Լրահոս

2019-12-13
2019-12-12
  • Հասարակական
    Կառավարությունը որոշել է, որ բռնությունը լավ բան չէ

    Վերադառնանք դպրոցական գիտելիքներին: Կառավարության նիստին վարչապետ Փաշինյանը ստիված է եղել ներողություն խնդրել: Նա երեք անգամ կրկնել է, թե քննարկումն իրեն հիշեցնում է Հովհաննես Թումանյանի «Թե ինչ եղավ, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց» պատմվածքը: Երրորդ անգամ Թումանյանի անունը կրկնելուց հետո վարչապետի խոսքը շաքարով են կտրել հուշել, որ պատմվածքը գրել է Նար-Դոսը:

    23:35
    12.12.19
    Ավելին
  • Հասարակական
    Ոստիկանությունը կարող է ներխուժել քաղաքացու անձնական կյանք

    Երկրում բուռն քննարկումների պատճառ է դարձել գաղտնալսման սկանդալային օրինագիծը, որ խորհրդարանում արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Ըստ դրա ոստիկանությունը ունենալու է գաղտնալսումների սեփական սարքերը ու ըստ էության կկարողանա ականջ դնել յուրաքանչյուրիս անձնական կյանքին:

    23:32
    12.12.19
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյան. «պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը»

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում, փորձագետների պնդմամբ, ըստ էության, հանցագործության մասին հաղորդում է տվել: Նա հայտարարել է, որ պետական ամբողջ համակարգը դիմադրում է հեղափոխությանը: Դիմադրությունը ջարդելու մասին նրա հայտարարությունը ընկալվել է՝ որպես կադրային ջարդի համար հող նախապատրաստելու փորձ:

    23:30
    12.12.19
    Ավելին
  • Քաղաքական
    Աաքունցն ընդդեմ ԱԱԾ-ի. Սորոսի «ուրվականը»

    ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությունից հետո, թե Սորոսի հիմնադրամի գործունեությունը Հայաստանի համար վտանգավոր է, սորոսականի համարում ունեցող կազմակրպությունները սկսել են ավելի խիստ քննադատել երկրի անվտանգության պատասխանատուներին:

    23:29
    12.12.19
    Ավելին
  • Քաղաքական
    Կստեղծվի գույքի ծագումն ուսումնասիրող մարմին. նախագիծն ընդունվեց

    Կառավարությունը հաստատեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման սկանդալային նախագիծը: Եթե խորհրդարանն էլ վավերացնի այն, ապա գլխավոր դատախազության կազմում կստեղծվի մի նոր կառույց, որ կորոշի իքս գույքը մարդը կարո՞ղ էր գնել իր օրինական եկամուտներով եթե պարզի, որ չէր կարող գույքը կբռնագանձվի: Արդարադատության նախարարը հանգստացրել է նաև ինդդիմախոսներին նախագիծը միայն պաշտոնյաներին է վերաբերելու:

    23:26
    12.12.19
    Ավելին