Լրահոս
Միջազգային
21:50
28.02.22
1 120

2,5 հազար միավոր հրազեն և 150 հազար փամփուշտ․ Ուկրաինային օգնություն են ուղարկում

Img default alt hy

Ֆինլանդիան Ուկրաինային զենք մատակարարելու որոշում է կայացրել: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ մեջբերելով փետրվարի 28-ին մամուլի ասուլիսին Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինի ասած խոսքերը:

«Նախագահը որոշել է Ուկրաինային աջակցել՝ զենք տրամադրելով: Դա պատմական որոշում է»,- նշել է նա:

Ուկրաինա կուղարկվի 2,5 հազար միավոր հրազեն և 150 հազար փամփուշտ: