄՆ դոլար, ապա այս տարի բնակիչը կվճարի 6000 դրամ, մյուս տարի 7000, հետո`10 հազար և այդպես շարունակ: Սրանից բացի, իհարկե, կան նաև այլ կոմունալ վճարումներ, օրինակ աղբահանության գումարը: Յուրաքանչյուր բնակչի համար ամսական այն կազմում է 200 դրամ, ստացվում է` չորս անձից բաղկացած ընտանիքը կվճարի ամսական 800 դրամ, տարեկան՝ 9600: Եթե ներառենք նաև ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետի գումարը, դա էլ մոտավորապես կկազմի 5000 դրամ: Ի՞նչ ստացանք արդյունքում: Այսպես, չորս անձից բաղկացած ընտանիքը մինիմալ հաշվարկներով սնունդի համար ամիսը պետք է ծախսի շուրջ 138 հազար դրամ, կոմունալ վճարների համար մոտավորապես 34 հազար դրամ, ընդհանուրը` 172 հազար դրամ: Սա միայն մինիմալ կենցաղային պայմանների համար արված հաշվարկ է, բայց դե բացի սնունդից անհրաժեշտ են նաև հագուստ, առողջապահական, տրանսպորտային ծառայություններ, որոնք նույնպես պարտադիր են: Եթե նորից դիտարկենք մեր բերված չորս անձից բաղկացած միջին ընտանիքը, որի միջին եկամուտը ամիսը կազմում է, ասենք՝ 150 հազար դրամ, ապա միայն սոված չմնալու համար պետք է նաև 20 հազար դրամ պարտք վերցնի, այն պայմանով, որ միևնույնն է, ոչ մի տեղ չի գնա տրանսպորտով, հագուստ ու կոշիկ չի գնի և այլ ծառայություններից ու ապրանքներից չի օգտվի: Թե ինչքանով են ավելացել մարդկանց եկամուտները, այս իշխանությունների աշխատանքի արդյունքում և թե ինչպես է հաջողվելու հաղթահարել այս գնաճը, կարծում ենք ամեն ընտանիք իր հաշվարկներով շուտով կտեսնի, իսկ մենք ներակայացրեցինք թե ինչ է սպասվում մոտավոր»։Ավելին16:1415.01.22 -
Միջազգային1 օրում կորոնավիրուսով վարակման 12 000-ից ավել դեպք է գրանցվել ՂազախստանումՂազախստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 հազար 381 դեպք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկրում կորոնավիրուսով վարակման ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1մլն 36 հազար 385-ի:Ավելին16:0015.01.22 -
ՀայաստանԷլ ի՞նչ աղետ պետք է գա մեր գլխին, որ հասկանանք մեզ սպառնացող իրական վտանգը. Արթուր ՂազինյանՏարատեսակ դատարկ ու անմիտ «սենսացիաների» միջոցով մեզ կրկին շեղում են շատ վտանգավոր գործընթացներից, գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը․ «Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտման հարցով միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվում, որի արդյունքում ստիպված ենք լինելու ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և մոռանալ Արցախի մասին: Կամ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որի արդյունքում մեզ կրկին ստիպելու են հրաժարվել 1915թ-ի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համահայկական պահանջից և պատմական Հայաստանի վերականգնման բոլոր ազգային նպատակներից: Մենք, այս գոյաբանական խնդիրները թողած, ազգովի քննարկում ենք Հիսուսի արձանի բարձրությունը, մաթեմատիկայի օլիմպիադայում հաղթելու դատարկ դեմքը, իշխանավորների հարսանիքի հյուրերի թիվն ու քեֆի մասշտաբը: Էլ ի՞նչ պետք է լինի մեր հետ կամ էլ ի՞նչ աղետ պետք է գա մեր գլխին, որ հասկանանք մեզ սպառնացող իրական վտանգը, կարողանանք տարանջատել կարևորը հիմարությունից, բովանդակայինը՝ դատարկությունից: Չե՜նք լրջանում, չե՜նք սթափվում, ու արդյունքում պարտվում ենք ու կորցնում․․․»:Ավելին15:5015.01.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ում համերգի ժամանակ հրաձգության հետևանքով վիրավորվել է 6 մարդՕրեգոն նահանգի Յուջին քաղաքում համերգի ժամանակ հրաձգության հետեւանքով առնվազն վեց մարդ է վիրավորվել։ Այս մասին շաբաթ օրը Twitter-ում հայտնել են քաղաքի ոստիկանության վարչությունից, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։ 6 տուժած տեղափոխվել է տեղի հիվանդանոց։Ավելին15:3815.01.22 -
