Լրահոս
Միջազգային
13:40
02.03.22
164

Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթի վրա

Img default alt hy

Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չորրորդ փաթեթը՝ Ուկրաինայում նրա ռազմական գործողության պատճառով:

Մարտի 2-ին այդ մասին հայտնել է Ավստրիայի արտգործնախարարության ղեկավար Ալեքսանդր Շալենբերգը։ 

«Մենք արդեն սահմանել ենք հզոր պատժամիջոցներ: Աշխատում ենք չորրորդ փաթեթի վրա: Մարտի 4-ին կլինի (Եվրամիության երկրների) արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հատուկ նիստ ԱՄՆ-ի պետքարտուղար (Էնթոնի) Բլինկենի հետ»,- ասել է նա:

Ավստրիայի ԱԳ նախարարության ղեկավարի խոսքով՝ նոր պատժամիջոցները կվերաբերեն խոշոր գործարարներին, պատրաստվում են հատուկ ցուցակներ։