Լրահոս
-
ՔաղաքականԱյդ մարդը, որ եկել է իշխանության, չի կարողանում կառավարել. Կարինե ԱճեմյանԱվելին15:2318.12.19 -
ԻրավականԴատավոր Լուսինե Աբգարյանը ինքնաբացարկ չհայտնեցԻնքնաբացարկի հիմք են դարձել դատավորի եղբայր Դավիթ Աբգարյանին վերաբերող մամուլում տարածված տեղեկությունները։ Մասնավորապես, Դավիթ Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում հավանել և կիսվել էր երգիչ Սերժ Թանկյանի գրառմամբ, որտեղ վերջինս գոհունակություն էր հայտնել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ, իսկ Լուսինե Աբգարյանն իր էջով հավանել էր տվյալ գրառումը։ Բացի այդ, դատավորի եղբայրը սույն գործով տուժողների նախկին ներկայացուցիչ, ներկայումս ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մոտ ընկերն է։
Ավելին14:2418.12.19
-
Հայաստան«Հին» եւ «նոր» Հայաստան. ո՞րն է տարբերությունըԵրկրի ներքին ու արտաքին գործերում կառավարչական թերություններ կան, որոնք ցուցակագրում ու Փաշինյանի՝ ձեռքբերումների 100 փաստի կողքին դնել են պատրաստվում իշխող քաղաքական թիմի ընդդիմախոսները:
Ավելին22:3017.12.19 -
ՔաղաքականԼՀԿ-ն կարող է հետ կանչել Դավիթ Խաժակյանին Երեւանի ավագանուցՊառակտվում է Երևանի ավագանու ամենաընդդիմադիր կեցվածքով խմբակցությունը: Լուսավոր Հայաստան կուսակցությունը մտադիր է հետ կանչել Լույս խմբակցության իր միակ անդամին Դավիթ Խաժակյանին:
Ավելին22:2817.12.19 -
Քաղաքական«Լույսն» ու ստվերը. սկանդալ՝ սկանդալից հետոԴավիթ Խաժակյանին ավագանուց հետ կանչելու մտադրությունը անակնկալ է եղել Լույս խմբակցության նրա գործընկերների Անի Խաչատրյանի ու Թեհմինա Վարդանյանի համար: Ըստ Վարդանյանի ավագանու սկանդալային նիստից հետո Լույս խմբակցության երեք անդամները բաժանվել են բոլորը գոհ իրենց ելույթներից ու վարքագծից: Վարդանյանը չի հասկանում, թե ինչ է փոխվել հետո ու մնացած հարցերը համարում է Լուսավոր Հայաստան կուսակցության ներքին խնդիրը:
Ավելին22:2717.12.19 -
ԻրավականՑուցմունք՝ մահակով. քաղաքացու խոշտանգումը դեռ չի բացահայտվելՄահակով ու հակագազով ցուցմունք կորզելու տեսանյութից հայտնի տուժողի ներկայացուցիչները վրդովված են, ահազանգում են, որ գործը տեղից չի շարժվում: Չնայած տեսանյությում հստակ երևում է, թե ովքեր են խոշտանգողները ու անգամ ծառայողական քննությունից հետո ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորություններն են ժամանակավորապես դադարեցվել մինչ օրս որևէ մեկին մեղադրանք առաջադրված չէ:
Ավելին22:2617.12.19 -
ԱշխարհՀնդիկ ուսանողներն ընդդեմ քաղաքացիության օրենքիՄասսայական ցույցեր են նաև Հնդկաստանում: Քաղաքացիության մասին օրենքի փոփոխությունը բազմակրոն Հնդկաստանի համար կարող է կրոնական խռովությունների պատճառ դառնալ:
Ավելին22:2417.12.19 -
ԱշխարհԱդրբեջանն զգուշացնում է՝ բլոգերությունը վտանգավոր էԱդրբեջանը շարունակում է բլոգերների որսը: Իլհամ Ալիևին քննադատելու համար Էլվին Իսաևը, որ 20 տարի է՝ ապրում էր Ադրբեջանից դուրս, Կիևում ձերբակալվել ու արտահանձնվել է Բաքվին: 2 տարի առաջ ադրբեջանական բանտից ազատված բլոգեր Լապշինն էլ հիմա թաքցնում է բնակության վայրը, որովհետև լուրեր ունի, թե իրեն նորից ցանկանում են ձեռնաշղթաներ հագցնել:
Ավելին22:2317.12.19 -
ՔաղաքականՊԵԿ-ը թիրախավորած բիզնեսմեններ չունիՊետեկամուտների կոմիտեն այսօր հայտարարել է, թե երկրի ստվերային բիզնեսի գրեթե կեսը հանել են մութ անկյուններից: Իսկ խոշոր հարկատուներից ու՞մ բիզնեսն են ավելի հաճախ ստուգում ՊԵԿ-ի աշխատակիցները և արդյո՞ք հիմնավոր են քաղաքական նպատակահարմարությամբ թիրախային ստուգումների մասին ահազանգերը ռեպորտաժում:
Ավելին22:2117.12.19 -
ԱշխարհՖրանսիա. «սեւ երեքշաբթի»Դեղին ժիլետավորների պայքարից դեռ լրիվ ուշքի չեկած Ֆրանսիայում հիմա անձրևի հեղեղի տակ իսկական կոլապս է: Մակրոնի կառավարության առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի զանգվածային ակցիաները հատել են թույլատրելիի սահմանը: Կաթվածահար է երկրի տրանսպորտը: Սեր փնտրող զբաոսաշրջիկների համար անգամ փակ է սիրո քաղաքի սիրտը Էյֆելյան աշտարակը հյուրեր չի ընդունում:
Ավելին22:1717.12.19 -
ՔաղաքականԱդրբեջանի հետ քարոզչական պատերազմում պետական քաղաքականություն չունենք. Կարեն ՎրթանեսյանԱվելին17:0317.12.19
-
ՔաղաքականՊետք է սկսել մտածել հետնիկոլյան ժամանակի մասին. Մենուա ՀարությունյանԱվելին23:1016.12.19