Լրահոս
Միջազգային
15:19
28.02.22
277

Աննախադեպ որոշում․ Լատվիայի քաղաքացիներն այսուհետ կկարողանան մարտչնել հանուն Ուկրաինայի 

Img default alt hy

Լատվիայի Սեյմը՝ այդ երկրի օրենսդիր մարմինը թույլատրել է երկրի քաղաքացիներին կռվել հանուն Ուկրաինայի։

Փետրվարի 28-ին Լատվիայի Սեյմը միաձայն ընդունել է ազգային անվտանգության մասին օրենքում փոփոխությունները, որոնք նախատեսում են Լատվիայի քաղաքացիներին Ուկրաինայում ծառայելու թույլտվություն։

Լատվիայի քաղաքացիները, ովքեր ցանկանում են պաշտպանել Ուկրաինայի անկախությունը, պետք է գրանցվեն Զինված ուժերի պահեստազորի հաշվառման վարչությունում։

Հատկանշական է, որ մինչև օրս օրենքը լատվիացիներին արգելում էր ծառայել օտարերկրյա զորքերում կամ այլ պետությունների տարածքներում։