ՄիջազգայինԲեն Ալիի հրաժարականից 11 տարի անց Թունիսում նորից պահանջում են նախագահի հրաժարականԹունիսում ցուցարարները վանկարկել են ուժի կիրառումը դատապարտող կարգախոսներ և նախագահի հրաժարականը պահանջող գրություններով պաստառներ բարձրացրել:Ավելին15:3315.01.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 «Թուրքի հետ կհաշտվեի, եթե հայ չլինեի». հարցումներ Երևանում | 15.01.2022Ավելին15:3015.01.22 -
Արտաքին քաղաքականությունԵՄ-ն պատրաստ է քայլեր ձեռնարկել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համարԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի պատրաստակամությունը աշխատելու երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման և այդ նպատակով հատուկ ներկայացուցիչներ նշանակելու ուղղությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն: «Այս ուրբաթ հատուկ բանագնացների առաջին հանդիպումը կարևոր քայլ էր դեպի առաջ, և Եվրոպական միությունը կոչ է անում Թուրքիային և Հայաստանին հետագա ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։ Հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հետագա ցանկացած կոնկրետ քայլ լավ նորություն կլիներ տարածաշրջանային կայունության և հաշտեցման ու տնտեսական զարգացման հեռանկարների համար»,- նշել է Ստանոն: Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակն ընդգծել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումն առանցքային նշանակություն ունի ԵՄ-ի համար երկու երկրների հետ նրա փոխգործակցության առումով: «2014 թվականից ի վեր ԵՄ-ն ավելի քան 4,5 մլն եվրո է հատկացրել այն նախագծերի համար, որոնք ուղղված են հող նախապատրաստելուն մի շարք ոլորտներում հարաբերությունների կարգավորման համար, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը, կրթությունը և տեղեկատվության փոխանակումը: ԵՄ-ն պատրաստ է ցուցաբերել հետագա աջակցություն, հնարավոր է լրացուցիչ քայլեր ձեռնարկել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- եզրափակել է Ստանոն:Ավելին15:1215.01.22 -
ՀայաստանԲրիտանացի պատգամավորը ՀՀ-ին վերաբերող նախաձեռնություններում ներգրավվելու պատրաստակամություն է հայտնելՄիացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը տեսազրույց է ունեցել բրիտանական խորհրդարանում ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի անդամ, Լեյբորիստական կուսակցության ազգությամբ քուրդ պատգամավոր Ֆերիլ Քլարկի հետ։ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, Ֆերիլ Քլարկը վստահություն է հայտնել, որ նրա նշանակմամբ երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ պառլամենտական մակարդակով, զգալիորեն կաշխուժանան։ Դեսպան Ներսեսյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Ֆերիլ Քլարկին այս ողջ ժամանակահատվածում հայանպաստ նախաձեռնություններին աջակցելու համար։ Դեսպանը նշել է, որ ակտիվ աշխատանքներ է տանելու մի շարք ուղղություններով եւ այդ տեսանկյունից անգնահատելի է լինելու ՄԹ խորհրդարանում մեր բարեկամների օժանդակությունը։ Նշելով, որ իրեն համարում է Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամ, Ֆերիլ Քլարկն ասել է՝ պատրաստ է հնարավորինս ներգրավված լինել Հայաստանին վերաբերող տարբեր նախաձեռնություններում:Ավելին15:0415.01.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ը պնդում է՝ «Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Ուկրաինայի վրա»Վաշինգտոնը Մոսկվային մեղադրել է Ուկրաինայի վրա հարձակում նախապատրաստելու համար: Սպիտակ տան մամուլի խոսնակն ընդգծել է, որ ռուսական օպերատիվ խմբավորումները «կարող են դիվերսիաներ նախապատրաստել»:Ավելին15:0215.01.22 -
ՀայաստանՇուտով կլսենք, որ Ալեքսանդր Ազարյանը մեղադրվում է ինչ-ինչ հանցագործությունների մեջ. նման զարգացումների դեպքում պետք է ոտքի կանգնել. իրավապաշտպանՀայաստանում Դատավորների միության նախագահ է ընտրվել Ալեքսանդր Ազարյանը. նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 139 դատավոր: Ըստ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի՝ Հայաստանում 139 դատավորներ ունեն արժանապատվության զգացում․ «139 դատավորներ չեն ենթարկվում բռնապետիկին և չեն վախենում նրա ԱԱԾ-Ոստիկանություն-քննչական մարմիններ-Դատախազություն, քառյակից։ Սա որոշակի հույսեր է ներշնչում, որ դատական համակարգը կարող է ինչ-որ չափով դիմադրել միապետության հաստատմանը։ Բայց արդյո՞ք այս 139 դատավորները օրինակ կծառայեն մյուս, գործադիրի հրահանգները հլու-հնազանդ կատարող դատավորների համար և արդյո՞ք այս ընտրությունը կհանդուրժի բռնապետիկը։ Կարծում եմ՝ ոչ։ Ամենայն հավանականությամբ, շուտով կլսենք ՀՔԾ, ԱԱԾ կամ, իբր, հակակոռուպցիոն մարմնի հաղորդագրությունը, որ Ալեքսանդր Ազարյանը կամ նրա մերձավորները մեղադրվում են ինչ-ինչ հանցագործությունների մեջ։ Հիշենք Հրայր Թովմասյանին, Դավիթ Գրիգորյանին և Ռուբեն Վարդազարյանին։Գլխավոր դատախազ կոչեցյալը կպաշտպանի մեղադրանքը և․․․ Շատ կուզենայի սխալված լինել, բայց սրան պետք է պատրաստ լինել և նման զարգացումների դեպքում ոտքի կանգնել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Իշխանյանը»։Ավելին14:5715.01.22 -
ՀայաստանԳառնու տաճարը ներառվել է աշխարհի լավագույն հուշարձանների ցանկումԲելգիական «Le Vif Weekend» առցանց պարբերականը հրապարակել է Հին հռոմեական ժամանակաշրջանի (մ.թ.ա. 754/753 - մ.թ. 476թ.) ժառանգությանը վերաբերող լավագույն ճարտարապետական հուշարձանների ցանկը: 51 ամենագեղեցիկ հուշարձանների թվում է նաև Գառնու հայկական հեթանոսական տաճարը, որը գտնվում է Կոտայքի մարզում՝ Ազատ գետի հովտում։ Գառնին ցուցակում զբաղեցրել է 37-րդ տեղը։ Ցուցակը գլխավորել է Հռոմի Կոլիզեյը` աշխարհի ամենամեծ ամֆիթատրոնը եւ աշխարհի յոթ ժամանակակից հրաշալիքներից մեկը:Ավելին14:5115.01.22 -
ՀայաստանՔաղաքացին հայտնվել էր Երևանյան լճումԱյսօր՝ հունվարի 15-ին, ժամը 11:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին հայտնվել է Երևանյան լճում և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները Դ․ Դ․-ին (ծնված 1986 թ.) դուրս են բերել լճից, տեղում ցուցաբերել համապատասխան բուժօգնություն և մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս է գրվել:Ավելին14:3515.01.22 -
