Լրահոս

2019-12-16
  • Հայաստան
    Ավիաընկերությունների գրանցումը ՀՀ-ում կդառնա վճարովի

    Ի դեպ, քաղավիացիայի կոմիտեն մտադիր է վճարովի դարձնել ավիաընկերությունների գրանցումը Հայաստանում: Տաթևիկ Ռևազյանի խոսքով՝ իր ղեկավարած կառույցը պետք է ինքնաբավ դառնա, որպեսզի լավ մասնագետներ գան քաղավիացիայում աշխատելու եւ աշխատավարձն էլ բարձրանան: Ռևազյանի այս մտադրությունը վիճելի է՝ հաշվի առնելով, որ հայկական ավիաշուկան բավականին փոքր է, եղածներից էլ վերջին ամիսներին փակվեց Տարոն-ավիան: Այսօր Տաթեւիկ Ռեւզայանը այդ մասին եւս խոսել է:

    22:33
    16.12.19
    Ավելին
  • Հասարակական
    Եւրոպայի «ամենականաչ» ավիաընկերությունն այնքա՞ն էլ «կանաչ» չէ

    Բյուջետային նոր ավիաընկերություն է մտել հայկական շուկա: «Վիզ էյէր» ընկերությունը խոստանում է ապրիլից Վիեննա ու Վիլնյուս տանել 25 եվրոյով: Իհարկե, այդպիսի էժան տոմսերը սահմանափակ են ու կարելի է պատվիրել միայն օնլայն: Տոմսի փողը ինքնաթիռում սնունդ, ուղեբեռ չի նախատեսում: «Վիզ Էյէր»-ը էկոլոգիապես ամենամաքուր ավիաընկերությունն է համարվում Եվրոպայում: Ու դրա համար էլ այն անվանում են կանաչ ընկերություն չնայած մորեգույն օդանավերին:

    22:32
    16.12.19
    Ավելին
  • Հասարակական
    Լրագրողին գաղտնալսելու ահազանգ

    Ոստիկանությանը գաղտնալսելու իրավունք տալու մասին վիճահարույց օրինագիծը դեռ խորհրդրանում, մամուլը տեղեկություն հրապարակեց, թե գաղտնալսել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանին: Քնարը վերջին շրջանում իրավապահների տեսադաշտում է հայտնվել Մարտի մեկի գործով անցնող պաշտոնյանների ցուցմունքները հրապարակելու համար: Այդ փաստով՝ ՀՔԾ-ն քրեական գործ էր հարուցել: Ըստ 168.am-ի լրագրողին գաղտնալսել են հենց այս գործի շրջանակում: Քնարը իրեն գաղտալսելու տեղեկությունը ոչ հերքում է, ոչ հաստատում:

    22:31
    16.12.19
    Ավելին
  • Քաղաքական
    Ազգային ժողովը որոշել է պայքարել ատելության դեմ

    Արդյոք թաթիկները կտրելու, ասֆալտին փռելու, պատին ծեփելու մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությունները՝ ատելության խոսք եւ բռնության քարո՞զ չեն: «Լուսավոր Հայաստանի» պատգամավորը այս հարցը ուղղել է Իմ քայլականներին, որոնք ցանկանում են խորհրդարանում աշխատանքային խումբ ձևավորել ատելության խոսքի դեմ պայքարի օրենսդրությունը բարեփոխելու համար: Իշխանական պատգամավորների պատասխանը որքան կանխատեսելի, այնքան էլ մտահոգիչ է:

    22:30
    16.12.19
    Ավելին
  • Իրավական
    Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ վերաքննիչ դատարանում

    Դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկից հետո, Վերաքննիչ դատարանը այսօր վերսկսել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ: Երկրորդ նախագահի փաստաբանները բողոքարկում են առաջին ատյանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը՝ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ: Լուսինե Աբգարյանի նախագահությամբ հենց առաջին նիստում փաստաբանները բացարկի միջնորդություն են ներկայացրել դատավորին:

    22:29
    16.12.19
    Ավելին
  • Աշխարհ
    «Մի՞թե մենք գործընկերներ չենք». Թուրքիան սպառնում է ԱՄՆ-ին

    Թուրքիայի նախագահը սպառնացել է Միացյալ Նահանգներին՝ փակել ամերիկյան ռազմաբազաները և ճանաչել Միացյալ Նահագներում հնդկացիների ցեղասպանությունը: Էրդողան-Թրամփ հարաբերությունները սրվել են՝ ԱՄՆ-ի հակաթուրքական պատժամիջոցների ֆոնին: Պենտագոնը սառնասրտությամբ է արձագանքել Անկարայի սպառնալիքներին:

    22:12
    16.12.19
    Ավելին
  • Աշխարհ
    Բեյրութը չի խաղաղվում

    Լիբանանում երրորդ ամիսն է շարունակվում են հակակառավարական ցույցերը: Ցուցարարների ու իրավապահների բախումների հետևանքով ավելի քան 70 մարդ վիրավորվել է: Լիբանանցիները պայքարում են նոր կառավարություն ունենալու համար: Նրանք բողոքում են կոռուպցիայից ու ամբողջ քաղաքական համակարգից:

    22:10
    16.12.19
    Ավելին
  • Աշխարհ
    Անտարկտիդայի սառը հմայքը

    Գլոբալ տաքացման մասին գիտականները զգուշացնում են դեռ 2015-ից, երբ Անտարկտիդայում գրանցվեց պատմության ամենաբարձր ջերմաստիճանը: Եթե գիտնականներին այս փաստը անհանգստացնում է, զբոսաշրջիկները հրճվանքի մեջ են: Հազարներով՝ աշխարհի ծայրն են հասնում՝ տեսնելու հալչող հսկա սառցե բեկորները:

    22:08
    16.12.19
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մնացականյանի պարտիզանական հանդիպումները պետք է կանխվեն. Վահան Բաբայան

    Մնացականյանը պետք է ու պարտավոր է ժողովրդին հաշվետու լինի,այլ ոչ թե թաքուն ժողովների մասնակցի:

    Դուք հարգելի արցախցիներ տվե՞լ եք նման համաձայնություն,որ ձեզնից փակ ու գաղտնի ձեր հարցը քննարկեն:

     
     
     
     
    11:14
    16.12.19
    Ավելին
2019-12-15
  • Հասարակական
    Երկուսը կխոսեն, մեկը կլսի

    Մինչ մարդու իրավունքների պաշտպանները անհանգիստ են անձնական կյանքի պաշտպանության համար, մամուլը այս օրինագծի քաղաքական պատճառների մասին է խոսում: Գրում են, թե իբր վարչապետը սկսել է չվստահել Ազգային անվտանգության ծառայությանը եւ ոստիկանությանը գաղտնալսելու իրավունք է տրվում՝ նաեւ ԱԱԾ-ն վերահսկողության տակ պահելու համար: Վտանգավոր կասկածներ են, բայց գուցե ոչ անհիմն: Մանավանդ, որ կառավարության նիստում վարչապետը հայտարարում է, որ «ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը»: Հետո, Հանրային խորհրդի նորընտիր անդամը՝ սորոսականի համարում ունեցող Դանիել Իոնիսյանը, որպես դիմադրող, առաջինը հիշում է ԱԱԾ-ն:

    22:07
    15.12.19
    Ավելին
  • Հասարակական
    Հնդկաստանից Հայաստան ձգվող սերը

    Քաշմիրի պես նուրբ կողակից փնտրող Ռահուլին ճակատագիրը բերեց լեռնոտ Հայաստան: Նախ սովորելու դե գիտեք Բժշկական համալսարանում, հետո սովորեցնելու: Հետո՝ համադրելու հայկական հարիսան ու հնկական քարին: Հետո՝ Կարնո քոչարին ու հնդկական կատախալին;

    22:02
    15.12.19
    Ավելին
  • Հասարակական
    Շաբաթվա հեշթեգեր

    Մինչ շաբաթվա սկզբից իշխանությունը զբաղված է շքեղ ամանորի և դրանից ոչ պակաս շքեղ կենսաթոշակի պատրաստություններով հատուկ ՍԴ դատավորների համար ամանորի անակնկալը իր ոտքով եկավ: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո, Հայաստանի ինֆորմացիոն ամայի դաշտում մոլախոտի պես շատ արագ տարածվեց ադրբեջանական քարոզչությունը: Մենք պետական ամենաբարձր մակարդակով քննարկում էինք Ջինգլ Բելսի հայերեն տարբերակի ստեղծման եւ բլինչիկային գերությունից ազատվելու անհրաժեշտությունը, երբ Մամեդյարովը մի պահ մեզ շեղեց հրատապ քննարկումից: Հայտարարեց, թե բանակցային սեղանին է նաեւ «Լավրովյան պլանը»: Լավ է, որ Մամեդյարովի հարցազրույցին պատահականորեն հաջորդեց մեր ԱԳՆ խոսնակի ճեպազրույցը: Բարեբախտաբար, հերքվեցին ադրբեջանցի նախարարի պնդումները եւ մենք հանգիստ խղճով վերադարձանք ամանորյա նոր մշակույթի ձեւավորման ստեղծարար նպատակին:

    22:00
    15.12.19
    Ավելին
  • Կրթություն և գիտություն
    Դանակ՝ «դպրոցական պայուսակում»

    Ոստիկանությունը այս շաբաթ արտակարգ քանակի արտակարգ ահազանգեր էր ստանում դպրոցներում դանակահարությունների մասին: Մեկ շաբաթում անչափահասի դանակահարության 3 դեպք տեղի ունեցավ: Երևանի 114 և 184 դպրոցներից դանակի կտրած-ծակած վերքերով հիվանդանոցներ են տեղափոխվել 2 տղա, երկուսն էլ 16 տարեկան: Եվս մի 16-ամյա պատանի իրենց դպրոցի մեկ այլ դեռահասի հետ վիճաբանության ժամանակ դանակահարվելու պատճառով՝ Արմավիրի մարզում էր հոսպիտալացվել:

    21:58
    15.12.19
    Ավելին
2019-12-14
  • Հասարակական
    Ռուբեն Հայրապետյանը եւ «վերեւները»

    Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կարծիքով վերևներից իրեն չեզոքացնելու խնդիր է դրված: 168.am-ին տված հարցազրույցում Հայրապետյանը հայտնել է, որ իր ունեցվածքը սկսել են ստուգել նոյեմբերից: Ասում է իր սեփականությունը ստուգելու համար մեկ տարի կպահանջվի: Նախկին պատգամավորը կտրուկ է պատասխանել «Բջնի» հանքային ջրերի գործարանը Խաչատուր Սուքիասյանից խլելու մասին Սուքիասյանի արած հայտարարությանը:

    22:57
    14.12.19
    Ավելին