Լրահոս
Միջազգային
17:06
28.02.22
416

Աբրամովիչն օգնում է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում. Jerusalem Post

Img default alt hy

Գործարար Ռոման Աբրամովիչը Բելառուսում օգնում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացին ուկրաինական կողմի խնդրանքով, գրում է The Jerusalem Post-ը։

Հրատարակության համաձայն՝ «Աբրամովիչն Ուկրաինայի խնդրանքով այժմ գտնվում է Բելառուսում և օգնում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում»։

Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կորնիյչուկը հրաժարվել է թերթին մեկնաբանել Աբրամովիչի ենթադրյալ դերը բանակցային գործընթացում, սակայն ասել է, որ Ուկրաինան «բարձր է գնահատում յուրաքանչյուրի օգնությունը, ով կարող է օգնել, եթե նա բավարար ազդեցություն ունի»։