ԱրցախԱրցախի պետնախարարն ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը քննարկել են Արցախի միջազգային իրավական մի շարք հարցերԱրցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը այսօր՝ հունվարի 15-ին, ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին, տեղեկացնում են ԱՀ կառավարությունից: Պետական նախարարը բարձր է գնահատել միջազգային ատյաններում հայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված Հայաստանի ներկայացուցչի աշխատանքը, ներկայացրել Ադրբեջանի վարած ագրեսիվ և հայատյաց քաղաքականության պատճառով Արցախի բնակչության իրավունքների կոպիտ խախտումները: Բեգլարյանն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության առաջնահերթությունները և բնակչության իրավունքները անհրաժեշտ է իրավական գործընթացների առանցքում պահել: Երկուստեք շեշտադրել են շփումների հետագա շարունակման ու Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:Ավելին14:3315.01.22 -
ՄիջազգայինԱլեք Բոլդուինն օպերատորի սպանության գործի քննության համար հանձնել է իր հեռախոսըԴերասան Ալեք Բոլդուինը, ով 2021թ․ ֆիլմի նկարահանման հրապարակում պատահաբար կրակել ու սպանել էր օպերատորին, հունվարի 14-ին գործի քննության շրջանակում իրավապահներին է հանձնել իր բջջային հեռախոսը, հայտնել է դերասանի փաստաբան Ահարոն Դայերը: «Ալեքն ինքնակամ հեռախոսը հանձնել է իշխանություններին, որպեսզի նրանք կարողանան ավարտել հետաքննությունը»,- ասել է փաստաբանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը ոչ մի սխալ բան չի արել: Հանրահայտ դերասան Ալեք Բոլդուինը հոկտեմբերի 21-ին նկարահանման հրապարակում սխալմամբ մարդ էր սպանել։ Միջադեպը տեղի է ունեցել Նյու Մեքսիկոյում, «Ժանգը» մարտաֆիլմի նկարահանման ժամանակ: Ըստ սցենարի` Բոլդուինը պետք է կրակեր չլիցքավորված ատրճանակից ու ոչ մարտական փամփուշտներով: Բայց կրակոցի պահին փամփուշտը դուրս է թռել ատրճանակից, բեկորները ցրվել են ու վիրավորել նկարահանման հրապարակում գտնվող երկու անձի` ռեժիսոր Ջոել Սոուզին ու օպերատոր Հալինա Հաթչինսին։ 42-ամյա կին օպերատորի կյանքը փրկել չէր հաջողվել:Ավելին14:2715.01.22 -
Հայաստան«Հայ Փոստ»-ի բաժանմունքում խուլիգանություն կատարած տղամարդը հայտնաբերվել էՈստիկանության քրեական հետախույզները Երվանդ Քոչարի փողոցում հայտնաբերել են «Հայ Փոստ» ՓԲԸ բաժանմունքում խուլիգանություն կատարած 39-ամյա տղամարդուն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Նշվում է, որ հունվարի 10-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել «Հայ Փոստ» ՓԲԸ բաժանմունքներից մեկի աշխատակիցը և հայտնել, որ մի տղամարդ բաժանմունքում անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ տևական ժամանակ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, կոտրել է «Հայ Փոստ» ՓԲԸ-ին պատկանող գույքը և ձեռքերով հարվածներ հասցրել բաժանմունքի աշխատակցի գլխին և դիմել փախուստի: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 14-ին Երվանդ Քոչարի փողոցում հայտնաբերել և, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 39-ամյա տղամարդուն: Նա ձերբակալվել է:Ավելին14:1815.01.22 -
