Լրահոս
Միջազգային
17:50
28.02.22
160

ԴԺՀ-ի զորքերը ավարտում են Մարիուպոլի շրջափակումը․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է խոշոր օպերացիայի մասին

ԴԺՀ-ի զորքերի խմբավորումն ավարտում է Մարիուպոլի շրջափակումը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Նրա խոսքով, ԼԺՀ-ի զորախումբը ՌԴ ԶՈւ կրակային աջակցությամբ «անցկացնում է հաջող հարձակողական գործողություններ՝ առաջանալով 23 կիլոմետր»։

«Հսկողություն է սահմանվել Նովայա Աստրախան և Բորովենկի բնակավայրերի նկատմամբ»,- ասել է Կոնաշենկովը։

Մարիուպոլը Ուկրաինայի Դոնեցկի մարզում գրեթե կես միլիոն բնակիչ ունեցող քաղաք է։ Գտնվում է Ուկրաինայի ամենամեծ առևտրային նավահանգիստներից մեկի՝ Ազովի ծովի հյուսիսային ափին: