Լրահոս
2022-01-15
-
Արտաքին քաղաքականությունԵրևան-Անկարա բանակցությունների «գաղտնիքները» բացահայտում է միջազգային մամուլըԱդրբեջանցի փորձագետները Քըլըչ-Ռուբինյան հանդիպումից ոգևորված վելուծական հոդվածներ են տարածում, թե այս տարի Երևանը Բաքվի հետ խաղաղության պայմանագիր է ստորագրելու ու ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:Ավելին21:3415.01.22 -
Հայաստան«Նրանք մորթելու են հային». Երևանում չեն հավատում թուրքերի հետ բարեկամությանըԵրևանում չեն հավատում հայ-թուրքական բարեկամությանը: Մարդիկ չեն ուզում թշնամու հետ հաշտեցում, երբ արցախյան վերջին պատերազմից մեկ տարի անց թուրքական բայրաքթարներից շարունակում են զինվորներ զոհվել:Ավելին21:3115.01.22 -
ԱրցախԶինադադարից հետո մինչ օրս տարհանվել և հաստատվել է ընդհանուր 1705 աճյունՌազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Մարտունու շրջանի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածներում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ԱԻՊԾ–ն։ Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։ Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս տարհանվել և հաստատվել է ընդհանուր 1705 աճյուն։ Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։Ավելին21:0315.01.22 -
ԱրցախԱդրբեջանական տարածքում հայտնված Բերձորի բնակիչը վերադարձվել է հայկական կողմինԱրցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ 1953թ. ծնված Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանը, որը մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ վերադարձվել է հայկական կողմին, հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։Ավելին20:5615.01.22 -
ՀայաստանՆոյեմբերյանում հնչել է կրակոց․ կա վիրավորԱյսօր՝ հունվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:35-ի սահմաններում, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան բնակավայրի Տերյան 36 հասցեում գող կա: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 03:10-ի սահմաններում, Նոյեմբերյան համայնքի բնակավայրերից մեկի բնակիչ, 25-ամյա Գոռ Ե.-ն, ցանկապատի վրայով մուտք է գործել Նոյեմբերյան բնակավայրի Տերյան 36 տան բնակիչ, 60-ամյա Հարություն Ղ.-ի տան պատշգամբ: Այդ ամենը նկատել է Հարություն Ղ.-ի աղջիկը, ով տեղեկացրել է հորը, վերջինս էլ հետապնդել է Գոռ Ե.-ին, ով պատշգամբից ցատկել է փողոց՝ փորձելով դիմել փախուստի, սակայն Հարություն Ղ.-ն իր անվամբ հաշվառված «Սայգա-ՄԿ» տեսակի որսորդական ակոսափող հրազենով մեկ անգամ կրակել է Գոռ Ե.-ի ուղղությամբ: Շամշյանի տեղեկություններով, վերջինս կոնքի հատվածում հրազենային վնասվածք է ստացել: Նոյեմբերյանի ոստիկանները հայտնաբերել են Հարություն Ղ.-ին և հրազենով հանդերձ բերման են ենթարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:Ավելին20:5315.01.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Բաքուն ասում է՝ ինչ է ուզում Թուրքիան Հայաստանից | 15.01.2022Ավելին20:3015.01.22 -
ՀայաստանՀայաստանում երկրաշարժ է գրանցվելՀունվարի 14-ին, տեղական ժամանակով ժամը 18:04-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.50⁰ և արևելյան երկայնության 45.31⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շորժա և Արտանիշ գյուղերում՝ 3 բալ, իսկ Գետիկ, Աղբերդ, Դրախտիկ գյուղերում և Ճամբարակ քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ։Ավելին20:3015.01.22 -
ՀայաստանԾառուկյանի՝ Քրիստոսի արձան կանգնեցնելու առաջարկը հոգևորականները չեն ողջունումՀայաստանում Հիսուսի բարձր արձան տեղադրելու առաջարկը հոգևորականների սրտով չէ: Առաքելական եկեղեցին արձան կանգնեցնելու ավանդույթ չունի:Ավելին19:3815.01.22 -
ՀայաստանՋահել թուրքերը «նամազ չեն անում». Թուրքիան հասցնում է ինքնասպանությանԹուրքիայում նամազ լսել չցանկացող և կենցաղային պայմաններից բողոքող երիտասարդի ինքնասպանությունից հետո բողոքի հզոր ալիք է բարձրացել: 50 մարդ բերման է ենթարկվել: Էնես Կարան Ստամբուլի բժշկական համալսարանի ուսանող էր: Վերջին մեկ ամսում սոցիալական ցանցերում նա անընդհատ բողոքում էր, թե հանրակացարանի հարևանները կրոնական ճնշումների են ենթարկում իրեն: Փողոց դուրս եկած մարդիկ վստահ են՝ Կարային հասցրել են ինքնասպանության:Ավելին19:3315.01.22 -
ՀայաստանՀայաստանը՝ թուրքական ծուղակում, կամ «բանակցություններ՝ առանց նախապայմանների»ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: ԵՄ ներկայացուցիչը հայտարարել է, որ Եվրամիությունը քաջալերում է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատելու Թուրքիայի և Հայաստանի պատրաստակամությունը: Հայ-թուրքական երկխոսությունը ջերմորեն ողջունում է նաև ԱՄՆ-ը:Ավելին19:3315.01.22 -
Հայաստան«Սպես կպահե՞ն երկիրը». դաժանաբար ծեծված փոխգնդապետի ծնողները դատավճռի հետ չեն հաշտվումՓոխգնդապետ Արա Մխիթարյանին մոտ երկու տարի առաջ դաժանաբար ծեծելու գործով Հարություն Գրիգորյանին 5 տարվա ազատազրկման դատապարտելու վճիռը զայրացրել է Մխիթարյանի ծնողներին:Ավելին19:1615.01.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Ալիևը ուկրաինական հողեր է ուզում. Արցախի հողը վտանգավոր է ադրբեջանցիների համարԱվելին18:3015.01.22 -
ՄիջազգայինՌուս զինվորականներն ամբողջությամբ լքել են ՂազախստանըԲոլոր 10 ինքնաթիռները` ՀԱՊԿ-ի ռուս խաղաղապահներով ժամանել են Ղազախստանից Իվանովոյի օդանավակայան: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Օդանավակայանում վերջին ինքնաթիռի վայրէջքից հետո հանդիսավոր միջոցառում է անցկացվել ռուս դեսանտայինների համար, ովքեր պրոֆեսիոնալ կերպով կատարել են բոլոր առաջադրանքները։ Հանդիսավոր միտինգի ավարտին անձնակազմն՝ իր տեխնիկայով, ժամանել է մշտական տեղակայման վայրեր։Ավելին17:3815.01.22 -
Հայաստան«Beeline»–ի բաժանորդները զրկվել են ինտերնետից. հայտնի է պատճառըՄիաժամանակ, «Beeline»–ը վստահեցնում է` Վրաստանի գործընկերների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները ծառայության վերականգման համար: Ընկերությունն իր բաժանորդների ներողամտությունն է հայցում։Ավելին17:2715.01.22 -
ՀայաստանՁերբակալվել է Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի որդինՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդու կողմից Ոստիկանության ծառայողների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. հունվարի 15-ին, Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարին ինքնիրավչություն կատարելու կասկածանքով բերման ենթարկելու ժամանակ, վերջինիս որդին, իր կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով, որում գտնվել է նաև նույն գյուղի բնակիչներից մեկը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ավտոմեքենայի առջևի մասով հարվածել Ոստիկանության ծառայողական «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի առջևի մասին, ապա, իջնելով ավտոմեքենայից, սկսել է դժգոհել հորը ոստիկանության բաժին բերման ենթարկելու հանգամանքից, սպառնացել ոստիկաններին՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին: «Վազ 2121»-ի կողմից Ոստիկանության ծառայողական ավտոմեքենային հարվածելու արդյունքում ոստիկաններից երկուսը մարմնական վնասվածքներ են ստացել և դիմել բուժօգնության: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վեդիի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, որի ընթացքում «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի սրահի հետևի նստատեղի դիմաց՝ հատակին, հայտնաբերվել է երկփողանի որսորդական հրացան, որսորդական հրացանի պատյան, իսկ առջևի նստատեղերի միջնամասում՝ որսորդական հրացանի փամփուշտներ՝ պատյանով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նույն օրը Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին ձերբակալվել է՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:Ավելին17:2515.01.22 -
Հայաստան20-22 տարեկան տղայի դի է հայտնաբերվել Կիևյան կամրջի տակԱռավոտյան Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 20-22 տարեկան տղայի դի: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով տղան ինքնասպան է եղել: Դեպքի վայրում աշխատում է քննչական բաժնի խումբը։Ավելին17:1815.01.22 -
ՀասարակականՀայերն առաջատար են Ռուսաստանի քաղաքացիություն ստացած օտարերկրացիների մեջ2021թ. 11 ամսվա ընթացքում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 667 000 օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ: Առաջատար են Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի, Հայաստանի քաղաքացիները:Ավելին17:0015.01.22 -
ՀայաստանՔերոբյանը մաթեմատիկայի մրցույթում 175 տեղից զբաղեցրել է 163-րդըԱդրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը տեղեկացնում է, որ գտել է միջազգային մաթեմատիկական օլիմպիադայի մասնակից Վահան Քերոբյանի գրանցած արդյունքները, որոնք տպավորիչ չեն։ «Գտել եմ միջազգային մաթեմատիկական օլիմպիադայի արդյունքները, որտեղ մեր Քերոբյան-Պերելմանը... այսպես ասած չի փայլում։ 175 հայ մասնակիցներից այդ տղան արդյունավետության ընդհանուր հաշվարկում զբաղեցնում է 163-րդ տեղը։ Լուծված խնդիրների քանակով՝ 171-րդ տեղ, 3 լուծված խնդիր։ Համեմատության համար առաջին տեղը զբաղեցրել է Վահե Փոլադյանը՝ 34 խնդիր։ Բացարձակ մեծությամբ՝ 339։ Համեմատության համար առաջին տեղն է զբաղեցրել Ներսես Սրապիոնյանը՝ 511։ Տոկոսով՝ 17,96%։ Համեմատության համար առաջին տեղը զբաղեցնում է Արթուր Բարխուդարյանը՝ 93,45%։ Եթե այդպես է, կարող էիք այս տղաներին հրավիրել վարչապետի կամ էկոնոմիկայի նախարարի պաշտոնների»,- գրել է Ադիբեկյանն ու հրապարակել աղյուսակը։ Հավելենք, որ Ադիբեկյանն այս գրառումն արել է Վահան Քերոբյանի հրապարակումից հետո, որին կից նա նաև լուսանկար էր հրապարակել։Ավելին17:0015.01.22 -
ՀայաստանՏրոլեյբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 13 տարեկան երեխայինԱյս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից: Կատարվում է քննություն:Ավելին16:5415.01.22 -
ՀայաստանՀայաստանում փակ և դժվարանցանելի ճանապարհներ կանՍաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Սիսիան-Գորիս ավտոճանապարհը: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:Ավելին16:4815.01.22