ՄիջազգայինԲեկում կա, բայց իրավիճակը դեռ կարգավորված չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ Ղազախստանի իրավիճակի մասին«Ղազախստանում իրավիճակի կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է, սակայն բեկում մտցվել է»,- հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: «Դեռևս գործում է արտակարգ դրության ռեժիմը հինգ շրջաններում, բայց այն աստիճանաբար կչեղարկվի», - ասել է Ստանիսլավ Զասը:Ավելին14:1615.01.22 -
ՀայաստանԵրկաթուղու վերականգման ծրագրի ղեկավար է նշանակվել Արտաշես ԹումանյանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխ-Ադրբեջանի Հանրապետության սահմանի և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել: Աշխատանքային խմբի ղեկավարը վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանն է: Վերջինս եռամսյա պարբերականությամբ Փաշինյանին պիտի ներկայացնի տեղեկատվություն կատարած աշխատանքների վերաբերյալ:Ավելին14:0715.01.22 -
ՀայաստանԱԱԾ-ին դիմելու իմ շարժառիթները․ Արմեն ԴարբինյանՌուս-հայկական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը գրում է. «ԱԱԾ-ին դիմելու իմ շարժառիթները. Հաշվի առնելով հանրության անհանգստությունը իմ ֆիզիկական անվտանգության վերաբերյալ գրառմանս առիթով, հարկ եմ համարում տալ հետևյալ պարզաբանումը. Իրադարձությունների ընթացքը կարող է ակտիվացնել հակառուսական ուժերին և դրդել նրանց ինչ-ինչ գործողությունների՝ մեղքը բարդելով ռուսների վրա: Ուզում եմ, որ այդ ուժերը որևէ պատրանք չունենան՝ իմ աշխարհաքաղաքական կողմնորոշումերի վերաբերյալ. եղել և մնում եմ Ռուսաստանի հետ իրապես դաշնային և եղբայրական հարաբերությունների զարգացման կողմնակիցը՝ սակայն հայ ժողովրդի իրական շահերի և պետության առաջնահերթությունների գերակայությամբ: Ցավում եմ, որ Հայաստանյան նախկին թե ներկա իշխանությունները՝ կամ լեգիտիմության, կամ էլ փորձառության պակասի պատճառով ունակ չեն եղել և չեն մեր իրական շահերը ներկայացնելու և պաշտպանելու Ռուսաստանի հետ հարաբերություններում: Մենք առաջիկայում լրացնելու ենք այդ բացը: Նաև նկատեցի ներհայաստանյան քաղաքական քյանդրբազների և նրանց սպասարկող ծախու լրատվամիջոցների (օրինակ ՝ Հայելի ակումբ) ակտիվությունը իրավիճակի շուրջ: Զգուշացնում եմ սրանց. չփորձեք և չհամարձակվեք, ամեն ինչ վերահսկվում է իմ կողմից»:Ավելին14:0215.01.22 -
ՄիջազգայինԼուկաշենկոն համոզված է՝ ՀԱՊԿ ձեռնարկած միջոցների շնորհիվ Ղազախստանում կանխվեց գունավոր հեղափոխությունըՂազախստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում ձեռնարկված միջոցառումները արդյունավետ խոչընդոտ դարձան հերթական գունավոր հեղափոխության ճանապարհին: Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ղազախստանից ժամանած խաղաղապահ ուժերի հետ հանդիպման ժամանակ: «Ձեր առաքելության հաջողությունը կարելի է գնահատել որպես արյդունավետ մեխանիզմի գործադրում այսպես կոչված գունավոր հեղափոխությունների դեմ պայքարում»,- ասել է Լուկաշենկոն: Նա ընդգծել է, որ Ղազախստանի առաջ ծառացած սպառնալիքները ընդհանուր են հետխորհրդային երկրների համար: «Մենք հասկանում ենք, որ մեզ համար եղբայրական հանրապետությունում տեղի ունեցած իրադարձություններն անկախ պետությունների ներքին գործերին խառնվելուն ուղղված հերթական արտաքին միջամտության փորձն էր,- նշել է Լուկաշենկոն,- Ղազախստանը բախվել է պատրաստված ահաբեկչական խմբերի ռազմական ագրեսիայի հետ»։Ավելին13:5415.01.22