Լրահոս
Միջազգային
17:27
04.03.22
478

«Այդար» գումարտակի ոչնչացումը. ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է ռուսական «Ինոխոդեց» ԱԹՍ–ի աշխատանքը

ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել հարվածային ԱԹՍ-ն կառավարող օպերատորի էկրանից։

Ռուս զինվորականները Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում «Ինոխոդեց» հարվածային անօդաչու թռչող սարքով ոչնչացրել են «Այդար» գումարտակի հրամանատարական դիտակետը։ Տեղեկությունը հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

ՊՆ-ն ցուցադրել է հարվածային դրոնի օպերատորի էկրանից արված տեսագրությունը, որում երևում է, թե ինչպես է դրոնը մի շարք շենքերի վրայով թռիչք կատարում: Կադրում կարելի է տեսնել կառավարվող հրթիռը, որը ճշգրիտ հարվածով ոչնչացնում է կառույցներից մեկը։