Լրահոս
Միջազգային
16:32
28.02.22
352

Բորելը «առաջին քայլ» է անվանել Բելառուսում Մոսկվայի և Կիևի բանակցությունները

Img default alt hy

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հանդես է եկել Բելառուսում Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների օգտին՝ դրանք անվանելով «առաջին քայլ»։

«Սա առաջին քայլն է, մենք աջակցում ենք այս հանդիպմանը»,- ասել է Բորելը լրագրողներին՝ մեկնաբանելով բանակցությունները։

Հիշեցնենք, որ ռուսական և ուկրաինական կողմերը հանդիպում են անցկացնում բելառուսա-ուկրաինական սահմանի մոտ՝ Պրիպյատ գետի ափին։

Հայտնի է, որ ռուսական պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, նախագահի աշխատակազմի և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Այն գլխավորել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։